«ԱՄՆ-ն ու նրա արբանյակները փորձում են ներխուժել հետխորհրդային տարածքի բոլոր շրջանները, խանգարել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործընթացին, թույլ չտալ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները գտնվում են հսկայական ճնշման տակ, սակայն հավատարիմ են մնում ընդհանուր արժեքներին և սկզբունքներին»,-Մինսկում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
24.12.2023 | 08:12

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը 10-20-100 անգամ ավելի քիչ զենք ունի, քան ունեին Լեռնային Ղարաբաղի հայերը. և ադրբեջանական բանակը իսրայելական բանակը չէ։ Թող Հայաստանում մտածեն։ Նման խայտառակություն Ղարաբաղի հայերը, առհասարակ հայերը երբեք չեն ունեցել։ Հայ ժողովրդի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հայերի, խորհրդային և այլ նշանավոր մեր մարշալների ողջ պատմության ընթացքում Ղարաբաղի հայերը երբեք թշնամուն չեն հանձնվել, իսկ այժմ նրանք հեռացել են։ Ինչո՞ւ՝ կհարցնեք դուք։ Շատ պարզ. ես կասեմ։ Այ, պաղեստինցիների բախտը բերել է, իսկ Իսրայելինը՝ ոչ, որովհետև Պաղեստինն իր Փաշինյանը չունի, իսկ հայերն ունեցան։ Հայաստանի ղեկավարության այդ նեխած, կապիտուլյանտական, դավաճանական քաղաքականությունը հանգեցրեց այս ողբերգությանը:

Սեմյոն Բաղդասարով

Դիտվել է՝ 76831

Մեկնաբանություններ