Կո­րո­նա­վի­րու­սը հե­տաձ­գել է Ադր­բե­ջա­նի «պլան­նե­րը»

Կո­րո­նա­վի­րու­սը հե­տաձ­գել է Ադր­բե­ջա­նի «պլան­նե­րը»
05.05.2020 | 00:27
Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Զա­քիր Հա­սա­նո­վը հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մի հետ խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ հայ­տա­րա­րել է, որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը չա­փա­զանց մեծ է,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց ռազ­մա­կան փոր­ձա­գետ ՎԻ­ՏԱ­ԼԻ ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԸ՝ նշե­լով, որ նա­խա­րա­րը երկ­րի հրամ­կազ­մին դրա­նից բխող հա­մա­պա­տաս­խան ցու­ցում­ներ է տվել:
«Ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը, վեր­ջին 2 ա­միս­նե­րին հատ­կա­պես, բա­վա­կան ին­տեն­սիվ զո­րա­խա­ղեր է անց­կաց­նում` ներգ­րա­վե­լով գրե­թե բո­լոր ստո­րա­բա­ժա­նում­նե­րը` օ­դուժ, հրե­տա­նի, ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին պաշտ­պա­նու­թյան ստո­րա­բա­ժա­նում­ներ և այլն։ Մեր հարևան երկ­րում նաև տե­սա­կետ է շր­ջա­նառ­վում, որ կո­րո­նա­վի­րու­սը փոքր-ինչ շե­ղել է ի­րենց, այս­պես ա­սած, գրա­ֆի­կից՝ ակ­նար­կե­լով, որ ե­թե չլի­ներ կո­րո­նա­վի­րու­սը, ապ­րի­լի վեր­ջին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն էին սկ­սե­լու: Հա­սա­նո­վը հանձ­նա­րա­րել է նաև հե­տա­խու­զա­կան աշ­խա­տանք­ներ տա­նել մեր թի­կուն­քում, ին­չը են­թադ­րում է ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի ակ­տի­վա­ցում: Իսկ դա իր հեր­թին ա­ռաջ­նագ­ծում լար­վա­ծու­թյան ա­ճի է հան­գեց­նե­լու»,- ըն­դգ­ծեց Վի­տա­լի Ման­գա­սա­րյա­նը:
Ռազ­մա­կան փոր­ձա­գե­տի փո­խանց­մամբ` ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյունն այս փու­լում քա­րոզ­չա­կան գրո­հի է ան­ցել, գրե­թե բո­լոր լրատ­վա­մի­ջոց­նե­րը ռազ­մա­տենչ վեր­նագ­րե­րով տա­րա­ծում են Հա­սա­նո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը։ Այս և մի շարք այլ հան­գա­մանք­ներ հաշ­վի առ­նե­լով, շեշ­տեց մեր զրու­ցա­կի­ցը, պետք է էլ ա­վե­լի բարձ­րաց­նենք զգո­նու­թյու­նը թե՛ բա­նա­կում, թե՛ հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում` պատ­րաստ լի­նե­լով զար­գա­ցում­նե­րի ցան­կա­ցած սցե­նա­րի. «Ապ­րի­լին ա­ռաջ­նագ­ծում, վեր­ջին 1-1,5 տա­րի­նե­րի հա­մե­մատ, լար­վա­ծու­թյան ան­նա­խա­դեպ աճ է գրանց­վել։ Բա­ցի հրաձ­գա­յին զեն­քե­րի ակ­տիվ կի­րա­ռու­մից՝ նաև հրե­տա­նա­յին մի­ջոց­ներ, մաս­նա­վո­րա­պես ա­կա­նա­նետ­ներ են գոր­ծի դր­վել։ ՊԲ հա­կաօ­դա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կող­մից խոց­վել է հե­տա­խու­զա­կան Օrbiter 3 տե­սա­կի իս­րա­յե­լա­կան ար­տադ­րու­թյան ԱԹՍ։ Ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ա­վիա­ցիան թեև չի խախ­տել Արցախի օ­դա­յին տա­րած­քը, բայց շփ­ման գծին բա­վա­կա­նին մոտ մանևրում­ներ է կա­տա­րել»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 3783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ