Անժելա Էլիբեգովա. Ադրբեջանը լրագրողների փոխայցը կարողացավ օգտագործել իր շահերի համար

Անժելա Էլիբեգովա. Ադրբեջանը լրագրողների փոխայցը կարողացավ օգտագործել իր շահերի համար
14.12.2019 | 21:00

Ադրբեջանը լրագրողների փոխայցը կարողացավ օգտագործել իր շահերի համար, «Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ ասաց ադրեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Ադրբեջանցի լրագրողները եկան, հավաքեցին իրենց նյութերը հայերի մասին, այն մասին, որ Հայաստանում ամեն ինչ վատ ա, սով ա, շուտով Արցախյան հարցը ի օգուտ Ադրբեջանի կլուծվի», - ասաց ադրբեջանագետը: Էլիբեգովան ընդգծեց, որ ադրբեջանցի լրագրողներն այստեղ փորձեցին հավաքել փաստեր ու ապացուցել իրենց այն կոնցեպտը, որ Արցախում հայերը վախենում են պատերազմից, իսկ Երևանում հետարքված չեն ու առկա է պառակտում հասարակության մեջ:

«Այդ բոլոր թեզերը ապացուցելու համար եկան հավաքեցին իրականության հետ որևէ աղերս չունեցող բաներ, պատմեցին իրենց հասարակությանը ու իրականությունը մնաց կադրի հետևում: Ադրբեջանը լրագրողների փոխայցը կարողացավ օգտագործել իր շահերի համար», - խոսքը եզրափակեց ադրբեջանագետը:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao