Պաշտոնանկ է արվել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահը

Պաշտոնանկ է արվել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահը
07.07.2019 | 00:00

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանագրով պաշտոնանկ է արվել Կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Չեթինքայան: Reuters-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում Էրդողանի մերձավոր շրջապատի և Չեթինքայայի հարաբերությունները կտրուկ սրվել էին: Թուրքիայի ֆինանսների նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը վերջին շաբաթներին մի քանի անգամ պահանջել է, որ ԿԲ նախագահը հրաժարական ներկայացնի: «Չեթինքայան, սակայն, կտրականապես հրաժարվել է, որին հետևել է նրա պաշտոնանկության նախագահի հրամանագիրը», - գրում է Reuters-ը:


Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվել ԿԲ փոխնախագահ Մուրատ Ույսալը: Տնտեսական իրավիճակը Թուրքիայում վերջին մեկ տարում զգալիորեն վատացել է, սղաճի մակարդակը հասել է 40 տոկոսի, սպառողական շուկայում համատարած թանկացումներ են:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao