ReAnimania 2019
 

«Մե­սին հրա­շա­լի ֆուտ­բո­լիստ է, հնա­րա­վոր է, պատ­մու­թ­յան մեջ լա­վա­գույ­նը»

«Մե­սին հրա­շա­լի ֆուտ­բո­լիստ է, հնա­րա­վոր է, պատ­մու­թ­յան մեջ լա­վա­գույ­նը»
27.09.2019 | 01:51
Մի­լա­նում օ­րերս ՖԻ­ՖԱ-ն անց­կաց­րեց The Best մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյու­նը, ո­րը սկզբ­նա­վոր­վել է 2016 թվին: Մր­ցա­նակ­նե­րը շնորհ­վում են ան­ցած մր­ցաշր­ջա­նի ար­դյունք­նե­րով: Ան­վա­նա­կար­գե­րը բա­վա­կա­նին մե­ծա­թիվ են, հնա­րա­վո­րինս ընդ­գր­կում են ֆուտ­բո­լա­յին կյանքն իր ողջ ման­րա­մաս­նե­րի մեջ: Բնա­կա­նա­բար, ա­մե­նա­առանց­քա­յի­նը մնում է «Լա­վա­գույն ֆուտ­բո­լիստ» ան­վա­նա­կար­գը: Նա­խորդ տա­րի­նե­րին այն բա­ժին է հա­սել Մադ­րի­դի «Ռեա­լը» ներ­կա­յաց­նող ֆուտ­բո­լիստ­նե­րին: Այս ան­գամ հաղ­թող է ճա­նաչ­վել Լիո­նել Մե­սին (կա­նանց շր­ջա­նում այդ պատ­վին ար­ժա­նա­ցել է Մե­գան Ռա­պի­նոն, ով ներ­կա­յաց­նում է աշ­խար­հի չեմ­պիոն ԱՄՆ հա­վա­քա­կանն ու ա­ռաջ­նու­թյան ար­դյուն­քով էլ է ե­ղել լա­վա­գույ­նը), թե­պետ շա­տերն էին կար­ծում, որ ա­ռա­վել հա­վա­նա­կան թեկ­նա­ծուն «Լի­վեր­պու­լի» պաշտ­պան Վիր­ջիլ վան Դեյկն էր: Խնդ­րո առն­չու­թյամբ լսենք նրա խոսքն ու անց­նենք ա­ռաջ. «Մար­դիկ քվեար­կել են, նրանք ընտ­րել են Մե­սիին: Ես մոտ էի: Չեմ կար­ծում, որ մեր խա­ղե­րը կա­րե­լի է հա­մե­մա­տել: Նա հար­ձակ­վող է, ես՝ պաշտ­պան: Մե­սին հրա­շա­լի ֆուտ­բո­լիստ է, հնա­րա­վոր է, պատ­մու­թյան մեջ լա­վա­գույ­նը: Ես շատ ու­րախ եմ նրա հա­մար, ընդ­հան­րա­պես վհատ­ված չեմ: Ես ար­դեն ա­սել եմ, որ թի­մա­յին տիտ­ղոս­ներն ինձ հա­մար ա­վե­լի կարևոր են, իսկ այդ տիտ­ղոսն ըն­դա­մե­նը բո­նուս է»:
Եվ այ­դու­հան­դերձ, տիտ­ղոս­նե­րից ան­մասն չի մնա­ցել «Լի­վեր­պու­լը»: Լա­վա­գույն դար­պա­սա­պահ է ճա­նաչ­վել Ա­լի­սո­նը, ով նաև Բրա­զի­լիա­յի ազ­գա­յին ընտ­րա­նու հիմ­նա­կան դար­պա­սա­պահն է, իսկ «Լա­վա­գույն մար­զիչ» ան­վա­նա­կար­գում նա­խա­պատ­վու­թյու­նը տր­վել է Յուր­գեն Կլո­պին, ով անգ­լիա­կան այս ա­կում­բը դարձ­րեց Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի գա­վա­թի տի­րա­կալ: Կա­նան­ցից «Լա­վա­գույն մարզ­չի» տիտ­ղո­սը բա­ժին է հա­սել Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ Ջիլ Է­լի­սին:
Չգ­նա­լով բո­լոր տիտ­ղոս­նե­րի տի­րա­կալ­նե­րին ներ­կա­յաց­նե­լու ճա­նա­պար­հով՝ մի ման­րա­մասն էլ վկա­յա­կո­չենք, ո­րը բա­վա­կա­նին նուրբ շեր­տեր ու­նի իր մեջ: Մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյա­նը բնա­կա­նա­բար հրա­վիր­ված էր Ժո­զե Մոու­րի­նյոն, ում աշ­խար­հը ճա­նա­չում է որ­պես բա­ցա­ռի­կի ու անկ­րկ­նե­լիի՝ նկա­տի ու­նե­նա­լով ոչ միայն նրա մարզ­չա­կան նվա­ճում­նե­րը, այլև բնա­վո­րու­թյան ինք­նա­տի­պու­թյու­նը: Նրա բա­ցա­ռի­կու­թյան լավ էլ ակն­հայտ շեշ­տադ­րումն ու­ներ հան­դի­սա­վա­րի հար­ցը, թե այլ­մո­լո­րա­կա­յին­նե­րի հետ պայ­քա­րում կու­զե­նա՞ր մար­զել Երկ­րագն­դի հա­վա­քա­կա­նը, ին­չին Բա­ցա­ռի­կը պա­տաս­խա­նել է. «Ես կար­ծում եմ, որ ՖԻ­ՖԱ-ն թույլ չի տա հա­մա­տե­ղում (ակն­հայ­տո­րեն նկա­տի ու­նի Կլո­պի պա­րա­գան՝ Մ.Հ.): Այն­պես որ, ձեզ անհ­րա­ժեշտ կլի­նի ձեռ­քի տակ գործ չու­նե­ցող մար­զիչ: Կա­պե­լո­յի կամ Զե­նիի նման: Սա­կայն ես էլ եմ թեկ­նա­ծու»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao