Վիրուսի դեմ կիռվ տվող բուժաշխատողին 50, նախարարին 100-200 տոկոս պարգևավճար․ Բա արդա՞ր է, ժողովո՛ւրդ ջան
22.03.2020 | 22:02
Վարչապետի այն գրառումը, թե այս օրերին «թագակիր» վիրուսի դեմ կռիվ տվող բուժաշխատողներն աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով պարգևավճար կստանան, միանշանակ ընդունել չենք կարող: Ամեն վայրկյան կյանքը վտանգի ենթարկող մարդիկ 50 տոկոս պարգևավճարի չէ, որ արժանի են: Անքուն, հոգնած աչքերով, ընտանիքի հետ երկար անցկացնելու բերկրանքի մասին մտածող բուժաշխատողներին, վստահ եմ, բարձր պարգևավճարը չէ, որ ուրախացնելու կամ շոյելու է: Բոլորիս շնորհակալությունն ու գովեստի խոսքերն էլ կարող են բավարար լինել, բայց դեպքերի ու իրողությունների հետ պետք է դեմ հանդիման կանգնել, ու մարդու կատարած աշխատանքը գնահատել ըստ արժանվույն: Օրինակ մարտ ամսին ի՞նչ է կատարել կամ կատարելու ԱԺ պատգամավորը, կյանքը վտանգելով ի՞նչ օրինագիծ է մշակել կամ մշակելու, որ դեռ ամիսը չավարտված՝ ԱԺ խոսնակը որոշել է նրան (բոլորին) պարգևատրել, ու որպես անչա՜փ բարի կամքի դրսևորում՝ մարտ ամսվա «պրեմյան» բոլոր երեսփոխանները փոխանցելու են ֆինանասների նախարարությունում բացված հաշվեհամարին:
Ամիսներ շարունակ ի՞նչ տիտանական աշխատանք են կատարել նախարարներն ու փոխնախարարը, որ աշխատավարձի 100-200 տոկոսի չափով ինքնապարգևատրվել են: Հիպոկրատի երդում տված անձինք իրենց գործն անտրտունջ են անում, դրան հակառակ՝ եվրոպաներից տուն եկած ու միկերպ-միկերպ ցածր ախատավարձով պաշտոնվարել համաձայնած չինովնիկները բողոքում են, թե «մենք ոլորտի հրաշալի մասնագետ ենք, ու առանց պարգևավճարի չենք աշխատի»: Հուսով եմ՝ բոլոր նախարարներն ու փոխնախարարները մի մարդու նման առաջիկա ու նախորդ երեք ամիսների պարգևավճարից կհրաժարվեն ու այն անձամբ, (կուզեք՝ անգամ ծրարով) կորոնավիրուսի ու շատ այլ վտանգավոր հիվանդությունների դեմ կռիվ տվող բուժաշխատողներին կտան: Հուսով եմ…
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ծափերի խորհրդարանն ու գորգ մաշեցնողները
- Բանից բեխաբար փոխնախարարն, օրինակ, ելակի տեսակավորման գործը կարող է համակարգել
- Հայաստանը շարունակվում է սեղմվել ու փոքրանալ նույնիսկ պատերազմից հետո. Վազգեն Մանուկյան
- Շուշին Ալիևների համար, հաստատ, դժբախտ ու դժգույն քաղաք չէ
- Նիկոլը կարո՞ղ է դուռը շրխկացնել ու դուրս գալ, իհարկե չի կարող. Վազգեն Մանուկյան
- Ոչ ոքի «խաթրին» չկպչող արտգործնախարարը
- Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հնարավոր է, Մարիա Կարապետյանը փոխարինի
- Իմքայլականներն ընդունում են՝ մանդատը Փաշինյանն է նվիրել
- Ոչ միայն Փաշինյանը, այլև պատգամավորներն են միջամտում դատական գործերին
- «Հայրենիքն օրհասական վիճակից փրկելու համար ենք Փաշինյանին հորդորում հրաժարական տալ»
- Լուսինե Բարսեղյանը Հ1-ում «կոնտենտի» պատասխանատու է նշանակվել
- «Քանի դեռ Փաշինյանը չի հեռացել, Արցախում ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակն է լինելու»
- Դեկտեմբերի 19-ը ոչ թե սգո, այլ բարոյալքման ու սրբապղծության օր էր
- Մովսես Հակոբյանի հայտարարություններն իմքայլականներին չեն հետաքրքրում
- Իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ չի գտնում
- Հայկ Մարությանի ու «Իմ քայլի» հանդիպումը շիկացած մթնոլորտում է անցել
- «Մտահոգված Փաշինյանի կերպարի տակ իրականում հրեշ էր ապրում»
- «Իմ քայլի» մեկ տասնյակից ավելի պատգամավորներ դնում են Փաշինյանի հրաժարականի հարցը
- «Ձախողված պետություն ենք կառուցել, այսինքն՝ չենք էլ կառուցել, մտածել ենք, թե ինքն իրենով կկառուցվի»
- «Ադրբեջանում հակահայկական քարոզչությունն ու Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առաջմղումը նոր թափ է ստանալու»
Մեկնաբանություններ