Yerevan Perspectives International Music Festival
 

Սարք, որ տրամադրություն է բարձրացնում

Սարք, որ տրամադրություն է բարձրացնում
10.06.2019 | 19:39

Լավ երաժշտություն և անուշահոտություն. ճապոնացի ինժեներները սարքավորում են ստեղծել, որ տրամադրություն է բարձրացնում:
3D News կայքի հաղորդմամբ` Multi Sensory Device XVG-01 անվանումը ստացած սարքը նվագարկչի տեսք ունի` մեջտեղի մասում պատկերներ ցուցադրելու համար նախատեսված կլոր էկրանով:


«Ուղղանկյուն փայտե սարքը հարմար է թե՛ հորիզոնական, թե՛ ուղղահայաց դիրքերով կիրառելու համար: Դրանով կարելի է երաժշտություն լսել, բույրեր զգալ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը»,- նշում է աղբյուրն ու հավելում, որ Multi Sensory Device XVG-01 սարքը կներկայացվի այս ամիս Շանհայի CES Asia 2019 ցուցադրության ժամանակ:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao