«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Աղոթարան

Աղոթարան
25.10.2019 | 00:02

Եթե հոգու լույսերը վառվեին, մեր
արցունքներն այսքան տաք չէին լինի.
Մենք կբալասանվեինք երկնային
թռիչքների մեջ:
Մեր էության անէջք հևքը մեզ չէր մխրճի
այսպես հողի մեջ,
ՈՒ օտարության մեծ խրախճանքում
այսքան օտար չէինք լինի
Քե՛զ, Ամենակարո՛ղ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ