ReAnimania 2019
 

Խա­ղա­դաշ­տում ֆուտ­բո­լա­յին գե­րա­կումբ­ներն են

Խա­ղա­դաշ­տում ֆուտ­բո­լա­յին  գե­րա­կումբ­ներն են
01.10.2019 | 02:50

Եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի ա­ռաջ­նու­թյուն­նե­րի ան­ցած հան­գս­տյան օ­րե­րի տու­րը դար­ձյալ եվ­րո­պա­կան խա­ղար­կու­թյուն­նե­րին ըն­դա­ռաջ էր, այդ իսկ պատ­ճա­ռով իր տրա­մա­բա­նու­թյամբ ա­ռօ­րեա­կան­նե­րից փոքր-ինչ տար­բեր­վող, թե­պետ ֆուտ­բո­լա­յին գե­րա­կումբ­ներն ու­նեն ամ­րու­թյան այն­պի­սի զգա­լի պա­շար, որ ի­րենց կա­րող են թույլ տալ գեր­լա­րու­մով պայ­քա­րել միան­գա­մից մի քա­նի ճա­կա­տով։ Այս ան­գամ տու­րի ար­դյունք­նե­րը ներ­կա­յաց­նենք ա­ռա­ջին ե­ռյակ­նե­րի մա­կար­դա­կով:

ԱՆԳ­ԼԻԱ
Ա­ռա­ջին ե­րեք հո­րի­զո­նա­կան­նե­րը մնա­ցին ի­րենց նախ­կին տե­րե­րով, քան­զի ե­ռյա­կը միա­վոր­նե­րի կո­րուստ չի ար­ձա­նագ­րել։ «Լի­վեր­պուլն» ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Շևիլ­դին», հյու­րըն­կալ­վե­լիս «Ման­չեստր Սի­թին» գե­րա­զան­ցել է «Է­վեր­տո­նին»՝ 3։1, «Լես­տե­րը» 5։0 ան­պատ­վա­բեր հաշ­վով թն­դա­նո­թա­հա­րել է «Նյու­քաս­լին»։ «Լի­վեր­պուլն» ու­նի 21 միա­վոր, «Ման­չեստր Սի­թին»՝ 16, «Լես­տե­րը»՝ 14։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Մադ­րի­դյան դեր­բին «Աթ­լե­տի­կո­յի» ու «Ռեա­լի» միջև ա­վարտ­վեց գո­լա­զուրկ ոչ-ո­քիով, ին­չը, սա­կայն, հյու­րե­րին հնա­րա­վո­րու­թյուն տվեց 15 միա­վո­րով բարձ­րա­նալ մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան։ Երկ­րորդ հո­րի­զո­նա­կան բարձ­րա­ցավ նվա­զա­գույն հաշ­վով տնա­յին խա­ղում «Լե­գա­նե­սի» նկատ­մամբ հաղ­թա­նակ տո­նած «Գրա­նա­դան»։ Նրա պես 14 միա­վոր ու­նի նաև «Աթ­լե­տի­կոն»։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Բուն­դես­լի­գա­յում ե­ղավ ա­ռա­ջա­տա­րի փո­փո­խու­թյուն։ Դա կա­տար­վեց ի հա­շիվ ար­տագ­նա­յում «Պա­դեր­բոռ­նի» նկատ­մամբ «Բա­վա­րիա­յի» տո­նած հաղ­թա­նա­կի՝ 3։2, ու սե­փա­կան հար­կի տակ «Շալ­կեից» «Լայպ­ցի­գի» կրած պար­տու­թյան՝ 3։1։ Նո­րու­թյուն կա և եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, այս­տեղ է հան­գր­վա­նել «Ֆրայ­բուր­գը», ո­րը հաղ­թա­կան մր­ցե­լույթ է ու­նե­ցել Դյու­սել­դոր­ֆում՝ 2։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­լով «Ֆոր­տու­նա­յին»։ «Բա­վա­րիա­յի» ան­վան դի­մաց 14 միա­վոր է, «Լայպ­ցիգն» ու «Ֆրայ­բուրգն» ու­նեն մե­կով պա­կաս։ Ի դեպ, նրան­ցից զատ 13 միա­վոր է վաս­տա­կել ևս ե­րեք թիմ։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Սկու­դե­տեի միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րը շա­րու­նա­կում է մնալ պար­տու­թյուն դեռևս չճա­շա­կած «Ին­տե­րը»։ Ի­րենց հեր­թա­կան ե­րեք միա­վո­րը Կոն­տեի սա­նե­րը շա­հել են «Սամ­դո­րիա­յի» հետ ար­տագ­նա խա­ղում՝ 3։1։ Երկ­րորդ տե­ղում շա­րու­նա­կում է մնալ «Յու­վեն­տու­սը»։ Տնա­յին խա­ղում «ծեր սի­նյո­րան» եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան է մատ­նել ՍՊԱԼ-ին։ Ե­ռյա­կը եզ­րա­փա­կում է ար­տագ­նա­յում գո­լա­ռատ հան­դի­պում ու­նե­ցած «Ա­տա­լան­տան». նրա մր­ցա­կիցն է ե­ղել «Սա­սուո­լոն»։ «Յու­վեն­տուսն ու­նի» 16, «Ա­տա­լան­տան»՝ 13 միա­վոր։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Նո­րից նվա­զա­գույն հաշ­վով է կա­րո­ղա­ցել հաղ­թա­նա­կի հաս­նել «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» ¥հյու­րըն­կալ­վե­լիս պար­տու­թյան է մատ­նել «Լիո­նին»¤, ու նո­րից այդ հաղ­թա­կան գո­լը հե­ղի­նա­կել է Նեյ­մա­րը։ Չնա­յած «Ա­միե­նի» հետ տնա­յին խա­ղում ու­նե­ցած ոչ-ո­քիին՝ 1։1, «Ան­ժը» կա­րո­ղա­ցել է մնալ երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Նրա պես 16 միա­վոր ու­նի և «Նան­տը», որն ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան է հա­սել «Լիո­նի» նկատ­մամբ։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao