Աշխա­տա­վարձ, պարգևավ­ճար. ին­չի՞ հա­մար

Աշխա­տա­վարձ, պարգևավ­ճար. ին­չի՞ հա­մար
22.05.2020 | 01:14

Վեր­նա­գի­րը հու­շում է պա­տաս­խա­նը. աշ­խա­տե­լու` «բան» ստեղ­ծե­լու և ա­վե­լին ա­նե­լու հա­մար: Տն­տե­սու­թյան մաս­նա­վոր տի­րույ­թում այդ պա­տաս­խան­նե­րի կոնկ­րետ չա­փը ո­րոշ­վում է գոր­ծա­տուի և կա­տա­րո­ղի միջև կնք­ված աշ­խա­տան­քի ար­դյուն­քի գնա­հատ­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ: Պարզ ու հաս­կա­նա­լի, և ոչ մի վեճ: Նաև ոչ մի թա­լան. սե­փա­կա­նա­տերն ինքն ի­րե­նից չի գո­ղա­նա: Նաև ա­մե­նօ­րյա ստեղ­ծա­գործ աշ­խա­տանք, հիմ­նա­կա­նում «շա­րիկ­նե­րի» աշ­խա­տանք` «նոր բան» ստեղ­ծե­լով անձ­նա­կան շա­հույ­թը ա­վե­լաց­նե­լու, հարս­տա­նա­լու, նաև եր­կի­րը հարս­տաց­նե­լու, իր ժո­ղովր­դի հա­մար բա­րե­կե­ցիկ կյանք ստեղ­ծե­լու մի­տու­մով: Այս­պես է ամ­բողջ աշ­խար­հում, ինչ-որ չա­փով նաև մեզ մոտ: Բայց մենք ա­ռաջ չենք շարժ­վում:
Ին­չու՞։ Ո­րով­հետև այդ­պես չի աշ­խա­տում ամ­բողջ եր­կի­րը, և ա­ռաջ­նա­հերթ` նրա «ու­ղե­ղը»` կա­ռա­վա­րող հա­մա­կար­գը:

Այ­սօր մեր գրե­թե ողջ հա­սա­րա­կու­թյու­նը կաս­կած­նե­րի և վե­ճի մեջ է. կա­ռա­վա­րող հա­մա­կար­գը, ո­րը փաս­տո­րեն կա­տա­րող է, և կա­ռա­վար­ման է ե­կել ժո­ղովր­դի ման­դա­տով, գո­յատևում է այդ նույն ժո­ղովր­դի (հար­կա­տուի) փո­ղե­րով, ինքն է ո­րո­շում իր աշ­խա­տա­վար­ձի, պարգևավ­ճա­րի չա­փը` ան­տե­սե­լով, չհս­տա­կեց­նե­լով կա­տար­վե­լիք աշ­խա­տանք­նե­րի չա­փո­րո­շիչ­նե­րը կամ դրանք գնա­հա­տում է ա­ռօ­րյա հանձ­նա­րա­րա­կան­նե­րի կա­տա­րո­ղա­կա­նով, սու­բյեկ­տիվ մո­տեց­մամբ: ՈՒ բնա­կան է մարդ­կանց տա­րա­կու­սան­քը, եր­բեմն նաև զայ­րույ­թը` բարձր աշ­խա­տա­վարձ, պարգևավ­ճար` ին­չի՞ հա­մար, կոնկ­րետ ո՞ր ար­դյուն­քի հա­մար… Եվ քա­նի որ այդ վճա­րում­նե­րը դիտ­վում են որ­պես ար­դյու­նա­վետ կա­ռա­վար­ման ե­րաշ­խիք, մեծ է գայ­թակ­ղու­թյու­նը ա­նընդ­հատ դրանք ա­վե­լաց­նե­լով հայ­տա­րա­րե­լու, որ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը գե­րար­դյու­նա­վետ է աշ­խա­տում:

Ի­հար­կե դա այդ­պես չէ. ան­ցած 30 տա­րի­նե­րին կա­ռա­վա­րող հա­մա­կար­գը լավ էլ ի­րեն «պագևատ­րում» էր. ար­դյուն­քում Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նի հա­վաստ­մամբ` այ­սօր մենք մո­տա­վո­րա­պես 15 ան­գամ զի­ջում ենք աշ­խար­հի ա­ռա­ջին տե­ղե­րը զբա­ղեց­նող եր­կր­նե­րին մեկ շն­չի հաշ­վով ստեղծ­ված ե­կա­մու­տի տե­սան­կյու­նից, ու­նենք 8 ան­գամ ա­վե­լի ցածր ար­տադ­րո­ղա­կա­նու­թյուն, քան Եվ­րո­պա­յի ցան­կա­ցած մի­ջին եր­կիր, գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րում տն­տե­սու­թյան վի­ճա­կը նույնն է:


Ե­թե փոր­ձենք «տե­ղա­վո­րել» այս թվե­րը երկ­րի տն­տե­սու­թյան հիմ­նա­րար ո­լորտ­նե­րից մե­կում` կա­թի ու մսի ար­տադ­րու­թյու­նում, կհայ­տն­վենք մղ­ձա­վան­ջի մեջ. 15 ան­գամ քիչ ե­կա­մու­տը գրե­թե սո­վա­մա­հու­թյուն է, 8 ան­գամ քիչ ար­տադ­րե­լը բնա­գա­վա­ռի քա­րե­դարն է: Եվ դա ի­րոք այդ­պես է։ Սո­ցիա­լա­կան և աշ­խա­տան­քի հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նը 08.09.2019 թ. մա­մու­լի ա­սու­լի­սում տե­ղե­կաց­նում է, որ «օր­վա կա­րիք­նե­րին չբա­վա­րա­րող ի­րենց շատ ցածր ե­կա­մու­տը ա­վե­լաց­նե­լու հա­մար» նա­խա­րա­րու­թյու­նը ա­նաս­նա­պահ 1000 ըն­տա­նի­քի միան­վագ տվել է 500 000 դրա­մի ա­ջակ­ցու­թյուն, և որ 28 000 ըն­տա­նիք էլ դեռ հեր­թում են: Այ­սինքն, այ­սօր, մեր աչ­քի ա­ռաջ, ա­վե­լի քան 116 000 ա­նաս­նա­պահ գյու­ղա­ցի, ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի հետ, ու­նի օր­վա սնն­դի բա­վա­րար­ման խիստ կա­րիք:

Ցա­վոք, խն­դի­րը միայն այդ քա­նա­կով չի սահ­մա­նա­փակ­վում. ԱՎԾ-ի 2018-ի տե­ղե­կագ­րի հա­մա­ձայն` ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող տն­տե­սու­թյուն­նե­րի 85 տո­կո­սը, մո­տա­վո­րա­պես 170000 ըն­տա­նիք, նվա­զա­գույ­նը` 680 000 շունչ, ու­նի մի­ջին հաշ­վով 3 գլուխ ա­նա­սուն, ին­չը էա­կան ե­կա­մուտ չի ա­պա­հո­վում, և ա­նաս­նա­պա­հը ստիպ­ված է լքե­լու ո­լոր­տը. նույն տե­ղե­կագ­րի հա­մա­ձայն` անց­նող 5 տա­րում դրանց թի­վը շուրջ 40000 է:
Ո­լոր­տի ար­տադ­րո­ղա­կա­նու­թյան մա­սին խո­սելն էլ ա­վե­լորդ է. ա­նա­սուն­նե­րի փոքր գլ­խա­քա­նա­կը (ինչ­պես ար­դեն աս­վեց` 3 գլուխ) թույլ չի տա­լիս մե­քե­նա օգ­տա­գոր­ծել` ար­տադ­րան­քի ինք­նար­ժե­քը կբարձ­րա­նա, իսկ ա­ռանց դրա, ձեռ­քի աշ­խա­տան­քով, պար­զու­նակ գոր­ծիք­նե­րով հա­զիվ ըն­տա­նի­քիդ կա­թի ու մսի պա­հան­ջար­կը բա­վա­րա­րես:

Այն­պես չէ, որ այս ա­մե­նի մա­սին նախ­կին­նե­րը չեն մտա­ծել, ներ­կա­ներն էլ չեն մտա­ծում. Ազ­գա­յին ժո­ղո­վի և կա­ռա­վա­րու­թյան կող­մից ըն­դուն­վել և ըն­դուն­վում են օ­րենք­ներ, ծրագ­րեր, ծախս­վել ու ծախս­վում են մի­լիո­նա­վոր դո­լար­ներ, բայց, ինչ­պես տես­նում եք… Իսկ պատ­ճառն այն է, որ այդ ա­մե­նը ար­վում էր և ներ­կա­յումս էլ ար­վում է դի­լե­տան­տի ի­մա­ցու­թյամբ, եր­բեմն էլ սա­բո­տա­ժով, սի­մու­լյա­ցիա­յով, գի­տա­տեխ­նի­կա­կան մտ­քի ձեռք­բե­րում­նե­րի ան­տես­մամբ, «ֆի­նանս­նե­րը» հափշ­տա­կե­լու մտայ­նու­թյամբ` հա­մա­կար­գի թույ­լտ­վու­թյամբ: Օ­րի­նակ` կոո­պե­րա­տիվ­նե­րի մա­սին օ­րեն­քը, ո­րի ի­րա­գործ­ման հա­մար ծախս­վե­ցին և ծախս­վում են նշա­նա­կա­լի ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ, բայց ո­րոնք այդ­պես էլ չեն կա­յա­նում, ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­ման 2007 թ. 10-ա­մյա ծրա­գի­րը, ո­րի ար­դյուն­քը Եվ­րո­պա­յից ներ­կր­ված բարձ­րա­կիթ կո­վե­րի զգա­լի քա­նա­կի ան­կումն էր և շա­հա­ռու­նե­րի` դա­տա­րա­նում հայ­տն­վե­լը վար­կը չփա­կե­լու հա­մար, ա­րոտ­նե­րի բա­րե­լավ­ման 60 մլն դո­լա­րա­նոց, դար­ձյալ 10-ա­մյա ծրա­գի­րը, ո­րի ար­դյուն­քում հան­րա­պե­տու­թյան քար­տե­զից իս­պառ ջնջ­վե­ցին ա­մե­նա­պա­հանջ­ված գյու­ղա­մերձ ա­րոտ­նե­րը և պատ­ճառ դար­ձան գյու­ղե­րը լքե­լուն, ո­րով­հետև գյու­ղաբ­նակ ա­նաս­նա­պա­հի ըն­տա­նի­քի ա­մեն օր­վա սնուն­դը տա­լիս էր կո­վը, իսկ ա­րոտ չկա, ար­դեն մեր օ­րե­րում, 2019-ին գոր­ծարկ­ված մո­տա­վո­րա­պես 30 մլրդ դրա­մա­նոց «խե­լա­ցի» գո­մե­րի ծրա­գի­րը, որ­տեղ բառ ան­գամ չկա այդ ծախ­սե­րի փոխ­հա­տուց­ման, սպաս­վե­լիք ե­կա­մուտ­նե­րի ու վար­կե­րը փա­կե­լու մա­սին, ու ար­դեն ակն­հայտ է ար­դյուն­քը` հեր­թա­կան ձա­խո­ղու­մը, այս ան­գամ հե­ղա­փո­խա­կան նոր կա­ռա­վա­րու­թյան ձեռ­նադր­մամբ:

Մինչ­դեռ ծրագ­րե­րի ճա­կա­տա­գի­րը, երկ­րի վի­ճա­կը բո­լո­րո­վին այլ կլի­նեին, ե­թե հա­մա­կար­գը խրա­խու­սեր բա­նի­մաց, ազ­նիվ, ի­րենց աշ­խա­տան­քով ար­դյունք ստեղ­ծող և այդ ար­դյուն­քից մի մեծ չա­փա­բաժ­նով վար­ձատր­ված­նե­րի, պար­գևատր­ված­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը: Հաս­կա­նա­լի է, որ այս դեպ­քում հա­սա­րա­կու­թյու­նը ոչ թե իր վր­դով­մուն­քը, այլ շնոր­հա­կա­լու­թյու­նը կհայտ­ներ, կծա­փա­հա­րեր, ո­րով­հետև ար­դար է վար­ձատ­րու­թյու­նը, բա­ցի այդ, ան­հա­տի հետ կհարս­տա­նա­յինք նաև մենք բո­լորս, եր­կի­րը:
Սա, երևի, մեր օ­րե­րի հե­ղա­փո­խա­կան կա­ռա­վա­րու­թյան հար­ցե­րի հարցն է` ստեղ­ծել հա­մա­կարգ, ո­րի ա­ռանց­քում ճիշտ մարդն է ճիշտ տե­ղում, տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցով, ար­դյու­նա­վետ ծրագ­րե­րի մշակ­մամբ, վար­ձատր­ման, պարգևատր­ման օ­բյեկ­տիվ չա­փա­նիշ­նե­րով, թա­լա­նի և կո­ռուպ­ցիա­յի, սա­բո­տա­ժի իս­պառ բա­ցառ­մամբ:

Ի՞նչ չա­փով են ի­րա­գոր­ծե­լի այս մո­տե­ցու­մը, նրա լու­ծու­մը կա­ռա­վար­ման առ­կա հա­մա­կար­գում: Փոր­ձեմ դա ներ­կա­յաց­նել վե­րը նշ­ված ա­նաս­նա­պա­հա­կան փոք­րա­չափ տն­տե­սու­թյուն­նե­րի օ­րի­նա­կով, ա­ռաջ­նորդ­վե­լով կա­ռա­վա­րու­թյան հաս­տա­տած այդ տն­տե­սու­թյուն­նե­րի ա­ռա­ջի­կա 10 տար­վա զար­գաց­ման տես­լա­կա­նով` «ու­նե­նալ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի հետ ներ­դաշ­նակ ապ­րող գյու­ղա­կան բնակ­չու­թյուն, մր­ցու­նակ ապ­րանք ար­տադ­րող փոքր ու մի­ջին տն­տե­սու­թյուն­ներ»:

Հիմ­նա­կան խն­դի­րը մր­ցու­նակ, շու­կա­յում լավ ի­րաց­վող ապ­րանք, տվյալ դեպ­քում կաթ ու միս, կաթ­նամ­սամ­թերք ար­տադ­րելն է, մար­դա­վա­յել ապ­րե­լա­կերպ ա­պա­հո­վող ե­կա­մուտ ու­նե­նալն է: Ե­թե դա ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով չենք կա­րո­ղա­նում ա­նել, ու­րեմն ա­նի­մաստ է խո­սել ո­լոր­տի գո­յու­թյան, կա­յաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին. կաթն ու մի­սը գնե­լու ենք ար­տերկ­րից (մեր կաթ­նամ­սամ­թեր­քի զգա­լի մա­սը ար­դեն ներ­կր­ված կա­թի փո­շին և սա­ռեց­ված միսն են), մեր ա­նաս­նա­պահ­նե­րին էլ ուղ­ղոր­դե­լու ենք Ռու­սաս­տան, որ­տեղ նրանց գր­կա­բաց ըն­դու­նում են: Բայց, ինչ­պես տե­սանք, է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րի հա­վաստ­մամբ, բազ­մա­թիվ եր­կր­ներ այդ ո­լոր­տում 15 ան­գամ ա­վե­լի շատ ե­կա­մուտ են ստա­նում, 8 ան­գամ ա­վե­լի շատ ար­տադ­րանք են տա­լիս:

ՈՒ­րեմն ո՞րն է խն­դի­րը։ Ի՞նչ է, չե՞նք կա­րող մեր առջև նպա­տակ դնել, ե­թե ոչ 15, գո­նե 2-3 ան­գամ ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին բարձ­րաց­նել մեր ա­նաս­նա­պահ­նե­րի ե­կա­մուտ­նե­րը, ար­տադ­րան­քի ծա­վա­լը: Պարզ­վում է, որ խն­դիր չեն նաև էա­կան ե­կա­մուտ ա­պա­հո­վող, բայց չօգ­տա­գործ­վող, ան­տես­ված ներ­քին ին­տե­լեկ­տուալ ռե­սուրս­նե­րը. ա­րոտ­ներ, խոտ­հարք­ներ, հո­ղա­տա­րածք­ներ, ո­ռոգ­ման ջրի մեծ պա­շար, արևի է­ներ­գիա­յի պրակ­տի­կո­րեն անս­պառ քա­նա­կու­թյուն, ո­րա­կյալ աշ­խա­տուժ, հայ­րե­նա­կան գի­տա­տեխ­նի­կա­կան նո­րույթ­նե­րի լավ ժա­ռան­գու­թյուն: Գու­մա­րած ար­տերկ­րի հա­րուստ փոր­ձը. ա­նա­պա­տա­յին բնաշ­խար­հում ապ­րող Իս­րա­յե­լում մի կո­վից ստա­նում են 12 000 լիտր կաթ, մենք` 2200 լիտր:


ՈՒ­րեմն ո­լոր­տի չկա­յաց­ման օ­բյեկ­տիվ խն­դիր­ներ չկան: Խն­դի­րը մենք ենք, ա­վե­լի կոնկ­րետ` կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը, ո­րը չի կա­րո­ղա­նում վե­րը նշ­ված ռե­սուրս­նե­րի, ար­տերկ­րի փոր­ձի հա­մադր­մամբ լու­ծել ո­լոր­տի խն­դիր­նե­րը: Հաս­կա­նա­լի է, որ այդ խն­դիր­նե­րը կլուծ­վեն ա­ռա­վել ար­դյու­նա­վետ, ե­թե դրանց պա­տաս­խա­նա­տու­նե­րը շա­հագր­գռ­ված աշ­խա­տեց­նեն ի­րենց «շա­րիկ­նե­րը»: Իսկ այդ «շա­րիկ­նե­րը», ինչ­պես հայտ­նի է, մինչև չզ­գան փո­ղի «հո­տը»` աշ­խա­տող չեն, «բան» ստեղ­ծող չեն: Այս ա­ռու­մով բե­րեմ մի դր­վագ ա­մե­րի­կա­ցի ըն­կե­րոջս գոր­ծե­լաո­ճից. իր գոր­ծա­րա­նի տա­րած­քում մեզ մո­տե­ցավ աշ­խա­տա­կի­ցը և ըն­կե­րոջս մեկ­նեց թղ­թի մի կտոր, որն աչ­քի անց­կաց­նե­լուց հե­տո ըն­կերս նրան տվեց 100 դո­լար, իսկ քիչ անց, երբ աշ­խա­տա­կիցն ար­դեն հե­ռա­ցել էր, պատ­ռեց այդ թուղ­թը` իմ զար­մա­ցած հա­յաց­քին պա­տաս­խա­նե­լով. «Տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջար­կու­թյուն էր, բայց ոչ էա­կան, իսկ փո­ղը տվե­ցի, որ շա­րու­նա­կի «շա­րիկ­նե­րը» աշ­խա­տեց­նել»: Այս­պես է հարս­տա­ցել ու շա­րու­նա­կում է հարս­տա­նալ Ա­մե­րի­կան: Սա ապ­րե­լա­կերպ է` մարդ­կանց ու­ղե­ղը, պատ­կե­րա­վոր ա­սած, գի­շեր-ցե­րեկ զբաղ­ված է հարս­տա­նա­լու հա­մար «բան» ստեղ­ծե­լով. այդ գոր­ծըն­թա­ցը, ընդ­հա­նուր շա­հագր­գռ­վա­ծու­թյամբ, ի­րա­գոր­ծում են գոր­ծա­տուն և կա­տա­րո­ղը, հարս­տա­նում է թե՛ ան­հա­տը, թե՛ եր­կի­րը:
Հի­մա փոր­ձենք խնդ­րի լուծ­ման դա­րե­րով գոր­ծող, ի­րեն ար­դա­րաց­րած այս սխե­ման տե­ղա­փո­խել կա­ռա­վար­ման հա­մա­կարգ, ո­րը հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո էլ, ըստ էու­թյան, մնա­ցել է նույ­նը: Ա­ռա­ջին քայ­լը, երևի, կա­ռա­վա­րու­թյան հաս­տա­տած ո­լոր­տի զար­գաց­ման ա­ռա­ջի­կա 10 տար­վա տես­լա­կա­նի ի­րաց­ման ծրագ­րե­րի մշա­կումն ու հաս­տա­տումն է: Հաս­կա­նա­լի է` կա­ռա­վա­րող չի­նով­նիկ­նե­րի ղե­կա­վա­րու­թյամբ, մաս­նակ­ցու­թյամբ: Բայց, մենք ար­դեն տե­սանք, որ ան­ցած 30 տար­վա ըն­թաց­քում ո­լոր­տի զար­գաց­ման կա­ռա­վա­րու­թյան ըն­դու­նած 3 կարևո­րա­գույն ծրագ­րե­րից ոչ մեկն էլ չաշ­խա­տեց:

Հաս­տա­տա­պես կա­րե­լի է պն­դել, որ չեն աշ­խա­տել նաև մյուս բո­լոր ծրագ­րե­րը. վկան` ո­լոր­տի այ­սօր­վա վի­ճա­կը, ան­ցած 30 տա­րի­նե­րը: Նշա­նա­կում է` այ­սօր­վա վի­ճա­կով այս հա­մա­կար­գի ա­մեն մի ժամ­վա աշ­խա­տան­քը երկ­րի վնասն է ինչ­պես ֆի­նան­սա­կան, այն­պես էլ բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­ռու­մով. չար­չար­վում, չար­չար­վում ենք, բայց ո­չինչ չի ստաց­վում. Իս­րա­յե­լում ստաց­վում է, մեզ մոտ` ոչ, իսկ բյու­ջեի` ժո­ղովր­դի մի­լիար­դա­վոր դո­լար­ներն էլ հայ­տն­վում են ար­տերկ­րում կամ մեր կա­ռա­վա­րիչ­նե­րի երևա­նյան դղյակ­նե­րում, այ­սօր նաև ոչն­չով չհիմ­նա­վոր­ված բարձր աշ­խա­տա­վար­ձե­րի, պարգևավ­ճար­նե­րի տես­քով` մեր չի­նով­նիկ­նե­րի գր­պան­նե­րում:

ՈՒ այս ի­րո­ղու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյամբ խո­սել նոր, ար­դյու­նա­վետ ծրագ­րեր մշա­կե­լու, այդ կո­րած, մե­ռած աշ­խա­տան­քա­յին ժա­մե­րի հա­մար աշ­խա­տա­վարձ, պարգևավ­ճար­ներ տա­լու, դրանք ա­վե­լաց­նե­լու մա­սին, ա­ռանց ար­մա­տա­պես փո­խե­լու տն­տե­սու­թյան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը` նշա­նա­կում է ապ­րել վիր­տուալ աշ­խար­հում, կտր­վել ի­րա­կա­նու­թյու­նից: Եվ, վեր­ջա­պես, ե­թե աշ­խա­տան­քի ինչ որ մե­թոդ, ձև, հա­մա­կարգ տա­րի­նե­րով (մեկ ան­գամ էլ շեշ­տեմ` ար­դեն 30 տա­րի) ար­դյունք չի տա­լիս, ու­րեմն պետք է այն փո­խել:
Այդ փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին խո­սում է նաև երկ­րի գլ­խա­վոր տն­տե­սա­գե­տը, է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րը` «ՀՀ զար­գաց­ման օ­րա­կար­գը» խո­րագ­րով քն­նար­կում­նե­րում (2019 թ., օ­գոս­տոս) հայ­տա­րա­րե­լով, որ «առ­կա վի­ճա­կը» ստի­պում է մեզ մտա­ծել այն փո­փո­խու­թյունն­նե­րի մա­սին, որ պետք է ա­նել տն­տե­սու­թյան ար­տադ­րո­ղա­կա­նու­թյու­նը և մր­ցու­նա­կու­թյու­նը բարձ­րաց­նե­լու հա­մար, շեշ­տե­լով տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցի կարևո­րու­թյու­նը:

Բայց «խուր­մա» գո­ռա­լով բե­րան­ներս չի քաղց­րա­նա­լու, է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյու­նը շա­րու­նա­կում է սա­տա­րել «խե­լա­ցի է­կո­գո­մե­րի» 30 մլրդ դրա­մա­նոց ծրա­գի­րը, ո­րի մեջ, նույ­նիսկ խո­շո­րա­ցույ­ցով փնտ­րե­լիս, տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցի նշույլ ան­գամ չես գտ­նի, և հատ­կաց­ված ահ­ռե­լի գու­մա­րը ո­լոր­տը վերջ­նա­կա­նա­պես թա­ղե­լու հա­մար է: Ակն­հայ­տո­րեն, ա­մեն ինչ իր տե­ղում կլի­ներ, ե­թե նա­խա­րա­րի աշ­խա­տա­վար­ձը, պարգևավ­ճար­նե­րը ամ­բող­ջու­թյամբ կամ մաս­նա­կիո­րեն շաղ­կապ­ված լի­նեին այդ ծրագ­րի ի­րա­ցու­մից ստաց­ված փաս­տա­ցի ե­կամ­տի հետ: Բայց նա­խա­րա­րը հո հի­մար չէ՞, որ ծրագ­րում ար­դյունք, ե­կա­մուտ ցույց տա, վար­չա­պետն էլ ա­սի` պա­րոն նա­խա­րար, քո հիմ­նա­կան աշ­խա­տա­վար­ձը պարգևավ­ճարն է` փաս­տա­ցի ե­կամ­տի այս­քան տո­կո­սը, ո­րը քեզ կդարձ­նի մի­լիար­դա­տեր, գնա և հան­գիստ ի­րա­գոր­ծիր ծրա­գիրդ: Դա չի ար­վում, չի աս­վում, ու նա­խա­րա­րին էլ ա­ռանձ­նա­պես չի հե­տաք­րք­րում` 30-մի­լիար­դա­նոց ծրագ­րում իր ա­սած տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցը կա՞, թե՞ չկա, պե՞տք է ա­կան­ջա­լուր լի­նել մեր գիտ­նա­կա­նե­րի խոս­քին, թե՞ պետք չէ։

Այ­սինքն, աբ­սուր­դի ի­րա­վի­ճակ է. տն­տե­սու­թյան ա­ռա­ջըն­թա­ցը ամ­բողջ աշ­խար­հում ա­պա­հո­վում է գի­տու­թյու­նը, մեզ մոտ ա­մեն ինչ ար­վում է, որ գի­տու­թյու­նը չմո­տե­նա տն­տե­սու­թյա­նը, ու շա­րու­նա­կում է գե­րիշ­խել «я начальник - ты дурак» մտայ­նու­թյու­նը:


Այդ դեպ­քում պետք է հարցն ուղ­ղել հար­գե­լի վար­չա­պե­տին` ին­չու՞ եք ստո­րագ­րել այդ ծրա­գի­րը: Ձեզ թյու­րի­մա­ցու­թյան մե՞ջ են գցել, խա­բե՞լ, ո՞վ, ո՞րն է շար­ժա­ռի­թը: Այս հար­ցադ­րում­նե­րը տե­ղին են, ո­րով­հետև ինք­ներդ, պա­րոն վար­չա­պետ, հրա­պա­րա­կայ­նո­րեն մի քա­նի ան­գամ շեշ­տել եք առ­կա ծրագ­րի թե­րու­թյուն­նե­րը, Ագ­րա­րա­գյու­ղա­ցիա­կան միու­թյան նա­խա­գահ Հրա­չյա Բեր­բե­րյա­նը «խե­լա­ցի» գո­մե­րը հրա­պա­րա­կայ­նո­րեն բնո­րո­շեց «բա ա­մոթ չի՞» ար­տա­հայ­տու­թյամբ: Այդ ծրագ­րի մա­սին Գյու­ղատն­տե­սու­թյան մե­քե­նա­յաց­ման ԳՀԻ-ի մաս­նա­գետ­նե­րի փաս­տարկ­ված բա­ցա­սա­կան կար­ծի­քը քն­նարկ­վել և պաշ­տո­նա­պես ըն­դուն­վել է նա­խորդ կա­ռա­վա­րու­թյան պրո­ֆի­լա­յին 5 նա­խա­րա­րու­թյուն­նե­րի կող­մից, ո­րոշ­վել է ա­ռան­ձին դր­վագ­նե­րի պի­լո­տա­յին ներ­դր­ման ֆի­նան­սա­վոր­ման հար­ցը: Հաշ­վի էր առն­վել նաև ինս­տի­տու­տի փոր­ձը. մեր մշա­կում­նե­րով` ինս­տի­տու­տի հա­րա­կից տա­րած­քում կա­ռուց­ված ա­նաս­նա­շեն­քե­րում աշ­խա­տանք­նե­րի մե­քե­նա­յաց­ման, ավ­տո­մա­տաց­ման մա­կար­դա­կը հասց­վել էր 80 տո­կո­սի, շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ծախ­սը կր­ճատ­վել էր 30 տո­կո­սով: Այդ աշ­խա­տանք­նե­րը 90-ա­կան­նե­րին հա­վա­նու­թյան ար­ժա­նա­ցան Մոսկ­վա­յում. «Պրավ­դա» օ­րա­թերթն ըն­դար­ձակ հոդ­ված տպագ­րեց, ո­րոշ­վեց մեր մշա­կած մե­քե­նա­սար­քա­վո­րում­նե­րը ար­տադ­րել 25000 օ­րի­նա­կով: Ներ­կա­յիս ԵԱՏՄ 4 եր­կր­ներ պաշ­տո­նա­պես դի­մե­ցին ինս­տւ­տու­տին, խնդ­րե­լով տրա­մադ­րել մե­կա­կան օ­րի­նակ, թե­կուզ և փոր­ձան­մու­շի տես­քով: Բայց դե, 90-ա­կան­ներն էին, հայտ­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րով` ա­մեն ինչ թա­լան­վեց, ոչն­չաց­վեց:

Թա­լա­նին հա­ջոր­դած տա­րի­նե­րին մենք կա­տա­րե­լա­գոր­ծե­ցինք մեր մշա­կում­նե­րը, ստա­ցանք հե­ղի­նա­կա­յին նոր ի­րա­վագ­րե­րը, բայց թա­լա­նի մո­լուց­քով տար­ված մեր կա­ռա­վա­րիչ­նե­րը, չխոր­շե­լով քրեա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, զր­կե­ցին մեզ ֆի­նան­սա­վո­րու­մից, պարզ ա­սած, մեզ ծա­խե­ցին. ու թվում էր, թե հե­ղա­փո­խու­թյու­նը կօգ­նի վե­րա­կանգ­նե­լու ար­դա­րու­թյու­նը, բայց… Մեր բո­լոր դի­մում­նե­րին, հրա­պա­րա­կում­նե­րին, ա­սու­լիս­նե­րին, անձ­նա­կան հան­դիպ­ման խնդ­րանք­նե­րին երկ­րի գլ­խա­վոր է­կո­նո­միս­տը պա­տաս­խա­նում է մեկ նա­խա­դա­սու­թյամբ. «Ձեր մշա­կում­նե­րը նպա­տա­կա­յին չեն», ին­չից, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ինքն էլ գլուխ չի հա­նում, այ­լա­պես նույն պա­տաս­խա­նում, մի քա­նի տող ներքև, իր գոր­ծըն­կեր նա­խա­րար Ֆե­լիքս Ցո­լա­կյա­նին չէր տե­ղե­կաց­նի, որ այդ ոչ նպա­տա­կա­յին­նե­րը հա­վա­նու­թյան են ար­ժա­նա­ցել պրո­ֆի­լա­յին 5 նա­խա­րա­րու­թյուն­նե­րի կող­մից, որ ըն­դուն­վել է դրանց պի­լո­տա­յին ներ­դր­ման ֆի­նան­սա­վոր­ման ո­րո­շու­մը, որ իր գոր­ծըն­կեր նա­խա­րար­նե­րի կող­մից կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րին ուղղ­ված պա­տաս­խան­նե­րում հաս­տատ­վել է դրանց բարձր շա­հու­թա­բե­րու­թյու­նը` 31,2 տո­կոս, բեր­քի ա­ճը` 25-30 տո­կոս, ՀՀ-ից Թուր­քիա, Ադր­բե­ջան, Վրաս­տան փախ­չող մեր ջրե­րով մեր հո­ղե­րը պրակ­տի­կո­րեն զրո­յա­կան ծախ­սե­րով ո­ռո­գե­լու, ջր­հե­ղեղ­նե­րը, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րը, ե­րաշ­տը, սո­ղանք­նե­րը կան­խե­լու, խմե­լու ջրե­րի ստոր­գետ­նյա աղ­բյուր­նե­րը վե­րա­բա­ցե­լու, ա­րոտ­նե­րի և խոտ­հարք­նե­րի բեր­քը ե­ռա­պատ­կե­լու, խո­տի ո­րա­կը բարձ­րաց­նե­լու և դրան­ցով ա­նաս­նա­պահ գյու­ղա­ցու ե­կա­մու­տը շեշ­տա­կիո­րեն ա­վե­լաց­նե­լու, ար­տա­գաղ­թը կան­խե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ և այլն, և այլն:
Հոդ­վա­ծում և ինձ մոտ առ­կա փաս­տե­րի հիմ­նա­վոր­մամբ, խնդ­րում եմ Ձեր հանձ­նա­րա­րա­կա­նը` է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նի պաշ­տո­նան­կու­թյան առն­չու­թյամբ:


Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ
«Գյու­ղատն­տե­սու­թյան մե­քե­նա­յաց­ման ԳՀԻ»-ի նախ­կին տնօ­րեն, տեխն. գիտ. թեկ­նա­ծու

Դիտվել է՝ 2371

Մեկնաբանություններ