«Հա­նա­պա­զօ­ր­յա հա­ցը միայն նա­խա­րա­րաց, փոխ­նա­խա­րա­րաց ու դա­տա­վո­րաց հա­մար չէ»

«Հա­նա­պա­զօ­ր­յա հա­ցը միայն նա­խա­րա­րաց, փոխ­նա­խա­րա­րաց ու դա­տա­վո­րաց հա­մար չէ»
08.11.2019 | 00:21

Չնա­յած «Բարձ­րա­գույն կր­թու­թյան և գի­տու­թյան մա­սին» օ­րեն­քի նա­խա­գի­ծը դեռևս աշ­խա­տան­քա­յին փու­լում է, բայց այն հասց­րել է բա­վա­կան լուրջ դժ­գո­հու­թյուն­նե­րի տե­ղիք տալ: Ըստ նա­խագ­ծի՝ հայ­րե­նա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի՝ «Հա­յոց լեզ­վի», «Հայ գրա­կա­նու­թյան» և «Հա­յոց պատ­մու­թյան» դա­սա­վան­դու­մը բու­հե­րում դառ­նա­լու է ոչ պար­տա­դիր: Նման քա­ղա­քա­կա­նու­թյան դեմ ա­ռա­ջին ըն­դվ­զող­նե­րը Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի ու­սա­նող­ներն են, որ օ­րերս դա­սա­դուլ էին հայ­տա­րա­րել: Նրանց պա­հան­ջը հս­տակ է՝ նա­խագ­ծում հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի մա­սով տվյալ դրույ­թը պետք է վե­րա­նա, ա­ռար­կա­նե­րը պետք է պար­տա­դիր լի­նեն ու դա­սա­վանդ­վեն բո­լոր ֆա­կուլ­տետ­նե­րում:


Բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի դե­կան ԱՐԾ­ՐՈՒՆ Ա­ՎԱ­ԳՅԱ­ՆԸ թեև դեմ է հար­ցը դա­սա­դու­լի մի­ջո­ցով լու­ծե­լուն, բայց և չի կա­րող ըն­դվ­զել ու­սա­նող­նե­րի ա­զատ կա­մար­տա­հայտ­ման դեմ: Միայն թե, ա­սում է, թող դա­սե­րից հե­տո ար­տա­հայ­տեն ի­րենց ան­հա­մա­ձայ­նու­թյու­նը: Նա այն տե­սա­կե­տին է, որ հայ­րե­նա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րը բու­հե­րում ոչ պար­տա­դիր դարձ­նելն ան­ժա­մա­նակ է. «Երբ դպ­րո­ցը կտա հա­մա­պա­տաս­խան գի­տե­լիք­ներ, ա­շա­կերտ­նե­րը բուհ ըն­դուն­վե­լիս կու­նե­նան բա­վա­րար ու անհ­րա­ժեշտ մա­կար­դակ, գու­ցե այդ հարցն օ­րա­կարգ բե­րե­լը ճիշտ լի­նի, բայց այժմ նման քայ­լի գնա­լը սխալ է: Մենք ռեկ­տո­րի ներ­կա­յու­թյամբ զրույց ենք ու­նե­ցել, քն­նար­կել ենք վի­ճա­կը և ե­կել այն եզ­րա­կա­ցու­թյան, որ մեկ ան­գամ ևս պետք է հա­մա­պա­տաս­խան տեքս­տով դի­մել վե­րա­դաս մար­մին­նե­րին։ Ստո­րագ­րա­հա­վա­քով և հա­մա­պա­տաս­խան տեքս­տով դի­մե­լու ենք վե­րա­դա­սին ու ներ­կա­յաց­նե­լու ենք այն թե­րա­ցում­նե­րը, որ պետք է շտկ­վեն»,- նշում է նա:


ԵՊՀ պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տի դե­կան Է­ԴԻԿ ՄԻ­ՆԱ­ՍՅԱ­ՆԻ դիր­քո­րո­շու­մը հս­տակ է՝ զար­գաց­ման, աշ­խար­հա­յացք ձևա­վո­րե­լու, հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թյան ա­ռու­մով անհ­րա­ժեշ­տու­թյուն է հայ­րե­նա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի դա­սա­վան­դու­մը: Բա­ցի այդ՝ հա­մալ­սա­րան են ըն­դուն­վում սփյուռ­քա­հայ ու­սա­նող­ներ, ո­րոնք դպ­րոց­նե­րում ընդ­հան­րա­պես հա­յոց պատ­մու­թյուն չեն ան­ցել, ու միան­գա­մից ա­սել, թե նրանք չպետք է անց­նեն այդ ա­ռար­կա­նե­րը, խտ­րա­կան վե­րա­բեր­մունք է մայր հայ­րե­նի­քում կր­թու­թյուն ստա­նա­լու ե­կած­նե­րի նկատ­մամբ: Գու­ցե կա­րիք կա վե­րա­նա­յե­լու ա­ռար­կա­նե­րի բո­վան­դա­կու­թյու­նը, մա­տուց­ման ձևը, շեշ­տում է Մի­նա­սյա­նը, բայց դրանք իս­պառ հա­նել պար­տա­դիր ա­ռար­կա­նե­րի ցան­կից, ժա­մա­նա­կավ­րեպ է: Պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տի դե­կա­նը ո­րոշ ա­ռում­նե­րով դժ­գոհ է նաև իշ­խա­նու­թյուն­նե­րի վա­րած կր­թա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նից. «Մինչև նա­խա­գիծ կազ­մե­լը կա­րե­լի էր ա­ռա­ջին հեր­թին սկզ­բունք­նե­րը քն­նար­կել, դրա­նից հե­տո ընդ­հա­նուր փաս­տա­թուղթ մշա­կել: Ե­թե հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի մա­սին ըն­դա­մե­նը մեկ նա­խա­դա­սու­թյուն կա, ու այդ նա­խա­դա­սու­թյու­նից պարզ է դառ­նում, որ ա­ռար­կա­նե­րը կա­րող են դուրս մնալ ա­ռար­կա­յա­ցան­կից, ա­պա պարզ է, որ նա­խա­գի­ծը մշա­կող­նե­րը բա­վա­րար ու­շադ­րու­թյուն չեն դարձ­րել ա­ռար­կա­նե­րին»:


Պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տի դե­կա­նին հա­մա­կար­ծիք է բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի դա­սա­խոս ԱՐ­ՇԱ­ԼՈՒՅՍ ԳԱԼՍ­ՏՅԱ­ՆԸ: Հաս­կա­նա­լու հա­մար, թե ին­չու են ա­ռար­կա­նե­րը հան­վում, ա­սում է` նա­խա­գի­ծը նախ պետք է հա­սա­րա­կա­կան լայն քն­նարկ­ման փուլ անց­ներ: Պար­տա­դիր բա­ղադ­րիչն ին­չու՞ է հան­վում, ազ­գա­յին ինք­նու­թյանն ար­դյոք չե՞նք վնա­սում. «Ե­թե քն­նար­կում­նե­րից հե­տո գանք այն եզ­րա­հանգ­ման, որ ոչ մի վնաս չի հասց­վում, ա­պա ե­կեք հա­նենք, փո­խենք մաս­նա­գի­տա­կան շատ ա­ռար­կա­նե­րով, բայց ե­թե դրա­նով մեր ազ­գա­յին բա­ղադ­րի­չին, ինք­նու­թյա­նը վտանգ է սպառ­նում, միան­շա­նակ դեմ ենք դրան: Քաջ գի­տակ­ցում եմ, որ ե­թե ֆա­կուլ­տետ­նե­րին տր­վի կա­մընտ­րա­կան ա­ռար­կա­ներ ընտ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն, ա­պա նրանք ա­վե­լի շուտ ա­ռաջ կմ­ղեն մաս­նա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րը: Կար­ծում եմ՝ կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է հս­տակ դիր­քո­րո­շում հայտ­նի, կր­թա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լիս ա­ռաջ­նորդ­վի ազ­գա­յին, մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը պահ­պա­նե­լու սկզ­բուն­քով: Ինձ հա­մար ա­նըն­դու­նե­լի է այն, ինչ կա­տար­վում է այ­սօր»:
Ար­շա­լույս Գալս­տյա­նը շեշ­տում է նաև, որ նա­խա­րա­րի անձն այս պա­րա­գա­յում էա­կան չէ, կարևո­րը կա­ռա­վա­րու­թյան դիր­քո­րո­շումն է: Ըստ նրա՝ ե­թե ներ­կա նա­խա­րա­րը պի­տի հրա­ժա­րա­կան տա, փո­խա­րե­նը գա մեկ ու­րի­շը և շա­րու­նա­կի նույն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ա­պա որևէ տար­բե­րու­թյուն չի լի­նե­լու:


Ֆա­կուլ­տե­տի դա­սա­խոս ՆԱՐԻ­ՆԵ ԴԻԼԲԱ­ՐՅԱՆՆ էլ իր մտա­հո­գու­թյու­նը բա­նաս­տեղ­ծա­կան տո­ղե­րով է հայտ­նում. «Մա՞հն է ար­դյոք, թե՞ նին­ջը քեզ պա­տել, պայ­ծա՛ռ Նաի­րի». հու­սով եմ, որ Նաի­րիին մա­հը դեռ չի պա­տել: Աստ­վա­ծա­շունչն ա­սում է՝ ի սկզ­բա­նե այդ բանն էր, ե­թե մենք այդ բա­նը չենք պաշտ­պա­նում, ին­չի՞ մա­սին է խոս­քը. հա­յե­րե­նի հան­դեպ պետք է պատ­շաճ վե­րա­բեր­մունք դրսևոր­վի: Պետք է տա­րան­ջա­տենք դպ­րո­ցա­կան գի­տե­լիք­նե­րը բու­հա­կա­նից. միայն մաս­նա­գե­տով, որ հա­յոց լե­զու չգի­տի, պե­տու­թյուն չենք ստեղ­ծի»: Տի­կին Դիլ­բա­րյա­նը շեշ­տում է՝ հա­յոց լեզ­վի տպա­գիր վեր­ջին բա­ռա­րա­նը` Է­դուարդ Ա­ղա­յա­նի երկ­հա­տոր բա­ցատ­րա­կա­նը, ար­տա­ցո­լում է 50-ա­կան­նե­րի բա­ռա­պա­շա­րը, դրա­նից հե­տո Հա­յաս­տա­նում որևէ բա­ռա­րան չի տպ­վել: Իսկ դա­սա­խո­սի հա­մար դա ազ­գա­յին թշ­վա­ռու­թյան ու անկ­ման ա­պա­ցույց է: Դառ­նա­լով վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի Face­book-յան ու­ղիղ ե­թե­րին, որ­տեղ նա խո­սում է դա­սագր­քե­րի բա­ցա­կա­յու­թյան մա­սին, հարց է բարձ­րաց­նում՝ իսկ ո՞վ պետք է այդ դա­սագր­քե­րը թարգ­մա­նի. «Ե­կեք խո­սենք նաև դա­սագր­քե­րի ֆի­նան­սա­վոր­ման մա­սին: Ինքս ան­ցյալ տա­րի ա­վար­տե­ցի «Հա­յոց լեզ­վի պատ­մու­թյուն» դա­սա­գիր­քը, մոտ 400 էջ աշ­խա­տանք եմ գրել: Դժ­վար աշ­խա­տանք է, ու դրա դի­մաց ըն­դա­մե­նը 60000 դրամ եմ ստա­ցել: Ո՞ր մաս­նա­գե­տը պետք է տն­տե­սա­գի­տու­թյան, ի­րա­վա­գի­տու­թյան, ճար­տա­րա­պե­տու­թյան և այլ ա­ռար­կա­նե­րի դա­սագր­քե­րը թարգ­մա­նի չն­չին վար­ձատ­րու­թյան դի­մաց: Գնա­ցեք տե­սեք, թե մեր ՀՆԱ-ից գի­տու­թյանն ու կր­թու­թյանն ինչ է հաս­նում,- տա­րա­կու­սանք է հայտ­նում տի­կին Դիլ­բա­րյանն ու հա­վե­լում.- մեր երկ­րում գնա­հատ­վում է նա­խա­րա­րի աշ­խա­տան­քը, փոխ­նա­խա­րա­րի, դա­տա­վո­րի, դա­տա­խա­զի, իսկ գիտ­նա­կա­նի՞ աշ­խա­տան­քը երբ է գնա­հատ­վե­լու: 140000 դրա­մով մենք ա­նընդ­հատ կա­րո՞ղ ենք գր­քեր թարգ­մա­նել ու դրա­նով ըն­տա­նիք պա­հել: Փո­խա­նակ գի­տա­կան գոր­ծե­րով զբաղ­վես, ստիպ­ված մաս­նա­վոր պատ­վեր­ներ ես վերց­նում: Հա­նա­պա­զօ­րյա հա­ցը միայն նա­խա­րա­րաց, փոխ­նա­խա­րա­րաց ու դա­տա­վո­րաց հա­մար չէ»:


Բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի ու­սա­նող ԳԵ­ՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱ­ՆԸ դա­սա­դու­լը որ­պես նա­խազ­գու­շա­կան ակ­ցիա է բնո­րո­շում: Բարձ­րա­ձայ­նում է՝ հա­յոց լե­զուն որևէ մեկն իր հոր տա­նից չի բե­րել: «Նա­խա­րա­րին կոչ ենք ա­նում որևէ ո­րո­շում կա­յաց­նե­լուց ա­ռաջ խոր­հր­դակ­ցել մաս­նա­գետ­նե­րի հետ, մաս­նա­գի­տա­կան խոր­հուրդ կազ­մել: Ե­թե մար­դու ոտ­քը ցա­վում է, ա­պա այն բու­ժում են, ոչ թե կտ­րում: Հա­րու­թյու­նյանն ա­սում է՝ դպ­րոց­նե­րում մա­կար­դա­կը կբարձ­րաց­նենք, բու­հե­րում էլ ոչ պար­տա­դիր դարձ­նենք, բայց մի գոր­ծը չա­րած, մյու­սից են խո­սում: Ե­թե նա­խա­րա­րը հաշ­վի չառ­նի ու­սա­նող­նե­րի ու դա­սա­խոս­նե­րի խոս­քը, մտա­հո­գու­թյու­նը, պա­հան­ջը, մենք պատ­րաստ­վում ենք բո­ղո­քի ցույ­ցեր ի­րա­կա­նաց­նե­լու խոր­հր­դա­րա­նի, կա­ռա­վա­րու­թյան նա­խա­րա­րու­թյան շեն­քե­րի մոտ: Ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ինչ­պես քայ­լե­լով ե­կել է, այդ­պես քայ­լե­լով էլ հետ կգ­նա»:
ԵՊՀ ու­սա­նո­ղա­կան խոր­հր­դի նա­խա­գահ ԴԱ­ՎԻԹ Ա­ՓՈ­ՅԱՆՆ առ­հա­սա­րակ դեմ է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի՝ կր­թու­թյա­նը վե­րա­բե­րող բո­լոր ո­րո­շում­նե­րին. «Մայր բու­հը կա­ռա­վա­րու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում չէ, իսկ կր­թու­թյունն ա­ռա­ջըն­թաց չի գրան­ցում»։


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao