«Չի­րա­կա­նաց­րած ծրագ­րե­րի մեղ­քը կգ­ցեն կո­րո­նա­վի­րու­սի վրա»

«Չի­րա­կա­նաց­րած ծրագ­րե­րի մեղ­քը կգ­ցեն կո­րո­նա­վի­րու­սի վրա»
24.03.2020 | 00:47

«Այդ օ­րենքն ի­րա­կա­նու­թյան մեջ չի աշ­խա­տե­լու»,- անդ­րա­դառ­նա­լով ԱԺ ըն­դու­նած այն օ­րեն­քին, ո­րով պա­տաս­խա­նատ­վու­թյուն է սահ­ման­վում նաև ար­գել­ված տե­ղե­կատ­վու­թյան հրա­պա­րակ­ման և տա­րած­ման հա­մար, մեզ հետ զրույ­ցում ա­սաց քա­ղա­քա­գետ ԱՐ­ՄԵՆ ԲԱ­ԴԱ­ԼՅԱ­ՆԸ։

-Ե­թե մար­դիկ ցան­կա­նան, որ տե­ղե­կատ­վու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան սե­փա­կա­նու­թյու­նը դառ­նա, հան­րայ­նաց­նե­լու այլ ձևեր հաս­տատ կգտ­նեն, ան­կախ այն հան­գա­ման­քից` պա­տի­ժը խս­տաց­վու՞մ է, թե՞ ոչ,- շա­րու­նա­կեց քա­ղա­քա­գե­տը։- Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը փո­խա­նակ ի­րա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նեին և ի սկզ­բա­նե կո­րո­նա­վի­րու­սի մուտ­քը մեր եր­կիր կան­խեին, հայ­տա­րա­րում էին, թե ում շունն է կո­րո­նա­վի­րու­սը, քա­րո­զար­շավ էին ի­րա­կա­նաց­նում։ Այ­սինքն, իշ­խա­նու­թյունն ան­լուրջ մո­տե­ցավ խն­դիրն, և հի­մա ու­նենք մի վի­ճակ, որ վի­րու­սը մեծ տա­րա­ծում ու­նե­ցավ։ Հի­մա ըն­դա­մե­նը հե­տին թվով փոր­ձում են գոր­ծըն­թա­ցում հղ­կում­ներ մտց­նել, բայց դա ար­դեն ար­դյունք չի տա­լու։
-Այ­սօր տե­սա­կետ է հն­չում, որ իշ­խա­նու­թյու­նը, օգտ­վե­լով ի­րա­վի­ճա­կից, փոր­ձում է մա­մու­լը վեր­հաս­կե­լի դարձ­նել, հա­մա­մի՞տ եք։
-Չեմ կար­ծում, որ այ­սօր մա­մու­լը խիստ գրա­գետ քն­նա­դա­տու­թյան է են­թար­կում իշ­խա­նու­թյուն­նե­րին, ու նրանք դրա­նից ան­հան­գս­տա­ցած են։ Ա­յո, կան ո­րոշ ծան­րակ­շիռ քն­նա­դա­տու­թյուն­ներ, բայց մաս­նա­գի­տա­կան մո­տեց­մամբ քն­նա­դա­տու­թյու­նը, ո­րի նպա­տակն ար­դյունք ար­ձա­նագ­րելն է, չկա։ Այս օ­րեն­քի պա­րա­գա­յում էլ մա­մու­լը կա­րո­ղա­նա­լու է իշ­խա­նու­թյա­նը քն­նա­դա­տե­լու ձևեր գտ­նել։
-Իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում է, թե խու­ճա­պի մատն­վել պետք չէ, մենք այս ի­րա­վի­ճա­կից նոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով դուրս կգանք, հե­տո վար­չա­պե­տը պա­րե­նա­յին ապ­րանք­նե­րի պա­հուս­տի սպառ­ման օ­րերն է նշում։ Չնա­յած լրատ­վա­մի­ջոց­նե­րին են խու­ճապ տա­րա­ծե­լու հա­մար ան­գամ պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կում, բայց շատ չե՞ն իշ­խա­նու­թյան ան­հաս­կա­նա­լի ու մի­մյանց հա­կա­սող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։
-Նոր չէ, որ իշ­խա­նու­թյու­նը մի­մյանց հա­կա­սող հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում։ Ժա­մա­նա­կին Փա­շի­նյա­նը կար­միր գծե­րի, տե­սան­կա­րա­հա­նող սար­քե­րի դեմ էր պայ­քա­րում, ե­կավ իշ­խա­նու­թյան, դրանք մո­ռա­ցավ, ա­վե­լին, ա­սաց, որ դրանք պետք է մնան։ Ա­սում էր՝ ՀՀԿ-ն, որ ԱԺ-ում չլի­նի, ներդ­րում­ներ կգան Հա­յաս­տան։ ՀՀԿ-ն ԱԺ-ում չէ ար­դեն 2 տա­րի, բայց ներդ­րում­ներն այդ­պես էլ չե­կան։ Եր­կար կա­րող ենք թվար­կել, թե ինչ է ա­սել Փա­շի­նյանն ու ինչ­պես է հա­կա­ռա­կը տե­ղի ու­նե­ցել։ Մի բան ա­սել է, մեկ ժամ հե­տո իր իսկ տե­սա­կե­տը փո­խել։ Դա Նի­կոլ Փա­շի­նյա­նի ոճն է։ Մի բան ա­սել, ու­րիշ բան ա­նել, հե­տո լրիվ այլ բա­նի մա­սին հաշ­վետ­վու­թյուն ներ­կա­յաց­նել։ Երբ մար­դը չու­նի ընդ­հա­նուր զար­գաց­ման հա­յե­ցա­կարգ, տես­լա­կան, թե եր­կիրն ինչ զար­գաց­ման հե­ռան­կար պի­տի ու­նե­նա, բնա­կա­նա­բար նա ներ­կա­յաց­նում է մեկ­ժա­մա­նոց ծրա­գիր, ո­րի մեջ, ըստ իր հա­յե­ցո­ղու­թյան, փո­փո­խու­թյուն­ներ է ա­նընդ­հատ մտց­նում։ Այ­սօր պետք է սա ա­սել, ա­սում է, իսկ վա­ղը՝ 180 աս­տի­ճա­նով այլ բան է ա­սում։
-Ըստ Ձեզ, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հի­մա փոր­ձում է ի­րա­վի­ճա­կը փր­կե՞լ, թե՞ հենց այդ­պի­սի մո­տե­ցում ու­նի հար­ցե­րի վե­րա­բե­րյալ։
-Կար­ծում եմ, հենց այդ­պես էլ մտա­ծում է։ Թվում էր, թե Փա­շի­նյանն ու­նի ո­րո­շա­կի ընտ­րա­զանգ­ված, ո­րի հետ բա­վա­կա­նին լավ խա­ղում է, բայց տար­բեր հար­ցե­րի շուրջ նրա տե­սա­կետ­նե­րը լսե­լով, հաս­կա­նում ես, որ ի­րա­կա­նում նա հենց այդ­պես էլ մտա­ծում է։ Դրանք իր պատ­կե­րա­ցում­ներն են, ո­րոնք այլևս չեն փոխ­վե­լու։
-Այս ի­րա­վի­ճա­կում ո­րո՞նք են, ըստ Ձեզ, իշ­խա­նու­թյան ա­մե­նա­մեծ բաց­թո­ղում­նե­րը։
-Ոչ թե պի­տի հայ­տա­րա­րեին, թե կո­րո­նա­վի­րուսն ում շունն է, մեզ ո­չինչ չի ա­նի, պին­ցե­տով մեկ-մեկ կհա­նենք, այլ կան­խար­գե­լիչ աշ­խա­տանք­նե­րը ճիշտ պի­տի ա­նեին։ Օ­րի­նակ, Ի­տա­լիա­յից ե­կած քա­ղա­քա­ցուն միան­գա­մից վերց­նեին հս­կո­ղու­թյան տակ։ Հի­մա այլևս քն­նա­դա­տելն ի­մաստ չու­նի։ Պա­րե­տա­տու­նը ո­րո­շում­ներ է ըն­դու­նում, որ բա­ցի պա­րե­նա­յին խա­նութ­նե­րից ոչ մի առևտրի օ­բյեկտ չաշ­խա­տի, բայց փաստն այն է, որ լավ էլ աշ­խա­տում են։ Պա­րե­տի ա­սած­ներն ան­գամ չեն ի­րա­գործ­վում։ Բայց ան­գամ սա չէ խն­դի­րը, բար­ձի­թո­ղի վի­ճակ ստեղծ­վել է հենց սկզ­բից, հի­մա հետևանք­նե­րի դեմ են պայ­քա­րում։
-Կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված ինչ­պի­սի՞ սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճակ կու­նե­նանք մեր երկ­րում։ Իշ­խա­նու­թյու­նը կկա­րող­նա՞ վնաս­նե­րը ո­րո­շա­կիո­րեն մեղ­մաց­նել։
-Տն­տե­սա­կան վնաս­նե­րը բնա­կա­նա­բար մեծ են լի­նե­լու, սա խոս­տո­վա­նում է ան­գամ իշ­խա­նու­թյու­նը։ Խն­դի­րը միայն Հա­յաս­տա­նում չէ, ողջ աշ­խար­հում ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ է։ Իսկ կկա­րո­ղա­նա՞ն իշ­խա­նու­թյուն­ներն այս վնաս­նե­րը հնա­րա­վո­րինս չե­զո­քաց­նել, խիստ կաս­կա­ծում եմ։ Ե­թե տն­տե­սա­կան լուրջ ծրագ­րեր կա­րո­ղա­նա­յին ի­րա­կա­նաց­նել, մինչ կո­րո­նա­վի­րուսն էլ կա­նեին։ 2 տա­րի ժա­մա­նակ ու­նեին լուրջ ծրագ­րեր ի­րա­գոր­ծե­լու հա­մար, բայց ո­չինչ էլ չե­ղավ։ Հըն­թացս գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­նեն, բայց հաս­տատ էա­կան զար­գա­ցում չի լի­նե­լու։ Հի­մա չի­րա­կա­նաց­րած ծրագ­րե­րի մեղ­քը կգ­ցեն կո­րո­նա­վի­րու­սի վրա։ Կո­րո­նա­վի­րու­սը դարձ­նե­լու են քա­վու­թյան նո­խազ։
Զրույցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ