Yerevan Perspectives International Music Festival
 

«Ով բա­խում է, նրա ա­ռաջ բաց­վում են հա­ջո­ղու­թ­յան դռ­նե­րը»

«Ով բա­խում է, նրա ա­ռաջ բաց­վում են հա­ջո­ղու­թ­յան դռ­նե­րը»
10.09.2019 | 01:27

Ամուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման ան­թույ­լատ­րե­լիութ­յան, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նում մե­տա­ղա­կան հան­քար­դ­յու­նա­բե­րութ­յան նկատ­մամբ պե­տու­թ­յան հա­մա­պա­տաս­խան վե­րա­բեր­մուն­քի բա­ցա­կա­յութ­յան մա­սին է մեր հար­ցազ­րույ­ցը «Հայ­կա­կան սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վա­պաշտ­պան կենտ­րոն» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թ­յան նա­խա­գահ ԳԵ­ՎՈՐԳ ՄԱ­ՆՈՒԿ­ՅԱ­ՆԻ հետ:

-Նախ, սկ­սենք նրա­նից, թե ինչ­պի­սին է ձեր դիր­քո­րո­շումն իր մա­կե­րե­սով շատ փոքր Հա­յաս­տա­նում մե­տա­ղա­կան հան­քար­դյու­նա­բե­րու­թյան թույ­լատ­րե­լի կամ ոչ թույ­լատ­րե­լի լի­նե­լու առն­չու­թյամբ:
-Ա­մուլ­սա­րի հան­քա­վայ­րի հար­ցը վե­րած­վել է հա­մազ­գա­յին նշա­նա­կու­թյան, հնա­րա­վոր է՝ շր­ջա­դար­ձա­յին հիմ­նախ­նդ­րի։ Ան­վա­րան հա­մոզ­մունքս է, որ Հա­յաս­տա­նում ամ­բողջ մե­տա­ղա­կան հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը պետք է սահ­մա­նա­փակ­վի և թույ­լատր­վի միայն ներ­քին կա­րիք­նե­րի բա­վա­րար­ման չա­փով:
-Բնա­կա­նա­բար, ծա­գում է հետևյալ հար­ցը` ար­դյոք հնա­րա­վո՞ր է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան զար­գա­ցումն ա­ռանց մե­տա­ղա­կան հան­քար­դյու­նա­բե­րու­թյան, ո­րը նախ­կին իշ­խա­նու­թյան օ­րոք ճա­նաչ­ված էր որ­պես «զար­գաց­ման ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղու­թյուն»։
-Հար­ցի պա­տաս­խա­նը պար­զե­լու հա­մար դի­տար­կենք ե­րեք ակն­հայ­տո­րեն ճշ­մա­րիտ ու նա­խադ­րյալ դա­տո­ղու­թյուն­ներ.
Ա­ՌԱ­ՋԻՆ. հայ ժո­ղովր­դի նա­խորդ սե­րունդ­նե­րից ժա­ռան­գած երկ­րի ըն­դեր­քը և բնա­կան պա­շար­նե­րը սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով պատ­կա­նում են ոչ միայն ներ­կա, այլև գա­լիք դա­րե­րի բո­լո՛ր սե­րունդ­նե­րին։ Ոչ մի բա­նա­կան էակ չի կա­րող ժխ­տել այս դա­տո­ղու­թյան ճշ­մար­տա­ցիու­թյու­նը։ Հետևա­բար` այ­սօր­վա մեր սե­րուն­դը և, հատ­կա­պես, ո­րո­շում կա­յաց­նող­ներն ի­րա­վունք չու­նեն սպա­ռե­լու գա­լիք սե­րունդ­նե­րի ու­նեց­ված­քը, ա՛յն, ինչ ի­րենց չի պատ­կա­նում։
Մե­զա­նում, ցա­վոք, օ­րի­նա­վոր է հա­մար­վում դեռևս չծն­ված ե­րե­խա­յի սպա­նու­թյու­նը՝ այն քո­ղար­կե­լով «հղիու­թյան ար­հես­տա­կան ընդ­հա­տում» ար­տա­հայ­տու­թյամբ։ Իսկ ա­հա դեռևս չծն­ված, բայց հաս­տա­տա­պես գա­լիք տաս­նյակ, գու­ցե հա­րյու­րա­վոր սե­րունդ­նե­րի դեռևս մի­ջազ­գայ­նո­րեն չճա­նաչ­ված մարդ­կա­յին ի­րա­վունք­նե­րի (նկա­տի ու­նենք, ա­ռա­ջին հեր­թին, կյան­քի, ա­ռողջ մի­ջա­վայ­րի և զար­գաց­ման ի­րա­վունք­նե­րը) ոտ­նա­հա­րում­ներն ան­գամ քն­նար­կում­նե­րի ա­ռար­կա չեն դար­ձել (մտա­դիր ենք ա­ռա­ջի­կա­յում գա­լիք սե­րունդ­նե­րի մարդ­կա­յին ի­րա­վունք­նե­րի ի­րա­վա­բա­նո­րեն ամ­րագր­ման հար­ցը բարձ­րաց­նել մի­ջազ­գա­յին հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րում)։ Սա­կայն նրանք՝ այդ սե­րունդ­նե­րը, գա­լու՛ են։ Եվ նրանց մարդ­կա­յին ի­րա­վունք­նե­րի այ­սօր­վա բռ­նա­դա­տում­նե­րը որևէ ի­րա­վա­կան, ա­ռա­վել ևս բա­րո­յա­կան ար­դա­րա­ցում չու­նեն։ Ներ­կա սե­րուն­դը հետևա­բար պետք է պար­զո­րոշ գի­տակ­ցի, որ որևէ ա­ռա­վե­լու­թյուն, ար­տո­նու­թյուն չու­նի ի­րեն հա­ջոր­դող սե­րունդ­նե­րի նկատ­մամբ։ Ա­վե­լին, ներ­կա մեր սե­րուն­դը պար­տա­վո՛ր է օր ա­ռաջ ստանձ­նել իր պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գա­լիք՝ ի՛ր իսկ սե­րունդ­նե­րի նկատ­մամբ, ճա­նա­չել նրանց մարդ­կա­յին ան­ձեռ­նմ­խե­լի ի­րա­վունք­նե­րը և ի­րա­վա­բա­նո­րեն ձևա­կեր­պել, ամ­րագ­րել դրանք։
ԵՐԿ­ՐՈՐԴ. Եր­կիր մո­լո­րա­կի բնա­կան պա­շար­նե­րը սահ­մա­նա­փակ են։ Այս­չափ փոքր տա­րածք ու­նե­ցող Հա­յաս­տա­նի բնա­կան պա­շար­նե­րը՝ ա­ռա­վել ևս։ Գո­յու­թյուն չու­նի փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տա­կան այն մա­սին, թե Հա­յաս­տա­նի մե­տա­ղա­կան հան­քե­րի այ­սօր­վա ծա­վալ­նե­րով շա­հա­գործ­ման դեպ­քում քա­նի՞ տա­րի հե­տո դրանք կս­պառ­վեն, երբ գա­լիք սե­րունդ­նե­րին կմ­նան միայն պո­չամ­բար­ներ ու ա­նա­պատ­ներ. 50, 100, գու­ցե 200 տա­րի՞ հե­տո։ Ան­շուշտ, ո­րոշ ճշ­տու­թյամբ դա հնա­րա­վոր է պար­զել։ Սա­կայն ոչ մի փոր­ձա­գետ, գիտ­նա­կան կամ նույ­նիսկ մար­գա­րե չի կա­րող ի­մա­նալ, թե երբ է լի­նե­լու մարդ­կու­թյան վախ­ճա­նը, և դեռ քա­նի սե­րունդ­ներ են ապ­րե­լու մեր երկ­րի վրա։
ԵՐ­ՐՈՐԴ. հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը տն­տե­սու­թյան կա­յուն զար­գաց­ման ուղ­ղու­թյուն չի կա­րող հա­մար­վել, քա­նի որ այն հա­կա­սում է կա­յուն զար­գաց­ման տե­սու­թյա­նը: Դեռևս 1987 թ. Բրանթ­լան­դի հանձ­նա­ժո­ղո­վը (1980-ա­կան­նե­րին ՄԱԿ-ը ստեղ­ծեց Բնա­պահ­պա­նու­թյան և զար­գաց­ման հանձ­նա­ժո­ղով, ո­րը հրա­տա­րա­կեց զե­կույց «Մեր ընդ­հա­նուր ա­պա­գան» վեր­նագ­րով։ Հանձ­նա­ժո­ղովն այդ­պես կոչ­վում է իր նա­խա­գահ, Նոր­վե­գիա­յի նախ­կին վար­չա­պետ Գրո Հար­լիմ Բրանթ­լան­դի ա­նու­նով) «կա­յուն զար­գա­ցու­մը» սահ­մա­նել է որ­պես զար­գա­ցում, ո­րը «հո­գա­լով ներ­կա կա­րիք­նե­րը, չի վտան­գում ա­պա­գա սե­րունդ­նե­րի` ի­րենց կա­րիք­նե­րը հո­գա­լու հնա­րա­վո­րու­թյու­նը»։
ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 12-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն՝ «Պե­տու­թյու­նը խթա­նում է շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյու­նը, բա­րե­լա­վու­մը և վե­րա­կանգ­նու­մը, բնա­կան պա­շար­նե­րի ող­ջա­միտ օգ­տա­գոր­ծու­մը՝ ղե­կա­վար­վե­լով կա­յուն զար­գաց­ման սկզ­բուն­քով և հաշ­վի առ­նե­լով պա­տաս­խա­նատ­վու­թյունն ա­պա­գա սե­րունդ­նե­րի առջև»։ Այս սահ­մա­նադ­րա­կան նոր­մը, ո­րը թեև շատ թե­րի է և խմ­բագր­ման կա­րիք ու­նի, նույն­պես կոպ­տո­րեն ոտ­նա­հար­վում է ա­մեն օր։ Հան­քե­րը մե­զա­նում բո­լո­րո­վին էլ ող­ջա­միտ չեն օգ­տա­գործ­վում, այլ մսխ­վում են, քա­նի որ դրան­ցից շատ դեպ­քե­րում ստաց­վում և ար­տա­հան­վում են ոչ թե մե­տա­ղա­կան ձու­լակ­տոր­ներ, այլ ըն­դա­մե­նը խտա­նյութ (օ­րի­նակ` պղն­ձի)։ Հետևա­բար «կա­յուն զար­գաց­ման սկզ­բուն­քով» ղե­կա­վար­վե­լու և «ա­պա­գա սե­րունդ­նե­րի առջև» պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը հաշ­վի առ­նե­լու մա­սին որևէ խոսք լի­նել չի կա­րող։ Այս ա­ռու­մով ակ­ներև է մեր՝ ներ­կա սերն­դի կրա­վո­րա­կան և, ե­կեք խոս­տո­վա­նենք, ոչ բա­րո­յա­կան կեց­ված­քը։ Թույլ ենք տա­լիս դեռևս չծն­ված մար­դու սպա­նու­թյու­նը, ո­րի ե­րե­սը չենք տե­սել, նրան չենք ճա­նա­չում, և նմա­նա­պես ոչն­չաց­նում, մս­խում ենք ապ­րե­լու ու զար­գա­նա­լու պայ­ման­նե­րը գա­լիք սե­րունդ­նե­րի, ո­րոնց նույն­պես չենք տե­սել ու չենք ճա­նա­չում։
-Կա­րո՞ղ ենք եզ­րա­կաց­նել, որ Հա­յաս­տա­նում մե­տա­ղա­կան հան­քար­դյու­նա­բե­րու­թյունն ի­րա­վա­չափ չէ, հա­կա­սահ­մա­նադ­րա­կան է և շա­րու­նա­կա­բար խախ­տում է ներ­կա ու գա­լիք սե­րունդ­նե­րի մարդ­կա­յին ան­կապ­տե­լի ի­րա­վունք­նե­րը։
-Ա­յո: Մե­տա­ղա­կան հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը Հա­յաս­տա­նում ուղ­ղա­կիո­րեն հա­կա­սում է նաև ՄԱԿ-ի կա­յուն զար­գաց­ման 3-րդ (ա­ռողջ կյան­քի ա­պա­հով­ման), 13-րդ (կլի­մա­յի փո­փո­խու­թյան դեմ հրա­տապ մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու) և 15-րդ (է­կո­հա­մա­կար­գե­րի պաշտ­պա­նու­թյան, վե­րա­կան­գն­ման և կա­յուն կա­ռա­վար­ման) նպա­տակ­նե­րին: Մինչ­դեռ, ՄԱԿ-ի ան­դամ բո­լոր եր­կր­նե­րը, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, պար­տա­վոր­վել են մինչև 2030 թ. հաս­նել այդ նպա­տակ­նե­րին։
Ա­մուլ­սա­րի հան­քա­վայ­րի հիմ­նախն­դի­րը կամ նրա նկատ­մամբ իշ­խա­նու­թյուն­նե­րի ճիշտ մո­տե­ցու­մը կա­րող է շա­հե­կա­նո­րեն շր­ջա­դար­ձա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­նալ մեր երկ­րի մե­տա­ղա­կան ամ­բողջ հան­քար­դյու­նա­բե­րու­թյան հա­մար։ Ա­վե­լո՛րդ են փոր­ձա­գի­տա­կան նոր ու­սում­նա­սի­րու­թյուն­ներն ու նոր մի­ջոց­նե­րի ծախ­սու­մը։ Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­ման ար­գել­ման և, ընդ­հան­րա­պես, Հա­յաս­տա­նում մե­տա­ղա­կան հան­քար­դյու­նա­բե­րու­թյան սահ­մա­նա­փակ­ման պա­րա­գա­յում բյու­ջեի մուտ­քե­րի ան­խու­սա­փե­լի նվա­զու­մը (ըստ hetq.am կայ­քէ­ջի, միայն պղն­ձի ար­տա­հա­նու­մը կազ­մում է երկ­րի ար­տա­հան­ման մոտ մեկ քա­ռոր­դը) էա­կան գոր­ծոն չեն ներ­կա ու գա­լիք սե­րունդ­նե­րի կա­յուն զար­գաց­ման և գո­յատևման պայ­ման­նե­րի նկատ­մամբ հա­րա­ճուն սպառ­նա­լիք­նե­րի հա­մե­մատ։ Հարկ է ի­րա­վի­ճա­կը սթափ գնա­հա­տել, խո­րամ­տո­րեն ու հե­ռա­տե­սո­րեն կա­յաց­նել ճիշտ ո­րո­շում:
-Ձեր ներ­կա­յաց­րած այս փաս­տե­րից ու դա­տո­ղու­թյուն­նե­րից ան­խու­սա­փե­լիո­րեն ի՞նչ եզ­րա­կա­ցու­թյուն կամ ա­ռա­ջարկ է բխում:
-Անհ­րա­ժեշտ է մշա­կել եր­կա­րա­ժամ­կետ ռազ­մա­վա­րա­կան ծրա­գիր և գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլան-ժա­մա­նա­կա­ցույց, դրան հա­մա­պա­տաս­խան, աս­տի­ճա­նա­բար նվա­զեց­նել մե­տա­ղա­կան հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ծա­վալ­նե­րը Հա­յաս­տա­նում, ի վեր­ջո, այն թույ­լատ­րե­լով միայն մեր ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան, հա­րա­կից ճյու­ղե­րի զար­գաց­ման և ներ­քին մյուս կա­րիք­նե­րի բա­վա­րար­ման հա­մար անհ­րա­ժեշտ չա­փով։ Հենց դա՛ կլի­նի Սահ­մա­նադ­րու­թյան 12-րդ հոդ­վա­ծով նա­խա­տես­ված «կա­յուն զար­գաց­ման սկզ­բուն­քով ղե­կա­վար­վե­լով» բնա­կան պա­շար­նե­րի «ող­ջա­միտ» օգ­տա­գոր­ծու­մը։
Պետք է ոչ թե սպա­ռո­ղա­կան, մս­խո­ղա­կան տն­տե­սու­թյուն վա­րե­լով սպա­սել, թե երբ կս­պառ­վեն ըն­դեր­քի վեր­ջին կի­լոգ­րամ ոս­կին ու պղին­ձը, որ­պես­զի մտա­ծենք, թե այ­դու­հետ ինչ­պես պի­տի ապ­րենք, կամ, Աստ­ված մի ա­րաս­ցե, ուր պի­տի ար­տա­գաղ­թենք, այլ այ­սօր իսկ հարկ է զար­գաց­նել տն­տե­սու­թյու­նը՝ բո­լոր հաշ­վարկ­նե­րից հա­նե­լով ոչ միայն մեզ, այլև մեր սե­րունդ­նե­րին պատ­կա­նող ըն­դեր­քը։
Ո­րոշ եր­կր­ներ ի­րենց ա­նա­պատ­ներն են վե­րա­ծում զար­գա­ցած բնա­կա­վայ­րե­րի։ Ե­կեք մեր ա­վե­տյաց եր­կիրն ան­կեն­դան ա­նա­պա­տի չվե­րա­ծենք, այլ ա­ռա­վել ևս զար­գաց­նենք այն։ Կա՛ դրա ել­քը, կա՛ն դրա ճա­նա­պարհ­նե­րը, քան­զի ով փնտ­րում է, նա գտ­նում է այդ ճա­նա­պարհ­նե­րը, և ով բա­խում է, նրա ա­ռաջ բաց­վում են հա­ջո­ղու­թյան դռ­նե­րը։
Հար­ցազ­րույ­ցը`
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao