Ասում են...

Ասում են...
24.12.2019 | 01:05

...թե իշ­խա­նու­թ­յուն­ներն աշ­խա­տում են ա­մեն ինչ ա­նել, որ ԱԱԾ նախ­կին պետ Ար­թուր Վա­նե­ց­յա­նը չակ­տի­վա­նա, «Օ­վեր­տո­նի պա­տու­հան­նե­րից» զա­նա­զան կար­ծիք­ներ են դուրս նե­տում. այն է` Փա­շի­ն­յանն ու Վա­նե­ց­յա­նը պայ­մա­նա­վոր­ված են խա­ղում, որ Ռու­սաս­տա­նին ա­հա­վոր դուր չեն գա­լիս Վա­նե­ց­յա­նի «խա­ղե­րը», քան­զի ազ­գա­յին անվ­տան­գու­թ­յան նախ­կին պե­տի քա­ղա­քա­կա­նու­թ­յամբ զբաղ­վե­լը գաղտ­նի նոն­սենս է: Իշ­խա­նու­թ­յուն­նե­րը թերևս մո­ռա­նում են Վլա­դի­միր Պու­տի­նի և Սերժ Սարգ­ս­յա­նի «դեպ­քե­րը». Պու­տի­նը ե­ղել է անվ­տան­գու­թ­յան «կար­կա­ռուն» աշ­խա­տա­կից, իսկ Սերժ Սարգ­ս­յա­նը, «և դա­րից եր­կար», ԱԱԾ նա­խա­րար: Ի դեպ, որ­քան էլ պա­րա­դոք­սալ` Սերժ Սարգ­ս­յա­նը ևս ու­նի «Հայ­րե­նիք» ան­վամբ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թ­յուն, ո­րը, ի տար­բե­րու­թ­յուն Վա­նե­ց­յա­նի ստեղ­ծած հա­մա­նուն հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թ­յան, ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան է և ցայ­սօր էլ նյու­թա­կան մեծ օ­ժան­դա­կու­թ­յուն է ցու­ցա­բե­րում պաշտ­պա­նու­թ­յան նա­խա­րա­րու­թ­յա­նը` լուրջ «դո­նոր­նե­րի» մի­ջոց­նե­րով:

Դիտվել է՝ 12561

Մեկնաբանություններ