Противно. Ինչպես է անցել Դատավորների ընդհանուր ժողովը

Противно. Ինչպես է անցել Դատավորների ընդհանուր ժողովը
12.07.2019 | 11:37

«Ժողովուրդը» գրում է. «Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում երեկ ընտրվեցին ԲԴԽ անդամները, թեժ է անցել: Նախ՝ «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում հայտնել էր, որ դատավորներից ոմանք ցանկանում են նիստը դռնբաց անցկացնել, սակայն երեկ զգալի մասը դեմ է եղել, և նիստը դռնփակ է անցկացվել, և այդ հանգամանքը դժգոհությունների առիթ է դարձել, նրանք միմյանց հետ զրուցելիս դժգոհում էին, թե իրենց վեթինգի ենթարկողները պետք է հենց իրենք վեթինգի ենթարկվեն:


Առաջինը հայտնի դարձավ Նախշուն Տավարացյանի անունը, և նրա երդման ելույթի ժամանակ դատավոր Զարուհի Նախշքարյանը դուրս եկավ սենյակից, դուռը շրխկացրեց՝ նետելով՝ противно: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, թե ինչու, ինչից է դժգոհ, սակայն նա հրաժարվեց մեկնաբանել իր պահվածքի պատճառները»:

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao