Դուք էլ եք գնա­լու, ի՞նչ է մնա­լու պե­տու­թ­յու­նից

Դուք էլ եք գնա­լու, ի՞նչ է մնա­լու պե­տու­թ­յու­նից
01.11.2019 | 00:35

Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րը մե­զա­նից ան­կախ են տե­ղի ու­նե­նում, այդ ա­մե­նը շատ հա­ճախ ու­ղիղ մեզ է առ­նչ­վում, բայց ո­րո­շո­ղը մենք չենք։ Շատ ու­շագ­րավ ի­րա­վի­ճա­կում հայ­տն­վե­ցինք, երբ օ­րերս ԱՄՆ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևն ըն­դու­նեց։ Այն այն­քան ա­նակն­կալ էր հայ քա­ղա­քա­կան մտ­քի հա­մար, որ շա­տե­րը չգի­տեին ան­գամ ինչ­պես ար­ձա­գան­քել, մեկ­նա­բա­նել։ Հայտ­նի ֆիլ­մի հան­գույն «մեզ հա­մար նս­տած հան­գիստ սոխ ու հաց կու­տեինք, մեկ էլ՝ շրխկ»։


Բո­լորն էլ հաս­կա­նում են, որ բա­նաձևի ըն­դու­նու­մը ԱՄՆ-ի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րով պայ­մա­նա­վոր­ված քայլ էր, այ­սինքն, կո­պիտ ա­սած, Հայ­կա­կան հար­ցը կր­կին ման­րադ­րա­մի վե­րած­վեց գեր­տե­րու­թյուն­նե­րի ձեռ­քում։ Թուրք-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում հայ­կա­կան հար­ցը միշտ էլ ե­ղել է ԱՄՆ-ի ձեռ­քում «դա­գա­նակ», ո­րը պա­տեհ ա­ռի­թով միշտ գոր­ծադր­վել է։ Փոր­ձա­գետ­նե­րը ևս վս­տա­հեց­նում են, որ ԱՄՆ-ի Կոնգ­րե­սի վե­րին պա­լա­տում` Սե­նա­տում, Ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևի անց­կա­ցումն ան­հա­մե­մատ ա­վե­լի բարդ գոր­ծըն­թաց է լի­նե­լու, քա­նի որ սե­նա­տոր­նե­րից յու­րա­քան­չյու­րը կա­րող է «վե­տո» դնել հար­ցի քն­նարկ­ման վրա։ Եվ ե­թե մինչ այդ թուր­քա­կան հայտ­նի դի­վա­նա­գի­տու­թյու­նը չհաս­նի իր նպա­տա­կին, Սե­նա­տը ևս կըն­դու­նի բա­նաձևը։ Են­թադ­րենք, Սե­նատն էլ ըն­դու­նեց, ի՞նչ է լի­նե­լու հե­տո։ Մենք ինք­ներս մեզ հա­մար պար­զե՞լ ենք, թե որն է լի­նե­լու մեր հա­ջորդ հան­գր­վա­նը, հայ­կա­կան սփյուռ­քը, որ այս­քան տա­րի ան­խոնջ աշ­խա­տել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման ուղ­ղու­թյամբ, ին­չո՞վ է զբաղ­վե­լու։
Հա­յաս­տա­նը, որ­պես պե­տու­թյուն, ի՞նչ օ­րա­կարգ է թե­լադ­րե­լու մեծ նե­րուժ ու­նե­ցող իր սփյուռ­քին։ Իսկ որ Հա­յաս­տա­նի հա­մար սփյուռ­քը շատ հզոր ուժ է, ո­րը կա­րող է և զար­գաց­նել հայ­րե­նի­քը, և տար­բեր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րի վրա էա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ, կաս­կա­ծից վեր է։ Այս­քան տա­րի «սփյուռք» ա­սե­լով հաս­կա­ցել ենք՝ ա­մե­նա­մյա հան­գա­նա­կու­թյուն, Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման լոբ­բինգ։ Վերջ։ Դժ­վար է ա­սել, թե քա­նի իշ­խա­նու­թյուն պետք է գա ու աչ­քը պա­հի դր­սի հան­գա­նա­կու­թյան վրա, բայց պե՞տք է մի օր այդ յու­րա­հա­տուկ «մու­րաց­կա­նու­թյու­նը» դա­դա­րի, պե՞տք է մի օր հաս­կա­նալ, որ ներ­սում ֆի­նանս­նե­րի ճիշտ կա­ռա­վար­մամբ, ոչ թե սփյուռ­քի հան­գա­նա­կու­թյամբ կա­րող ենք ճա­նա­պարհ ու դպ­րոց կա­ռու­ցել։ Ի վեր­ջո, պե՞տք է մի օր հաս­կա­նալ՝ ե­թե Հա­յաս­տա­նում լավ պայ­ման­ներ լի­նեն, սփյուռ­քի մեր հայ­րե­նա­կից­նե­րը ոչ թե հան­գա­նա­կու­թյուն կա­նեն, այլ ի­րենց գու­մար­նե­րով այս­տեղ բիզ­նես կսկ­սեն, ինչն ա­վե­լի մեծ ար­դյունք կտա։ Ի­հար­կե, բարդ է հաս­նել դրան, բայց անհ­նար չէ, ե­թե կա նման նպա­տակ։


Շա­տերն այս օ­րե­րին այն­քան ոգևոր­վե­ցին, որ ար­դեն 100 տա­րի կորց­րած մեր հո­ղե­րի հա­մար պա­հան­ջա­տի­րու­թյան մեծ ծրագ­րեր մշա­կե­ցին, բայց որ ա­մեն օր մեր քթի տակ նույն թուր­քը նոր ոճ­րա­գոր­ծու­թյուն է մտմ­տում ու հայ­կա­կան տա­րածք­նե­րը յու­րաց­նե­լու հս­տակ ծրագ­րեր մշա­կում, կար­ծես ոչ մե­կին չի ան­հան­գս­տաց­նում։ Մենք ա­նընդ­հատ հետև ենք նա­յում՝ ներ­կան մո­ռա­նա­լով։ Իսկ ներ­կան ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյունն է, թուրք-ադր­բե­ջա­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե Զան­գե­զու­րը և ան­գամ Երևա­նը ադր­բե­ջա­նա­կան պատ­մա­կան հո­ղեր են, ի­րո­ղու­թյու­նը, որ Հա­յաս­տա­նը «սեպ» է դար­ձել թուր­քա­կան աշ­խար­հի միա­վոր­ման ճա­նա­պար­հին։ Հենց այս հար­ցե­րից պի­տի բխի նաև այն օ­րա­կար­գը, ո­րը պետք է սահ­ման­վի, մշակ­վի ու ներ­կա­յաց­վի հայ­կա­կան սփյուռ­քին։ Այս հար­ցերն են այ­սօր ո­րո­շե­լու ընդ­հան­րա­պես հա­յի ու Հա­յաս­տա­նի ա­պա­գան։ Պատ­մա­կան ար­դա­րու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լը շատ լավ բան է, բայց ան­ար­դարության կրկ­նու­թյու­նից խու­սա­փելն ա­ռա­վել կարևոր է։ Սփյուռ­քի ցան­ցա­յին աշ­խա­տան­քի, հս­տակ սահ­ման­ված ու­ղերձ­նե­րի առ­կա­յու­թյամբ մեծ ար­դյունք­նե­րի կա­րե­լի է հաս­նել։
Իսկ այս ա­մե­նից ա­ռաջ նախ հար­կա­վոր է մեր նեղ անձ­նա­կան շա­հե­րից, ա­թո­ռակռ­վից վեր կանգ­նել, հաս­կա­նալ, որ ոչ մի իշ­խա­նու­թյուն հա­վերժ չէ. դուք էլ եք գնա­լու, իսկ ի՞նչ է մնա­լու պե­տու­թյու­նից։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao