Հայկ Չոբանյան. Սահմռկեցուցիչ ձևով անտառ կտրելը նույնիսկ վանդալիզմ չէ, մարդասպանություն է

Հայկ Չոբանյան. Սահմռկեցուցիչ ձևով անտառ կտրելը նույնիսկ վանդալիզմ չէ, մարդասպանություն է
19.07.2019 | 20:54

Նախորդ տարիներին մենք հատել ենք տարեկան մինչև 1 մլն խորանարդ մետր ծառ՝ լրագրողներին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` անդրադառնալով Իջևանի իրադարձություններին: Ըստ Չոբանյանի՝ դրանից 100.000-ն է եղել օրինական:

«Անտառհատման 90 տոկոսը եղել է ոչ թե անտառհատում, այլ՝ անտառոչնչացում»,- ասաց մարզպետը: Պատասխանելով հարցին՝ կա՞ն անձինք, ովքեր ընդունել են իշխանության առաջարկը աշխատել թափուր հաստիքներում, Չոբանյանը պատասխանեց, որ նման դեպքեր կան, ապա նշեց, որ 1000 քաղաքացիների հնարավորություն են տալիս աշխատել: Առաջարկներն սկսվում են ամսական 105.000 դրամից, 120.000 դրամից սկսած կա տեքստիլի ոլորտում աշխատանք, 168 աշխատատեղ կա դպրոցներում: «Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու չեն համաձայնում աշխատել: Յուրաքանչյուրի պատճառները տարբեր են, բայց կարծում եմ, որ որակավորման խնդիրն է, դպրոցում ուսուցիչ աշխատելու համար եղել է կոռուպցիա, մարդիկ հավատը կորցրել են, որ առանց ոչ մի բանի իրենց կընդունեն աշխատանքի: Դուք հավաքված մարդկանցից հարցրեք՝ դիմում գրե՞լ եք: Ասում են չէ, չենք հավատում: Նրանք ամեն օր «տրորել են» պետականությունը ու իրենց ոգևորում են որոշ մարդիկ, ովքեր շարունակում են «տրորել» այն: Այստեղ պայքարը անհատի ու ազգայինի միջև է, պետականությունն ազգային շահի կազմակերպման բարձրագույն ձև է: Սահմռկեցուցիչ ձևով անտառ կտրելը նույնիսկ վանդալիզմ չէ, մարդասպանություն է: Թույլ տանք, խոսենք, փորձենք ձև գտնել այդ մարդկանց արդարացնելու, չկա, այս պետականությունը տրորելու համար չէ»,- նշեց Հայկ Չոբանյանը:


Նա կոչ արեց, որ մարդիկ դիմեն աշխատանքի համար, ապա հարց տվեց՝ «անտառն անօրինական կոտորելը հիվանդությո՞ւն է, թե ոչ»: Դիտարկմանը, թե վիրավորում եք Ձեր բնակիչներին, նա ասաց, որ իր բնակիչն այն մարդն է, ով պետականությունը հարգում է, զինվորն է, ով գնում է պայքարելու, բերդավանցի պապիկն է, իսկ «նրանք իմ բնակիչները չեն, տավուշցու տեսակը չեն»:

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao