Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
17.01.2020 | 00:02
Հա­յաս­տա­նում աշ­խա­տող բարձ­րաս­տի­ճան ռուս սպա­նե­րի հա­մար կա­շա­ռա­կե­րու­թյու­նը աշ­խա­տան­քա­յին լրա­ցու­ցիչ խթան էր դար­ձել։ Խոր­հր­դա­յին երկ­րի գա­ղա­փա­րա­խո­սու­թյա­նը հա­կա­սող այս ա­ներևա­կա­յե­լի երևույ­թի հետ առ­նչ­վել եմ նաև Ար­տա­շա­տում աշ­խա­տածս տա­րի­նե­րին, դեռևս 1984 թվին: Այս­պի­սի մի դեպք: Ար­տա­շա­տի զին­կո­մի­սա­րի հրա­մա­նով մեր ինս­տի­տու­տի ին­ժե­ներ Վար­դա­նին մեկ տար­վա ըն­թաց­քում եր­կու ան­գամ ընդ­գր­կել էին պա­հես­տի սպա­նե­րի հա­մար նա­խա­տես­ված զին­վո­րա­կան դա­սըն­թաց­նե­րին, ին­չը խիստ կաս­կա­ծե­լի էր: Նման դեպ­քե­րի հա­մար հա­տուկ կարգ կար. զին­վո­րա­կան կո­մի­սա­րիա­տը նա­խօ­րոք պետք է ստա­նար ռե­ժի­մա­յին մեր ինս­տի­տու­տի տնօ­րե­նի հա­մա­ձայ­նու­թյու­նը և, բա­ցի այդ, ինս­տի­տու­տում աշ­խա­տող պա­հես­տի սպա­նե­րը վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­նե­րի կա­րող էին հրա­վիր­վել միայն ե­րեք տա­րին մեկ ան­գամ պար­բե­րա­կա­նու­թյամբ: Ինչ­պե՞ս ե­ղավ, որ տվյալ ին­ժե­նե­րը մեկ տար­վա ըն­թաց­քում եր­կու ան­գամ ընդգրկվեց սպա­յա­կան դա­սըն­թաց­նե­րին: Ո­րո­շե­ցի այս հար­ցում ո­րո­շա­կի պար­զու­թյուն մտց­նել։ Մի՞­թե խոր­հր­դա­յին զին­կո­մի­սա­րիատ­նե­րում էլ են կա­շառ­քա­կեր վերց­նում, կա­շա­ռա­կեր­ներ են բնա­կալ­վել: Մոսկ­վա­յում և Լե­նինգ­րա­դում մշ­տա­կան աշ­խա­տան­քա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ եմ ե­ղել խոր­հր­դա­յին սպա­յա­կան կազ­մի ու գե­նե­րա­լի­տե­տի հետ, նրանք ի­րենց պատ­վին գե­րի, ան­կա­շառ, ա­նա­չառ, երկ­րի շա­հե­րով ու ճա­կա­տագ­րով մտա­հոգ­ված մարդ­կանց տպա­վո­րու­թյուն էին թո­ղել և, խնդ­րեմ, այս­տեղ ինչ-որ ան­հաս­կա­նա­լի բան է կա­տար­վում, ինչ-որ բան այն չէ։ Ո­րո­շե­ցի խո­րա­նալ այս պատ­մու­թյան մեջ ու պար­զել ճշ­մար­տու­թյու­նը:
Նախ, հա­տուկ կա­պի մի­ջո­ցով (ի մի­ջի այ­լոց, հա­տուկ կա­պի մի­ջոց­նե­րը տե­ղադր­ված էին Ար­տա­շա­տի «Է­լեկտ­րոնս­տան­դար­տում» և սահ­մա­նա­փակ թվով հայ­կա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րում, ինչն ըն­դգ­ծում էր մեր ինս­տի­տու­տի կարևոր նշա­նա­կու­թյու­նը ԽՍՀՄ ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան հա­մա­կար­գում) կապ­վե­ցի ՊԱԿ-ի նախ­կին գն­դա­պետ, Լե­նինգ­րա­դում մեր ինս­տի­տու­տի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Պա­վել Նեզ­նա­մո­վի հետ, հետևյալ ա­ռա­ջադ­րան­քը տվե­ցի.
-Պար­զեք, թե տվյալ պա­հին որ­տե՞ղ է գտն­վում մեր ին­ժե­նե­րը:
Մեկ ժամ անց ստա­նում եմ պա­տաս­խա­նը.
-Ձեր ին­ժե­նե­րը Լե­նինգ­րա­դի «Տրոից­կի» շու­կա­յում ծա­ղիկ է վա­ճա­ռում, ապ­րում է «Ռո­սիա» հյու­րա­նո­ցի այ­սինչ հա­մա­րում:
Այդ հե­ռա­գի­րը ձեռ­քիս մտա Ար­տա­շա­տի զին­կո­մի մոտ:
-Ըն­կեր գն­դա­պետ, ա­սա­ցեք խնդ­րեմ, ներ­կա պա­հին որ­տե՞ղ է գտն­վում մեր ին­ժե­նե­րը:
-Ձեր աշ­խա­տա­կի­ցը մաս­նակ­ցում է հեր­թա­կան զին­վո­րա­կան դա­սըն­թաց­նե­րին:
-Ոչ, տե­սեք, թե ներ­կա պա­հին որ­տեղ է գտն­վում ու ին­չով է զբաղ­ված մեր աշ­խա­տա­կի­ցը,- սե­ղա­նին եմ դնում Նեզ­նա­մո­վի հե­ռա­գի­րը,- ԿԳԲ-ի կա­նալ­նե­րով պար­զել եմ, որ ներ­կա պա­հին նա Լե­նինգ­րա­դում ծա­ղիկ է վա­ճա­ռում, իսկ Դուք պն­դում եք, որ նա զին­վո­րա­կան դա­սըն­թաց­նե­րին է մաս­նակ­ցում։ Սա այս տար­վա ար­դեն երկ­րորդ դեպքն է, ես հիմ­քեր ու­նեմ հա­վա­տա­լու այն խո­սակ­ցու­թյուն­նե­րին, որ Դուք չա­րա­շա­հում եք Ձեր պաշ­տո­նեա­կան դիր­քը, ա­րա­տա­վո­րում եք կու­սակ­ցա­կա­նի ու զին­վո­րա­կա­նի պա­տի­վը և կա­շառ­քով, զին­վո­րա­կան դա­սըն­թաց­նե­րի ան­վան տակ, մարդ­կանց աշ­խա­տան­քից բա­ցա­կա­յե­լու տե­ղե­կանք­ներ եք տրա­մադ­րում։ Այ­սօ­րի­նակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար Դուք վաս­տա­կել եք ռազ­մա­կան տրի­բու­նա­լի ա­ռաջ կանգ­նե­լու ի­րա­վուն­քը՝ պաշ­տո­նեա­կան կեղ­ծի­քի ու կա­շա­ռա­կե­րու­թյան մե­ղադ­րանք­նե­րով:
Գն­դա­պե­տը ա­ռար­կե­լու փորձ ան­գամ չա­րեց, գույն տվեց, գույն ա­ռավ, կապ­տեց ու կարմ­րեց, միայն խնդ­րեց, որ թույլ տամ ջուր խմի։ Պատ­կե­րաց­նու՞մ եք. ռուս գն­դա­պե­տը իր ա­ռանձ­նա­սե­նյա­կում ջուր խմե­լու թույ­լտ­վու­թյուն է խնդ­րում բա­վա­կա­նին ե­րի­տա­սարդ հայ տնօ­րե­նից: Ջու­րը խմեց, մի քիչ հան­գս­տա­ցավ ու խոս­տա­ցավ, որ այլևս նման բա­ներ չեն կրկն­վի: Կյան­քումս ա­ռա­ջին ան­գամ ես մատ թափ տվե­ցի ռուս բարձ­րաս­տի­ճան սպա­յի վրա ու խոս­տա­ցա, որ կրկն­վե­լու դեպ­քում նրան կպատ­ժեմ՝ զին­վո­րա­կան կա­նո­նադ­րու­թյու­նը խախ­տե­լու, կեղ­ծիք­նե­րի ու կա­շա­ռա­կե­րու­թյան հա­մար: Գն­դա­պե­տի հետ ու­նե­ցած խո­սակ­ցու­թյունս թո­ղե­ցի ա­ռանց հետևանք­նե­րի, այդ հար­ցով կա­րող էի դի­մել շրջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րին՝ գն­դա­պե­տին կու­սակ­ցա­կան տույ­ժի են­թար­կե­լու կամ քրեա­կան գործ հա­րու­ցե­լու պա­հան­ջով (ԽՍՀՄ տա­րի­նե­րին խոր­հր­դա­յին զին­վո­րա­կա­նու­թյու­նը գտն­վում էր տե­ղա­կան կու­սակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ան­մի­ջա­կան են­թա­կա­յու­թյան տակ), բայց նման քայ­լի չդի­մե­ցի եր­կու նկա­տա­ռու­մից ել­նե­լով.
ա) ես չէի կա­րող պայ­քա­րել բո­լո­րի ու ա­մեն ին­չի դեմ, ես այ­լա­խոհ չէի, ո­րոնց վերջ­նա­կան հան­գր­վա­նը դառ­նում էր Մոսկ­վա­յի Կաշ­չեն­կո­յի ան­վան հո­գե­բու­ժա­րա­նը։ Իմ պայ­քա­րի բուն նպա­տա­կը մեկն էր. իմ գի­տա­կան կո­լեկ­տի­վը հե­ռու պա­հել կո­ռուպ­ցիա­յի մեջ թաղ­ված հան­ցա­վոր հա­մա­կար­գի ազ­դե­ցու­թյու­նից, որ մար­դիկ ի­րենց հա­ջո­ղու­թյու­նը, ի­րենց կա­րիե­րիան ստեղ­ծեն նոր­մալ պայ­ման­նե­րում, ի­րենց մաս­նա­գի­տա­կան մա­կար­դա­կը բարձ­րաց­նեն ու պատ­րաստ լի­նեն սպաս­վող հե­ղա­փո­խա­կան փո­փո­խու­թյուն­նե­րին: Գո­րյու­նո­վի հետ մենք հաշ­վել էինք, որ կո­մու­նիս­տա­կան երկ­րի կյան­քը կարճ է լի­նե­լու ու կա­վարտ­վի այն պա­հին, երբ աշ­խար­հում միկ­րոէ­լեկտ­րո­նի­կան փո­խա­րին­վի նա­նոէ­լեկտ­րո­նի­կա­յով: Մեր հաշ­վարկ­նե­րը ճիշտ էին, բայց սպա­սե­լի չէր, որ կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հետ կկոր­ծան­վի նաև Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը։
բ) Վս­տահ էի, որ Ար­տա­շա­տում հմուտ կա­շա­ռա­կե­րի համ­բավ վաս­տա­կած շրջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Զա­վեն Գևոր­գյա­նը (հե­տա­գա­յում ան­կախ Հա­յաս­տա­նի գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար) ռուս գն­դա­պե­տի կա­շին կքեր­թեր ու «աշ­խա­տած» գու­մար­ներն իր տա­կը կքա­շեր, դա նրա հա­մար սպաս­ված նվեր կլի­ներ: Մո­տա­վո­րա­պես այն­պես, ինչ­պես դա հի­մա ար­վում է մեր երկ­րում. բռ­նում են պատ­կա­ռե­լի կա­շա­ռա­կե­րին կամ թա­լան­չիին, «վաս­տա­կած» գու­մա­րի փոքր մա­սը մուտ­քագ­րում (հայտ­նի չէ, թե որ­տեղ, ինչ պայ­ման­նե­րով), մյու­սը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ա­ռա­վել մեծ մա­սը տե­ղա­վո­րում են ի­րենց գր­պան­նե­րում կամ ֆի­նան­սա­կան հայտ­նի ու ան­հայտ կա­ռույց­նե­րում՝ նեղ օ­րե­րի հա­մար:
ԿԳԲ-ի գն­դա­պետ Պա­վել Մի­խայ­լո­վի­չը պաշ­տո­նա­թո­ղու­թյու­նից հե­տո աշ­խա­տան­քի էր ան­ցել Լե­նինգ­րա­դի «Է­լեկտ­րոնս­տան­դարտ» ԳՀԻ-ում՝ որ­պես կադ­րե­րի ու ռե­ժի­մի հար­ցե­րով տնօ­րե­նի տե­ղա­կալ, հե­տա­գա­յում դար­ձավ մեր աշ­խա­տա­կի­ցը, զբաղ­վում էր Ար­տա­շա­տի մաս­նա­ճյու­ղի հար­ցե­րով: Պա­վել Մի­խայ­լո­վի­չը հա­ճախ էր գա­լիս Հա­յաս­տան, սի­րում էր մեր եր­կիրն ու մարդ­կանց, սե­փա­կան կար­ծիքն ու­ներ ղա­րա­բա­ղյան շարժ­ման ու Ղա­րա­բա­ղի հե­տա­գա ճա­կա­տագ­րի մա­սին.
-Ղա­րա­բա­ղի պա­տե­րազ­մը աֆ­ղա­նա­կա­նից եր­կար կտևի, բայց ձեզ չեն տա, ոչ էլ Ադր­բե­ջա­նին կթող­նեն, այլ օ­դից կախ­ված կպա­հեն այն­քան ժա­մա­նակ, մինչև վերջ­նա­կան լու­ծում չս­տա­նա ԽՍՀՄ-ը քան­դե­լու ու նո­րո­վի, այլ կար­գա­վի­ճա­կով հա­վա­քե­լու հար­ցը: Գոր­բա­չո­վի բո­լոր քայ­լե­րը ցույց են տա­լիս, որ ԽՍՀՄ-ը պետք է քան­դել ու նո­րից հա­վա­քել այն­պես, որ աշ­խա­տող եր­կիր դառ­նա, այս պոռն­կա­տան նման չլի­նի, որ մար­դիկ աշ­խա­տեն Ձեր ինս­տի­տու­տի ար­դյու­նա­վե­տու­թյամբ, Ձեզ մոտ այն բարձր է, մի­նիստր Շո­կինն է դա նշել:
Նեզ­նա­մո­վից հե­տաք­րք­րա­շարժ տե­ղե­կու­թյուն­ներ եմ ստա­ցել ԿԳԲ-ի աշ­խա­տան­քա­յին ա­ռօ­րյա­յից, ԿԳԲ-ի աշ­խա­տաո­ճից:
-Օ­րի­նակ,- պատ­մում էր նա,- մեզ տվել են մարդ­կանց հետևե­լու ա­ռա­ջադ­րանք։ Հետևում ենք։ Մտան ռես­տո­րան, մենք նրանց հետևից զբա­ղեց­նում ենք կող­քի սե­ղանն ու ճոխ խմիչք-ու­տե­լիք պատ­վի­րում։ Նրանք դուրս ե­կան ռես­տո­րա­նից, վճա­րում ենք մեր սե­ղա­նի հա­մար ու ա­մեն ինչ թո­ղած դուրս գա­լիս՝ նրանց հետևից, հե­տա­գա­յում ներ­կա­յաց­նում մեր կա­տա­րած ծախ­սե­րի հաշ­վետ­վու­թյունն ու ստա­նում ողջ գու­մա­րը: Ղե­կա­վա­րու­թյու­նը մշ­տա­պես հոր­դո­րում էր, որ պետք է ազ­նիվ լի­նել, խա­բել չի կա­րե­լի. «ՈՒ­նե­ցեք քա­ղա­քա­ցիա­կան խղճմ­տանք, ազ­նիվ ե­ղեք»: Մեր խմ­բից մե­կը մշ­տա­պես խա­բում էր, պատ­վի­րում էր միայն օ­ղի ու սե­լյոդ­կա, բայց ճոխ հաշ­վետ­վու­թյուն էր ներ­կա­յաց­նում, նրա մա­սին հայտ­նե­ցինք, հա­ջորդ օ­րը նրան գն­դա­կա­հա­րե­ցին:
ԽՍՀՄ տա­րի­նե­րին ԿԳԲ-ի աշ­խա­տա­կից­նե­րի մեջ էլ կա­յին մար­դիկ, ով­քեր ապ­րել են ա­զատ ու ան­կաշ­կանդ կյան­քով, ի­րենց վեր են դա­սել մյուս­նե­րից, ա­ռի­թը չեն կորց­րել մարդ­կանց ծաղ­րե­լու հա­մար: ժա­մա­նա­կին ԿԳԲ-ի գոր­ծող գն­դա­պետ Նեզ­նա­մո­վը այս­պի­սի մի ար­կա­ծախ­նդ­րու­թյան էր գնա­ցել, ին­չը հի­շում ու պատ­մում էր ա­ռանձ­նա­հա­տուկ ե­րա­նե­լու­թյամբ:
-Սա­նա­տո­րիա գնա­լիս մենք ի­րա­վունք չու­նեինք գրանց­ման հա­մար մեր իս­կա­կան տվյալ­նե­րը տա­լու աշ­խա­տան­քի վայ­րի ու մաս­նա­գի­տու­թյան վե­րա­բե­րյալ, իս­կա­կա­նը գրել չէր կա­րե­լի, մի ան­գամ ո­րո­շե­ցի գի­նե­կո­լոգ գր­վել։ Մի քա­նի օր անց լուր տա­րած­վեց, որ հան­գս­տա­ցող­նե­րի մեջ բժիշկ-գի­նե­կո­լոգ կա, կա­նայք գա­լիս էին ինձ մոտ՝ կո­սուլ­տա­ցիա­նե­րի, ըն­դու­նում էի, ու­սում­նա­սի­րում, խոր­հուրդ­ներ տա­լիս, բո­լո­րը գոհ էին մնում:
Խոր­հր­դա­յին մարդ­կանց մոտ ԿԳԲ-ի նկատ­մամբ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունք էր ձևա­վոր­վել՝ Ստա­լի­նի ժա­մա­նակ­նե­րից էր գա­լիս։ Մարդ­կանց մեջ այդ կա­ռույ­ցի նկատ­մամբ վա­խի զգա­ցում էլ կար, ին­չը այն­քան էլ հիմ­նա­վոր չէր: ՈՒղ­ղա­կի պե­տա­կան հի­շյալ կա­ռույ­ցի դր­վածքն էր այդ­պի­սին, չա­փից դուրս ոչ կոմպ­րո­մի­սա­յին էր, մե­ղա­վոր­նե­րը պետք է կրեին ի­րենց պա­տի­ժը, կա­շառ­քով ա­զատ­վել չէր կա­րե­լի:
Բրեժնևի օ­րոք այս կա­ռույցն էլ հա­րամ­վեց, իսկ ան­կա­խու­թյու­նից հե­տո կա­շա­ռա­կե­րու­թյունն այս­տեղ բուռն զար­գա­ցում ապ­րեց: Պատ­մում է մեր տնօ­րեն­նե­րից մե­կը.
-Ա­մեն օր ԿԳԲ-ից եր­կու ե­րի­տա­սարդ էին գա­լիս, թե ին­չու եք մեր թշ­նա­մի­նե­րին հաս­տոց­ներ վա­ճա­ռում (խոս­քը ԼՏՊ տա­րի­նե­րին մեր բա­րե­կամ Ի­րա­նին պաշ­տո­նա­կան ձևա­կերպ­մամբ հաս­տոց­ներ վա­ճա­ռե­լու մա­սին էր, դա մաս­սա­յա­կան բնույթ էր կրում)։ Այն­քան գնա­ցին, ե­կան, մինչև 500-ա­կան դո­լար­նե­րը ստա­ցան ու հան­գս­տա­ցան:
ԽՍՀՄ տա­րի­նե­րին այն­տեղ ո­րո­շա­կի ա­վան­դույթ կար, աշ­խա­տան­քի էին վերց­նում միայն լա­վա­գույն կադ­րե­րին՝ ի­րենց ընտ­րու­թյամբ, միայն ան­բա­սիր կեն­սագ­րու­թյուն ու­նե­ցող, հա­մար­ձակ, գրա­գետ ու կա­յա­ցած քա­ղա­քա­ցի­նե­րին: Ինս­տի­տու­տի վեր­ջին կուր­սում ինձ էլ ԿԳԲ-ի հա­մա­կար­գում աշ­խա­տե­լու ա­ռա­ջարկ ար­վեց, ա­ռա­ջար­կո­ղը Գո­րիկ Հա­կո­բյանն էր (հե­տա­գա­յում ԿԳԲ-ի գե­նե­րալ-գն­դա­պետ, ԱԱԾ-ի տնօ­րեն)։
-Եր­կու տա­րում բնա­կա­րան կս­տա­նաս, բարձր աշ­խա­տա­վարձ ու լավ կա­րիե­րա կու­նե­նաս,- հա­մո­զում էր նա:
Չու­զե­ցի։ Մա­նուկ հա­սա­կից իմ մեջ ա­զատ, ան­կախ, ան­կաշ­կանդ կյան­քով ապ­րե­լու ցան­կու­թյուն կար, գի­տա­կան կա­րիե­րան ա­վե­լի էր հրա­պու­րում։ Հե­տո ես մշե­ցի եմ, ու­րի­շի ձեռ­քի տակ աշ­խա­տել, ու­րիշ­նե­րի հրա­ման­նե­րը կա­տա­րել չեմ սի­րում: Գո­րի­կի հետ խա­ղում էինք պոլի­տեխ­նի­կի բաս­կետ­բո­լի հա­վա­քա­կա­նում։ Այդ­պես էլ մնա­ցինք ըն­կեր­ներ՝ ան­կաշ­կանդ ու ոչն­չով չպար­տա­վոր­ված:
Ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ մեր աշ­խա­տանք­նե­րը մշ­տա­պես դր­ված են ե­ղել ԿԳԲ-ի հս­կո­ղու­թյան տակ։ Ար­տա­շա­տում՝ ԿԳԲ-ում մեր հար­ցե­րով զբաղ­վող հա­տուկ աշ­խա­տա­կից կար: Այդ­պի­սի պայ­ման­նե­րում աշ­խա­տե­լը բեռ չի դառ­նում, ե­թե աշ­խա­տում ես օ­րենք­նե­րի սահ­ման­նե­րում, պե­տու­թյան հա­մար, պե­տու­թյան օգ­տին, պա­հում ու պահ­պա­նում ես պե­տա­կան ու ռազ­մա­կան գաղտ­նիք­նե­րը, չես գո­ղա­նում, կա­շա­ռա­կե­րու­թյամբ չես զբաղ­վում, օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րի հետ կոն­տակ­տի չես գնում ու ջա­նում ես, որ այդ պե­տա­կան-պե­տա­կա­նա­մետ կարգ ու կա­նո­նին հետևեն կո­լեկ­տի­վի բո­լոր ան­դամ­նե­րը:
Օ­րե­րից մի օր այդ կարգ ու կա­նո­նով աշ­խա­տե­լը մի կողմ դրե­ցի ու սկ­սե­ցի զբաղ­վել իմ ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րի հետ առն­չու­թյուն չու­նե­ցող գոր­ծե­րով, ո­րոնք դեմ էին կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան հռ­չա­կած սկզ­բունք­նե­րին, չէին տե­ղա­վոր­վում պրո­լե­տա­րա­կան ին­տեր­նա­ցիո­նա­լիզ­մի և նմա­նօ­րի­նակ այլ դոգ­մա­նե­րի մեջ: Դա 1988 թիվն էր, երբ մենք սում­գա­յի­թյան ջար­դեր ու­նե­ցանք ու տե­սանք կո­մու­նիս­տա­կան դի­մա­կի տակ թաքն­ված երկ­րի ի­րա­կան դեմ­քը, մեր թուրք հարևան­նե­րի ան­մարդ­կա­յին, գա­զա­նա­յին էու­թյու­նը: Հա­մոզ­ված եմ, որ սում­գայի­թյան ջար­դե­րը կազ­մա­կերպ­ված էին Գոր­բա­չո­վի թե­լադ­րան­քով, դա նրան խիստ անհ­րա­ժեշտ էր՝ «перестройка» կոչ­վող հա­կա­պե­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հիմ­նա­վո­րե­լու և ա­ռաջ տա­նե­լու հա­մար. տե­սեք ու ըն­դու­նեք, որ այս գա­զան­նե­րի հետ հնա­րա­վոր չէ ոչ կո­մու­նիզմ, ոչ էլ սո­ցիա­լիզմ կա­ռու­ցել։ Ինչ­պե՞ս ոտ­քի կհա­նես ան­ծայ­րա­ծիր երկ­րի տն­տե­սու­թյու­նը, ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, ինչ­պե՞ս կկե­րակ­րես 300-մի­լիո­նա­նոց ժո­ղովր­դին, բա­վա­րար ար­դյունք­ներ ցույց կտաս, ար­տա­սահ­մա­նյան եր­կր­նե­րի նկատ­մամբ մր­ցակ­ցա­յին ա­ռա­վե­լու­թյուն կս­տա­նաս, ե­թե մեր մեջ այս­պի­սի վայ­րե­նի ազ­գեր են ապ­րում: Բա­րի նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար կրթ­ված, դաս­տիա­րակ­ված, աշ­խա­տա­սեր ու օ­րի­նա­պաշտ քա­ղա­քա­ցի­ներ են պետք, բայց ի՞նչ ու­նենք ի­րա­կա­նում. տե­սեք Սում­գայի­թում, տե­սեք Բաք­վում, տե­սեք Կի­րո­վա­բա­դում ու հա­մոզ­վեք, որ այս­պի­սի գա­զա­զած ու գա­զա­նա­ցած ամ­բոխ ու­նենք, ո­րը պատ­րաստ է սպա­նե­լու և խա­րույկ­նե­րի վրա այ­րե­լու ի­րենց հարևան­նե­րին, խոր­հր­դա­յին ան­մեղ քա­ղա­քա­ցի­նե­րին, կա­նանց ու ե­րե­խա­նե­րին: Ան­գամ Հիտ­լե­րի ժա­մա­նակ մարդ­կանց սպա­նե­լու ո­րո­շա­կի կարգ կար, դիակ­նե­րը չէին ծաղ­րում, գե­րի­նե­րին, գն­դա­կա­հա­րե­լուց ա­ռաջ, կե­րակ­րում ու լվաց­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն էին տա­լիս, որ Աստ­ված նրանց ըն­դու­նի:
Մոսկ­վա­յում կա­յա­ցած դա­տա­վա­րու­թյու­նը Սում­գայի­թի հան­ցա­գործ­նե­րի մի մա­սի հա­մար ա­վարտ­վեց խրա­խու­սա­կան մեղմ պա­տիժ­նե­րով, ին­չը Գոր­բա­չո­վը ծա­ռա­յեց­րեց ներ­քին լար­վա­ծու­թյան հե­տա­գա էս­կա­լա­ցիա­յի, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­նընդ­հատ ու աս­տի­ճա­նա­կան ծա­վալ­ման գոր­ծըն­թա­ցին: Նման պայ­ման­նե­րում հա­յե­րիս մի բան էր մնա­ցել. միա­վոր­վել, մի կողմ դնել խորհր­դա­յին-կո­մու­նիս­տա­կան աշ­խա­տաոճն ու ապ­րե­լաո­ճը, մտա­ծել միայն մեր ժո­ղովր­դի գլ­խին ծա­ռա­ցած վտան­գին դի­մա­կա­յե­լու և դի­մադ­րե­լու մա­սին։ Դա էր մեր ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու ինք­նա­հաս­տատ­ման պար­տա­դիր պայ­մա­նը:
Սում­գա­յի­թյան ջար­դե­րը ցույց տվե­ցին, որ մենք պար­տա­վոր ենք նե­ցուկ կանգ­նե­լու սկիզբ ա­ռած ղա­րա­բա­ղյան շարժ­մանն ու ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մին՝ ան­տե­սե­լով մեզ վրա դր­ված խոր­հր­դա­յին ֆունկ­ցիո­նալ պար­տա­կա­նու­թյուն­նե­րը: Ինձ հա­մար սպա­սե­լի էր, որ այդ գի­տակ­ցու­մով էին շարժ­վում նաև Ար­տա­շա­տի ԿԳԲ-ի աշ­խա­տա­կից­նե­րը: Այդ օ­րե­րին Ար­տա­շա­տի ԿԳԲ-ի պետ, գն­դա­պետ Գևոր­գյա­նը ինձ հետևյալ հանձ­նա­րա­րու­թյու­նը տվեց. «Թույլ մի տվեք, որ ա­ռաջ­նա­գիծ մեկ­նեն Ձեր այն աշ­խա­տա­կից­նե­րը, ով­քեր լուրջ զենք չու­նեն»:
Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի պատ­վե­րով մեր ինս­տի­տու­տում զենք էինք պատ­րաս­տում, սկզ­բում պրի­մի­տիվ, բայց շատ կարևոր զենք, ո­րի կա­րի­քը ա­ռաջ­նագ­ծում կար։ Բնա­կա­նա­բար մեր մի­ջոց­նե­րով ու մեր անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյամբ, մեր ան­վր­դով կյան­քի հաշ­վին՝ ա­ռանց հաշ­վի առնե­լու ԿԳԲ-ի գաղտ­նի հս­կո­ղու­թյան փաս­տը: ԿԳԲ-ում մեր գոր­ծե­րի մա­սին գի­տեին, չէին կա­րող չի­մա­նալ, պար­տա­վոր էին ի­մա­նալ, բայց չտես­նե­լու էին տա­լիս, չէին խան­գա­րում: Խոր­հր­դա­յին գոր­ծող օ­րենք­նե­րով մեր ա­րա­ծը կա­րող էր ո­րակ­վել որ­պես հա­կա­պե­տա­կան, հա­կա­խոր­հր­դա­յին գոր­ծու­նեու­թյուն: Ե­թե Մոսկ­վա­յին հայտ­նի դառ­նար (նման ին­ֆոր­մա­ցիա­նե­րը տեղ էին հասց­վում ԿԳԲ-ի մի­ջո­ցով), որ է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան կազ­մա­կեր­պու­թյու­նում զբաղ­վում են ի­րենց չվե­րա­բե­րող հար­ցե­րով և մեր ինս­տի­տու­տի, հա­մե­նայն դեպս, իմ՝ տնօ­րե­նիս, հար­ցը կա­րե­լի էր լուծ­ված հա­մա­րել՝ սե­ղա­նին դնե­լով կու­սակ­ցա­կան տոմ­սը, ա­զատ­վե­լով աշ­խա­տան­քից ու դատ­վե­լով խոր­հր­դա­յին քրեա­կան օ­րենք­նե­րով։ Բայց նման բա­նե­րի մա­սին մտա­ծե­լու ժա­մա­նակ չու­նեի, ղա­րա­բա­ղյան ճա­կա­տում պետք էր հաղ­թա­նակ կեր­տել։ Ձեռ­քի տակ չու­նե­նա­լով ժա­մա­նա­կա­կից զեն­քի որևի­ցե նմուշ, պետք էր կռ­վել ան­զեն ձեռ­քե­րով ու մեր բազ­մա­թիվ գոր­ծա­րան­նե­րում հապ­ճեպ ար­տադր­ված պրի­մի­տիվ զի­նա­տե­սակ­նե­րով: Այդ օ­րե­րին նո­մենկ­լա­տու­րա­յին գոր­ծիչ­նե­րի մեջ մեծ շփոթ էր ա­ռա­ջա­ցել, չի­նով­նիկ­նե­րը չէին հաս­կա­նում, թե ինչ է պետք ա­նել, որ կողմն անց­նել:
Մի օր ինս­տի­տու­տի ան­ցա­թող­ման կե­տից ինձ հայտ­նե­ցին, որ հան­րա­պե­տա­կան դա­տա­խա­զու­թյու­նից մարդ է ե­կել, ա­ռանց ան­ցաթղ­թի ու­զում է Ձեզ մոտ բարձ­րա­նալ, ներս չենք թող­նում: Ի­ջա ներքև։
-Ո՞վ եք, ի՞նչ եք ու­զում:
-Ես հան­րա­պե­տա­կան դա­տա­խա­զու­թյու­նից եմ, ցան­կա­նում եմ Ձեզ հետ խո­սել:
-Ցույց տվեք ինձ հետ խո­սե­լու Ձեր գրա­վոր կար­գադ­րու­թյու­նը։ Չու­նե՞ք։ Ցտե­սու­թյուն:
-Այդ դեպ­քում, խնդ­րում եմ, անց­նենք դի­մա­ցի շեն­քը՝ դա­տա­խա­զու­թյուն:
-Դրա հա­մար էլ է գրա­վոր կար­գադ­րու­թյուն պետք, պաշ­տո­նա­պես դի­մեք՝ կգամ:
Մար­դը շփոթ­վեց, հնա­րա­վոր է, որ խոր­հր­դա­յին այդ դա­տա­խազն իր կյան­քում նման ի­րա­վի­ճակ­նե­րում եր­բեք չէր հայ­տն­վել, փոր­ձե­ցի օգ­նել։
-Ձեր ու­զածն ի՞նչ է:
Դա­տա­խա­զը գր­պա­նից հա­նեց իմ աս­պի­րանտ, ինս­տի­տու­տի լա­բո­րա­տո­րիա­յի վա­րիչ Ա­լեք­սանդր Բու­տաևի ու ա­վագ ին­ժե­ներ Համ­բար­ձում Ա­սատ­րյա­նի նկար­նե­րը՝ ստաց­ված ֆո­տո­հե­ռագ­րի մի­ջո­ցով։
-Սրանց պետք է ձեր­բա­կա­լենք:
-Ձեր ա­սա­ծից չե՞ք ա­մա­չում, այդ ի՞նչ բա­րո­յա­կա­նու­թյան տեր դա­տա­խազ եք, որ մեր հե­րոս տղա­նե­րին ձեր­բա­կա­լե­լու հա­մար ե­կել, հա­սել եք Ար­տա­շատ։ Տղա­նե­րը նոր են վե­րա­դար­ձել Ղա­րա­բա­ղից։ Այն­տեղ կռ­վում են, որ մի օր էլ Ձեր ըն­տա­նի­քը սում­գայի­թյան ջար­դե­րի զո­հը չդառ­նա, իսկ Դուք ու­զում եք նրանց վի­զը կոտ­րել, ա­մա­չեք Ձեր տա­րի­քից:
-Տղա ջան, ես Ձեզ հաս­կա­ցա,- ա­սաց ու դառ­նա­ցած հե­ռա­ցավ:
Այդ օ­րե­րին Հա­յաս­տա­նում շփոթ­ված պաշ­տո­նյա­նե­րի պա­կաս չկար։ Նրան­ցից մե­կը Սեր­գո Կա­րա­պե­տյանն էր՝ Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք ՀՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րը: Մոտ օ­րերս մա­մու­լում լու­րեր տա­րած­վե­ցին, որ նա, դիզ­վա­ռե­լի­քի հար­ցով, ցուց­մունք է տվել ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի դեմ: Շատ կզար­մա­նա­յի, ե­թե Սեր­գոն նման բան չա­ներ: 1988 թվին նա գլ­խա­վո­րում էր Ար­տա­շա­տի պա­հա­ծո­նե­րի գոր­ծա­րա­նը, շրջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րին ցուց­մունք էր տվել իմ դեմ, թե Հա­մա­զաս­պյա­նը աշ­խա­տող­նե­րին ցույ­ցե­րի ու գոր­ծա­դուլ­նե­րի է դր­դում, իր և շր­ջա­նի աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մար վատ օ­րի­նակ է ծա­ռա­յում, ին­քը չի կա­րո­ղա­նում պա­հա­ծո­նե­րի գոր­ծա­րա­նի աշ­խա­տող­նե­րին ցույ­ցե­րից ու գոր­ծա­դուլ­նե­րից հետ պա­հել, ողջ շր­ջա­նը խառ­նել է ի­րար: Ա՜յ քեզ Սեր­գո: Իմ և շր­ջա­նի մյուս ձեռ­նար­կու­թյուն­նե­րի տնօ­րեն­նե­րի հա­կաօ­րի­նա­կան ու հա­կա­կու­սակ­ցա­կան գոր­ծու­նեու­թյան հար­ցը քն­նարկ­ման դր­վեց շրջ­կո­մի բյու­րո­յի ար­տա­հերթ նիս­տում, դրա մա­սին ար­դեն գրել եմ, բո­լո­րը ստա­ցան ի­րենց կու­սակ­ցա­կան նկա­տո­ղու­թյուն­նե­րը՝ բա­ցի ին­ձա­նից: Զա­վեն Գևոր­գյա­նը մի ան­բա­ցատ­րե­լի ներ­քին վախ ու­ներ իմ անձի նկատ­մամբ, ա­ռա­ջին ան­գամ էր այդ­պի­սի կո­մու­նիս­տի հան­դի­պել, բա­ցա­հայտ առ­ճա­կատ­ման չէր գնում, բայց ու­ներ ինձ պատ­ժե­լու հա­մար մշա­կած իր գաղտ­նի պլա­նը: Շր­ջա­նի ու հան­րա­պե­տու­թյան կո­ռում­պաց­ված հա­մա­կար­գի հա­մար ես ծայ­րա­գույն վտանգ էի ներ­կա­յաց­նում ոչ թե իմ ա­նա­չառ կեց­ված­քով ու ան­կոտ­րում կամ­քով, այլ նրա­նով, որ «վա­րա­կիչ» օ­րի­նակ էի ծա­ռա­յում շր­ջա­նի աշ­խա­տա­վո­րա­կան կո­լեկ­տիվ­նե­րի, նույ­նիսկ պե­տա­կան ու կու­սակ­ցա­կան շար­քա­յին գոր­ծիչ­նե­րի հա­մար: Շա­տե­րը կցան­կա­նա­յին ու­նե­նալ ա­զա­տու­թյան ու ան­կա­խու­թյան այն աս­տի­ճա­նը, ո­րին ես հա­սել էի իմ աշ­խա­տան­քով ու մշ­տա­կան պայ­քա­րով: Շա­տե­րը դրան հաս­նել չէին կա­րող, ո­րով­հետև ի­րենց աշ­խա­տան­քի ու ապ­րուս­տի մի­ջոց­ներ հայ­թայ­թե­լու հար­ցը ինք­նա­կամ կա­պել էին «վերևնե­րի» հետ, ո­րոնց դեմ պայ­քա­րե­լու ոչ քա­ջու­թյուն ու­նեին, ոչ էլ ցան­կու­թյուն, ո­րով­հետև հաս­կա­նում էին, որ նրանց քմա­հաճ վե­րա­բեր­մուն­քից էր կախ­ված կու­սակ­ցա­կան-պե­տա­կան ա­պա­րա­տի սպա­սա­վոր­նե­րի անձ­նա­կան բա­րե­կե­ցու­թյու­նը: Ստեղծ­ված ի­րադ­րու­թյու­նը նրանց պար­տադ­րում էր լի­նել խո­նարհ ու հեզ, մշ­տա­պես խախ­տել օ­րենք­նե­րը, լի­նել կա­շա­ռա­կեր ու կո­ռուպ­ցիոն հա­մա­կար­գի օ­րի­նա­կե­լի սպա­սա­վոր­նե­րը, հայ­տն­վել ու մնալ նո­մենկ­լա­տու­րա­յին ան­վա­նա­ցու­ցակ­նե­րի մեջ: Մո­տա­վո­րա­պես նույն կար­գա­վի­ճա­կում էին գտն­վում գոր­ծա­րան­նե­րի տնօ­րեն­նե­րը՝ սկ­սած ար­տադ­րա­մա­սե­րի պե­տե­րից: Ե­թե կու­սակ­ցա­կան-գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյու­նը պատ­կե­րենք իշ­խա­նա­կան ուղ­ղա­ձի­գով, ա­պա գոր­ծա­րան­նե­րի, կոլ­խոզ­նե­րի և բա­րիք­ներ ստեղ­ծող ու սպա­սար­կող այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին կա­րող ենք տե­ղա­վո­րել «վերևնե­րին» սպա­սար­կող հո­րի­զո­նագ­ծե­րով: Գոր­ծա­րան­նե­րի տնօ­րեն­նե­րը, ի­րենց կե­րակ­րա­տաշ­տե­րը չկորց­նե­լու հա­մար, կու­րո­րեն պահ­պա­նում էին կո­մու­նիս­տա­կան է­թի­կա­յի բո­լոր կա­նոն­նե­րը՝ ի­րենց բո­լոր նյուանս­նե­րով հան­դերձ: Այս­պի­սի մի դեպք:
1982 թվի նոյեմ­բե­րի 11-ին հան­դի­պե­ցի Ար­տա­շա­տի «Սի­րիուս» գոր­ծա­րա­նի տնօ­րեն Անդ­րեյ Այ­դի­նյա­նին, ոտ­քից գլուխ սև էր հա­գել, սև գլ­խարկ, սև փող­կապ, ան­գամ գուլ­պա­ներն էին սև:
-Անդ­րեյ Բագ­րա­տո­վիչ, ինչ-որ դժ­բախ­տու­թյու՞ն է պա­տա­հել:
-Բա չե՞ք ի­մա­ցել, ըն­կեր Բրեժնևն է մա­հա­ցել:
Ի­հար­կե, Բրեժնևի մա­հը մեծ կո­րուստ էր քա­ղա­քա­կան ա­նեկ­դոտ­ներ հո­րի­նող­նե­րի հա­մար, բայց նաև բրեժնևյան է­պո­խա­յի ա­վարտն էր ա­վե­տում, որ­տեղ մեր նո­մենկ­լա­տու­րա­յին տնօ­րեն­ներն ի­րենց զգում էին, ինչ­պես ձու­կը ջրում. ոչ մի էա­կան օ­գուտ երկ­րին, նրա տն­տե­սու­թյա­նը, բայց սե­փա­կան շա­հե­րի լիար­ժեք սպա­սար­կում՝ միայն մեկ պար­տա­դիր պայ­մա­նով. պետք է լո­յալ վար­վե­ցո­ղու­թյուն պահ­պա­նել ու լիո­վին են­թարկ­վել կու­սակ­ցա­կան իշ­խա­նա­վոր­նե­րի քմա­հա­ճույք­նե­րին ու ժա­մա­նա­կին «մուծ­վել», սա պար­տա­դիր էր: Բան­վոր­նե­րը, ին­ժե­ներ­նե­րը, գյու­ղա­ցի­նե­րը և ռո­ճի­կով ապ­րող մյուս քա­ղա­քա­ցի­նե­րը դար­ձել էին խոր­հր­դա­յին կո­մու­նիս­տա­կան թատ­րո­նի պա­սիվ, հու­սա­հատ­ված, հու­սա­խաբ­ված, շան­թա­հար­ված ու մո­լո­րու­թյան աս­տի­ճա­նի շփոթ­ված դի­տորդ­նե­րը, ո­րոնց հա­մար կար ի­րենց անձ­նա­կան-օր­հա­սա­կան խն­դիր­նե­րը լու­ծե­լու մեկ հու­սա­լի ճա­նա­պարհ՝ ԽՍՀՄ-ում հաս­տատ­ված պե­տա­կան-հա­սա­րա­կա­կան ան­ճա­րակ հա­մա­կար­գի կոր­ծա­նու­մը։ Բնակ­չու­թյան գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյու­նը, ա­ռա­վել ևս, նո­մենկ­լա­տու­րա­յին փոք­րա­մաս­նու­թյու­նը, վե­րից վար, պատ­րաստ էին նման զար­գա­ցում­նե­րին: ԽՍՀՄ-ում այն­պի­սի պայ­թյու­նավ­տանգ ի­րա­վի­ճակ էր ստեղծ­վել, որ Գոր­բա­չո­վին մնում էր միայն սեղ­մել երկ­րի կոր­ծա­նումն ա­վե­տող դե­մոկ­րա­տա­կան կո­ճակ-ազ­դան­շա­նը, ին­չը նա ա­րեց հա­ճույ­քով ու մեծ նվի­րու­մով:
Նման մի ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել մե­րօ­րյա Հա­յաս­տա­նում. վար­չա­պե­տին դուր չի գա­լիս, որ մար­դիկ լավ կյան­քի են սպա­սում՝ ի­րենց բազ­մոց­նե­րին նս­տած, իսկ ին­քը խո­սում է զու­գա­րա­նա­կոն­քե­րից: Ա­մոթ մեզ ու մեր վար­չա­պե­տին, հա­զա՜ր ա­մոթ, որ օր­հա­սա­կան այս ժա­մա­նակ­նե­րում քյա­բաբ-բլին­չի­կից, զու­գա­րան­նե­րից բա­ցի, խո­սե­լու ա­ռա­վել կաևոր թե­մա­ներ չու­նենք:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Դիտվել է՝ 2120

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ