«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

ՀՀ Անկախության հռչակագրի նկատմամբ որևէ ոտնձգություն համարվելու է հանցագործություն և ունենալու է ծանրագույն հետևանքներ

ՀՀ Անկախության հռչակագրի նկատմամբ որևէ ոտնձգություն համարվելու է հանցագործություն և ունենալու է ծանրագույն հետևանքներ
21.05.2019 | 04:32

Բարոյական օրենքներից զուրկ եվրոպական մի բարձրաստիճան պաշտոնյա՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, մայիսի 17-ին Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա (մայիսի 17) կապակցությամբ Եվրոպական միության անունից հանդես է եկել մի խայտառակ հայտարարությամբ, որը հրապարակել է Հայաստանում ԵՄ դեսպանությունը:


Այս լկտին՝ Մոգերինին, դեռ բացառիկ ցինիզմով հանդգնել է նշված հայտարարության մեջ Եվրոպական միության վճռականությունն արտահայտել… Դե երևի իրենք լավ ծանոթ չեն հայի վճռականությանը՝ այլասերումը, պղծությունները մերժելու հարցում: Եթե սա է Եվրոպական միություն կոչվածը, եթե Եվրոպական միությունը Մոգերինիի հիշյալ հայտարարությունից անմիջապես հետո նրան պաշտոնանկ չի անում, ապա գրողի ծոցը կորչի այդ Եվրոպական միությունն իր Երևանյան գրասենյակի հետ միասին, գրողի ծոցը կորչի նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Ահավասիկ ցանկացած պատվախնդիր հայի զայրույթն առաջացնող Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Եվրոպական միության անունից՝ մաս առ մաս և համապատասխան մեկնաբանություններով.


ՄԵՋԲԵՐՈՒՄ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ. «Եվրոպական միությունը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հավաստում է ԵՄ հանձնառությունը ԼԳԲՏԻ՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս անձանց իրավունքների պաշտպանությանը և խթանմանը։ Մշակութային, ավանդական, կրոնական արժեքներն ամբողջ աշխարհում գործի են դրվում հիմնավորելու ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հետապնդումները, խտրականությունը, բուլիինգը, բռնությունը և համատարած վատ վերաբերմունքը, որը հաճախ դրսևորվում է ատելության հիմք պարունակող հանցագործություններով և բռնության ծայրահեղ ձևերով, այդ թվում՝ խոշտանգումներով և սպանությամբ։ Աշխարհի 72 երկրներում սեռական կողմնորոշման վերաբերյալ օրենքներով դեռևս քրեական պատիժ է սահմանվում նույն գենդերի անձանց միջև ակտերի համար, այլ երկրների օրենսդրական դաշտը չի ապահովում բավարար աջակցություն և չի արգելում ամենօրյա բնույթ կրող խտրականության տարբեր դրսևորումները ԼԳԲՏԻ անձանց կյանքի ամենատարբեր բնագավառներում»։
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. սրանով Եվրոպական միությունը շատ ավելի հստակ, բացահայտ կերպով, քան որևէ այլ կառույց կամ անհատ, փաստել է, որ կանգնած է աշխարհում այլասերման, պղծության, սոդոմական մեղքի տարածման, պաշտպանության ու հովանավորման ակունքում:


Ավելին, Եվրոպական միությունը, ըստ էության, ուղղակիորեն կամ անուղղակիորեն դեմ է արտահայտվել մշակութային, ավանդական, կրոնական արժեքներին, քանի որ հենց դրանք են գործի դրվում՝ հիմնավորելու ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականությունը, համատարած վատ վերաբերմունքը և այլն: Շատ ճիշտ էլ վարվում են մշակութային, ավանդական, կրոնական արժեքները ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության և համատարած վատ վերաբերմունքի համար որպես հիմնավորում ներկայացնողները, քանի որ այլասերումը, պղծությունը, սոդոմական կործանարար մեղքը, ԼԳԲՏԻ անձանց, նրանց կենսակերպի, այլասերման քարոզչությունն ուղղակիորեն հակասում են հայերիս և աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մշակութային, ավանդական, կրոնական արժեքներին: Հենց դրանով է բացատրվում այն իրողությունը, որ մեր երկրում «թավշյա հեղափոխությունից» հետո և «թավշյա հեղափոխականներից» ոմանց կողմից հետևողականորեն փորձեր են արվում վարկաբեկելու մեր մշակութային, ավանդական, կրոնական արժեքները, դրանց դեմ յուրօրինակ պատերազմ է մղվում (ապացույցները բազմաթիվ են):


Միասեռականությունը և այլասերման մյուս դրսևորումները հակասում են նաև Աստծո սահմանած կարգին կամ բնությանը, հակամարդկային են և հակաաստվածային, մինչդեռ Եվրոպական միությունը պահանջում է այլասերվածների նկատմամբ ցանկացած խտրականության և վատ վերաբերմունքի բացառում, և ձգտում է հասնել նրան, որ ժողովուրդները և պետությունները ԼԳԲՏԻ անձանց և այլասերման նկատմամբ համատարած լավ վերաբերմունք ցուցաբերեն: Այլ առիթով գրել եմ արդեն, հիմա էլ ավելորդ չեմ համարում կրկնել՝ ծոծրակներդ կտեսնեք, դա չեք տեսնի, համենայն դեպս, Հայաստանում:
Ընդգծենք, որ Հայաստանում, Եվրամիության տարածքում ու տարածքից դուրս բազմաթիվ երկրներում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականություն չկա, նրանք լիարժեքորեն օգտվում են իրենց սահմանադրական իրավունքներից և ազատություններից (սեփականության իրավունք, ազատ տեղաշարժի իրավունք, կրթություն ստանալու իրավունք, բժշկական օգնություն ստանալու իրավունք և այլն): Գործնականում խտրականություն կա և պարտադիր պետք է լինի միայն հետևյալ սահմանափակ ոլորտներում. ԼԳԲՏԻ անձինք չպետք է ունենան գեյ շքերթներով և որևէ այլ կերպ այլասերման քարոզչության իրավունք, իրենց պիղծ ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելու և պաշտոնապես ընտանիք համարվելու իրավունք, երեխա որդեգրելու իրավունք, որպեսզի չխեղեն նրա հոգեբանությունը, չպղծեն հոգին, հնարավոր է նաև՝ մարմինը, դաստիարակչական հիմնարկներում և Հանրային հեռուստաընկերությունում աշխատելու իրավունք: Ահա հենց այս «իրավունքներն» է, որ ԼԳԲՏԻ անձանց կյանքի ամենատարբեր բնագավառներում խտրականության տարբեր դրսևորումները բացառելու իր պահանջով այլասերվածների համար ուզում են ապահովել Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական միությունը:


Եվրոպական միության վերոնշյալ հայտարարությունը հակամարդկային է, հակաաստվածային, անբարոյական, վտանգավոր ու մերժելի, ընդհուպ ժողովուրդներին ու պետություններին կործանարար ուղի մղող: Աշխարհի 72 երկրներ շատ էլ ճիշտ են վարվել միասեռականության համար իրենց քրեական օրենսգրքերում պատիժ սահմանելով, ափսոս, որ Հայաստանը պոռնիկ Եվրոպայի հետ սիրախաղին տրված, Քրեական օրենսգրքից դեռ անցյալ դարում միասեռականության համար պատիժ սահմանող համապատասխան հոդվածը հանեց: Եվրոպական միության հայտարարությունն ընդունելի կլիներ այն դեպքում, եթե ուղղված լիներ ԼԳԲՏԻ անձանց միայն բռնությունից, ատելության հիմք պարունակող հանցագործություններից պաշտպանելուն, դրանց դատապարտմանը և կանխմանը:


ՄԵՋԲԵՐՈՒՄ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ. «Եվրոպական միությունը վճռականորեն վերահաստատում է, որ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականությունը խաթարում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները»։


ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Եվրոպական միության այն վճռական վերահաստատումը, որ «ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականությունը խաթարում է Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրով ամրագրված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները», կեղծիք է: Յուրաքանչյուրի, այդ թվում նաև՝ ԼԳԲՏԻ անձանց իրավունքները ու ազատությունները բացարձակ չեն, ենթակա են սահմանափակման, ինչը, ըստ ԼԳԲՏԻ անձանց սեռական կողմնորոշման հանգամանքով կատարելու դեպքում վերածվում է նրանց նկատմամբ թույլատրելի խտրականության: Նշված սահմանափակումը (խտրականությունը) թույլատրելի է համարված հենց նույն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 29-ի 1-ին և, հատկապես, 2-րդ մասերով.
«1. Յուրաքանչյուր ոք համայնքի առաջ պարտականություններ ունի, որտեղ և հնարավոր է նրա անհատականության ազատ ու լիարժեք զարգացումը:
2. Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պետք է ենթակա լինի միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես ուրիշների իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգանքն ապահովելու և ժողովրդավարական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բարելավելու նպատակով»։


ՄԵՋԲԵՐՈՒՄ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ. «Եվրամիությունը շարունակում է պայքարել ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրական և բռնի գործողությունների անպատժելիության դեմ` ինչպես իր տարածքում, այնպես էլ իր տարածքից դուրս։ Այս համատեքստում Հանձնաժողովը հրապարակել էր ԼԳԲՏԻ անձանց հավասարության խթանման միջոցառումների ցանկ, որի իրականացումը նախատեսված է 2016-ից մինչեւ 2019 թվականները։ Այն ընդգրկում է կոնկրետ միջոցառումներ քաղաքականության համապատասխան մի շարք ուղղություններով, սկսած խտրականության դեմ պայքարի, կրթության, զբաղվածության, առողջապահության, ազատ տեղաշարժի, ապաստանի ապահովման, ատելության խոսքի, ատելություն հիմքով հանցագործությունների ոլորտներից, մինչև ներառում և արտաքին քաղաքականություն։ Եվրոպական միությունն իր կողմից իրականացվող արտաքին գործողությունների միջոցով անցկացնում է պարբերական քաղաքական երկխոսություններ երրորդ երկրների հետ և թիրախային ֆինանսական օժանդակության միջոցով աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ 2016 թվականից ի վեր Եվրամիությունն աջակցել է 16 ծրագրերի իրականացմանն Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Արևելյան Եվրոպայի երկրներում, տրամադրելով 5,2 մլն եվրո օժանդակություն: 2018 թվականին ԵՄ-ն հայտարարել է 10 մլն եվրո արժողությամբ առանձին հայտամրցույթ, որը կոչված է աջակցելու ամբողջ աշխարհի ԼԳԲՏԻ կազմակերպություններին։ Բացի այդ վերջերս ընդունված խտրականության դեմ պայքարի վերաբերյալ մարդու իրավունքների ԵՄ ուղեցույցն ամրապնդում է գործող ԵՄ-ի ուղեցույցները, որոնք նպաստում և պաշտպանում են ԼԳԲՏԻ բոլոր անձանց կողմից մարդու իրավունքների լիարժեք իրացումը: ԼԳԲՏԻ անհամար իրավապաշտպաններ պայքարում են անարդարության դեմ և բարձրաձայնում նրանց իրավունքները, ովքեր կրում ենք ճնշումներ և խտրականություն, հաճախ ենթարկվում են հարձակումների Եվրոպայում և աշխարհի շատ մասերում: Այդ կապակցությամբ 2018 թվականի նոյեմբերից Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործիքի միջոցով Եվրամիությունն աջակցում է ԼԳԲՏԻ իրավապաշտպաններին և նրանց կազմակերպություններին, որոնք ակտիվ են այն ոլորտներում, որտեղ ԼԳԲՏԻ անձանց խտրականության վտանգն առավել մեծ է։ Եվրամիությունն իր անդամ երկրների հետ միասին կշարունակի աջակցել իրավապաշտպանների այդ կարևոր գործունեությանը և կանգ չի առնի մինչև բոլոր ԼԳԲՏԻ անձինք կարողանան ապրել ազատ և անվտանգ»։
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրական գործողությունների (նշվածի տակ նկատի է առնված այլասերվածների նկատմամբ ցանկացած խտրական գործողություն) անպատժելիության դեմ Եվրամիության պայքարն արտահայտվում է Հայաստանից և այլ պետություններից մի շարք օրենսդրական պահանջներով, մասնավորապես՝ խտրականության դեմ պայքարի մասին օրենքի ընդունման, Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրման կամ վավերացման (Հայաստանի պարագայում վավերացում, քանի որ արդեն ստորագրել է), ԼԳԲՏԻ անձանց հանդեպ ցանկացած խտրականության կիրառման պարագայում կիառողի նկատմամբ քրեական պատասխանատվության նախատեսմամբ:


Ընդգծենք, որ ՀՀ ներկայիս իշխանությունները պատրաստվում են խորհրդարանում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան (օրինակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «իրենց օրակարգում է Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը շատ ոգևորիչ է»), պատրաստվում են ընդունելու խտրականությունն արգելող օրենք, ինչպես նաև ՀՀ նոր քրեական օրենսգրքով (օրենսգրքի նախագծի 197-րդ հոդված, նախագիծը պաշտոնապես հրապարակված է ու ներկա իշխանությունների կողմից փոփոխված չէ) ընդհուպ մինչև 2 տարվա ազատազրկում նախատեսել անձի նկատմամբ ցանկացած խտրականության դեպքում՝ պայմանավորված նրա սեռական կողմնորոշմամբ:


Վերոնշյալը նշանակում է, որ նախագծի ներկայիս բովանդակությամբ ՀՀ քրեական նոր օրենսգիրքն ընդունելու պարագայում ԼԳԲՏԻ անձանց, օրինակ, գեյ շքերթների կազմակերպմամբ կամ այլ կերպ այլասերման քարոզչությունը թույլ չտալը, երեխա որդեգրելու այլասերվածի խնդրանքի մերժումը, նրանց դաստիարակչական հիմնարկներում աշխատանքի չընդունելը համարվելու են քրեորեն պատժելի խտրականություն, հանցանք, որի համար խտրականություն կիրառողը ենթակա է լինելու մինչև 2 տարի ազատազրկման:
Ինչ վերաբերում է ատելության խոսքի դեմ Եվրամիության պայքարին, ապա Եվրամիությունը հակված է այդպիսին համարելու այլասերվածների և այլասերման, դրա քարոզչության դեմ քննադատությունը՝ նպատակ ունենալով առաջիկայում օրենսդրորեն սահմանափակել այդ առումով ազատ խոսքի, կարծիքի ազատ արտահայտման իրավունքը:
ՀՀ իշխանությունները, եթե եվրոպական նույն պիղծ «արժեքների», այսինքն՝ հակաարժեքների ստրուկը չեն, որպես Մոգերինիի հայտարարությանը Հայաստանի՝ աշխարհում քրիստոնեությունն առաջինն ընդունած պետության վերաբերմունք, պետք է հանդես գան համապատասխան դատապարտող հայտարարությամբ՝ ընդգծելով, որ ԼԳԲՏԻ անձանց առնչությամբ Եվրամիության քաղաքականության շարունակման պարագայում, որպես բողոքի նշան, Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը կհամարեն չեղյալ: Առանց այն էլ՝ Հայաստանի համար վտանգավոր վերոնշյալ համաձայնագրի վնասն ավելի շատ է, քան օգուտը:


Իսկ պարզ չէ, թե մինչև հիմա ինչու այդպես չեն վարվել, չնայած տվյալ փաստաթուղթը ստորագրվել է ներկայիս իշխանությունների կողմից ատելի, մերժելի, այդքան վատաբանվող, քննադատվող նախկին իշխանությունների կողմից: «Թավշյա հեղափոխականները» հենց իրենք չեն հաստատում, որ պատրաստ են հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության կամքն անտեսելով, ՀՀ անկախությունը մատաղ անել Եվրամիությանը, դառնալ և երկիրն էլ իրենց հետ դարձնել Եվրամիության ստրուկը: Հենց իրենք չեն հաստատում, որ Եվրամիության հետ սիլի-բիլիի առումով նախկիններից ոչնչով չեն տարբերվում ու դեռ մի բան էլ պապից ավելի կաթոլիկ են: ՈՒմ պարզ չէ, որ «թավշյա հեղափոխություն» կոչվածը ոչ թե Եվրամիության հետ հարաբերություններում չարիքից հրաժարվելու համար արվեց, այլ պաշտոններ ձեռք բերելու, դրանցից բխող առավելությունները վայելելու, ժողովրդին ծառայելու փոխարեն, ժողովրդին իրենց ծառայեցնելու, հասարակությանը պառակտելու և դրանով Հայաստանի Հանրապետությունը, հուրախություն Ադրբեջանի, թուլացնելու համար:
Թող այս պահից ՀՀ ներկայիս իշխանություններն ականջներին օղ անեն (եթե մինչ այժմ համապատասխան հետևությունները չեն կատարել), որ եթե Հայաստանի անկախության, ՀՀ Անկախության հռչակագրի նկատմամբ որևէ ոտնձգություն կատարեն, ապա դա համարվելու է հանցագործություն և ունենալու է ծանրագույն հետևանքներ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao