ReAnimania 2019
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
13.09.2019 | 00:53
2019 թվա­կա­նի ա­մառն աչ­քի ըն­կավ բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րի ա­ռա­տու­թյամբ: Կար­ծես թե ա­մեն ինչ սկս­վեց միան­գա­մից. վա­ռե­լա­փայ­տի հա­մար Իջևա­նի ան­տառ­նե­րի հատ­ման խնդ­րին հա­ջոր­դեց Սևա­նա լճի կա­նա­չե­լու խն­դի­րը, հե­տո ա­ռաջ ե­կան Երևա­նի աղ­բա­հա­նու­թյան ու Ա­մուլ­սա­րի խն­դիր­նե­րը, գոր­ծը հա­սավ նույ­նիսկ բա­րի ա­րա­գիլ­նե­րին, ո­րոնք մեր երկ­րի վայ տն­տե­սա­վա­րող­նե­րի պատ­ճա­ռով կորց­րել էին թռ­չե­լու ի­րենց ու­նա­կու­թյու­նը: Սրանք ի­րա­րից ան­կախ խն­դիր­ներ չեն, սերտ շաղ­կապ­ված են, ար­տա­ցո­լում են մեր նոր կյան­քի ի­րա­կան պատ­կե­րը, ան­մի­ջա­կան հետևանք են փա­շի­նյա­նա­կան հե­ղա­փո­խու­թյան պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցած բա­րո­յա­կան, քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մե­րի:
Ինչ խոսք, թվարկ­ված­ներն ըն­դա­մե­նը ա­ռա­ջին ծա­ղիկ­ներն են, ո­րոնց, ան­շուշտ, դեռևս կա­վե­լա­նան նո­րե­րը, ե­թե մեր երկ­րում այս տեմ­պե­րով շա­րու­նակ­վեն անգ­լուխ, ան­կա­ռա­վա­րե­լի ու մարդ­կա­յին ա­ռողջ բա­նա­կա­նու­թյա­նը հա­կա­սող ան­հաս­կա­նա­լի գոր­ծըն­թաց­նե­րը: Առ­կա խն­դիր­նե­րը կա­րե­լի է ան­վերջ թվար­կել ու քն­նար­կել, վեր­լու­ծել՝ ա­ռան­ձին-ա­ռան­ձին ու հա­մա­կարգ­ված ձևե­րով, դի­տար­կել տար­բեր տե­սան­կյուն­նե­րից, բայց դրա­նից ո­չինչ չի փոխ­վի, ո­րով­հետև երկ­րի ու հա­սա­րա­կու­թյան դեգ­րա­դա­ցիա­յի պրո­ցես­նե­րը, ո­րոնք սկս­վել էին ան­կա­խու­թյան ա­ռա­ջին իսկ օ­րից, շա­րու­նակ­վում են՝ ու­նե­նա­լով մեկ հիմ­նա­կան պատ­ճառ. ան­կա­խու­թյուն ստա­նա­լուց հե­տո մեր բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րը, սկ­սած ԼՏՊ-ի ժա­մա­նակ­նե­րից, այդ­պես էլ չկա­րո­ղա­ցան հաս­կա­նալ ԽՍՀՄ փլուզ­ման ի­րա­կան պատ­ճառ­նե­րը, ճիշտ կողմ­նո­րոշ­վել նոր ի­րա­վի­ճակ­նե­րում, ո­րո­շել սու­վե­րեն պե­տու­թյան ա­նե­լիք­ներն ու ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը, գտ­նել երկ­րի տն­տե­սա­կան զար­գաց­մանն անհ­րա­ժեշտ ու­ղի­նե­րը: Ցա­վոք, ԽՍՀՄ փլու­զումն իշ­խա­նա­կան լսա­րանն ըն­դու­նեց որ­պես ի վե­րուստ տր­ված Աստ­ծո պարգև և հարս­տա­նա­լու ու անձ­նա­կան բա­րե­կե­ցու­թյու­նը մի քա­նի պորտ այն կողմ ա­պա­հո­վե­լու բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն: Կա­ռու­ցո­ղա­կան, ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քի փո­խա­րեն ըն­տր­վեց խոր­հր­դա­յին երկ­րի կա­յա­ցած տն­տե­սու­թյան քայ­քայ­ման ու թա­լա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ մեր հա­սա­րա­կու­թյա­նը շա­րու­նա­կա­բար պա­հե­լով ա­նո­րո­շու­թյուն­նե­րի մեջ այն­պես, որ սա­տա­նան ան­գամ գլուխ չհա­ներ, թե այդ տխ­մար­ներն ի՞նչ են ա­նում, դե­պի ու՞ր են տա­նում երկ­րա­շար­ժից տու­ժած ու պա­տե­րա­զի մեջ հայ­տն­ված մեր ժո­ղովր­դին:
Երկ­րի տն­տե­սու­թյան քայ­քայ­ման պրո­ցեսն ա­վե­լի ա­րա­գա­ցավ Նի­կոլ Փա­շի­նյա­նի օ­րոք: Չնա­յած մեր հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րի վար­դա­գույն սպա­սում­նե­րին, Նի­կոլ Փա­շի­նյա­նը ևս չհաս­կա­ցավ, չփոր­ձեց գնա­հա­տել ու հաս­կա­նալ ստեղծ­ված ի­րա­վի­ճակն ու գտ­նել երկ­րում առ­կա տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մե­րը հաղ­թա­հա­րե­լու ճա­նա­պարհ­նե­րը, կարճ ժա­մա­նա­կում ջրի ե­րես հա­նեց իր ու իր կա­ռա­վա­րու­թյան ան­ճա­րա­կու­թյան փաս­տը: Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ԼՏՊ-ի, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ու Սերժ Սարգ­սյա­նի նման, այդ­պես էլ չհաս­կա­ցավ, որ նման աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բարդ ի­րա­վի­ճակ­նե­րում եր­կիր կա­ռա­վա­րե­լը խաղ ու պար չէ, հան­րա­հա­վաք­նե­րում ձիր­քե­րը ցու­ցադ­րե­լու գոր­ծը չէ, կոնկ­րետ ար­դյունք­ներ են պետք, ժա­մա­նա­կա­կից մր­ցու­նակ ար­դյու­նա­բե­րու­թյուն է պետք կազ­մա­կեր­պել, թշ­նա­մի­նե­րին դի­մա­կա­յե­լու հա­մար եր­կիրն է պետք հզո­րաց­նել, բա­վա­րար աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծել, ամ­բող­ջու­թյամբ վե­րա­կանգ­նել ա­ղե­տի գո­տին, բա­րե­լա­վել մարդ­կանց սո­ցիա­լա­կան վի­ճա­կը։ Հա­կա­ռակ պա­րա­գա­յում երկ­րի կոր­ծա­նու­մը ան­խու­սա­փե­լի կլի­նի։ Պետք է շտա­պել, ո­րով­հետև ժա­մա­նա­կը վա­ղուց ար­դեն մեր օգ­տին չի աշ­խա­տում, այս դժ­վա­րին վի­ճա­կից պետք է մի ելք գտ­նել:
Ելք, ի­հար­կե, կա, մեր գիտ­նա­կան­նե­րը շատ ել­քեր են ա­ռա­ջար­կում, այս հար­ցում ես լա­վա­տես եմ և նույ­նիսկ գի­տեմ եր­կի­րը ճգ­նա­ժա­մից դուրս բե­րե­լու շատ գե­ղե­ցիկ, մեր ազ­գին միայն հար­գանք ու պա­տիվ բե­րող, հա­ջո­ղու­թյուն­ներ խոս­տա­ցող սե­փա­կան ճա­նա­պար­հը, բայց դա հնա­րա­վոր կլի­նի ի­րա­կա­նաց­նել այլ պայ­ման­նե­րում, երբ այս մե­ծա­միտ ան­ճար­նե­րի իշ­խա­նու­թյու­նը հե­ռա­նա հայ­կա­կան քա­ղա­քա­կան աս­պա­րե­զից:
Ի՞նչ էր պետք ա­նել, ո­րը չի ար­վում և, դա­տե­լով իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, հայտ­նի չէ, թե ինչ են մտա­ծում կամ ին­չով են մտա­ծում: Ա­ռա­ջին հեր­թին, ի­հար­կե, ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու, պետք էր սկ­սել ար­դյու­նա­բե­րու­թյան վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­նե­րից, մշա­կել երկ­րի նոր ին­դուստ­րաց­ման ծրա­գիրն ու այն հետևո­ղա­կա­նո­րեն ի­րա­գոր­ծել՝ օգ­տա­գոր­ծե­լով նաև Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի մեջ ձևա­վոր­ված հա­վատն ու էյ­ֆո­րիկ-լա­վա­տե­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը, ին­չը չար­վեց: Ա­վե­լին, ա­մեն ինչ ար­վեց, որ երկ­րում իս­կա­կան քաոս ստեղծ­վի, որ մարդ­կանց ու­շադ­րու­թյու­նը շեղ­վի տե­ղի ու­նե­ցող ա­նա­ռողջ զար­գա­ցում­նե­րից, որ մո­ռա­ցու­թյան տր­վեն այն բո­լոր խոս­տում­նե­րը (կո­ռուպ­ցիա­յի ու կա­շա­ռա­կե­րու­թյան վե­րա­ցում, ար­տա­գաղ­թի դա­դա­րե­ցում, տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն և այլն, և այլն), ո­րոնց մի­ջո­ցով Նի­կոլ Փա­շի­նյա­նը ստա­ցավ ՀՀ վար­չա­պե­տի բարձր ու պա­տաս­խա­նա­տու պաշ­տո­նը և, իր թի­կուն­քը ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով, ազ­գա­յին ժո­ղով քարշ տա­լով սոո­րո­սա­կան ու այլ թափթ­փուկ­նե­րին: Այդ մա­սին է խո­սում Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դա­տա­վա­րու­թյան ա­նի­մաստ պատ­մու­թյու­նը։
Հարց՝ ին­չու՞ չսկ­սել Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նից, մեր պե­տու­թյա­նը ան­դառ­նե­լի կո­րուստ­ներ պատ­ճա­ռած, կա­յա­ցած ար­դյու­նա­բե­րու­թյան ա­ռա­ջին ու հիմ­նա­կան քայ­քա­յո­ղին ու քան­դո­ղին դա­տե­լուց։  Ին­չու՞ չդա­տել Սերժ Սարգ­սյա­նին երկ­րի կա­ռա­վար­ման ղե­կը Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձեռ­քը տա­լու հա­մար:
Ժո­ղովր­դա­կան դժ­գո­հու­թյուն­նե­րի ա­լի­քի վրա իշ­խա­նու­թյան ե­կած վար­չա­պետն ու իր թի­մա­կից­նե­րը այդ­պես էլ չհաս­կա­ցան, թե որն է ի­րենց իշ­խա­նա­կան հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը, թե մեր դժ­վա­րին ժա­մա­նա­կաշր­ջա­նում որն է լի­նե­լու մեզ սպա­սող հան­գր­վա­նը:
Իմ մտա­հո­գու­թյուն­նե­րը փոր­ձեմ հիմ­նա­վո­րել՝ վեր­լու­ծե­լով քն­նարկ­վող է­կո­լո­գիա­կան խն­դիր­նե­րը: Վերց­նենք վա­ռե­լա­փայ­տի հա­մար Իջևա­նի ան­տառ­նե­րի հատ­ման խն­դի­րը. այս­տեղ նո­րու­թյուն չկա և ա­մեն ինչ դար­ձյալ սկս­վել է Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի ժա­մա­նակ­նե­րից, երբ Տա­վու­շի մարզ­պետ նշա­նակ­վեց Պավ­լիկ Ա­սատ­րյա­նը, ո­րի հետ սո­վո­րել եմ Սպի­տա­կի թիվ 3 միջ­նա­կարգ դպ­րո­ցում:
-Թա­գա­վո­րիս գլ­խին (նկա­տի ու­ներ ԼՏՊ-ին) ոս­կե թագ եմ դնե­լու,- ա­մեն տեղ պատ­մում էր ու մի ան­գամ էլ իմ ներ­կա­յու­թյամբ հպար­տա­ցավ մարզ­պե­տը, Սպի­տա­կի նախ­կին «ռայ­կո­մա­կան», երկ­րա­շար­ժի օգ­նու­թյու­նը յու­րաց­նե­լու ճա­նա­պարհ­նե­րի փայ­լուն գի­տակ Պավ­լի­կը, երբ գնա­ցել էի Իջևան՝ իր հետ քն­նար­կե­լու հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ու ան­տառ­նե­րի հա­տու­մը դա­դա­րեց­նե­լու խն­դիր­նե­րը:- Ան­տա­ռը փող է բե­րում, գիտ­նա­կան­ներդ դա հաս­կա­նալ չեք կա­րող, բա նա­խա­գա­հին խոս­տա­ցած թա­գը ին­չո՞վ եմ սար­քե­լու, չորս կի­լո ոս­կի է ձուլ­վե­լու, բա աշ­խա­տա՞ն­քը:
Այդ թվե­րին Երևա­նը և Հա­յաս­տա­նի բո­լոր քա­ղաք­ներն ու գյու­ղե­րը հե­ղեղ­ված էին Իջևա­նի վա­ռե­լա­փայ­տի շու­կա­նե­րով: Մի ան­գամ շատ զար­մա­ցա, երբ Ճամ­բա­րա­կում տե­սա, թե ինչ­պես են գո­մաղ­բը գե­տը լց­նում:
-Ի՞նչ եք ա­նում, գե­տի ջու­րը կեղ­տո­տում եք, չէ՞ որ սրա­նից կա­րե­լի է ցան կամ, լո­ռե­ցի­նե­րի լեզ­վով ա­սած, ա­թար պատ­րաս­տել, հիա­նա­լի վա­ռե­լիք է ստաց­վում։ Ձմ­ռա­նը կա­րող եք տնե­րը տա­քաց­նել:
-Ա­թարն ու՞մ է պետք, ե­թե ան­տա­ռը դեմ­ներս է, հլա պետք է չար­չար­վենք, թրի­քի հո­տը քա­շենք:
ԼՏՊ-ի օ­րոք մեր իշ­խա­նա­վոր­ներն այն­քան էին լկ­տիա­ցել ու հղ­փա­ցել, որ ան­տե­սում էին մարդ­կանց մեջ պա­րա­զի­տի հո­գե­բա­նու­թյան ձևա­վոր­ման, երկ­րի գոր­ծե­րի նկատ­մամբ ան­տար­բե­րու­թյան ու ծայ­րաս­տի­ճան այ­լա­սեր­ման դրսևո­րում­նե­րը: Է­կո­լո­գիա­կան թվար­կածս խն­դիր­ներն ա­ռա­ջա­ցել են Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի, հատ­կա­պես իշ­խա­նա­կան ընտ­րյալ­նե­րի գի­շատ­չա­յին վար­քագ­ծի պատ­ճա­ռով: Մար­դիկ հասց­րին 30 տար­վա ըն­թաց­քում այ­լա­սեր­վել այն աս­տի­ճա­նի, որ թքած ու­նե­նան ա­մեն ին­չի, նաև ի­րենց օդ ու ջուր տվող բնու­թյան վրա։
Հի­մա մեր ա­ռա­ջին խն­դի­րը ոչ թե հզոր ու ժա­մա­նա­կա­կից ար­դյու­նա­բե­րու­թյուն, գյու­ղատն­տե­սու­թյուն կամ է­ֆեկ­տիվ տն­տե­սու­թյուն ստեղ­ծելն է, այլ իշ­խա­նա­վոր­նե­րի սան­ձե­րը քա­շե­լը, մեր քա­ղա­քա­ցի­նե­րի հետ­խոր­հր­դա­յին նոր հո­գե­բա­նա­կան հի­վա­դու­թյան բու­ժու­մը՝ հասց­նե­լով խոր­հր­դա­յին տա­րի­նե­րի ու նախ­նա­դա­րյան Հա­յաս­տա­նի մա­կար­դա­կին: Դեռևս վաղն­ջե­նա­կան ժա­մա­նակ­նե­րից հայ մար­դը, չու­նե­նա­լով Կա­րի­նե Դա­նիե­լյան ու բնա­պահ­պա­նա­կան գի­տու­թյան այլ երևե­լի­նե­րի նման կրթ­ված դեմ­քեր, կա­րո­ղա­ցել է բնու­թյան հետ ապ­րել հաշտ ու ներ­դաշ­նակ կյան­քով՝ հաս­կա­նա­լով շր­ջա­կա մի­ջա­վայ­րի կարևո­րու­թյու­նը իր իսկ գո­յու­թյան հա­մար: Այդ ներ­դաշ­նա­կու­թյու­նը, բնու­թյան նկատ­մամբ հո­գա­տար վե­րա­բեր­մուն­քը պահ­պան­վել էին նաև խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ու կտ­րուկ ան­կում ապ­րե­ցին երկ­րա­շար­ժից հե­տո, հատ­կա­պես ան­կա­խու­թյան տա­րի­նե­րին:
Հի­մա Նի­կոլ Փա­շի­նյա­նը դժ­գո­հում է, որ Իջևա­նում ծառ են հա­տում, պա­տա­նի ծա­ռա­հատ­նե­րին բանտ է նե­տում: Բա ի՞նչ ա­նեն այդ պա­տա­նի հան­ցա­գործ­նե­րը, ե­թե ծն­ված օր­վա­նից այդ են տե­սել, այդ­պես են հո­գա­ցել ի­րենց ըն­տա­նի­քի ջեր­մա­յին խն­դիր­նե­րը, ան­տա­ռից փող քա­շող մարզ­պետ­նե­րի ու այլ պաշ­տո­նյա­նե­րի վա­րա­կիչ օ­րի­նակն են տե­սել ու նրանց վար­կը յու­րաց­րել, երբ հե­ղա­փո­խու­թյան ու­ղին բռ­նած Ան­նա Հա­կո­բյա­նին են տես­նում, ում ա­գա­հու­թյու­նից վառ­վող աչ­քե­րը մատ­նում են, որ պեր­մա­նենտ փնտր­տու­քի մեջ է, թե էլ ին­չից չի հասց­րել օգտ­վել:
Բա­ռա­ցիո­րեն ծն­ված օր­վա­նից ես տե­սել եմ բնու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից հմ­տա­բար օգտ­վե­լու մարդ­կանց կա­րո­ղու­թյու­նը: Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին, մինչև 60-ա­կան թվա­կան­նե­րը, Սառ­նաղ­բյու­րում բո­լոր ե­րե­խա­նե­րը, նաև ես, ծն­վել են ա­թա­րի մոխ­րի վրա: Թո­նիր­նե­րից հա­նած մո­խի­րը փռել են սե­նյա­կի մի ան­կյու­նում՝ ծննդ­կա­նին պառ­կեց­նե­լու հա­մար, լա­վա­գույն բակ­տե­րո­ցիդ մի­ջա­վայրն են ստեղ­ծել: Գյու­ղի բո­լոր զու­գա­րան­նե­րը կա­ռուց­վում էին մեկ տի­պա­յին սխե­մա­յով, ու­նեին եր­կու բաց մե­կու­սա­մաս. մե­կի հա­տա­կին փռ­ված էր նա­խորդ օ­րը վա­ռած ցա­նի մո­խի­րը, կող­քին դր­ված էր կարճ պո­չով մեծ բա­հը, գոր­ծո­ղու­թյունն ա­վար­տե­լուց հե­տո ա­մեն ինչ, մոխ­րի հետ, շպրտ­վում էր կող­քի մե­կու­սա­մա­սը: Գար­նանն այդ ա­մենն օգ­տա­գործ­վում էր որ­պես պա­րար­տա­նյութ, ոչ հոտ կար, ոչ էլ այլ խն­դիր:
Այ­սօր էլ մար­դու բնա­կան ար­տա­թո­րան­քը կարևոր­վում է զար­գա­ցած եր­կր­նե­րում: Օ­րի­նակ, Նոր­վե­գիա­յի բնա­կա­վայ­րե­րում դրանք ամ­բար­վում են՝ բիո­գազ և օր­գա­նա­կան պա­րար­տա­նյութ ստա­նա­լու հա­մար:
Իր «Արևել­քի մար­գա­րի­տը» գր­քում աշ­խար­հագ­րա­գետ Կամ­սար Ա­վե­տի­սյա­նը այս­պի­սի պատ­մու­թյուն է ա­նում: «Չի­նա­կան գյու­ղե­րից մե­կում մի ըն­տա­նի­քի հյուրն էի, ա­ռա­վո­տյան գնա­ցի զու­գա­րան, սխալ­մամբ հարևա­նի զու­գա­րանն էի մտել, ո­րից հե­տո չի­նա­ցի հարևան­նե­րի միջև մեծ վեճ ծա­գեց, վի­ճարկ­վում էր, թե ում է պատ­կա­նում իմ կղկ­ղան­քը: Զու­գա­րա­նի տե­րը հա­մա­րում էր, որ այն ի­րենն է, ո­րով­հետև հայ­տն­վել է իր զու­գա­րա­նում, մյուս չի­նա­ցին ա­սում էր, որ ի­րենն է, ո­րով­հետև իր հյու­րից է ա­ռա­ջա­ցել»:
Ա­հա այդ­պես են ի­րենց գո­յու­թյան հա­մար պայ­քա­րել ու, չեմ կաս­կա­ծում, շա­րու­նա­կում են պայ­քա­րել չի­նա­ցի­նե­րը, որ ժա­մա­նա­կա­կից Չի­նաս­տան են դար­ձել։ Իսկ մե՞նք: Իսկ մենք զար­մա­նա­լի ազգ ենք դար­ձել, ԼՏՊ-ի ա­ռաջ խն­դիր դր­վեց, որ պետք է հետևո­ղա­կա­նո­րեն զրո­յաց­նել մեր ար­դյու­նա­բե­րա­կան պո­տեն­ցիա­լը, և նա դա ա­րեց մեծ ոգևո­րու­թյամբ։ Թել­ման եղ­բոր մի­ջո­ցով դե­սու­դեն ցրեց պա­տե­րազ­մող Հա­յաս­տան երկ­րի տեխ­նի­կա­կան պո­տեն­ցիա­լը կազ­մող հաս­տոց­ներն ու թան­կար­ժեք տեխ­նո­լո­գիա­կան սար­քա­վո­րում­նե­րը։ Բայց նույ­նիսկ հե­ղա­փո­խա­կան այդ ժա­մա­նակ­նե­րում եղ­բայր­նե­րին մի չոռ ա­սող ան­գամ չգտն­վեց, թե ին­չու կամ ում պատ­վե­րով եք քան­դում ու ա­վե­րում մեր ռազ­մա­կան գոր­ծա­րան­նե­րը, թե վաղն ինչ ենք ա­նե­լու, ին­չով ենք կռ­վե­լու, ե­թե ռուս­նե­րը հան­կարծ, ինչ-ինչ հան­գա­մանք­նե­րից դրդ­ված, հրա­ժար­վեն մեզ զենք-զի­նամ­թերք տա­լուց, ինչ­պես և որ­տեղ ենք պատ­րաս­տե­լու մեր սե­փա­կան ռազ­մա­կան տեխ­նի­կան՝ մեր պե­տու­թյան սահ­ման­նե­րը պա­հե­լու, մեր քա­ղա­քա­ցի­նե­րի անվ­տան­գու­թյու­նը ա­պա­հո­վե­լու հա­մար: Պրո­ֆե­սոր Է­դուարդ Մա­նու­կյա­նի հետ դի­մել էինք ՀՀ ԱԱԾ՝ ԼՏՊ-ի նկատ­մամբ քրեա­կան գործ բա­ցե­լու հա­մար: Պա­տաս­խանն այս­պի­սին էր՝ հիմ­քեր չկան: Եղ­բայր, էլ ի՞նչ հիմ­քեր են պետք, ե­թե նրա դա­վա­ճա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում կա­յա­ցած ար­դյու­նա­բե­րու­թյուն ենք կորց­րել, այն­պի­սի սահ­մա­նադ­րու­թյուն է մեզ տվել, որ եղ­բոր բո­լոր հան­ցանք­ներն են օ­րի­նա­կանաց­վել՝ տեղ թող­նե­լով պե­տու­թյան նկատ­մամբ նո­րա­նոր նման հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ կա­տա­րե­լու հա­մար:
Իջևա­նյան ան­տա­ռի պատ­մու­թյու­նից հե­տո ո­րո­շե­ցի ա­թա­րի խնդ­րին, Սառ­նաղ­բյու­րի օ­րի­նա­կով, գի­տա­կան մո­տե­ցում ցույց տալ, ա­հա թե ինչ ստաց­վեց: Սառ­նաղ­բյու­րում կա 2300 խո­շոր եղ­ջե­րա­վոր կեն­դա­նի ու 2700 ոչ­խար: Տար­վա կտր­ված­քով դրանք կա­րող են տալ 1400 տոն­նա չոր ցան՝ 5,86 գի­գա­վատտ.ժամ ընդ­հա­նուր ջեր­մա­յին է­ներ­գիա­յով: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի պա­րա­գա­յում գյու­ղը կս­տա­նար 41,6 գի­գա­վատտ.ժամ արևա­յին ջեր­մա­յին է­ներ­գիա, 7 ան­գամ ա­վե­լի, քան կա­րող էր ստաց­վել գյու­ղի ցա­նից և ո­րը Մե­ծա­մո­րի ԱԷԿ-ը կա­րող է տալ 104 ժա­մում: Ա­հա թե ա­մեն տա­րի որ­քան ջեր­մա­յին է­ներ­գիա է կորց­նում միայն Սառ­նաղ­բյու­րը, ո­րը կա­րող էր հե­լիո­ֆի­կաց­վել դեռևս 2008-2009 թվա­կան­նե­րին, իսկ խնայ­ված 1400 տոն­նա բիո­վա­ռե­լի­քը ա­մեն տա­րի չէր այր­վի՝ մթ­նո­լոր­տից վերց­նե­լով 2380 տոն­նա թթ­վա­ծին՝ ար­տա­նե­տե­լով 2282 տոն­նա ջեր­մո­ցա­յին CO2 գա­զը: Խնայ­ված բիո­զանգ­վա­ծը, դար­ձյալ հայ­կա­կան արևա­յին տեխ­նի­կա­յի օգ­նու­թյամբ, կդառ­նար բիո­գազ՝ տրակ­տոր­ներն աշ­խա­տեց­նե­լու հա­մար, և կոմ­պոստ-պա­րար­տա­նույթ՝ օր­գա­նա­կան գյու­ղատն­տե­սու­թյու­նը զար­գաց­նե­լու հա­մար:
2013 թ. դեկ­տեմ­բե­րի 2-ին, ա­նո­րոշ ժա­մա­նա­կով, ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ու Ռու­սաս­տա­նի միջև պայ­մա­նա­գիր կնք­վեց՝ «Հայ­ռուս­գա­զարդ» ՓԲԸ-ի բաժ­նե­տոմ­սե­րի առ­քու­վա­ճառ­քի և հե­տա­գա գոր­ծու­նեու­թյան մա­սին, ո­րի հա­վել­վա­ծի 2-դ մա­սում կա այս­պի­սի գրա­ռում. «Հայ­Ռուս­գա­զարդ» ՓԲԸ-ն ներդ­րում­նե­րի ե­կամ­տա­բե­րու­թյան ներ­քին նոր­ման (այ­սու­հետ՝ ԵՆՆ) տա­րե­կան 9 տո­կո­սի ի­րա­կան ար­տա­հայ­տու­թյամբ (ա­ռանց սղա­ճի հաշ­վառ­ման) չա­փով ա­պա­հո­վող դրույ­քի չա­փի և ՀՀ սպա­ռող­նե­րի գա­զի ա­ռաք­ման գոր­ծու­նեու­թյա­նը վե­րա­բեր­վող «Հայ­Ռուս­գա­զարդ» ՓԲԸ-ն կա­նո­նադ­րա­կան կա­պի­տա­լում «Գազպ­րոմ» ԲԲԸ-ն ներդ­րում­նե­րի ԵՆՆ տա­րե­կան 9 տո­կո­սի՝ ի­րա­կան ար­տա­հայ­տու­թյամբ չա­փով և է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյան ու ա­ռաք­ման գոր­ծու­նեու­թյա­նը վե­րա­բեր­վող «Հայ­Ռուս­գա­զարդ» ՓԲԲ զուտ ակ­տիվ­նե­րի ար­տադ­րյալ: Խոս­տո­վա­նենք, որ այս խր­թին գրա­ռու­մից շատ բան չի հաս­կաց­վում, բա­ցի այն, որ «Հայ­Ռուս­գա­զար­դի» ԵՆՆ-ի 9 տո­կո­սը պետք է ա­պա­հո­վել: Ե­թե հան­րա­պե­տու­թյու­նում, օ­րի­նակ, գա­զի սպա­ռու­մը պա­կա­սի եր­կու ան­գամ, ա­պա գա­զի գի­նը պետք է բարձ­րա­նա առն­վազն եր­կու ան­գամ, որ­պես­զի «Հայ­Ռուս­գա­զար­դի» ԵՆՆ-ն չպա­կա­սի: Ա­հա թե ինչ­պես է պետք մեկ­նա­բա­նել ՀՀ կա­ռա­վա­րու­թյան նիս­տում Իջևա­նի փայ­տի հար­ցով տե­ղի ու­նե­ցած քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ Փա­շի­նյան-Պա­պի­կյան երկ­խո­սու­թյու­նը։ Նա­խորդ ան­գամ ես այն մեջ­բե­րել էի՝ ըն­դու­նե­լով, որ դե պատ­մու­թյան ու­սու­ցիչ Պա­պի­կյանն է, է­լի, «դու­ռակ-դու­ռակ» խո­սեց, իմ ա­պա­գա սպա­ռող­նե­րին թյու­րի­մա­ցու­թյան մեջ գցեց, բայց դա, ա­մե­նայն հա­վա­նա­կու­թյամբ այդ­պես չէր:
Դար­ձյալ մեջ­բե­րեմ այդ երկ­խո­սու­թյունն ու փոր­ձեմ այն մեկ­նա­բա­նել գա­զի պայ­մա­նագ­րի տե­սան­կյու­նից:
ՊԱ­ՊԻ­ԿՅԱՆ- Պա­րոն վար­չա­պետ, մեր գյու­ղե­րում գնա­լով շա­տա­նում է արևի է­ներ­գիա­յից օգտ­վող­նե­րի թի­վը:
ՓԱ­ՇԻ­ՆՅԱՆ- Դրան­ցով ինչ են ա­նում, կան սար­քեր, որ հո­սանք են տա­լիս, կան, որ տաք ջու՞ր:
ՊԱ­ՊԻ­ԿՅԱՆ- Ճիշտ այդ­պես, պա­րոն վար­չա­պետ, բայց դրան­ցով հնա­րա­վոր չէ տնե­րը տա­քաց­նել։
Գլ­խի թեթև ժես­տե­րով, տո­ղա­տա­կե­րում հե­տև­յալ միտ­քը փո­խա­նա­կե­ցին՝ կա­րող ենք չան­հան­գս­տա­նալ, բնա­կա­րան­նե­րի ջե­ռու­ցու­մը մնա­լու է միայն գա­զի հույ­սին, ե­թե մեզ հա­ջող­վի կա­սեց­նել փայ­տով ջե­ռու­ցու­մը:
Իսկ ի՞նչ կս­տաց­վեր, ե­թե ջե­ռու­ցու­մը կա­տար­վեր արևով, դա մեր հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի «մեխն» է: Գյու­ղե­րում գա­զի սպա­ռու­մը կն­վա­զեր, իսկ ո­րոշ դեպ­քե­րում կբա­ցառ­վեր, մարդ­կանց ին­չին է պետք թու­նա­վոր, պայ­թյու­նավ­տանգ ու թան­կար­ժեք գա­զը, ե­թե կա արևի հա­վերժ է­ժան է­ներ­գիան, ո­րը կա­րե­լի է կու­տա­կել ամ­ռա­նը և օգ­տա­գոր­ծել ձմ­ռա­նը: Նման զար­գա­ցում­նե­րի դեպ­քում Փա­շի­նյա­նի հա­մար կա­ռա­ջա­նա քա­ղա­քաբ­նակ­նե­րի դժ­գո­հու­թյան մի հզոր ա­լիք, ին­չը կծ­նի ան­ցան­կա­լի քա­ղա­քա­կան զար­գա­ցում­ներ։ Գա­զի գի­նը ստիպ­ված կլի­նեն բարձ­րաց­նել, ըստ «Հայ­Ռուս­գա­զար­դի» ԵՆՆ-ի, ո­րը կբե­րի ապ­րանք­նե­րի ու ծա­ռա­յու­թյուն­նե­րի գնե­րի կտ­րուկ բարձ­րաց­ման ու գազ սպա­ռող­նե­րի կամ, որ միևնույնն է, քա­ղա­քաբ­նակ­նե­րի դժ­գո­հու­թյուն­նե­րին: Դրանց նա­խան­շան­ներն ար­դեն կան, ար­դեն հայ­տն­վել է մի նոր մո­րու­քա­վոր շար­ժում... որ աշ­խար­հին հե­ղա­փո­խա­կան զար­գաց­ման նոր ճա­նա­պարհ է ցույց տա­լիս։
«Հայ­Ռուս­գա­զար­դը» քա­ղա­քա­ցի­նե­րիս հաշ­վին հարս­տա­նա­լու հա­մար մի պայ­ման էլ է դրել: Հա­մա­ձայ­նագ­րի հոդ­ված 6-ում գր­ված է՝ գա­զի խնա­յո­ղու­թյան ու է­ներ­գախ­նա­յո­ղու­թյան ո­լոր­տում հա­մա­տեղ ծրագ­րե­րի մշա­կում ու ի­րա­կա­նա­ցում: Դժ­վար է հաս­կա­նալ, թե ներ­կա Հա­յաս­տա­նում ինչ­պես է պետք շա­րու­նա­կել հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ներ­դր­ման գոր­ծըն­թա­ցը, ե­թե ի սկզ­բա­նե այն դեմ է «Հայ­Ռուս­գա­զար­դի» ԵՆՆ-ին: Այդ չա­րա­բաս­տիկ ԵՆՆ-ն ոչ ոք չի կա­րող շր­ջան­ցել, ան­գամ հե­ղա­փո­խա­կան վար­չա­պետ Փա­շի­նյա­նը, ո­րով­հետև մենք, չնա­յած «իմ­քայ­լա­կան­նե­րի» պն­դում­նե­րին, չենք ցան­կա­նում պայ­քա­րել մեր ի­րա­կան ան­կա­խու­թյան հա­մար, դրան պատ­րաստ չեն, ա­ռա­ջին հեր­թին, մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ:
Ողջ լի­նենք ու ա­ռայժմ մտա­ծենք Ար­ցա­խի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի մա­սին, մայր Հա­յաս­տա­նի հա­մար այն դեռ վաղ է, իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար կարևոր է, որ Ա­մուլ­սա­րի կեղ­տե­րը ջրի ե­րես դուրս չգան:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Դիտվել է՝ 1081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao