Հար­գե­լի Սերժ Թան­կ­յան, ե­կեք ու վա­յե­լեք «հե­ղա­փո­խու­թ­յու­նը»

Հար­գե­լի Սերժ Թան­կ­յան, ե­կեք ու վա­յե­լեք «հե­ղա­փո­խու­թ­յու­նը»
26.05.2020 | 00:33
Այն, որ Հա­յաս­տա­նում 2018-ի ապ­րիլ-մա­յիս ա­միս­նե­րին տե­ղի ու­նե­ցած քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­ներն «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Բաբ­կեն Թու­նյա­նի հարևան անգ­րա­գետ Պո­ղո­սին կա­րող են հե­ղա­փո­խու­թյուն թվալ, գու­ցե, նոր­մալ է: Բայց երբ սո­վո­րա­կան իշ­խա­նա­փո­խու­թյան մա­սին իբրև թե փի­լի­սո­փա­յա­կան մտ­քեր են ար­տա­հայ­տում ոչ անգ­րա­գետ ու քիչ թե շատ ճա­նա­պարհ ան­ցած մար­դիկ, ոչ թե զար­մա­նա­լի, այլ զար­հու­րե­լի է: Դեռ կա­րե­լի է աչք փա­կել ու չկենտ­րո­նա­նալ իշ­խա­նա­փո­խու­թյու­նը հե­ղա­փո­խու­թյուն հա­մա­րե­լու հան­գա­ման­քի վրա, բայց որ այն որ­պես վե­րերկ­րա­յին ու ազ­գափր­կիչ ար­ժեք է ըն­կալ­վում, դա ի­րա­պես սար­սա­փեց­նող է: «System of a Down-ի վո­կա­լիստ Սերժ Թան­կյանն այն հա­մոզ­մանն է, որ «հե­ղա­փո­խու­թյունն ա­մե­նա­մեծ նվերն էր, որ ու­նե­ցել ենք վեր­ջին մի քա­նի հա­րյու­րա­մյա­կում»:
Հայ­րե­նի­քից հե­ռու, օ­տար ա­փե­րում ծն­ված, մե­ծա­ցած, ու­սում ստա­ցած ու դաս­տիա­րակ­ված պա­րո­նը, ցա­վոք, միա­կը չէ, որ հեռ­վից հե­ռու չնաշ­խար­հիկ մտ­քեր է ար­տա­հայ­տում «հե­ղա­փո­խու­թյան», դրա «թավ­շյա ու ոչ բռ­նի» լի­նե­լու և «նախ­կին ռե­ժի­մի» ստ­վեր­նե­րի դեմ պայ­քա­րե­լու մա­սին: Հա­յաս­տա­նից դուրս, բայց տան­տի­րոջ ի­րա­վուն­քով նա խո­սում է երևույ­թի մա­սին, ին­չը տե­սել է միայն հարևան­ցի՝ օ­դա­նա­վա­կա­յա­նից մինչև Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ ըն­կած ճա­նա­պար­հին, երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ գա­լիս էր «դմփ-դմփ-հու»-ի մի հա­մա­զարկ էլ իր կող­մից ար­ձա­կե­լու: Պա­րո­նը խոս­տա­ցել էր տուն գնել Երևա­նում, խո­սակ­ցու­թյուն­ներ կա­յին, թե, «հե­ղա­փո­խու­թյամբ» տո­գոր­ված, տար­վա մեծ մա­սը մայր հայ­րե­նի­քում է անց­կաց­նե­լու և այլն, և այլն: Այժմ, փաս­տո­րեն, բա­վա­րար­վում է սոսկ զազ­րե­լի մտ­քեր ար­տա­հայ­տե­լով ու ապ­րում հե­ղա­փո­խու­թյան սին ար­ժեք­նե­րով: Պա­րո­նի հա­մար, փաս­տո­րեն, մի քա­նի հա­րյու­րա­մյակ մենք չենք ապ­րել, ո­չինչ չենք հաս­կա­ցել, խիստ ա­ռօ­րյա բա­ռով ա­սած՝ «հա­վա­յի օր ենք մթ­նեց­րել» ու հան­կարծ բո­ցա­վառ­վել ենք հե­ղա­փո­խու­թյամբ: Դեռ մի կողմ Ար­ցա­խյան գո­յա­մար­տը, մի կողմ հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մը, մի կողմ ան­գամ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո որ­պես փյու­նիկ հառ­նե­լու կամ­քը, իսկ ու՞ր մնաց շուրջ 700 տա­րի պե­տա­կա­նու­թյուն չու­նե­նա­լուց հե­տո պե­տու­թյուն հռ­չա­կե­լու փաս­տը՝ 1918-ի մա­յի­սի 28-ը: Հար­գե­լի պա­րոն Թան­կյա­նին որ­պես ՀՀ ի­րա­պես հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի՝ խնդ­րում ու հոր­դո­րում եմ՝ իմ երկ­րի, պե­տու­թյան ու հա­սա­րա­կու­թյան նկա­րա­գիրն այլևս եր­բեք չն­վաս­տաց­նել ու չս­տո­րա­դա­սել սո­վո­րա­կան մի իշ­խա­նա­փո­խու­թյան: Հար­գե­լի պա­րոն, ձեր սր­տում ու հո­գում ինչ­քան կու­զեք փայ­փա­յեք 2018-ի քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, բայց հայ­րե­նի­քի մա­սին խո­սե­լուց ա­ռաջ նախ ապ­րե՛ք հայ­րե­նի­քում, ա­պա մի փոր­ձեք ստ­վե­րել ի­րա­կան ձեռք­բե­րում­ներն ու հա­նուն ապ­րե­լու ի­րա­վուն­քի մեր մղած գո­յա­մար­տե­րը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ