«Փայ չենք մտ­նե­լու, չենք խան­գա­րե­լու» հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով ներդ­րում­նե­րը չեն հո­սում»

«Փայ չենք մտ­նե­լու, չենք խան­գա­րե­լու» հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով ներդ­րում­նե­րը չեն հո­սում»
29.10.2019 | 01:03

Տն­տե­սա­գետ ՍՈՒ­ՐԵՆ ՊԱՐ­ՍՅԱ­ՆԻ հետ «Ի­րա­տե­սը» զրու­ցել է 2020-ի բյու­ջեի և այդ բյու­ջեով ռազ­մա­կան ծախ­սե­րի կր­ճատ­ման, 2019-ի բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նի, խո­շոր ներ­դում­նե­րի բա­ցա­կա­յու­թյան և հա­րա­կից այլ հար­ցե­րի շուրջ:

-Թեև կա­ռա­վա­րու­թյու­նը հայ­տա­րա­րել էր տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան մա­սին, բայց 2020-ի հա­մար նպա­տա­կադ­րել է 4,9% տն­տե­սա­կան աճ ա­պա­հո­վել: Սա հե­ղա­փո­խա­կա՞ն ցու­ցա­նիշ է:
-Այս կա­ռա­վա­րու­թյան տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը սկս­վել և ա­վարտ­վել է հե­ղա­փո­խու­թյուն ա­նե­լու հայ­տա­րա­րու­թյամբ: Սո­վո­րա­բար հա­ջորդ տար­վա տն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րի կան­խա­տե­սու­մը հիմն­վում է նա­խորդ տար­վա ցու­ցա­նիշ­նե­րի և սպա­սում­նե­րի վրա: Սա նշա­նա­կում է՝ իշ­խա­նու­թյուն­նե­րը կար­ծում են, թե մյուս տա­րի ա­վե­լի վատ պայ­ման­ներ են լի­նե­լու, քան հի­մա: Այս տար­վա 8 ա­միս­նե­րի կտր­ված­քով ու­նենք 7 տո­կոս տն­տե­սա­կան աճ: Ստե­փա­նա­կեր­տում վար­չա­պետ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րել էր, որ 2050-ին ՀՆԱ-ի 15-ա­պա­տիկ աճ ենք ու­նե­նա­լու, ին­չին կա­րե­լի է պարզ թվա­բա­նա­կան հաշ­վար­կով հաս­նել՝ տա­րե­կան ա­պա­հո­վե­լով նվա­զա­գույ­նը 9,5 տո­կոս տն­տե­սա­կան աճ: Բա­ցի այդ, 2020-ի տն­տե­սա­կան ա­ճի 4,9 տո­կո­սի կան­խա­տե­սումն ա­վե­լի քիչ է Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից հաս­տատ­ված 2018-2022 թթ. կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նեու­թյան ծրագ­րի սահ­մա­նած նվա­զա­գույն 5 տո­կոս ա­ճից: Այ­սինքն՝ այս կա­ռա­վա­րու­թյու­նը շեղ­վում է դեռ ան­ցած տա­րի ըն­դու­նած իր ծրագ­րից, բայց 30 տար­վա հա­մար ծրագ­րեր ու տես­լա­կան­ներ է նա­խան­շում: Ի­հար­կե, քա­ղա­քա­կան տե­սան­կյու­նից հեշտ է 2050-ի հա­մար ցու­ցա­նիշ հրա­պա­րա­կել, քան­զի ան­հայտ է, թե այդ ժա­մա­նակ ով կլի­նի իշ­խա­նու­թյան: Բա­ցի այդ, տն­տե­սա­կան ա­ճի մե­ծու­թյու­նից զատ կարևոր է ա­ճի ո­րա­կը, նե­րա­ռա­կա­նու­թյու­նը: Այ­սինքն՝ տն­տե­սա­կան ա­ճից որ­քա՞ն է օգտ­վում հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սը կամ առ­հա­սա­րակ օգտ­վու՞մ է, թե՞ ոչ: Ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ հի­մա և մոտ ա­պա­գա­յում ա­ճից հիմ­նա­կա­նում օգտ­վել և օգտ­վե­լու են կոնկ­րետ ան­ձինք՝ օ­լի­գարխ­նե­րը, իշ­խա­նա­վոր­նե­րը և նրանց նեղ շր­ջա­պա­տը: Նե­րա­ռա­կա­նու­թյու­նը բա­րո­յա­կան հաս­կա­ցու­թյուն չէ, դա ա­պա­հո­վե­լու հա­մար եր­կի­րը պետք է ե­կա­մուտ­նե­րի վե­րա­բաշխ­ման գոր­ծիք­ներ, մե­խա­նիզմ­ներ ու­նե­նա, ո­րոն­ցից ա­մե­նա­հիմ­նա­կա­նը հար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյունն է: Բայց նեո­լի­բե­րալ մեր իշ­խա­նա­վոր­նե­րը, ա­ռանց եր­կար մտա­ծե­լու ու մաս­նա­գի­տա­կան քն­նար­կում­նե­րի, ո­րո­շե­ցին հա­մա­հար­թեց­նել ե­կամ­տա­յին հար­կը և նվա­զեց­նել ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից վճար­վող շա­հու­թա­հար­կի չա­փը՝ հար­կա­յին բե­ռը, ըստ էու­թյան, հա­սա­րա­կու­թյան բո­լոր խմ­բե­րին փո­խան­ցե­լով: Ան­շուշտ, դրա­կան եմ գնա­հա­տում կա­ռա­վա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող մի շարք սո­ցիա­լա­կան ծրագ­րեր, որ հան­գեց­րին զին­վո­րա­կան­նե­րի, բժիշկ­նե­րի, ու­սու­ցիչ­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի ա­ճին: Նաև կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի տե­սա­նե­լի ար­դյունք­ներ ու­նենք, ո­րոնք դեռ հա­մա­կարգ­ման և ինս­տի­տու­տի­ցիո­նա­լաց­ման կա­րիք ու­նեն:
-Վար­չա­պե­տի՝ վեր­ջերս ա­րած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից մեկն էլ այն մա­սին էր, որ 2019-ի բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նը կա­րող է 7 տո­կոս լի­նել: Ի­րա­տե­սա­կա՞ն թիվ է:
-Ե­թե կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րո­ղա­նա պա­հել ըն­թա­ցիկ ա­ճի տեմ­պը, ա­պա 7 տո­կո­սի կան­խա­տե­սումն այս պա­հին ի­րա­տե­սա­կան է: Բայց դա դժ­վար է լի­նե­լու, քա­նի որ տա­րե­վեր­ջին, ի հա­շիվ ստ­վե­րի կր­ճատ­ման քիչ հա­վա­նա­կան է, որ առևտրի և ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­լորտ­նե­րում աճ գրանց­վի, իսկ գյու­ղատն­տե­սու­թյու­նը կպահ­պա­նի նվա­զա­գույ­նը 6,5-7 տո­կո­սի անկ­ման մի­տում, ե­թե, ի­հար­կե, նախ­կի­նի նման վի­ճա­կագ­րու­թյան նկար­չու­թյան մե­թոդ­ներ չկի­րառ­վեն: Պետք է փաս­տենք, որ այս տա­րի գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում ան­կում է գրանց­վել կա­ռա­վա­րու­թյան՝ ի դեմս է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյան, վատ աշ­խա­տան­քի հետևան­քով. թե­րա­կա­տար­վել կամ ձա­խող­վել են գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյան գրե­թե բո­լոր ծրագ­րե­րը: Հատ­կան­շա­կան է, որ այս տար­վա 7 ա­միս­նե­րի հաշ­վար­կով գյու­ղո­լոր­տի վար­կե­րի ա­ճը կազ­մել է 0,8 տո­կոս, այ­սինքն՝ այս­տեղ ներդ­րու­մա­յին խո­շոր ծրագ­րեր չեն նա­խանշ­վում, պարզ ա­սած՝ այս ո­լոր­տի վրա «փող չեն դնում»: Ա­ռա­վել մտա­հո­գիչ է մե­նաշ­նոր­հա­յին և գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող ըն­կե­րու­թյուն­նե­րի ան­կա­ռա­վա­րե­լի և ագ­րե­սիվ վար­քա­գի­ծը: Ե­թե նախ­կի­նում այս տն­տե­սա­վա­րող­նե­րը, տն­տե­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի և իշ­խա­նու­թյուն­նե­րից ստա­ցած ար­տո­նու­թյուն­նե­րի հաշ­վին, շու­կա­յում խա­ղի կա­նոն­ներ թե­լադ­րող էին, ա­պա այժմ, իշ­խա­նու­թյուն­նե­րի լուռ հա­մա­ձայ­նու­թյամբ, շա­րու­նա­կում են ընդ­լայ­նել ազ­դե­ցու­թյունն ապ­րան­քա­յին շու­կա­նե­րում՝ խա­ղից դուրս թող­նե­լով փոքր և մի­ջին ձեռ­նար­կա­տե­րե­րին: Դրա վառ օ­րի­նա­կը ման­րա­ծախ առևտուրն է, որ­տեղ սու­պեր­մար­կետ­նե­րի մի քա­նի ցան­ցեր ա­նընդ­հատ ընդ­լայ­նում են ի­րենց գոր­ծու­նեու­թյունն ու նոր խա­նութ­ներ բա­ցում: Բա­ցի այդ, ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան մի շարք ապ­րանք­նե­րի հիմ­նա­կան ներ­մու­ծո­ղը լի­նե­լով, մե­ծա­ծախ գնե­րով ման­րա­ծախ վա­ճառք են ի­րա­կա­նաց­նում, և բնա­կան է, որ փոքր և մի­ջին խա­նութ­նե­րը, կր­պակ­նե­րը մր­ցակ­ցել չեն կա­րո­ղա­նում ու դաշ­տը զի­ջում են սու­պեր­մար­կետ­նե­րին, որ այժմ ման­րա­ծախ շու­կա­յի մոտ 80 տո­կոսն են զբա­ղեց­նում՝ խա­ղի կա­նոն­ներ թե­լադ­րե­լով նաև ար­տադ­րող­նե­րի հա­մար: Կա­ռա­վա­րու­թյան տն­տե­սա­կան թի­մը ձա­խո­ղել է նաև ար­տա­քին առևտու­րը, մաս­նա­վո­րա­պես՝ մինչև 2019-ի տա­րե­վերջ պլա­նա­վոր­ված էր ու­նե­նալ 7,1 տո­կոս ար­տա­հան­ման աճ: Ներ­կա­յումս, սա­կայն ար­տա­հա­նու­մը, հիմ­նա­կա­նում ավ­տո­մե­քե­նա­նե­րի վե­րար­տա­հան­ման հաշ­վին, 4,6 տո­կոս է: Ներ­մուծ­ման աճն ըն­դա­մե­նը 0,7 տո­կոս է, ինչն ի չիք է դարձ­նում մե­ծա­ծա­վալ ներդ­րում­նե­րի մա­սին խո­սակ­ցու­թյու­նը: Խո­շոր ներդ­րում­նե­րի բա­ցա­կա­յու­թյունն էլ իր հեր­թին պատ­ճառ է ե­ղել տեխ­նի­կա­յի և տեխ­նո­լո­գիա­նե­րի ներ­կր­ման ա­ճին, բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի ծա­վա­լը նվա­զել է 54 տո­կո­սով: Իսկ տն­տե­սա­կան անվ­տան­գու­թյան տե­սան­կյու­նից մտա­հո­գիչ է Թուր­քիա­յից կա­տար­վող ներ­մու­ծում­նե­րի ծա­վա­լի ա­ճը:
-2020-ի բյու­ջեի նա­խա­գի­ծը շու­տով խոր­հր­դա­րա­նին կներ­կա­յաց­վի, ի տար­բե­րու­թյուն նա­խորդ­նե­րի, ին­չո՞վ է այն ա­ռանձ­նա­նում: Մար­դիկ, այս­պես ա­սած, լավ ապ­րե­լու հույս կա­րո՞ղ են ու­նե­նալ:
-Այս բյու­ջեն, ըստ էու­թյան, հիմն­ված է 2018-2019 թթ. ըն­թաց­քում խնա­յած և ձա­խո­ղած ծրագ­րե­րի գու­մար­նե­րի վրա, ու դրա­նով է բա­ցատր­վում, որ նա­խորդ տար­վա հա­մե­մատ 2020-ի պե­տա­կան բյու­ջեն 232 մլրդ դրա­մով կամ 14,1 տո­կո­սով ա­ճել է: Ա­ռող­ջա­պա­հա­կան, կր­թա­կան, սո­ցիա­լա­կան ո­լորտ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված է զգա­լիո­րեն ա­վե­լաց­նել ծախ­սե­րը, որ թեև բա­վա­րար չեն լու­ծե­լու հա­մար կու­տակ­ված բո­լոր խն­դիր­նե­րը, սա­կայն ճիշտ ուղ­ղու­թյունն է: Միան­շա­նակ դրա­կան է, որ 2020-ի բյու­ջեի նա­խագ­ծում շուրջ 82 %-ով ա­վե­լաց­վել է տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին ուղղ­վե­լիք գու­մա­րի չա­փը, սա­կայն ան­հաս­կա­նա­լի է, թե ին­չու է 2019-ի բյու­ջեի տն­տե­սա­կան ա­ճի 4,9 տո­կոս նա­խանշ­վել: Այ­սինքն՝ շատ գու­մար­ներ ծախ­սե­լով՝ տն­տե­սա­կան նույն աճն ու զար­գա­ցումն ենք ու­նե­նա­լու: Հի­շեց­նեմ, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը նա­խընտ­րա­կան ծրագ­րում խոս­տա­ցել էին բա­րե­լա­վել պար­տա­դիր կու­տա­կա­յին կեն­սա­թո­շա­կա­յին հա­մա­կար­գը, սա­կայն որևէ քայլ այս ուղ­ղու­թյամբ չի ար­վել: 2020-ին նույն­պես պե­տա­կան բյու­ջեի գու­մար­նե­րը հո­սե­լու են մաս­նա­վոր ֆոն­դե­րի կա­ռա­վա­րիչ­նե­րի գր­պա­նը: Պե­տա­կան հա­մա­կար­գի ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րու­մը լոկ ծախ­սե­րի նվա­զու­մը չէ: Հան­րու­թյան հա­մար պետք է տե­սա­նե­լի լի­նի կյան­քի ո­րա­կի փո­փո­խու­թյու­նը: Գոր­ծող կա­ռա­վա­րու­թյան հիմ­նա­կան խն­դի­րը տն­տե­սա­կան մո­դել-տես­լա­կա­նի բա­ցա­կա­յու­թյունն է, կա­ռա­վար­ման ար­դյու­նա­վետ աճ չգ­րան­ցե­լը, լիա­զո­րու­թյուն­նե­րի և պա­տաս­խա­նատ­վու­թյան կենտ­րո­նաց­ված լի­նելն ու վե­րահս­կո­ղու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը:
-Պե­տա­կան բյու­ջեում ռազ­մա­կան պաշտ­պա­նու­թյան ծախ­սերն այ­սօր­վա 18,2 %-ից նա­խա­տես­վում է նվա­զեց­նել 18,1 %-ի, բայց իշ­խող թի­մը նա­խընտ­րա­կան խոս­տում­նե­րի ժա­մա­նակ բո­լո­րո­վին այլ բան էր խոս­տա­նում այս ո­լոր­տի հա­մար:
-Ռազ­մա­կան ծախ­սե­րը մեր բյու­ջեի ծախ­սե­րի մեջ մե­ծու­թյամբ 3-րդն են, դրանց նվա­զու­մը 2020-ի ըն­թաց­քում կազ­մում է մոտ 3 մլրդ ՀՀ դրամ, ինչն այդ­քան էլ մեծ չէ: Հի­շեց­նեմ՝ 2019-ի հու­լի­սին մի­ջի­նը 10 տո­կո­սով բարձ­րաց­վե­ցին զին­վո­րա­կա­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը, ին­չը դրա­կան երևույթ է: Հաշ­վի առ­նե­լով պաշտ­պա­նա­կան ո­լոր­տի կարևո­րու­թյու­նը՝ միշտ էլ կա­րե­լի է վե­րա­նա­յել, ա­վե­լաց­նել ռազ­մա­կան ո­լոր­տին տրա­մադր­վող բյու­ջեի չա­փը: Մտա­հո­գիչն այն է, որ 2020-ի հա­մար Ադր­բե­ջա­նը շուրջ 20 տո­կո­սով կամ 1 մլրդ դո­լա­րով ա­վե­լաց­րել է ռազ­մա­կան ծախ­սե­րը: Այս հան­գա­ման­քը պետք է պատ­շա­ճո­րեն գնա­հատ­վի ՀՀ հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի կող­մից, և ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի վե­րա­բաշխ­ման ո­րո­շում ըն­դուն­վի: Կար­ծում եմ՝ ճիշտ ժա­մա­նակն է տն­տե­սա­գի­տա­կան վեր­լու­ծու­թյուն­ներ նա­խա­ձեռ­նել հնա­րա­վոր պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով ա­ռաջ ե­կող տն­տե­սա­կան ռիս­կե­րի և դրանց կա­ռա­վա­րե­լիու­թյան վե­րա­բե­րյալ:
-Վար­չա­պե­տը գրա­ռում է կա­տա­րել նաև գոր­ծա­զուրկ­նե­րի թվի կտ­րուկ նվազ­ման մա­սին: Ի­րո՞ք ու­րա­խաց­նող փաս­տի հետ գործ ու­նենք, թե՞ ուղ­ղա­կի, պարզ ա­սած, «չգ­րանց­ված» աշ­խա­տող­ներն են «գրանց­ված» դար­ձել:
-ՀՀ վի­ճա­կագ­րա­կան կո­մի­տեի հրա­պա­րա­կած տվյալ­նե­րի հա­մա­ձայն՝ 2019-ի ա­ռա­ջին ե­ռա­մյա­կում 16000-ով ա­վե­լա­ցել էր գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը, և գոր­ծազր­կու­թյան թի­վը կազ­մել էր 21,9 %: Այս ցու­ցա­նի­շը մտա­հո­գեց պաշ­տո­նա­տար ո­րոշ ան­ձանց, և նրանք ո­րո­շե­ցին փր­կել ի­րա­վի­ճա­կը: Պաշ­տո­նա­կան մեկ այլ վի­ճա­կագ­րու­թյան հա­մա­ձայն՝ 2019-ի երկ­րորդ ե­ռամ­սյա­կում գոր­ծազր­կու­թյու­նը կազ­մում էր 17,7 տո­կոս, ին­չը նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ նվա­զել է 2,5 տո­կո­սով: Նման դրա­կան ցու­ցա­նի­շը պայ­մա­նա­վոր­ված է ոչ թե կա­ռա­վա­րու­թյան լավ աշ­խա­տան­քով, այլ Հա­յաս­տա­նից ար­տա­գաղ­թած ան­ձանց մեծ թվով: Վե­րոն­շյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում 51500-ով նվա­զել են աշ­խա­տան­քա­յին ռե­սուրս­նե­րը՝ աշ­խա­տու­նակ ան­ձինք (15-75 տա­րե­կան), ո­րոն­ցից 46400-ը գոր­ծա­զուրկ է ե­ղել: Կա­ռա­վա­րու­թյու­նը ձա­խո­ղել է նաև զբաղ­վա­ծու­թյան ծրագ­րե­րը, դրանց միայն 25 տո­կոսն է կա­տար­վել: Եվ ե­թե բո­լոր այս մի­տում­նե­րը շա­րու­նակ­վեն, ա­պա տա­րե­վեր­ջին 25-30 հա­զա­րի հաս­նող ար­տա­գաղ­թի ցու­ցա­նիշ կգ­րանց­վի ու ի­րա­վի­ճա­կը չի փր­կի է­ժան աշ­խա­տու­ժի ան­վե­րահս­կե­լի հոս­քը Հա­յաս­տան:
-Վեր­ջին շր­ջա­նում հատ­կա­պես շատ են խո­սակ­ցու­թյուն­նե­րը, որ Հա­յաս­տա­նում գրե­թե խո­շոր ներդ­րում­ներ չեն լի­նում: Ե­թե այդ­պես է, ա­պա ին­չո՞ւ, ո՞րն է դրա մաս­նա­գի­տա­կան բա­ցատ­րու­թյու­նը:
-Ներդ­րում­նե­րը «փայ չենք մտ­նե­լու, չենք խան­գա­րե­լու» հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նե­լով չեն հո­սում, դրանց հա­մար բիզ­նես մի­ջա­վայր է անհ­րա­ժեշտ: Մեր ներ­քին շու­կան փոքր է և մե­նաշ­նորհ­նե­րի կող­մից վե­րահ­սկ­վող, ին­չը թույլ չի տա­լիս խո­շոր ներդ­րում­ներ ա­նել: Ցան­կա­ցած ներդ­րո­ղի հա­մար անհ­րա­ժեշտ են ո­րա­կյալ կադ­րեր, իսկ ներդ­րում­ներ-կր­թու­թյուն-պե­տու­թյուն ե­ռան­կյան դեպ­քում մեծ ա­նե­լիք ու­նի պե­տու­թյու­նը՝ կր­թա­կան ո­րա­կյալ ծրագ­րեր մ­շա­կե­լու և ներ­կա­յաց­նե­լու ա­ռու­մով: Այս տար­վա 6 ա­միս­նե­րի կտր­ված­քով 30 մլրդ դրա­մով ա­վե­լա­ցել են Հա­յաս­տա­նից հո­սող ներդ­րում­նե­րը, այ­սինքն՝ Հա­յաս­տա­նում աշ­խա­տած գու­մար­ներն օ­տա­րերկ­րյա ներդ­րող­նե­րը հա­նում են: Ցան­կա­ցած ներդ­րո­ղի հա­մար կարևոր են քա­ղա­քա­կան կա­յու­նու­թյու­նը և կան­խա­տե­սե­լիու­թյու­նը: Իշ­խա­նու­թյու­նը ներդ­րո­ղին պետք է տա այդ ե­րաշ­խիք­նե­րը, որ նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ աշ­խա­տած, ինչ-ինչ կա­պե­րի մեջ գտն­վող գոր­ծա­րար­նե­րը չեն պատժ­վի, իսկ նո­րե­րին կս­պա­սար­կեն պե­տա­կան հիմ­նարկ­ներն ու ինս­տի­տուտ­նե­րը: Մեր հիմ­նա­կան հարս­տու­թյու­նը 42 հա­զար քառ. կմ տա­րածքն է և շուրջ 10 մլն հա­յու­թյու­նը: Ա­յո, կա­րող ենք և պետք է զար­գաց­նենք ու հզո­րաց­նենք մեր եր­կիրն ա­ռանց ար­տա­քին զի­ջում­նե­րի, ներ­քին թշ­նա­ման­քի:


Զրույ­ցը`
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao