Հա­յաս­տա՛ն, ըմբռ­նի՛ր Լավ­րո­վի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը. Ռու­սաս­տա­նը պա­հել է իր դիր­քո­րո­շու­մը, բայց հի­շեց­րել է Ար­ցախ-ԼՂՀ-ի սու­բ­յեկտ լի­նե­լը

Հա­յաս­տա՛ն, ըմբռ­նի՛ր Լավ­րո­վի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը. Ռու­սաս­տա­նը պա­հել է իր դիր­քո­րո­շու­մը, բայց հի­շեց­րել է Ար­ցախ-ԼՂՀ-ի սու­բ­յեկտ լի­նե­լը
22.11.2019 | 00:44

Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի այ­ցը Հա­յաս­տան ա­վարտ­վեց, և գնա­հա­տա­կան­նե­րի ու մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի պա­կաս չկա։ Այ­ցը լայ­նո­րեն լու­սա­բան­վել է և՛ Հա­յաս­տա­նի, և՛ Ռու­սաս­տա­նի ԶԼՄ-նե­րում, ին­չը բա­ցատ­րե­լի է. եր­կր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում բազ­մա­թիվ հար­ցեր են կու­տակ­վել, բայց Լավ­րո­վի այ­ցի և գործ­նա­կա­նում ողջ հայ­կա­կան ղե­կա­վա­րու­թյան հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին հա­վա­նա­բար պետք չէ քայլ առ քայլ պատ­մել։ ՈՒմ հե­տաք­րք­րում են հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, նրանք, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, նո­յեմ­բե­րի 10-ին և 11-ին ինք­նու­րույն հետևել և հի­շում են, թե ով և ին­չով է աչ­քի ըն­կել Երևա­նում ՌԴ ԱԳ նա­խա­րա­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րում։ Այ­նուա­մե­նայ­նիվ, անհ­րա­ժեշտ է ինչ-որ բան ի­մաս­տա­վո­րել, ուս­տի պետք է այ­ցից 1-2 օր հետ գնանք՝ բա­ցա­հայ­տե­լու այն, ին­չը հա­ճախ ան­վա­նում են պաշ­տո­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի «ան­դր­կու­լի­սյան կողմ»։

Այ­ցը կա­յա­նա­լու մա­սին ՌԴ ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան հայտ­նել է ոչ թե վա­ղօ­րոք, այլ «նա­խօ­րեին»՝ նո­յեմ­բե­րի 8-ի ճե­պազ­րույ­ցում։ Ար­դյո՞ք դա նշա­նա­կում է, թե Մոսկ­վա­յում տա­տա­նում­ներ կամ կաս­կած­ներ են ե­ղել, մեզ հայտ­նի չէ։ Բայց կա­րե­լի է են­թադ­րել, որ ՌԴ ԱԳՆ-ն, այ­նուա­մե­նայ­նիվ, մինչև նո­յեմ­բե­րի 8-ը սպա­սում էր Երևա­նի ինչ-որ հա­վաս­տիա­ցում­նե­րին կամ հաս­տա­տում­նե­րին։ Զա­խա­րո­վա­յի խոս­քով, կող­մե­րը «կքն­նար­կեն երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի շուրջ հար­ցե­րի լայն շր­ջա­նակ՝ նե­րա­ռյալ ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն, տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան հար­ցեր և ղա­րա­բա­ղա-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վո­րու­մը։ Այ­ցի ըն­թաց­քում Լավ­րո­վը կհան­դի­պի Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի, նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի, իր գոր­ծըն­կեր Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի հետ»։ Զա­խա­րո­վան նաև ա­վե­լաց­րել է, որ, ըստ օ­րա­կար­գի, նա­խա­րա­րը կայ­ցե­լի Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի հու­շա­հա­մա­լիր, որ­տեղ կկա­տար­վի Հա­յոց մեծ ե­ղեռ­նի զո­հե­րի հի­շա­տա­կի պսա­կադ­րու­թյան ա­րա­րո­ղու­թյուն։


Մենք «տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան հար­ցերն» ա­ռանձ­նաց­րինք ոչ պա­տա­հա­բար։ Ի­հար­կե, մնա­ցած ա­մեն ին­չը՝ ին­տեգ­րու­մը, տն­տե­սա­կան և առևտրա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը և այլն, նույն­պես կարևոր է։ Ի՞նչ կա­րե­լի է ա­նել ա­ռանց տն­տե­սու­թյան և առևտրի, ո­րոնք էլ քա­ղա­քա­կա­նու­թյան ու դի­վա­նա­գի­տու­թյան հիմքն են։ Բայց մինչև նո­յեմ­բե­րի 8-ը ե­ղան նո­յեմ­բե­րի 7-ը և 8-ը, իսկ ԱՊՀ եր­կր­նե­րի անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի և հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի խոր­հր­դակ­ցու­թյու­նը նշա­նակ­ված էր հենց նո­յեմ­բե­րի 9-11-ին։ Եվ զին­ված մի­ջա­դեպ ե­ղավ Տա­ջիկս­տա­նում, ո­րից հե­տո հենց նո­յեմ­բե­րի 7-ին ՌԴ ԱԴԾ տնօ­րեն Ա­լեք­սանդր Բորտ­նի­կո­վը հայ­տա­րա­րեց. «Մենք ար­ձա­նագ­րում ենք Աֆ­ղանս­տա­նում «Իս­լա­մա­կան պե­տու­թյան (ԻՊ) ստո­րա­բա­ժա­նում­նե­րի (ո­րոնք միա­վոր­վել են, այս­պես կոչ­ված, «Վի­լա­յաթ Խո­րա­սան»-ի մեջ) ա­ճող ակ­տի­­վու­թյուն։ Նրա հետ սեր­տո­րեն գոր­ծում են «Ջա­մաաթ Ան­սա­րու­լա­հը» և «Արևե­լյան Թուր­քես­տա­նի իս­լա­մա­կան շար­ժու­մը»։ Նրանց նպա­տա­կը դե­պի ԱՊՀ տա­րածք ընդ­լայն­վե­լու պլաց­դարմ ստեղ­ծելն է»։ Ըստ նրա, այդ ընդ­լայ­նու­մը պետք է ի­րա­կա­նաց­վի կենտ­րո­նաա­սիա­կան եր­կր­նե­րի քա­ղա­քա­ցի զի­նյալ­նե­րի մի­ջո­ցով։ Ա­հա­բե­կիչ­նե­րը գի­տակ­ցում են, որ ջախ­ջախ­վել են Սի­րիա­յում և Ի­րա­քում, ուս­տի մնա­ցած ու­ժե­րը հա­նում են Մեր­ձա­վոր Արևել­քի սահ­ման­նե­րից դուրս։ Նրանք ան­կա­յու­նու­թյան նոր գո­տի­ներ են ստեղ­ծում Ա­սիա­յում և Աֆ­րի­կա­յում, քնած բջիջ­նե­րի ցան­ցեր կազ­մա­վո­րում Եվ­րո­պա­յում։ Բորտ­նի­կովն ըն­դգ­ծել է, որ ԱՊՀ եր­կր­նե­րի հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի ա­ռաջ­նա­հերթ խն­դիրն է, և հի­շեց­րել ա­հա­բեկ­չա­կան սպառ­նա­լիք­նե­րի չե­զո­քաց­ման հա­մար միջ­պե­տա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի քա­նակն ու ո­րակն ա­վե­լաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։


Սա­կայն «տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան հար­ցեր» հաս­կա­ցու­թյունն այն­քան լայն է, որ իր ձևա­կերպ­մամբ ընդ­գր­կում է ոչ միայն Հա­յաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի գոր­ծակ­ցու­թյու­նը հա­կաա­հա­բեկ­չա­կան պայ­քա­րում, ԱՊՀ-ի շր­ջա­նակ­նե­րում թե երկ­կողմ հիմ­քով, այլև հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն այն­պի­սի ո­լորտ­նե­րում, ինչ­պի­սիք են շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյու­նը, ռա­դիա­ցիոն անվ­տան­գու­թյան հար­ցե­րը (ՀԱԷԿ-ը և այլն), կեն­սա­բա­նա­կան անվ­տան­գու­թյու­նը (կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րի գոր­ծե­լու ա­ռու­մով) և շատ այլ բա­ներ։ Այդ ա­մե­նի մա­սին Մա­րիա Զա­խա­րո­վան Հա­յաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի հան­րու­թյա­նը նա­խօ­րոք էր տե­ղե­կաց­րել, այն­պես որ, կա­րե­լի է մո­տա­վո­րա­պես են­թադ­րել, թե ինչ «ազ­դան­շան» էին սպա­սում ՌԴ ԱԳՆ-ում մինչև Լավ­րո­վի այ­ցը Երևան հաս­տա­տե­լը։ Հի­շեց­նենք. դեռևս 2018 թ. հու­նի­սի 11-ին Ալ­մա­թիում ԱՊՀ ՀԱՊԿ եր­կր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դիպ­ման ժա­մա­նակ ՌԴ ԱԳ նա­խա­րարն ի լուր ա­մեն­քի հայ­տա­րա­րեց, որ Ռու­սաս­տանն ու­զում է մուտք ու­նե­նալ այն կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­ներ, ո­րոնք ԱՄՆ-ի ֆի­նան­սա­կան օ­ժան­դա­կու­թյամբ բաց­վել են Հա­յաս­տա­նում ու Ղա­զախս­տա­նում։ Այն ժա­մա­նակ նշ­վել են միայն Հա­յաս­տանն ու Ղա­զախս­տա­նը, ին­չը հաս­կա­նա­լի է. այդ­պի­սի լա­բո­րա­տո­րիա­ներ կան նաև Վրաս­տա­նում և Ադր­բե­ջա­նում, բայց նրանք ՀԱՊԿ-ի ան­դամ­ներ չեն։ Այդ­պի­սի լա­բո­րա­տո­րիա­ներ կան նաև ՈՒզ­բեկս­տա­նում, Տա­ջիկս­տա­նում ու Ղրղզս­տա­նում, ո­րոնք ա­վե­լի շատ ան­հան­գս­տաց­նում են Չի­նաս­տա­նին, և չի­նա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­ներն ընդ­հուպ զբաղ­վում են այդ եր­կր­նե­րով։ Այն ժա­մա­նակ ԶԼՄ-նե­րում նաև նշ­վում էր, որ ռու­սա­կան պատ­վի­րա­կու­թյան (Ալ­մա­թիի հան­դիպ­ման) ոմն դի­վա­նա­գետ զրու­ցա­կից հայտ­նել է, թե՛ ռու­սա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը և գիտ­նա­կան­նե­րը չեն բա­ցա­ռում, որ լա­բո­րա­տո­րիա­նե­րը հե­տա­գա­յում կա­րող են օգ­տա­գործ­վել Ռու­սաս­տա­նի դեմ։ «Չէ՞ որ նրանք Արևմտյան Եվ­րո­պա­յում դրանք չեն տե­ղադ­րում»,- ա­սել է դի­վա­նա­գե­տը։ Երևա­նի հետ նույ­նիսկ քն­նարկ­վել է կեն­սա­բա­նա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ո­լոր­տում հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը, և այդ ա­ռի­թով ա­ռան­ձին փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու մտադ­րու­թյուն է ար­տա­հայտ­վել։ 2008 թ. դեկ­տեմ­բե­րի 17-ին, այ­սինքն գրե­թե մեկ տա­րի ա­ռաջ, «Կոմ­սո­մոլս­կա­յա պրավ­դա» ռա­դիո­կա­յա­նի հետ հար­ցազ­րույ­ցում Լավ­րո­վը կոշտ կեր­պով հայ­տա­րա­րել է, որ Մոսկ­վա­յի ու Երևա­նի միջև կնք­վե­լու է պայ­մա­նա­գիր, ո­րը պետք է ե­րաշ­խա­վո­րի Հա­յաս­տա­նի տա­րած­քում օ­տա­րերկ­րա­ցի զին­ծա­ռա­յող­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը։ Ըստ նրա, ներ­կա­յումս ա­վարտ­վում է այդ փաս­տաթղ­թի նա­խա­պատ­րաս­տու­թյու­նը, ո­րը «ե­րաշ­խա­վո­րե­լու է Հա­յաս­տա­նում գտն­վող օ­տա­րերկ­րյա զին­վո­րա­կան­նե­րի կող­մից սպառ­նա­լիք­նե­րի և ռիս­կե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը»։ Հենց նման ձևով է Լավ­րո­վը մեկ­նա­բա­նել Երևա­նին են­թա­կա տա­րածք­նե­րում ա­մե­րի­կյան կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րի տե­ղա­բաշխ­ման հար­ցը, հայտ­նել են Ռու­սաս­տա­նի ԶԼՄ-նե­րը։


Չէ՞ որ դա հենց «տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով» թե­մա է։ Հա­յաս­տա­նի ԱԳՆ-ն 2017-18 թվա­կան­նե­րից ժխ­տում էր, որ կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րը գտն­վում են ԱՄՆ-ի Պեն­տա­գո­նի են­թա­կա­յու­թյան տակ, թեև չէր հեր­քում, որ «կրկ­նա­կի նշա­նա­կու­թյամբ» այդ օ­բյեկտ­նե­րը ֆի­նան­սա­վոր­վել են հենց ա­մե­րի­կյան ռազ­մա­կան գե­րա­տես­չու­թյան կող­մից։ Նո­րից ու­շադ­րու­թյուն դարձ­նենք, որ Ռու­սաս­տանն իր պա­հանջ­նե­րը Հա­յաս­տա­նին (ինչ­պես և Ղա­զախս­տա­նին) ներ­կա­յաց­րել է դեռ 2018 թ. հու­նի­սի 18-ին, իսկ նույն թվի դեկ­տեմ­բե­րի 17-ից սպա­սել է կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րի վե­րա­բե­րյալ հա­տուկ երկ­կողմ պայ­մա­նագ­րի կնք­ման հար­ցով Երևա­նի պա­տաս­խա­նին։ Հա­յաս­տա­նում դրանք հի­մա 3 թե 6 հատ են. շար­քա­յին մար­դը դա չի կա­րող ո­րո­շել, ո­րով­հետև այդ թե­մա­յով բարձ­րա­ցած աղ­մու­կի սկս­վե­լուց հե­տո և՛ Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը, և՛ Երևա­նում ԱՄՆ-ի դես­պա­նա­տու­նը վայր­կե­նա­բար գաղտ­նիաց­րին տվյալ ո­լոր­տում հայ-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին ողջ տե­ղե­կույ­թը։ Բայց սույն նյու­թի հե­ղի­նա­կը հիա­նա­լի հի­շում է, որ 2016 թ. երբ հայ­կա­կան ԶԼՄ-նե­րը ոգևո­րու­թյամբ հա­ղոր­դում էին Իջևա­նում, Երևա­նում և Գյում­րիում կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րի բաց­մա­նը ա­մե­րի­կյան դի­վա­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյան մա­սին, բա­ցա­հայ­տո­րեն գր­վում էր, որ նույն­պի­սի մի­ջո­ցա­ռում­ներ կլի­նեն նաև ե­րեք այլ լա­բո­րա­տո­րիա­նե­րի բաց­ման առ­թիվ, և առն­վազն մե­կը կլի­նի Սյու­նի­քի մար­զում՝ Սի­սիա­նում։ Այ­սինքն՝ գրե­թե Ի­րա­նի հետ սահ­մա­նի ան­մի­ջա­կան մեր­ձա­կայ­քում։ Եվ ա­հա հոկ­տեմ­բե­րի 31-ին Հա­յաս­տա­նում հա­ղորդ­վում է, որ այդ կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րը հա­մալր­ված են հայ մաս­նա­գետ­նե­րով և գոր­ծում են Հա­յաս­տա­նի ի­րա­վա­սու­թյան ներ­քո։ «Լա­բո­րա­տո­րիա­նե­րի վե­րա­բե­րյալ հար­ցե­րի դեպ­քում խնդ­րում ենք դի­մել Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը»,- «Tert.am»-ի հար­ցին այս­պես է պա­տաս­խա­նել Հա­յաս­տա­նում ԱՄՆ-ի դես­պա­նա­տու­նը։ «Մենք Հա­յաս­տա­նի հետ լայ­նո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում ենք երկ­կողմ տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան, դա­տաի­րա­վա­կան և անվ­տան­գու­թյան հար­ցե­րով։ 2008 թվա­կա­նից այդ գոր­ծըն­կե­րու­թյան շր­ջա­նա­կում ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բեր­վել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րին, ո­րոնք կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նեն Հա­յաս­տա­նի կեն­սա­բա­նա­կան անվ­տան­գու­թյան հա­մար։ Ինչ­պես վեր­ջերս նշել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյու­նը, դրանք հա­մալր­ված են տե­ղի մաս­նա­գետ­նե­րով և գոր­ծում են Հա­յաս­տա­նի ի­րա­վա­սու­թյան տակ։ Այդ լա­բո­րա­տո­րիա­նե­րի կամ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան կող­մից նրանց տնօ­րին­ման վե­րա­բե­րյալ լրա­ցու­ցիչ հար­ցեր ծա­գե­լու դեպ­քում խնդ­րում ենք դի­մել Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը»,- աս­վում է ա­մե­րի­կա­ցի­նե­րի պա­տաս­խա­նում։


«Tert.am»-ը նույն օ­րը հա­ղոր­դեց, որ ռու­սա­կան «КоммерсантЪ» թեր­թը գրեց, որ նա­խա­տես­վում է հա­մա­պա­տաս­խան հու­շա­գիր ստո­րագ­րել ՌԴ ԱԳՆ ղե­կա­վար Սեր­գեյ Լավ­րո­վի Երևան այ­ցի ժա­մա­նակ։ Ռու­սաս­տա­նը ԱՄՆ-ին բազ­միցս քն­նա­դա­տել է ռու­սա­կան սահ­ման­նե­րի մոտ «ռազ­մա­կան բժշ­կա­կեն­սա­բա­նա­կան ակ­տի­վու­թյան» հա­մար և խոս­տա­ցել է հաս­նել նրան, որ հարևան եր­կր­նե­րում գոր­ծող լա­բո­րա­տո­րիա­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը նրա հա­մար դառ­նա բաց։ Հա­յաս­տա­նում գտն­վող կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­ներ մուտք գոր­ծե­լը ե­րաշ­խա­վո­րող հու­շագ­րի մշա­կումն ա­վար­տե­լու մա­սին «КоммерсантЪ»-ին հայտ­նել են բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քին ծա­նոթ ռու­սա­կան և հայ­կա­կան աղ­բյուր­նե­րը։ «Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյունն սկզ­բուն­քա­յին է։ Մնա­ցել է հա­մա­ձայ­նեց­նել ման­րա­մաս­նե­րը»,- նշել է թեր­թի զրու­ցա­կից­նե­րից մե­կը։ Մի այլ աղ­բյուր հաս­տա­տել է, որ փաս­տա­թուղ­թը պատ­րաստ է և գտն­վում է միջ­գե­րա­տես­չա­կան հա­մա­ձայ­նեց­ման փու­լում. «Հու­շա­գի­րը նա­խա­տե­սում է եր­կու եր­կր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն բժշ­կա­կեն­սա­բա­նա­կան ո­լոր­տում։ ՌԴ ա­ռող­ջա­պա­հու­թյան և պաշտ­պա­նու­թյուն­նե­րի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի մաս­նա­գետ­ներն այն մարդ­կանց թվում են, ո­րոնք կա­րող են այ­ցե­լել Հա­յաս­տա­նում աշ­խա­տող կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­ներ»։


Վե­րա­դառ­նանք Լավ­րո­վի այ­ցին Երևան։ ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի հետ հա­մա­տեղ մա­մու­լի կոն­ֆե­րան­սում Լավ­րովն այդ­պես էլ ա­սել է, որ հայ­կա­կան կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­ներ ռուս մաս­նա­գետ­նե­րի այ­ցե­լու­թյան թույ­լտ­վու­թյան մա­սին բա­նակ­ցու­թյուն­ներն ա­վարտ­ված են։ Նա ըն­դգ­ծել է, որ ՌԴ և ՀՀ ԱԳՆ-նե­րը հու­շագ­րի տեքս­տի քն­նար­կումն ա­վար­տել են, և այժմ փաս­տա­թուղ­թը պետք է հա­մա­ձայ­նե­ցում անց­նի այլ ա­տյան­նե­րում. «Այդ հար­ցե­րը մենք այ­սօր քն­նար­կել ենք, դրանք քն­նարկ­վում են նաև ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գծով. մեր նա­խա­րար Վե­րո­նի­կա Սկ­վոր­ցո­վան ե­ղել է այս­տեղ, շփ­վել հայ գոր­ծըն­կեր­նե­րի հետ։ Հու­սով ենք, որ մո­տա­կա ժա­մա­նա­կում փաս­տա­թուղթ կս­տո­րագր­վի, ին­չը լրա­ցու­ցիչ հնա­րա­վո­րու­թյուն կս­տեղ­ծի կեն­սա­բա­նա­կան անվ­տան­գու­թյան ո­լոր­տում մեր փոխ­գոր­ծակ­ցու­թյան հա­մար»։ Մեր մեր­ձա­վոր գոր­ծըն­կեր­նե­րի հետ օ­րա­կար­գի նման հար­ցե­րը Մոսկ­վան կարևոր է հա­մա­րում. «Կեն­սա­բա­նա­կան զեն­քի գծով կա հա­մա­ձայ­նա­գիր, որն ար­գե­լում է այդ­պի­սի զեն­քի մշա­կու­մը, և ԱՄՆ-ի կտ­րուկ ա­ռար­կու­թյան պատ­ճա­ռով տվյալ հա­մա­ձայ­նագ­րում չկա նույ­նա­կա­նաց­ման մե­խա­նիզմ, ին­չը տե­ղի ու­նի այլ բազ­մա­կողմ փաս­տաթղ­թե­րի մեծ մա­սի դեպ­քում»,- հի­շեց­րել է Լավ­րո­վը։ Ըստ նրա, ԱՄՆ-ը գե­րա­դա­սում է ամ­բողջ աշ­խար­հում կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­ներ ստեղ­ծել երկ­կողմ հի­մուն­քով, իր վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո, իսկ Մոսկ­վան շա­հագր­գռ­ված է, որ այդ հար­ցում դաշ­նա­կից­նե­րի միջև լի­նի լիա­կա­տար թա­փան­ցի­կու­թյուն, ին­չի մա­սին էլ աս­վում է ստո­րագր­ման պատ­րաստ հու­շագ­րում։ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը հայ­տա­րա­րել է, որ Հա­յաս­տա­նի հա­մար կեն­սա­բա­նա­կան անվ­տան­գու­թյան հար­ցը շատ կարևոր է, և հա­ջող­վել է ան­ցած տա­րի­նե­րին ամ­րապն­դել այդ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման մե­խա­նիզ­մը գոր­ծըն­կեր­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ։


Այս­պի­սով, հաս­տատ­ված է ոչ միայն «КоммерсантЪ» թեր­թի տե­ղե­կատ­վու­թյու­նը, այլև սույն տո­ղե­րի հե­ղի­նա­կի 2017-19 թթ. ար­ված այն պն­դու­մը, թե Պեն­տա­գո­նի կող­մից ֆի­նան­սա­վոր­վող հայ­կա­կան կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րի վրա գո­նե նվա­զա­գույն վե­րահս­կո­ղու­թյան հար­ցը գայ­թա­քար է լի­նե­լու հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։  Այդ հար­ցը պաշ­տո­նա­կան Երևա­նը պետք է լու­ծի, այն էլ՝ հիմ­նա­վո­րա­պես։ Ի դեպ, ձեր խո­նարհ ծա­ռան ար­դեն 2 տա­րի ա­նընդ­հատ նա­խազ­գու­շաց­նում է հայ­կա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ Ռու­սաս­տա­նից հե­տո Հա­յաս­տա­նին նման թա­խան­ձա­գին խնդ­րանք է ներ­կա­յաց­նե­լու նաև Ի­րա­նը։ Թեհ­րա­նում 2017 թ. փետր­վա­րին ի­րան­ցի դի­վա­նա­գետ­նե­րի հետ շփում­նե­րը հե­ղի­նա­կին թույլ են տա­լիս հան­դես գալ նման նա­խազ­գու­շաց­մամբ, ինչ­պես նաև հի­շեց­նել, որ 2016 թվա­կա­նից պար­բե­րա­բար Հա­յաս­տան էին գա­լիս Կա­բար­դի­նա-Բալ­կա­րիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ո­րոնք, ի­րա­զեկ լի­նե­լով կեն­սաա­հա­բեկ­չու­թյան նր­բու­թյուն­նե­րին, Ռու­սաս­տա­նի այդ ինք­նա­վար հան­րա­պե­տու­թյու­նում ա­նա­սուն­նե­րի զանգ­վա­ծա­յին հի­վան­դու­թյուն­նե­րի և անկ­ման բռն­կում­նե­րի պատ­ճառ­նե­րի հետ­քեր էին փն­տրում։ Հե­ղի­նա­կը նաև մշ­տա­պես հի­շեց­րել և հի­շեց­նում է, որ Ի­րա­նում 2012 թվա­կա­նից կեն­սաա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րի հար­ցե­րով զբաղ­վում է (Ի­րա­նի պա­սիվ (այ­սինքն՝ քա­ղա­քա­ցիա­կան) պաշտ­պա­նու­թյան կազ­մա­կեր­պու­թյան շր­ջա­նա­կում) ոչ միայն ման­րէա­բա­նա­կան զեն­քի դեմ պայ­քա­րի շտա­բը (հրա­մա­նա­տար՝ գե­նե­րալ Գո­լյամ­ռե­զա Ջա­լա­լի), այլև Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի (ԻՀՊԿ) հա­տուկ դե­պար­տա­մեն­տը (հրա­մա­նա­տար՝ գե­նե­րալ Ա­լի Նա­սի­րի), ո­րը 2018-ի հու­նի­սին նա­խազ­գու­շաց­րեց աշ­խար­հին, որ ԻՀՊԿ-ն ար­դեն «պատ­րաստ է դի­մա­կա­յե­լու կեն­սաա­հա­բեկ­չու­թյա­նը»։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao