Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սկսեցինք ոսկե ձվեր ածել՝ թացն ու չորը կրակի տալով

Սկսեցինք ոսկե ձվեր ածել՝ թացն ու չորը կրակի տալով
21.12.2022 | 07:31

Երկու տարի է անհամբեր սպասում եմ, որ Ալիևը, հաղթանակից ոգևորված, կկորցնի սթափությունն ու մի սարսափելի սխալ թույլ կտա, որից կկարողանանք օգտվել ու գրոհել:
Ավաղ, տականքը թույլ չի տալիս, ավելի է զգոնանում և կենտրոնանում իր նպատակների շուրջը:


Գոնե Պուտինին արհամարհեր, նրանց դրոշը կոխկրտել ու վառել տար հրապարակում կամ էրդողանի մոտ պարծենար իր հաղթանակով, հասկացներ, որ մտադիր չէ հաղթանակը կիսել նրա հետ, ինչը մենք հաստա՛տ կանեինք:
Այս երկու երկրներից գեթ մեկը եթե միայն դառնորեն խոցվեր ու երես թեքեր Ալիևից, որքա՜ն կշահեինք մենք:
Մենք նույնիսկ խելք չունենք բզբզելու, որ հրդեհ բռնկվի նրանց մեջ. մենք հազիվ իրար ենք վառում:


Մենք սովոր ենք, առհասարակ, մարդու արածը գետը լցնել, ուրանալ, վարատեղից եկող եզան պոզին նստել՝ նրա դափնիներն առած, ինչպես ուրացանք մի ամբողջ 70 ծաղկուն տարին, ինչպես վերջերս ուրացանք շատ ու շատ բաներ և սկսեցինք ոսկե ձվեր ածել՝ թացն ու չորը կրակի տալով:
Տքնանքով ստեղծածը մի ակնթարթում փոշիացնելու հատուկ փորձառություն ունենք, սա է վախենալուն:
Երևի միայն հայերիս է հատուկ հաջողությունից հղփանալն ու կոպիտ, անմարդկային սխալներ թույլ տալը՝ սեփական երկրի, ժողովրդի հանդեպ, արտաքին ու ներքին փոխհարաբերություններում:
Տեսնես, երբևէ կկարողանա՞նք հաղթանակը արժանապատիվ ու զգոն ընդունել՝ չհղփանալով, չհոխորտալով, հիշելով դառնակսկիծ օրերն ու դաս առնելով, գնահատելով մեր դառը օրերում թեկուզ մի բաժակ ջուր տվող մարդուն, երկրին:


Թե՞ միշտ ենք այդպիսին լինելու՝ կաթով լցնելու ենք դույլը, այնուհետ քացով այն շուռ տալու:
Վախենալու անխելք ենք. տառապանքով կստեղծենք, կհասնենք երազած պիկին, հետո միանգամից կրակի կտանք ստեղծածը, չե՜նք էլ հիշի մեր տանջալի օրերը, չենք էլ դողա կաթիլ-կաթիլ հավաքածի վրա:
Շահնուրը երևի հենց սա է նկատի ունեցել երբ ասել է. «Դու՛ն, հայու լակոտ, դու՛ն առաջինը կփոխվիս անասունի, եթե օր մը մնաս առանց վիշտի»:
Այս գիրկապը պետք է ջարդել, լինել հաջողության մեջ, միաժանամակ՝ չվերածվել անասունի:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 17290

Մեկնաբանություններ