Yerevan Perspectives International Music Festival
 

Ալեն Սիմոնյան. Խոսք չի կարող գնալ խափանման միջոցի փոփոխման մասին

Ալեն Սիմոնյան. Խոսք չի կարող գնալ խափանման միջոցի փոփոխման մասին
05.09.2019 | 12:10

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատության» հարցին՝ ՍԴ-ն հրապարակեց իր որոշումը, 35-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչեց, որը վերաբերում է քրեական հետապնդումը բացառող հիմքերին, իսկ 135-րդ հոդվածի երկրորդ մասը, որը վերաբերում է կալանքին, Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց, Դուք ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, արդյո՞ք սա նշանակում է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է կասեցվել, կարճվել, դադարեցվել, պատասխանել է.

«Սահմանադրական դատարանը 135-րդ հոդվածի 2-րդ մասը չի ճանաչել հակասահմանադրական, այսինքն խոսք չի կարող գնալ խափանման միջոցի փոփոխման մասին, բայց այնուամենայնիվ մենք պետք է սպասենք ամբողջական տեքստի հրապարակմանը։ Այս փուլում որևիցե ավելի մեկնաբանություն անել այսօրվա հրապարակված որոշման հետ կապված՝ ճիշտ չի ոչ իրավաբանորեն, ոչ էլ բոլոր առումներով, որովհետև կարող է այնպես ստացվել, որ հակառակ մեկնաբանությունը լինի։ Հարցին՝ եթե պարզվի, որ ՍԴ որոշումը նշանակում է, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի Քոչարյանի նկատմամբ, որո՞նք պետք է լինեն իշխանության քայլերը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ես չեմ կարող ապրիորի ինչ-որ բաների մասին խոսել, երբ կլինի, այդ ժամանակ կքննարկենք և վերջիվերջո ես քաղաքական գործիչ եմ և քաղաքական գնահատականներ կարող եմ տալ, իսկ այս փուլում քրեական գործին քաղաքական գնահատական տալը անշնորհակալ գործ է»։ Նա գտնում է, որ դատական համակարգում եղած խնդիրներն իրենց ստվերը նետելու են այս որոշման վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումով. «Այսինքն Հրայր Թովմասյանի պարագայում ես, անկեղծ ասած, վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիները վստահություն չունեն Սահմանադրական դատարանի այսօրվա գործող նախագահի նկատմամբ և ընդհանրապես իր գործողությունների։ Չենք մոռանում, որ Հրայր Թովմասյանը եղել է այն մարդը, որը Մարտի 1-ի շնորհիվ եկել է իշխանության, ինքը էն մարդն է, որը փաստացի Մարտի 1-ի դեպքերի իրավահաջորդն է հանդիսացել և դրա շնորհիվ դարձել է թե՛ պատգամավոր, դրա շնորհիվ դարձել է Սահմանադրական դատարանի նախագահ և այլն։ Նա չէր կարող հանդիսանալ մի մարդ, որը էդ իրադարձությունների հետ կապված այսօր որոշում պետք է կարդար և իր նկատմամբ վստահության կատարյալ բացակայություն գոյություն ունի այսօր թե՛ ինձ մոտ որպես Ազգային ժողովի պատգամավոր, թե՛ հանրության մոտ, ես դա պնդում եմ»։

Դիտվել է՝ 217

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao