ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Շերմանի առաջարկը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Շերմանի առաջարկը
12.07.2019 | 11:27

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել կոնգրեսմեն Բրեդ Շերմանի առաջարկին, որով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի տեխնիկայի փոխանցումը Բաքվին, որը կարող է օգտագործվել ադրբեջանական կառավարության կողմից Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար: Փոփոխություններն առաջարկվել է սահմանել 2020 ֆինանսական տարվա ազգային պաշտպանությունը կարգավորող օրենքում: Փոփոխությունների առաջարկին աջակցել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ֆրանկ Փալոնեն, Ջեքի Շպայերը, փոխնախագահ Ադամ Շիֆը: Ներկայացուցիչների պալատն առաջարկն ընդունել է 234 կողմ և 194 դեմ ձայնով: Շերմանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին աջակցության համար՝ ասելով. «Ինչպիսի կարծիք էլ որ ունենաք Արցախի քաղաքական կարգավիճակի մասին, քաղաքացիական օդանավը խոցելու սպառնալիքն անընդունելի է: Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս հաստատելու համար, որ մենք չենք աջակցում ադրբեջանցիներին այս սարսափելի վարքագծում»:

Դիտվել է՝ 274

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao