Իրանը գերակայո՞ւմ է ԱՄՆ-ին դիվանագիտական դաշտում

Իրանը գերակայո՞ւմ է ԱՄՆ-ին դիվանագիտական դաշտում
09.07.2019 | 11:30

Հուլիսի 7-ին Իրանը հայտարարեց, որ մտադիր է սկսել ուրանի հարստացումը 2015-ի միջուկային համաձայնագրով նախատեսված մակարդակը գերազանցելով և սպառնաց համաձայնագրի մյուս պարտավորություններից ազատվել «60 օրում»: Ատոմային էներգիայի իրանական կազմակերպության մամլո քարտուղար Բեհրուզ Քամալվանդիի հայտարարությամբ՝ «մի քանի ժամից», որ անհրաժեշտ են տեխնիկական խնդիրների լուծման համար, Իրանը կսկսի ուրանի հարստացումը «3,67%-ից բարձր»: Բեհրուզ Քամալվանդին չի ճշտել՝ ուրան 235-ի հարստացման ո՞ր մակարդակի մասին է խոսքը՝ հայտարարելով, որ այդ հարստացումը համապատասխանելու է «երկրի պահանջներին»: Նախօրեին Իրանի Բարձրագույն ղեկավարության միջազգային գործերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին հայտարարեց, որ երկրի «խաղաղ գործունեության» պահանջներին համապատասխանում է ուրանի 5 տոկոսանոց հարստացումը: Նրա խոսքով՝ հարստացված ուրանը նախատեսված է երկրի հարավ-արևմուտքի միակ աէկ-ի՝ Բուշերի ատոմակայանի համար: Իրանի կառավարության նիստում, որին մասնակցել է Բեհրուզ Քամալվանդին, ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին տեղեկացրել է, որ Իրանը ցանկանում է պահպանել գործարքի պահանջները, բայց խանգարում են իրենց խոստումները չկատարող եվրոպական երկրները: Նա ընդգծել է, որ Իրանը չի պատրաստվում դուրս գալ միջուկային համաձայնագրից: Հայտարարությունն արվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հանդիպման հաջորդ օրը, որի ընթացքում Մակրոնը «լուրջ անհանգստություն է արտահայտել համաձայանգաի թուլացման ռիսկից» ու նրա հետևանքներից: ՄԱԳԱՏԷ-ն, որ հսկում է՝ ինչպես է Իրանը կատարում իր պարտավորությունները, հայտարարել է, որ ի գիտություն է ընդունել Իրանի հայտարարությունը: Թեհրանն իր որոշումը բացատրել է իբրև պատասխան ԱՄՆ-ի գործողություններին և պայմանագրի մյուս անդամների (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան)՝ ծագած խնդիրները լուծել չկարողանալով: Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն կատարվածն անվանել է «շատ վտանգավոր իրադարձություն» և կոչ է արել Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարներին Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 2015-ի Վիեննայի համաձայնագրով նախատեսված կոնֆլիկտների լուծման մեխանիզմը գործարկելը այս պահին վաղաժամ է: Reuters-ը հղում անելով Ելիսեյան պալատում իր աղբյուրներին, հաղորդում է, որ այս պահին Ֆրանսիայի գերակայությւոնը «աշխատանքն է դեէսկալացիայի ուղղությամբ»:
RFI


Հ.Գ. BBC-ի մեկնաբան Ջոնաթան Մարկուսը գրում է, որ 2015-ի համաձայնագրի ձախողումն արդեն ավելի անխուսափելի է թվում: Համաձայնագրի պայմանների խախտման աստիճանական մեծացումը Թեհրանը համարում է միջոց, որ եվրոպական երկրներին կստիպի նվազեցնել ԱՄՆ պատժամիջոցների տնտեսական հետևանքները: Իրականում Եվրոպան չի կարող օգնել Իրանի ծանր ճգնաժամ ապրող տնտեսությանը: Եվրոպայում ցանկանում են համաձայնագիրը պահպանել, բայց ստիպված են կիսվել Թեհրանի ու Վաշինգտոնի շահերի միջև: ԱՄՆ-ի դուրս գալուց հետո պայմանագիրը դանդաղ գնում է դեպի դիվանագիտական աղետ: Էմանուել Մակրոնի ու Հասան Ռուհանիի հեռախոսազրույցը ընդամենը մի քիչ ժամանակ է շահել խորհրդակցությունների համար: Եվրոպան ամբողջ ուժերով ձգում է պահը, երբ ստիպված կլինի հայտարարել, որ Իրանի հետ համաձայնագիրը հանգեաւ ի տեր: Բայց եթե Իրանը շարունակի խախտել լիմիտները, դա կդառնա անխուսափելի:


Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը ևս քննադատել է Իրանի քայլը՝ նշելով, որ հարստացված ուրանի արտադրությունը «չափավոր է», բայց Իրանը «սկսել է շարժում դեպի միջուկային զենք»: Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունից առաջ Իրանի նախագահի հետ հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հանդիպումից հետո ֆրանսիական կողմը հայտարարեղ, որ երկու նախագահները պայմանավորվել են «մինչև հուլիսի 15-ը ուսումնասիրել շահագրգիռ կողմերի միջև երկխոսության վերսկսման պայմանները»: Ռուհանին կոչ արեց Եվրոպային փրկել պայմանագիրը: Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո Իրանը համաձայնագրի պայմանների քննարկման համար նոր ելակետ է առաջարկում, որ ռիսկային է: Փաստացի Իրանի ԱԳՆ հայտարարությանը դեռ չեն արձագանքել համաձայնագիրը կնքած երկրները, միակ արձագանքողը Բենյամին Նետանյահուն է, որ առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Համարեք դա նաև ԱՄՆ-ի պատասխանը, մնում է Եվրոպան, Ռուսաստանը ու Չինաստանը որոշեն իրենց անելիքները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao