Նախ­կին փոխ­նա­խա­րա­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նի

Նախ­կին փոխ­նա­խա­րա­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նի
15.10.2019 | 00:35

«Ի­րա­տե­սի» նա­խորդ հա­մար­նե­րում գրել ենք, որ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան կազ­մում գտն­վող ո­րոշ վար­չու­թյուն­ներ ու բա­ժին­ներ կա­րող են միա­վոր­վել ստեղծ­վե­լիք Հու­շար­ձա­նե­րի պահ­պա­նու­թյան կո­մի­տեում:


«Նմա­նա­տիպ կա­ռույց ու­նե­նա­լու գա­ղա­փար, ի դեպ, նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րը նույն­պես ու­նե­ցել են, բայց ա­մեն ան­գամ ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով ձգձգ­վել է այն: Տևա­կան ժա­մա­նակ է՝ նա­խա­րա­րու­թյան ներ­սում քն­նարկ­վում է, թե ով կա­րող է կո­մի­տեի տնօ­րեն լի­նել: Նման ակն­կա­լիք­ներ ու­նի նա­խա­րա­րու­թյան պատ­մու­թյան և մշա­կույ­թի հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան գոր­ծա­կա­լու­թյան պետ Ար­մեն Աբ­րո­յա­նը: Հենց նա էր, որ մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար Նա­զե­նի Ղա­րի­բյա­նի հետ ֆլա­մեն­կո էր պա­րում»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը: Թեև ար­դեն ա­վե­լի ցածր «ստա­տու­սով», բայց կո­մի­տեի տնօ­րե­նի ա­թո­ռը զբա­ղեց­նե­լուց չի հրա­ժար­վի նաև մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար Տիգ­րան Գալս­տյա­նը: «Նա մեծ հույ­սեր ու­նի ու գրե­թե հա­մոզ­ված է, որ հենց ինքն է նշա­նակ­վե­լու։ Նա­խա­րա­րու­թյու­նում, սա­կայն, շր­ջա­նառ­վում է բո­լո­րո­վին այլ մար­դու՝ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի խոր­հր­դա­կան Ար­թուր Հով­սե­փյա­նի ա­նու­նը»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 1231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao