ReAnimania 2019
 

«Վար­չա­պե­տի կո­չը կեղծ հոր­դոր էր»

«Վար­չա­պե­տի կո­չը կեղծ հոր­դոր էր»
17.09.2019 | 00:49

Ա­լա­վերդ­ցի­նե­րը դար­ձյալ ան­հան­գս­տա­ցած են. Դե­բե­դի վրա «Շնող» հէկ կա­ռու­ցե­լու մտ­քից նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն հրա­ժար­վել: Թեև վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը տե­ղա­ցի­նե­րին վս­տա­հեց­րել էր, որ, ա­ռանց հա­մայն­քի հա­մա­ձայ­նու­թյան, գե­տի վրա հէկ չի կա­ռուց­վի, փաս­տերն ու գոր­ծո­ղու­թյուն­ներն այլ բա­նի մա­սին են խո­սում:

Դե­բեդ գե­տի ճա­կա­տագ­րով մտա­հոգ «Փր­կենք Դե­բե­դը» նա­խա­ձեռ­նու­թյու­նը, Ա­լա­վեր­դու «Վեր­նա­տուն» մտա­վո­րա­կան­նե­րի միու­թյու­նը և «Կա­նաչ Լո­ռի» հան­դե­սի խմ­բագ­րու­թյունն ա­միս­ներ ա­ռաջ հար­ցը պար­զա­բա­նե­լու հա­մար դի­մել էին Հան­րա­յին խոր­հուրդ, կա­ռույ­ցի բնա­պահ­պա­նա­կան հանձ­նա­ժո­ղովն էլ, իր հեր­թին, դի­մել էր տա­րած­քա­յին և է­ներ­գե­տիկ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ու շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյուն­ներ: Օ­րեր ա­ռաջ խոր­հուր­դը պա­տաս­խան է ստա­ցել միայն ՏԷԵ նա­խա­րա­րու­թյու­նից: «Նա­խա­րա­րու­թյու­նը ներ­կա­յաց­րել է «Դե­բեդ հիդ­րո» ՍՊԸ-ի ներ­կա­յաց­րած փաս­տա­թուղ­թը, ո­րում ըն­կե­րու­թյու­նը փոր­ձում է ար­դա­րաց­նել իր չա­րա­բաս­տիկ ու ա­ղե­տա­լի գոր­ծար­քը: Այն մտա­վա­խու­թյու­նը, որ մենք ու­նեինք, փաս­տո­րեն, ա­մեն վայր­կյան կա­րող է ի­րա­կա­նու­թյուն դառ­նալ: Վար­չա­պե­տի կո­չը մեզ, որ դա­դա­րեց­նենք պայ­քա­րը, հէ­կը չի կա­ռուց­վե­լու, փաս­տո­րեն, կեղծ հոր­դոր էր,- «Ի­րա­տե­սին» ա­սաց «Փր­կենք Դե­բե­դը» նա­խա­ձեռ­նու­թյան ան­դա­մը՝ բա­ցատ­րե­լով. որ Լո­ռու բնաշ­խար­հին հա­կա­ցուց­ված է կա­յա­նի կա­ռու­ցու­մը:- 2000 ստո­րագ­րու­թյուն ենք հա­վա­քել, հա­մոզ­ված ենք, որ Դե­բե­դի վախ­ճա­նին հան­գեց­նող նա­խագ­ծի դեմ դեռ շատ մար­դիկ կս­տո­րագ­րեն, իսկ Ա­լա­վեր­դի քա­ղա­քի ա­վա­գա­նին իր բա­ցա­սա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը վա­ղուց է տվել այդ ծրագ­րին»:

Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ «Շնող» հէ­կի կա­ռուց­ման տեխ­նի­կատն­տե­սա­կան հիմ­նա­վոր­ման աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նում է շվեյ­ցա­րա­կան «POYRY» ըն­կե­րու­թյու­նը՝ ավ­ստ­րիա­կան «ILF» ըն­կե­րու­թյան տեխ­նի­կա­կան վե­րահս­կո­ղու­թյամբ: «Դե­բեդ հիդ­րո» ըն­կե­րու­թյու­նից բա­ցի, «Շնող» հէ­կի կա­ռուց­ման ծրագ­րին մաս­նակ­ցե­լու մա­սին հայ­տա­րա­րել է նաև ավ­ստ­րիա­կան ANDRITZ HYDRO GmbH ըն­կե­րու­թյու­նը, ո­րի հետ դեռևս նա­խորդ տար­վա դեկ­տեմ­բե­րի 6-ին ստո­րագր­վել է հա­մա­պա­տաս­խան մտադ­րու­թյուն­նե­րի հու­շա­գիր: Կա­ռա­վա­րու­թյան մեր աղ­բյուրն ա­սաց, որ «Շնող» հէ­կի կա­ռուց­ման ծրագ­րի տեխ­նի­կատն­տե­սա­կան հիմ­նա­վոր­ման աշ­խա­տանք­նե­րը թևա­կո­խել են ստոր­գետ­նյա թու­նե­լի ա­մե­նաօպ­տի­մալ տար­բե­րա­կի ընտ­րու­թյան, տա­րած­քի գեո­տեխ­նի­կա­կան ու­սում­նա­սի­րու­թյան և հիդ­րավ­լիկ մո­դե­լի փոր­ձարկ­ման փուլ:

Նշենք, որ մինչ այս պա­հը նա­խա­րա­րու­թյու­նը չի տե­ղե­կաց­րել՝ ՇՄԱԳ ի­րա­կա­նաց­վե՞լ է, թե՞ ոչ: Հէ­կի կա­ռուց­ման շուրջ հան­րա­յին լսում­ներ ու քն­նար­կում­ներ նույն­պես չեն ե­ղել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao