«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Պե­տու­թ­յան ղե­կա­վա­րը չի կա­րող մե­նակ լի­նել ու չվա­խե­նալ դրա­նից

Պե­տու­թ­յան ղե­կա­վա­րը չի կա­րող մե­նակ լի­նել ու չվա­խե­նալ դրա­նից
19.05.2020 | 00:43
Ար­դեն կաս­կած չկա, որ վի­րու­սը վե­րահս­կո­ղու­թյու­նից վա­ղուց դուրս է ե­կել, և հի­մա ա­մեն ինչ ինք­նա­հո­սի է մատն­ված։ Ոչ միայն կան­խար­գե­լիչ աշ­խա­տանք­նե­րը, կա­րան­տի­նա­յին շր­ջանն էին անպ­տուղ ու բաց­թո­ղում­նե­րով լի, այլև վտան­գի հան­դեպ իշ­խա­նու­թյան ան­պա­տաս­խա­նա­տու վե­րա­բեր­մուն­քը չա­փա­զանց մեծ էր։ Ժա­մա­նա­կին քա­մահ­րան­քով ու ցի­նիկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով կո­րո­նա­վի­րու­սը դի­մա­վո­րած Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյունն այ­սօր չի կա­րո­ղա­նում ան­գամ հա­սա­րակ հս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել ծե­րա­նոց­նե­րում, որ վա­րակն այն­տեղ միան­գա­մից 40 մար­դու չթի­րա­խա­վո­րի։ ՈՒ մինչ մեր հարևան Վրաս­տա­նում «եր­ջա­նիկ պա­տա­հա­կա­նու­թյամբ» ե­րեկ ար­ձա­նագր­վել էր ըն­դա­մե­նը 6 նոր վի­րու­սա­կիր, մեզ մոտ նոր ռե­կորդ սահ­ման­վեց՝ 351 նոր վա­րա­կա­կիր։ Սա­կայն մեր կա­ռա­վա­րու­թյու­նը, պա­րե­տա­տու­նը հան­գիստ, ան­վր­դով սպա­սում են, թե երբ ենք աշ­խար­հի մա­կար­դա­կով վա­րակ­ված­նե­րի թվով բարձր հո­րի­զո­նա­կան­ներ զբա­ղեց­նե­լու։ Գու­ցե հե­տա­գա­յում դա էլ 100 փաս­տե­րից մե­կում ընդգրկվի։
Ե­րեկ­վա տվյալ­նե­րը չհաշ­ված` վի­րու­սա­կիր­նե­րի ա­մե­նա­մեծ թիվն ար­ձա­նագր­վեց այն օ­րը, երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը 100 «փաս­տով» ա­սու­լիս էր հրա­վի­րել։ Ար­ժե՞ հի­շեց­նել, որ ա­մեն ինչ «փաս­տի» ան­վան տակ ներ­կա­յաց­նե­լուց, «փու­չիկ» տե­ղե­կու­թյուն­նե­րը ձեռք­բե­րում հա­մա­րե­լուց ա­ռաջ նա նաև պի­տի բա­ցատ­րեր, թե այդ ինչ­պես ե­ղավ, որ վի­րու­սը «շան տեղ» դնող վար­չա­պետն այլևս ըն­դու­նակ չէ հո­գա­լու հան­րա­յին ա­ռող­ջու­թյան մա­սին։ Ինչ­պե՞ս է ստաց­վում, որ մեր ան­մի­ջա­կան հարևան Վրաս­տա­նին հա­ջող­վում է կտ­րուկ նվա­զեց­նել վի­րու­սա­կիր­նե­րի թի­վը, իսկ մեզ մոտ ի­րա­վի­ճակն ան­կա­ռա­վա­րե­լի է դառ­նում։ Սա­կայն Փա­շի­նյա­նին այլևս հե­տաքր­քիր չեն թվե­րը, 1000 վի­րու­սա­կիր էլ մեկ օ­րում ար­ձա­նագր­վի, դար­ձյալ մի ա­ներևա­կա­յե­լի բա­ցատ­րու­թյուն կգտն­վի։
Ողջ ա­սու­լի­սում կար մի նուրբ պահ, ո­րը մատ­նեց Նի­կոլ Փա­շի­նյա­նի այ­սօր­վա հո­գե­վի­ճա­կը, ո­րից էլ բխում են այն բո­լոր խն­դիր­նե­րը, ո­րոնց առջև այ­սօր կանգ­նած ենք։ Հար­ցին` ինչ­պե՞ս է ստաց­վել, որ ում հետ ճա­նա­պարհ է ան­ցել՝ լրագ­րող­ներ, ՀԱԿ, «Լու­սա­վոր Հա­յաս­տան», այ­սօր նրանց հետ խն­դիր­ներ ու­նի, ի պա­տաս­խան ա­սաց. «Եր­բեք չեմ վա­խե­ցել մե­նակ մնալ... շա­րու­նա­կում եմ չվա­խե­նալ մե­նակ մնալ»։ Սա ինք­նա­խոս­տո­վա­նու­թյուն է։ Ե­թե որ­պես քա­ղա­քա­կան գոր­ծիչ, լրագ­րող մե­նակ ես մնում քո հա­մոզ­մունք­նե­րի հետ, դա քո և այդ շր­ջա­նա­կի խն­դիրն է, բայց երբ երկ­րի ղե­կա­վարն է մե­նակ մնում, չկան թի­մա­կից­ներ, գա­ղա­փա­րա­կից­ներ, չկան գա­ղա­փար­ներ, նշա­նա­կում է եր­կի­րը դար­ձել է այդ մեկ մար­դու ցան­կու­թյուն­նե­րի ու պատ­կե­րա­ցում­նե­րի գե­րին։ Պե­տու­թյան ղե­կա­վա­րը չի կա­րող մե­նակ լի­նել ու դրա­նից չվա­խե­նալ։ Կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տան­քը են­թադ­րում է թի­մա­յին մո­տե­ցում, մեկ մար­դը չի կա­րող գլուխ հա­նել ա­մեն ին­չից ու ա­մեն ինչ վե­րա­բե­րյալ ճիշտ ո­րո­շում կա­յաց­նել։ Նի­կոլ Փա­շի­նյանն իր վեր­ջին ա­սու­լի­սում պա­տաս­խա­նեց բո­լոր քն­նա­դա­տու­թյուն­նե­րին՝ ցույց տա­լով ծա­ռա­ցած խն­դիր­նե­րի ա­կուն­քը։ Նա մե­նակ մնա­լուց չի վա­խե­նում, բայց չի էլ գի­տակ­ցում, որ դա իս­կա­կան դժ­բախ­տու­թյուն է պե­տու­թյան ղե­կա­վա­րի հա­մար։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 1033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ