Ժո­ղովր­դա­կան բա­նա­հ­յու­սութ­յու­նը նոր էջ է բա­ցում

Ժո­ղովր­դա­կան բա­նա­հ­յու­սութ­յու­նը նոր էջ է բա­ցում
20.03.2020 | 01:51
Պա­րե­տա­տունն ու պա­րե­տը պետք է զբաղ­վեն Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի տա­րա­ծած խու­ճա­պը վե­րաց­նե­լով, հա­տուկ մար­դիկ ու­ղար­կեն նրա հետևից՝ զգու­շա­ցում­ներ ա­նե­լու հա­մար։ Այդ­պես են, չէ՞ վար­վում, ըստ ի­րենց, խու­ճապ ա­ռա­ջաց­նող լու­րե­րի առն­չու­թյամբ։
Նի­կոլ Փա­շի­նյա­նը եր­կու հա­կա­սա­կան դիր­քո­րո­շում է այս օ­րե­րին որ­դեգ­րել։ Հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րից մե­կին տված հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ հար­ցե­րի գրե­թե կե­սին պա­տաս­խա­նե­լիս հայ­տա­րա­րում է, թե ա­մեն ինչ այ­սօր ա­նո­րոշ է, ոչ մե­կը չգի­տի, թե վա­ղը ինչ է լի­նե­լու, քանդ­վում է հին աշ­խար­հը, նորն էլ դեռ պարզ չէ։ Սա խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյուն չէ՞, մար­դիկ կա­րող են, չէ՞, վա­խե­նալ այդ ան­կան­խա­տե­սե­լիու­թյու­նից և օ­րի­նակ, սու­պեր­մար­կետ­նե­րը «սր­բեն-տա­նեն», ո­րով­հետև վա­ղը կա­րող է ան­հաս­կա­նա­լի վի­ճակ ստեղծ­վել։ Կա­րող են, չէ՞, մտա­ծել, որ ե­թե վաղն ա­նո­րոշ է, գո­նե այ­սօր ի­րենց քիչ թե շատ ա­պա­հո­վագ­րեն անհ­րա­ժեշտ սնուն­դով և հի­գե­նիա­յի պա­րա­գա­նե­րով։
Սա­կայն նույն Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սում է, թե խու­ճա­պի մի մատն­վեք, գա­րուն է, վա­յե­լեք ե­ղինջն ու փի­փեր­թը, ան­ձամբ սու­պեր­մար­կետ­նե­րով է ման գա­լիս, ա­սում է, թե ո­չինչ, հի­վան­դա­ցեք կո­րո­նա­վի­րու­սով, որ ի­մու­նի­տետ ձեռք բե­րեք, երկ­րորդ ան­գամ վա­րակ­վե­լիս ծանր չեք տա­նի։ Հի­մա ի՞նչ ա­նի հա­սա­րա­կու­թյու­նը, պա­րետ, ի՞նչ ա­նի Հա­յաս­տա­նի շար­քա­յին քա­ղա­քա­ցին, երկ­րի ո՞ր ղե­կա­վա­րին հա­վա­տա։ Խու­ճապ ու ա­նո­րո­շու­թյուն տա­րա­ծո՞ղ, թե՞ կո­րո­նա­վի­րու­սը ե­ղին­ջի կծո­ցով բու­ժող։
Ան­կախ այն բա­նից, թե ա­մեն հա­ջորդ օր նա­խոր­դի մտ­քե­րը հա­կա­սող ինչ հայ­տա­րա­րու­թյամբ կարթ­նա­նա Փա­շի­նյա­նը, վի­րու­սի տա­րած­ման վի­ճա­կագ­րու­թյունն ար­դեն մտա­հո­գիչ է։ Մեր երկ­րի բնակ­չու­թյան թվով պայ­մա­նա­վոր­ված նոր դեպ­քե­րը բա­վա­կան շատ են։ ՈՒ ե­թե ար­տա­կարգ դրու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րը վե­րա­բե­րում են հիմ­նա­կա­նում ԶԼՄ-նե­րին, պի­տի փաս­տել, որ իշ­խա­նու­թյան հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներն ա­վե­լի են մե­ծաց­նում, Փա­շի­նյա­նը կա­սեր, ժո­ղովր­դա­կան բա­նա­հյու­սու­թյու­նը, ո­րը սահ­ման­ներ չի ճա­նա­չում։ Այ­սինքն, ԶԼՄ-նե­րը կաշ­կանդ­ված են, պաշ­տո­նյա­նե­րի խոս­քը` ոչ վս­տա­հե­լի, տա­կը մնա­ցին ժո­ղովր­դի շր­ջա­նում հյուս­վող տա­րա­տե­սակ լու­րե­րը, ո­րոնք հաս­տատ հօ­գուտ իշ­խա­նու­թյան չեն։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 2378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ