«Ձեր վար­չա­պե­տը ձեզ չի սի­րում, նա ի վի­ճա­կի չէ ձեզ սի­րե­լու»

«Ձեր վար­չա­պե­տը ձեզ չի սի­րում, նա ի վի­ճա­կի չէ ձեզ սի­րե­լու»
29.10.2019 | 00:51

Գաղտ­նիք չէ, որ այ­սօր Հա­յաս­տա­նում ի­րա­վա­կան ան­հաս­կա­նա­լի գոր­ծըն­թաց­ներ են, ո­րոնք օ­րեն­քի ու ար­դա­րու­թյան հետ ոչ մի ա­ղերս չու­նեն։ Սրան գու­մա­րած հա­ճախ գործ ու­նենք ընտ­րո­ղա­կան ար­դա­րա­դա­տու­թյան հետ։ Հի­շյալ խն­դիր­նե­րի շուրջ է «Ի­րա­տե­սի» զրույ­ցը քա­ղա­քա­կան գոր­ծիչ ԱՂ­ՎԱՆ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԻ հետ։

-Մի կող­մից փո­խոս­տի­կա­նա­պե­տին աշ­խա­տան­քից հե­ռաց­րին՝ հա­մա­րե­լով, որ նա քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն է ա­րել, մյուս կող­մից էլ իշ­խա­նու­թյան բո­լոր ճյու­ղե­րը հա­մա­տեղ ճն­շում են գոր­ծադ­րում դա­տա­կան իշ­խա­նու­թյան, մաս­նա­վո­րա­պես ՍԴ-ի վրա։ Ինչ­պե՞ս հաս­կա­նալ այս եր­կա­կի ստան­դարտ­նե­րը։
-Այս իշ­խա­նու­թյան բնույթն է այդ­պի­սին։ Կա մի ի­րա­կա­նու­թյուն և այդ ի­րա­կա­նու­թյան ի­րենց ըն­կա­լու­մը, ո­րոնք մի­մյանց հետ բա­ցար­ձա­կա­պես կապ չու­նեն։ Ի­րենք ցան­կա­նում են ի­րա­կա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նել ի­րենց ու­զա­ծի պես։ Ողջ խն­դիրն այն է, որ պե­տա­կան օ­րա­կար­գի ա­ռանցքն է դար­ձել երկ­րորդ նա­խա­գա­հի գոր­ծը։ Այս վար­չա­պե­տի բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­ներն այդ կե­տից են բխում։ Մենք եր­բեմն մո­ռա­նում ենք ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը. ա­ռա­ջին ան­գամ, երբ Քո­չա­րյա­նը միջ­նոր­դու­թյամբ ա­զատ ար­ձակ­վեց, դրան հետևեց Փա­շի­նյա­նի մա­յի­սի 20-ի հայտ­նի ե­լույ­թը, ո­րի բո­լոր թե­զե­րը բխում էին Քո­չա­րյա­նին ա­զատ ար­ձա­կե­լու ո­րո­շու­մից՝ դա­վա­դիր­ներ Ար­ցա­խում, դա­տա­րան­նե­րի շր­ջա­փա­կում, ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող ԱԺ քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի ձևա­վո­րում։ Այս օ­րե­րին էլ ե­ղած­նե­րին գու­մար­վեց 20 տա­րի ա­ռաջ խոր­հր­դա­րա­նում կա­տար­ված ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյան քն­նու­մը։ Տես­նում են, որ սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պա­լու­մը ոչ մի հե­ռան­կար չու­նի, հի­մա էլ հոկ­տեմ­բե­րի 27-ն են փոր­ձում վե­րաարթ­նաց­նել, շա­հար­կել, կաս­կած­ներ ա­ռա­ջաց­նել։
-Հոկ­տեմ­բե­րի 27-ի հետ կապ­ված վեր­ջին զար­գա­ցում­նե­րը կապ ու­նե՞ն Ռո­բերտ Քո­չա­րյա­նի հետ։
-Ան­շուշտ, դա ա­նում են մար­դիկ, ով­քեր ար­ժե­քա­յին, հոգևոր որևէ կապ չու­նեն այդ զո­հե­րի հետ։ Վազ­գեն Սարգ­սյա­նի և Կա­րեն Դե­մի­րճյա­նի դա­շին­քը կոչ­վում էր «Միաս­նու­թյուն», այ­սօր Հա­յաս­տա­նում դրա շուռ տված պատ­կերն է։ Պա­ռակ­տում, ջլա­տում, ան­միա­բա­նու­թյուն, հա­սա­րա­կու­թյան ար­ժե­հա­մա­կար­գի քայ­քա­յում։ Պատ­կե­րաց­րեք՝ այն ար­ժե­հա­մա­կար­գը, ո­րին դա­վա­նում էր Վազ­գեն Սարգ­սյա­նը, և այն ար­ժե­հա­մա­կար­գը, ո­րով ա­ռաջ­նորդ­վում են այ­սօր­վա իշ­խա­նու­թյան հիմ­նա­կան դեմ­քե­րը։ Մի մար­դը, ո­րը չգի­տես ինչ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով ու­ղիղ կապ ու­նի մեր ու­ժա­յին ղե­կա­վար­նե­րի հետ, 2 ժամ հան­դի­պում է Նաի­րի Հու­նա­նյա­նի հետ։ 2 ժամն էլ հա­տուկ է շեշ­տում, որ ցույց տա, թե նա ա­դեկ­վատ է ու կա­րող է այդ­քան զրու­ցել։ Լրագ­րող­նե­րին ա­ռա­ջարկ ու­նեմ՝ 5-10 լրատ­վա­մի­ջոց միա­վոր­վեք ու ա­սեք, թե ու­զում եք հան­դի­պել Նաի­րի Հու­նա­նյա­նին, տե­սեք, թույլ կտա՞ն, 2 ժամ կա­րո՞ղ եք զրու­ցել։ Այս իշ­խա­նու­թյա­նը պետք են տե­սա­րան­ներ, շոու­ներ, սևեռ­վել ա­նընդ­հատ Քո­չա­րյա­նի գոր­ծի վրա։
-Ին­չու՞ հենց Հոկ­տեմ­բե­րի 27-ի նա­խա­շե­մին Նաի­րի Հու­նա­նյա­նի վա­ղա­ժամ­կետ ա­զատ ար­ձակ­ման դի­մու­մը հան­րայ­նաց­վեց, սա զո­հե­րի հա­րա­զատ­նե­րի հան­դեպ ինչ-որ ա­ռու­մով ան­բա­րո պահ­վածք չէ՞։
-Որ­քան տե­ղյակ եմ, այդ դի­մու­մը ե­ղել է ա­միս­ներ ա­ռաջ, բայց այ­սօր է դա հրա­պա­րակ­վում՝ քա­րոզ­չա­կան ֆոն ստեղ­ծե­լու և աբ­սուրդ նպա­տակ­նե­րի հա­մար։ Հոկ­տեմ­բե­րի 27-ը հար­ված էր մեր պե­տա­կա­նու­թյա­նը, սա ինձ հա­մար նաև անձ­նա­կան ող­բեր­գու­թյուն էր, Վազ­գե­նը իմ եղ­բայրն էր, ըն­կե­րը։ Այս ող­բեր­գու­թյու­նը հնա­րա­վոր կլի­նի բա­ցա­հայ­տել եր­կար ժա­մա­նակ անց, երբ մենք կդառ­նանք ու­ժեղ, կազ­մա­կերպ­ված, ինք­նու­րույն պե­տու­թյուն։
-Այ­սօր մենք ամ­բող­ջո­վին կենտ­րո­նա­ցած ենք ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա, սա­կայն իշ­խա­նա­փոխ­ման օ­րե­րին շատ մեծ խոս­տում­ներ տր­վե­ցին մարդ­կանց, որ նրանց կյան­քի ո­րա­կը շատ ա­րագ փո­խե­լու է։ ՈՒ՞ր մնա­ցին այդ խոս­տում­նե­րը։
-Այս իշ­խա­նու­թյան ոչ մի խոս­տում ի­րա­կա­նու­թյուն չի դար­ձել ու չի դառ­նա­լու, ո­րով­հետև նրանց մտասևե­ռումն իշ­խա­նու­թյունն ա­մեն գնով պա­հելն է։ Հա­սա­րա­կու­թյու­նը կա­մաց-կա­մաց ուշ­քի է գա­լիս, փոր­ձում է կազ­մա­կերպ­վել, ներ­քա­ղա­քա­կան ու­ժե­րը, ան­հատ­նե­րը հա­մախ­մբ­վում են։ Այս ա­մե­նին հա­կադ­րե­լու հա­մար նրանք ու­նեն ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հեր­թա­կան ծրա­գի­րը, ո­րը Հա­յաս­տա­նը տա­նում է միջ­նա­դար, բո­լոր ո­լորտ­նե­րում ժո­ղովր­դա­վա­րու­թյան հե­տըն­թաց, պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի քայ­քա­յում, ձա­խող­ված կա­ռա­վա­րու­թյուն և իշ­խա­նու­թյուն, ԱԺ-ի մա­սին խո­սելն էլ ա­նի­մաստ է։ Նս­տե­լը, քն­նար­կե­լը, վեր­լու­ծե­լը, խոր­հուրդ, ուղ­ղու­թյուն տալն ա­նի­մաստ զբաղ­մունք է։
-Չե՞ն լսում, ին­չու՞ է ա­նի­մաստ։
-Նրանք ու­նեն ի­րենց մտասևե­ռու­մը, ցան­կա­ցած պե­տա­կան ինս­տի­տու­տի քայ­քայ­մա­նը կգ­նան, միայն թե պահ­պա­նեն ի­րենց իշ­խա­նու­թյու­նը։ Տե­սեք, թե ինչ է կա­տար­վում եր­կու կարևո­րա­գույն ու­ժա­յին կա­ռույց­նե­րում։ Ա­միս­ներ շա­րու­նակ ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար­ներն են այդ կա­ռույց­նե­րը ղե­կա­վա­րում։ Իշ­խա­նու­թյու­նը ևս միա­տարր չէ, այն­տեղ էլ կան գի­տա­կից, ի­րա­վի­ճա­կից հաս­կա­ցող մար­դիկ, ո­րոնք հետևանք­նե­րը տես­նում են, բայց քա­նի որ մեկ մար­դու բա­ցար­ձակ իշ­խա­նու­թյուն է, բո­լո­րը կա­տա­րում են այդ մեկ մար­դու հրա­հանգ­նե­րը, ցու­ցում­նե­րը։ Տի­պա­կա­նը գի­տե՞ք ինչն է. կա­դաստ­րի նախ­կին պետ Սար­հատ Պետ­րո­սյա­նի տե­սա­կը գնա­լու է, մնա­լու է Վեր­մի­շյա­նի տե­սա­կը։ ՈՒ այս գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կա­կան է։
-Ի դեպ, ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում ԱԺ-ի ար­դեն ըն­դու­նած այն օ­րեն­քին, ո­րով սահ­ման­վում է, որ ԱԱԾ-ն և ոս­տի­կա­նու­թյու­նը կա­րող են ղե­կա­վա­րել 25 տա­րին լրա­ցած, հա­մա­կար­գում ան­գամ չաշ­խա­տած ան­ձինք։
-Դեռ օ­րեն­քը վերջ­նա­կան չի ըն­դուն­վել, ինչ-որ բա­ներ են փոր­ձում փո­խել։ Ի­րենք ա­սում են, որ փո­խոս­տի­կա­նա­պետն աշ­խա­տան­քից հե­ռաց­վել է քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյան հա­մար, սա­կայն այդ մար­դուն կան­չել են քն­նարկ­ման ու ըն­դա­մե­նը կար­ծիք հարց­րել։ Ինչ­պե՞ս է կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շում ըն­դու­նում։ ԱԺ-ից մի խմ­բակ­ցու­թյուն նման նա­խա­ձեռ­նու­թյամբ է հան­դես ե­կել, այն, ըստ ըն­թա­ցա­կար­գի, գնում է կա­ռա­վա­րու­թյուն, որն էլ ու­ղար­կում է գե­րա­տես­չու­թյուն­նե­րին՝ մաս­նա­գի­տա­կան կար­ծիք ստա­նա­լու հա­մար։ Ոս­տի­կա­նու­թյու­նը բա­ցա­սա­կան գնա­հա­տա­կան է տվել, ու երբ փո­խոս­տի­կա­նա­պե­տին հարց են տա­լիս, բնա­կա­նա­բար նա այդ մա­սին հայտ­նում է։ Հի­մա սա քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյու՞ն է, նրան պետք է հե­ռաց­նե՞լ։ Սա նշա­նա­կում է, որ ե­թե մե­կը մի մա­զա­չափ ան­գամ փոր­ձում է շեղ­վել ի­ջեց­ված հրա­հան­գից, պատժ­վում է։
-Այ­սօր հա­սա­րա­կու­թյու­նը լո­յալ է վե­րա­բե­ր­վում շատ երևույթ­նե­րի, ո­րոնք նախ­կի­նում բուռն քն­նա­դա­տու­թյան ա­ռիթ էին դառ­նում։ Ին­չու՞ են ան­տար­բեր։
-Չեմ կար­ծում, որ ան­տար­բեր են։ Հա­սա­րա­կու­թյունն ինքն իր մեջ եփ­վում է, վեր­լու­ծում, սկ­սում է կա­տար­վա­ծին կաս­կա­ծով վե­րա­բեր­վել, փոր­ձել հաս­կա­նալ` ար­դյոք ին­քը ճիշտ է վար­վել։ Հա­սա­րա­կու­թյու­նը շատ բազ­մա­շերտ է։ Այս իշ­խա­նու­թյունն այլևս չու­նի իր նախ­կին վար­կա­նի­շի կե­սը։ Կարճ ժա­մա­նակ է անհ­րա­ժեշտ, որ հա­սա­րա­կու­թյու­նը, քա­ղա­քա­կան ու­ժե­րը միա­վոր­վեն և ի­րա­վի­ճա­կին ճիշտ հան­գու­ցա­լու­ծում տան։ Մենք ձա­խո­ղում­ներ ու­նենք բո­լոր ո­լորտ­նե­րում, պար­զա­պես մար­դիկ դժ­վար են խոս­տո­վա­նում, որ սխալ­վել են, փոր­ձում են է­լի հույս ու­նե­նալ։ Բայց ես ա­ռա­ջին իսկ օ­րից այդ հույ­սը չեմ ու­նե­ցել։
-Ի՞նչն էր պատ­ճա­ռը, որ իշ­խա­նա­փո­խու­թյան այդ օ­րե­րին առ­կա մեծ է­ներ­գիան չկա­պի­տա­լաց­վեց, չօգ­տա­գործ­վեց ճիշտ ուղ­ղու­թյամբ։
-Պատ­ճառն իշ­խա­նու­թյան ե­կած մարդ­կանց բնույթն է, տե­սա­կը, մտա­ծո­ղու­թյու­նը։ Կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վարն իր էու­թյամբ քան­դող, ջն­ջող, քն­նա­դա­տող տե­սակ է, չի կա­րող որևէ բան կա­ռու­ցել, չի կա­րող մտա­ծող, ա­ռողջ գի­տա­կից ու­ժե­րի հա­մախմ­բել։ Հա­մախմ­բի, որ ի՞նչ ա­նի, որ 2 մլն դո­լա­րով ա­մա­ռա­նոց վե­րա­նո­րո­գի՞, 500 հա­զար դո­լա­րի մե­քե­նա­ներ գնի՞... Այդ ե­րի­տա­սարդ­նե­րի խան­դա­վա­ռու­թյու­նը պետք է ճիշտ հու­նա­վոր­վեր, բայց ա­ռա­ջին քայ­լերն ար­դեն ա­պա­ցու­ցե­ցին, որ նպա­տակ­ներն այլ են։
-Պա­րոն Վար­դա­նյան, Դուք այն քիչ պատ­գա­մա­վոր­նե­րից էիք, որ ա­ռա­ջին իսկ օ­րը ԱԺ ամ­բիո­նից կաս­կած հայտ­նե­ցիք, թե այս իշ­խա­նու­թյու­նը կհա­ջո­ղի։ Ո՞րն էր Ձեր թե­րա­հա­վա­տու­թյան հիմ­քը։
-Ես գի­տեի մեր ի­րա­կա­նու­թյու­նը և ե­կող­նե­րի բնույթն ու տե­սա­կը։ Բա­վա­կան ի­րա­զեկ էի, գի­տեի ներ­քին գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին։ Չի կա­րող հե­ռան­կար լի­նել, երբ մի բան ա­սում ես, բայց լրիվ այլ բան ա­նում։ Հնա­րա­վոր չէ այ­սօր մի տե­սա­կետ ու­նե­նալ, վա­ղը այն 180 աս­տի­ճա­նով փոխ­վի և ճիշտ ճա­նա­պարհ ըն­տր­վի։ Գի­տեի, որ այս իշ­խա­նու­թյունն իր մտա­ծո­ղու­թյամբ չի կա­րող կա­ռու­ցո­ղա­կան լի­նել։ Բայց այն վտանգ­նե­րը, ո­րոնք ժա­մա­նա­կին տես­նում էի, հե­տա­գա­յում բազ­մա­պատկ­վե­ցին ու տաս­նա­պատկ­վե­ցին։ Չէի կար­ծում, թե այս­քան վա­տը կա­րող էին լի­նել։
-Ի՞նչ եք կար­ծում, ան­դառ­նա­լի զար­գա­ցում­ներ ե­ղե՞լ են այս ըն­թաց­քում։
-Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յից ա­ռաջ մթ­նո­լոր­տը դար­ձյալ այն չէր, դժ­գո­հու­թյուն­ներ շատ կա­յին։ Ո­մանք ա­սում էին` ե­թե պա­տե­րազմ լի­նի, ոչ մե­կը չի գնա, ես հա­կա­ռա­կում էի հա­մոզ­ված, ա­սում էի՝ դուք մեր ժո­ղովր­դին չեք ճա­նա­չում։ Ի վեր­ջո, մեկ-եր­կու տար­վա փոխ­վող գեն, ար­ժե­հա­մա­կարգ չեն։ Հա­մախմ­բու­մը ե­ղավ, ին­չը 2016-ի ամ­ռա­նը փոր­ձեց ջար­դել ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը։ Այ­սօր էլ եմ լիա­հույս։ Նույն հայ մար­դիկ են։ Լի­նում են ցն­ցու­մա­յին պա­հեր, սր­վում են զգա­ցո­ղու­թյուն­նե­րը, մար­դիկ գնում են մի ուղ­ղու­թյամբ, բայց խոր­քում հա­զա­րա­մյակ­նե­րով ձևա­վոր­ված հոգևոր, մշա­կու­թա­յին հեն­քը նույնն է մնում։ Հա­մոզ­ված եմ, որ այս իշ­խա­նու­թյան հե­ռա­ցու­մից հե­տո նոր գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, ար­ժե­հա­մա­կարգ կրող իշ­խա­նու­թյու­նից մեկ-եր­կու տա­րի է պա­հանջ­վե­լու, որ մար­դիկ վե­րա­դառ­նան ի­րենց բնա­կան հո­գե­կերտ­ված­քին։ Ան­դառ­նա­լի բա­ներ չեմ տես­նում, կար­ծում եմ, այս ցն­ցու­մը, հի­վան­դու­թյան ախ­տո­րո­շու­մը կօգ­նի հե­տա­գա­յում բա­ցա­ռե­լու նման պա­տա­հա­կա­նու­թյուն­նե­րը։
-Չե՞ք կար­ծում, որ այ­սօր­վա իշ­խա­նու­թյան բաց­թո­ղում­նե­րի պատ­ճառ­նե­րից մեկն էլ այն է, որ չկա հա­կակշ­ռող ընդ­դի­մա­դիր ուժ։ Ին­չու՞ չի ձևա­վոր­վում ընդ­դի­մա­դիր բևե­ռը (ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան մա­սին է խոս­քը, քա­նի որ խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան հար­ցում ա­մեն ինչ պարզ է)։
-Մի դի­տար­կում խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան մա­սին. ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյուն­նե­րից մե­կի ղե­կա­վարն ա­միս­ներ ա­ռաջ հայ­տա­րա­րում էր, թե այս իշ­խա­նու­թյու­նը ոչ պո­պու­լյար քայ­լե­րի, բա­րե­փո­խում­նե­րի չի գնում, նույ­նիսկ դա­տա­րան­նե­րի շր­ջա­փա­կու­մը ող­ջու­նե­ցին, շա­բաթ­ներ ա­ռաջ նույն մարդն ա­սում է, թե այն ժա­մա­նակ ա­սում էինք, թե չի կա­րե­լի դա­տա­րան­նե­րը շր­ջա­փա­կել։ Այս մար­դուն ի՞նչ ա­սես։ 2013-ին, երբ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­ման մա­սին օ­րենք էր բեր­վել, ո­րով շատ չն­չին բարձ­րա­ցում էր նա­խա­տես­ված, հի­շեք, թե ինչ ե­լույթ­ներ էին հն­չում, իսկ հի­մա ոչ պատ­գա­մա­վո­րի կար­գա­վի­ճա­կով նույն մար­դը տե­սեք, թե ինչ­պես է աշ­խա­տա­վար­ձի կրկ­նա­կի բարձ­րա­ցու­մը բա­ցատ­րում։ Ես ինչ­պե՞ս կա­րող եմ այդ մար­դուն պե­տու­թյուն վս­տա­հել, հա­վա­տալ, որ կա­րող է ար­դար լի­նել։ Ար­թուր Մես­չյա­նը մի ան­գամ բա­նա­վոր զրույ­ցում փոքր դա­դա­րից հե­տո ա­սաց, թե մի վատ լուր ու­նի ա­սե­լու։ Ինչ-որ բան ա­սաց։ Հի­մա ես մի վատ լուր ու­նեմ ա­սե­լու մեր հա­սա­րա­կու­թյա­նը՝ ձեր վար­չա­պե­տը ձեզ չի սի­րում, նա ի վի­ճա­կի չէ ձեզ սի­րե­լու։ Իսկ ա­ռանց սի­րե­լու հնա­րա­վոր չէ եր­կիր կա­ռա­վա­րել։
Ինչ վե­րա­բե­րում է ընդ­դի­մա­դիր բևեռ ստեղ­ծե­լուն, նա­խորդ տա­րի իշ­խա­նու­թյան «թավ­շյա» բռ­նա­զավթ­ման ցն­ցումն այն­քան մեծ է ե­ղել, որ հան­րու­թյան տար­բեր շեր­տեր այդ ցն­ցու­մից շատ դժ­վար են դուրս գա­լիս, քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը կաթ­վա­ծա­հար է, հապ­ճեպ անց­կաց­ված ընտ­րու­թյունն էլ դրան նպաս­տեց։ Խոր­հր­դա­րա­նում քա­ղա­քա­կան ի­րա­կան ու­ժեր չկան։ Բայց հա­մախ­մբ­ման ա­ռա­ջին ծի­ծեռ­նակ­նե­րը, փոր­ձե­րը տես­նում եմ։ Դա լի­նե­լու է, չի կա­րող չլի­նել, քա­նի որ մեր եր­կի­րը ներ­քին ու ար­տա­քին մեծ մար­տահ­րա­վեր­նե­րի ա­ռաջ է կանգ­նած՝ սկ­սած Ար­ցա­խի հար­ցից մինչև սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­ներ, հա­սա­րա­կու­թյան ջլա­տում։ Այս ի­րա­վի­ճա­կում չի կա­րող հա­մախմ­բում չլի­նել։ Պետք է «օգ­նել» այս իշ­խա­նու­թյա­նը, որ ձա­խո­ղում­ներն ա­վե­լաց­նի։ Հա­մախ­մբ­ման հա­մար մնում է կազ­մա­կեր­պա­կան ջան­քերն ա­վե­լաց­նել։ Ինձ հա­մար այ­սօր թիվ մեկ օ­րա­կար­գը հա­մախմ­բումն է, որ­պես­զի այս իշ­խա­նու­թյա­նը պար­տադ­րենք հե­ռա­նալ։
-Ի՞նչ ձևով հե­ռաց­նել։
-Պա­տա­հա­բար ե­կած­նե­րը պա­տա­հա­բար էլ գնա­լու են։
-Ներքևի՞ց է պար­տադր­վե­լու հե­ռա­ցու­մը, թե՞ վերևից։
-Միշտ չէ, որ լի­նում է կամ կամ-ով, սև ու սպի­տա­կով։ Եվ իշ­խա­նու­թյան, և ընդ­դի­մու­թյան մեջ կան գի­տա­կից, հետևանք­նե­րի մա­սին մտա­ծող մար­դիկ։ Եր­կու­սը միա­սին են լի­նե­լու, ներքևն ու վերևը խառն­ված ի­րար։ Ի­հար­կե, մնա­լու է ծա­ռա­յա­միտ­նե­րի, ստո­րա­քարշ­նե­րի, գի­շանգ­ղե­րի մի տե­սակ, ո­րոնք ա­մեն հրա­հանգ, ստոր քայլ ա­նե­լու են, բայց նրանք էլ պա­տաս­խան են տա­լու։ Երկ­րում մար­տահ­րա­վեր­ներն այն­պի­սին են, որ չեմ տես­նում հնա­րա­վո­րու­թյուն, որ այս իշ­խա­նու­թյու­նը կա­րող է փոխ­վել հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րով։ Վս­տահ եմ, որ հա­մախմ­բում, ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճակ­ներ կլի­նեն։
-Ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճակ­ներ ներ­սի՞ց, թե՞ դր­սից թե­լադր­ված։
-Եվ ներ­սից, և դր­սից։ Միշտ եր­կու­սը միա­սին են լի­նում։ Իմ ցան­կու­թյունն է, որ օր ա­ռաջ այս իշ­խա­նու­թյու­նը հե­ռաց­վի և ձևա­վոր­վի պրո­ֆե­սիո­նալ կա­ռա­վա­րու­թյուն, ո­րը կար­գի կբե­րի եր­կի­րը։

Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao