ReAnimania 2019
 

«ՈՒ­սա­պար­կե­րի մե­նա­մար­տը»

«ՈՒ­սա­պար­կե­րի մե­նա­մար­տը»
13.09.2019 | 00:08
Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րը փոր­ձում են չշ­տա­պել ընտ­րու­թյուն­նե­րի գնա­ցող Թրամ­փի հա­մար այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը բա­ժա­նե­լու եր­կու է­տապ­նե­րի` բոլ­թո­նյան և հետ­բոլ­թոն­յան` ել­նե­լով հայտ­նի չա­փա­բա­նու­թյու­նից` մինչև չգա հա­ջոր­դը, չես ի­մա­նա նա­խոր­դի «ղադ­րը»։
Բո­լոր դեպ­քե­րում, հաշ­վի առ­նե­լով հան­գա­ման­քը, որ Ա­մե­րի­կան «նուրբ գործ է», և որ­քան էլ պա­րոն Ռո­հա­նին խո­սի մի­լի­տա­րիզ­մի, այն է` բոլ­թո­նյան «դա­նա­կի», կոշտ ու­ժա­յին մե­թոդ­նե­րով աշ­խար­հը, հատ­կա­պես Մեր­ձա­վոր Արևել­քը, Ի­րա­նը, Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տա­նը «վե­րաձևե­լու» մա­սին, բո­լոր ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ ա­մե­րի­կյան ու­ղե­ղա­յին կենտ­րոն­նե­րը կի­րա­ռում են նույն` հար ծա­նոթ քաղ­տեխ­նո­լո­գիան. նրանք սկ­սում են «լվա­նալ» ի­րենց մո­տե­ցում­նե­րը, օա­զիս ստեղ­ծել` շն­չե­լու, օդ բաց թող­նե­լու ծխա­ծած­կույ­թով պա­տե­լու ա­մեն բան, ի­րա­կա­նում հիմ­քում և ա­մե­նուր պահ­պա­նե­լով ի­րենց քա­ղա­քա­կան ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նե­րը, գե­րա­կա­յու­թյուն­նե­րը` աշ­խար­հում միակ ու­ժա­յին կենտ­րոն դառ­նա­լու հե­ռա­հար պլան­նե­րով, ո­րոնք եր­բեք ու եր­բեք, որևէ մե­կի գնալ-գա­լով չեն կա­րող փոխ­վել:
Այն­պես որ, Բոլ­թո­նի գնա­լը խիստ ժա­մա­նա­կա­վոր հան­գր­վան կա­րող է լի­նել, ե­կողն էլ (ով էլ լի­նի), բա­ցա­ռա­պես նույ­նա­կան, փոքր-ինչ այլ փա­թե­թա­վոր­մամբ, շա­րու­նա­կե­լու է հա­վա­տա­րիմ մնալ Ի­րա­նի շուրջ ար­դեն իսկ ստեղծ­ված «օ­ղա­կին», ԵՄ թու­լաց­մա­նը … Ձգենք փոքր-ինչ պաու­զան ա­սե­լու` նկա­տու՞մ եք, Բրի­տա­նիա­յում էլ Բո­րիս Ջոն­սո­նի հաղ­թար­շավն է մաս­նա­կիո­րեն տոր­պե­դա­հար­վում, խո­սակ­ցու­թյուն­ներ կան, որ Ռու­սաս­տա­նը պետք է G7-ում կր­կին իր տեղն ու­նե­նա, Նոր­ման­դա­կան քա­ռյա­կի գոր­ծու­նեու­թյունն է կր­կին ակ­տի­վա­նում` ՈՒկ­րաի­նա-Ռու­սաս­տան տան­դե­մում գե­րի­նե­րի փո­խա­նակ­ման ֆո­նին, ա­սել է թե, Հոր­մու­զի նե­ղու­ցում, խիստ լար­վա­ծությ­ւո­նից հե­տո շունչ քա­շե­լու դա­դար է սկս­վել Թրամ­փի նա­խընտ­րա­կան պլատ­ֆոր­մի հար­մար դիր­քա­վո­րում ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով:
Բո­լոր դեպ­քե­րում, ա­մեն ինչ դեռ առջևում է, իսկ մենք դառ­նանք մեր «ոչ­խար­նե­րին», հար­ցադր­մամբ` սո­րոս-բոլ­թո­նյան հայ­կա­կան թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նը, ո­րը կար­ծես հո­գե­վար­քի օ­րեր է ապ­րում լի­դե­րու­թյան, քայ­լե­րի ա­նո­րո­շու­թյան պատ­ճա­ռով, նու՞յ­նպես կա­րող է շունչ քա­շել Բոլ­թո­նի հե­ռա­ցու­մից, քան­զի Բոլ­թոնն այն պաշ­տո­նյան էր, ո­րը ե­կել ու չո­քել էր Նի­կո­լի բկին ու պա­հան­ջում էր` փա­կել Ի­րա­նի հետ սահ­մա­նը, ա­րագ ու ա­ներկ­բա` իր ու­ժեղ ման­դա­տով լու­ծել Ղա­րա­բա­ղի հար­ցը` Ռու­սաս­տա­նին «տուն ու­ղար­կե­լու» և Ա­րաք­սի ա­փին «բոլ­թո­նյան» խա­ղա­ղա­պահ­ներ կար­գե­լու «մի­ջո­ցով: Հաս­կա­նա­լի է, մինչ կգա նոր պա­հան­ջա­տե­րը` հա­յոց գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյան «թավ­շիստ­նե­րից» նույ­նը պա­հան­ջե­լու, ար­ձա­նագ­րենք, որ մաս­նա­կի դա­դար ա­ռա­ջա­ցավ նաև Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում, որ ա­ռանձ­նա­պես հա­յաս­տա­նյան իշ­խո­ղի օգ­տին չէ այն պարզ պատ­ճա­ռով, որ Փա­շի­նյանն ա­մե­րի­կյան այց ու­նի` ա­ռա­ջի­կա օ­րե­րին, և ԱՄՆ-ում նրա հետ Բոլ­թո­նի սկ­սած «զրույցն» ան­պայ­ման շա­րու­նա­կու­թյուն է ու­նե­նա­լու:
Փա­շի­նյա­նը փոր­ձում է ԱՄՆ մեկ­նել ոչ դա­տար­կա­ձեռն. Ա­մուլ­սա­րի ոս­կու հան­քի վե­րա­գոր­ծարկ­մանն ուղղ­ված նա­խա­պատ­րաս­տու­թյուն­նե­րը առ­հա­վատ­չյան են: Ցայդ էլ նա սո­րո­սա­կան­նե­րին խց­կեց Ղա­րա­բաղ, և ե­թե ար­ցա­խյան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում «դի­տորդ» կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը նույն­պես տեղ ու­նե­նան, էլ չենք ա­սում, որ Նի­կո­լի հանձ­նառ­ված թեկ­նա­ծուն` Մա­սիս Մա­յի­լյա­նը, դառ­նա Ար­ցա­խի նա­խա­գահ, ա­պա պլան «ա»-ն` Ղա­րա­բա­ղի հար­ցում, Նի­կո­լը կա­տա­րած կլի­նի, պլան «բ»-ի հա­մար ժա­մա­նակ խնդ­րե­լով իր ա­մե­րի­կյան «գոր­ծըն­կեր­նե­րից»: Սա­կայն ա­ռաջ չըն­կենք ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից:
Անդ­րա­դառ­նանք` ներ­քա­ղա­քա­կան «գետ­նին» վրա սպաս­վող զար­գա­ցում­նե­րին, ուր Փա­շի­նյա­նը փոր­ձում է կան­խել ոչ միայն իր վար­կա­նի­շի տո­տալ ան­կու­մը, այլև լուրջ նա­խա­պատ­րաս­տու­թյուն­ներ է տես­նում` դաշ­տում սպաս­վող աշ­նա­նա­յին տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րը վերա­հս­կե­լի դարձ­նե­լու հա­մար և ան­կա­նոն շար­ժում­ներ է ա­նում մի շարք ուղ­ղու­թյուն­նե­րով. հան­դի­պում է ա­հա­բեկ­չա­կան կա­ռույց «Սաս­նա ծռե­րի» հետ, փոր­ձում պայ­մա­նա­վոր­վել մի շարք, բայց նախ և ա­ռաջ` Ա­մուլ­սա­րի գոր­ծարկ­ման հար­ցում, վեր­ջին­ներս նրան ի­րենց «գինն» են ա­սում` գար­նա­նը ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ:
ՈՒ մինչ սո­րո­սա­կան այդ եր­կու ռե­ժիմ­նե­րը մի­մյանց հետ «բա­զա­րի» մեջ են, սո­րո­սա­կան եր­րորդ ու­ժը` ի դեմս ոչ ան­հայտ Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի, ա­րագ մի տե­ղից (ա­ռա­վել կա­տա­կա­սեր­ներն ա­սում են` ԱՄՆ դես­պա­նատ­նից) «գտա­նում» է ու­սա­պարկ, գցում ու­սին, վա­զում խոր­հր­դա­րա­նի ամ­բիո­նի մոտ ա­սե­լու. «Այդ Խա­չի­կյանն ար­դեն ես եմ»:
Ինչ խա­չա­սե­րում տե­ղի կու­նե­նա Փա­շի­նյան-Բա­բա­ջա­նյան` նույն «տնից», նույն հո­գուց սն­վող դուե­տի միջև, դեռ պետք է սպա­սել, ո­րով­հետև նոր ու­սա­պար­կիս­տը չա­փից շատ է ոգևոր­ված, իսկ նման է­մո­ցիո­նալ վի­ճա­կը վա­ղա­հաս «վի­ժու­մի» ազ­դակ­ներ է մշ­տա­պես իր խոր­քում պա­րու­նա­կում: Այն­պես որ, պետք է ըն­դա­մե­նը պոպ­կորն գնել, նս­տել պա­տու­հա­նի մոտ ու դի­տել դուե­տի մե­նա­մար­տը:
Ա­վաղ, հեր­թը կր­կին չհա­սավ կարևո­րին` Մի­քա­յել Մի­նա­սյա­նի նոր հայ­տին: Այդ մա­սին, թերևս, հա­ջոր­դիվ:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 1414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao