«Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ու­ղար­կած «մե­սի­ջը» հս­տակ է՝ հե­ռու մնալ գրաքն­նու­թյու­նից»

«Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ու­ղար­կած «մե­սի­ջը» հս­տակ է՝ հե­ռու մնալ գրաքն­նու­թյու­նից»
23.03.2020 | 18:28
Խոր­հր­դա­րա­նը ե­րեկ՝ մար­տի 23-ին, միա­ձայն՝ 117 կողմ ձայ­նով, ըն­դու­նեց մե­կու­սաց­ման կամ ինք­նա­մե­կու­սաց­ման ռե­ժի­մը խախ­տե­լու դեպ­քում քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ ի­րա­վա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն սահ­մա­նե­լու նա­խա­գի­ծը: «Վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ» օ­րենս­գր­քի լրա­ցում­նե­րը նաև մեզ՝ լրագ­րող­նե­րիս է վե­րա­բե­րում: Ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նակ պա­տաս­խա­նատ­վու­թյան կկանչ­վեն այն լրատ­վա­մի­ջոց­նե­րը, ո­րոնք սահ­ման­ված տե­ղե­կատ­վու­թյու­նից դուրս ին­ֆոր­մա­ցիա կհայ­թայ­թեն ու կհ­րա­պա­րա­կեն: Թե­մա­յի վե­րա­բե­րյալ «Ի­րա­տե­սը» կարճ զրույց է ու­նե­ցել «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՇԱ­ՔԵ Ի­ՍԱ­ՅԱ­ՆԻ հետ:
-Ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նակ մե­կու­սաց­ման կամ ինք­նա­մե­կու­սաց­ման պա­հանջ­նե­րը խախ­տե­լու հա­մար պա­տիժ սահ­մա­նող նա­խագ­ծին դուք ե­րեկ կողմ քվեար­կե­ցիք, ին­չու՞ :
-Ներ­կա­յաց­ված օ­րեն­քի նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ մեր խմ­բակ­ցու­թյու­նը ներ­կա­յաց­րել էր գրա­վոր ա­ռա­ջարկ­ներ, բո­լոր դրույթ­նե­րի հետ չէ, որ հա­մա­ձայն էինք: Մեր ա­ռա­ջարկ­նե­րի մեծ մասն ըն­դուն­վել էր կա­ռա­վա­րու­թյան կող­մից: Դրանք միտ­ված էին ներ­կա­յաց­ված նա­խագ­ծե­րի տրա­մա­բա­նու­թյան մեղ­մաց­մա­նը, մաս­նա­վո­րա­պես՝ մե­կու­սաց­ման կամ ինք­նա­մե­կու­սաց­ման պայ­ման­նե­րի խախտ­ման դեպ­քում պատ­ժա­չա­փե­րի նվա­զեց­մա­նը, վար­չա­կան տու­գանք­նե­րի նվա­զեց­մա­նը և այլն:
Սանկ­ցիա­նե­րը կար­ծես շատ խիստ են: Մարդ, հա­վա­նա­կան է, չի­մա­նա, որ վա­րա­կա­կիր է, ու ա­կա­մա խախ­տի «ինք­նա­մե­կու­սաց­ման» կամ «մե­կու­սաց­ման» կա­նո­նը:
-Սանկ­ցիա­նե­րի մա­սով, ա­յո, ճիշտ եք նկա­տում, և մենք նույն­պես քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ նշել ենք, որ դրանք ան­հա­մա­չափ են: Ե­թե նա­յեք ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 71-րդ հոդ­վա­ծը, ա­պա կտես­նեք, որ խախտ­վել է սահ­ման­ված մեղ­քի սկզ­բուն­քի և պատ­ժի հա­մա­չա­փու­թյան դրույ­թը: ՈՒս­տի ա­ռա­ջար­կել էինք տա­րան­ջա­տել անզ­գու­շու­թյամբ վա­րա­կե­լու դրույ­թը դի­տա­վո­րու­թյամբ վա­րակ տա­րա­ծե­լու դրույ­թից, և ա­ռա­վե­լա­գույ­նը 5 տար­վա ա­զա­տազ­րկ­ման պատ­ժա­չա­փը կի­րա­ռել միայն դի­տա­վո­րու­թյամբ կա­տար­ված ա­րար­քի հմար։ Այդ­պես կպահ­պան­վեր նաև օ­րեն­սդ­րու­թյան հա­մա­չա­փու­թյան սկզ­բուն­քը, բայց, ցա­վոք, մեր այդ ա­ռա­ջար­կը չըն­դուն­վեց:
-Տպա­վո­րու­թյուն է, թե նա­խա­գիծն ուղղ­ված է մարդ­կանց դեմ:
-Մեր խո­րին հա­մոզ­մամբ՝ նման բնույ­թի օ­րի­նագ­ծե­րի հիմ­քում պետք է ըն­կած լի­նի միայն հան­րու­թյան լա­վա­գույն շա­հը: Այն էլ առ­կա ի­րա­վի­ճա­կում, երբ ար­տա­կարգ դրու­թյուն է հայ­տա­րար­ված, իսկ կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թի­վը կա­յուն աճ է գրան­ցում, նման նա­խագ­ծե­րի միակ նպա­տա­կը հա­մա­ճա­րա­կի նա­խա­կան­խիչ բնույ­թը պետք է լի­նի: Մեր խմ­բակ­ցու­թյան կող­մից ներ­կա­յաց­ված գրա­վոր ա­ռա­ջարկ­նե­րի հիմ­քում հենց այս ա­ռաջ­նա­հեր­թու­թյունն էր ըն­կած, որ­պես­զի օ­րեն­քի նախ­նա­կան փու­լում, քա­նի դեռ դա հնա­րա­վոր է, տա­րըն­կալ­ման տե­ղիք տվող բո­լոր դրույթ­նե­րը և ան­հա­մա­չա­փու­թյուն­նե­րը շտկ­վեն:
-Ար­տա­կարգ դրու­թյու­նը բար­դաց­րել է նաև լրատ­վա­մի­ջոց­նե­րի աշ­խա­տան­քը: Սահ­մա­նա­փա­կում­ներ կան, որ լրատ­վա­մի­ջոց­նե­րի ու­ղիղ աշ­խա­տան­քին են խփում: Վրաս­տա­նում, օ­րի­նակ, ար­տա­կարգ դրու­թյու­նը լրատ­վա­մի­ջոց­նե­րի վրա չի տա­րած­վում: Այս նոր օ­րենքն էլ, կար­ծես, վի­ճակն ա­վե­լի ա­հագ­նաց­նե­լու մի­տում ու­նի:
-Ի­հար­կե մեզ հա­մար երբևէ խրա­խու­սե­լի չէ ԶԼՄ-նե­րի աշ­խա­տանք­նե­րում սահ­մա­նա­փա­կում­ներ մտց­նե­լու գա­ղա­փա­րը, սա­կայն կոնկ­րետ այս դեպ­քում կա­ռա­վա­րու­թյան տե­սա­կետն է՝ խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար օգտ­վել հենց այդ մե­խա­նիզ­մից։ Ե­րեկ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, Մար­դու ի­րա­վունք­նե­րի մի­ջա­մե­րի­կյան հանձ­նա­ժո­ղո­վը հրա­պա­րա­կել են հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն ու նշել, որ hա­մա­ճա­րա­կի հետ կապ­ված տե­ղե­կատ­վու­թյան քրեա­կա­նաց­ման ցան­կա­ցած փորձ կա­րող է ան­վս­տա­հու­թյուն ա­ռա­ջաց­նել ինս­տի­տու­ցիո­նալ տե­ղե­կատ­վու­թյան նկատ­մամբ և սա­ռը ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ խոս­քի ա­զա­տու­թյան վրա: Թեև մենք կողմ ենք քվեար­կել օ­րեն­քի նա­խագ­ծե­րի փա­թե­թին, ո­րով­հետև մեզ հա­մար ընդ­հա­նուր նպա­տա­կը, այն է՝ պան­դե­միկ ի­րա­վի­ճա­կում ի­րա­վա­կան կոնկ­րետ մե­խա­նիզմ­ներ ներդ­նել, ըն­դու­նե­լի է, սա­կայն մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից ու­ղարկ­ված վե­րոն­շյալ «մե­սի­ջը» հս­տակ է՝ նույ­նիսկ ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում հե­ռու մնալ գրաքն­նու­թյու­նից կամ խոս­քի ա­զա­տու­թյան սահ­մա­նա­փա­կում­նե­րից:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ