Յուր­գեն Կլո­պի հրե­շա­վոր մե­քե­նան

Յուր­գեն Կլո­պի հրե­շա­վոր մե­քե­նան
11.10.2019 | 02:26

Ե­րեկ­վա­նից Եվ­րա­սիա աշ­խար­հագ­րա­կան տա­րած­քում ո­րա­կա­վոր­ման փու­լի մա­կար­դա­կով մեկ­նար­կեց ֆուտ­բո­լի ազ­գա­յին հա­վա­քա­կան­նե­րի հեր­թա­կան տու­րը: Միան­գա­մայն հաս­կա­նա­լի է, որ նման խո­շոր ի­րա­դար­ձու­թյու­նը մենք բաց չենք թող­նի ու հնա­րա­վո­րինս ամ­բող­ջա­կան կանդ­րա­դառ­նանք, մա­նա­վանդ որ մեր ընտ­րա­նին էլ է մաս­նա­կից­նե­րի թվում, իսկ մինչ այդ օգտ­վենք ա­ռի­թից ու անդ­րա­դառ­նանք հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի թերևս ա­մե­նաու­շագ­րավ ա­ռաջ­նու­թյա­նը՝ պրե­միեր լի­գա­յին:

Ար­դեն ա­սել ենք, որ տնա­յին վեր­ջին խա­ղում, ի հա­շիվ Ա­դամ Տրաո­րեի եր­կու գո­լի, «Ման­չեստր Սի­թին» 0:2 հաշ­վով զի­ջեց «Վուլ­վեր­հեմպ­տո­նին» ու «Լի­վեր­պու­լից» ար­դեն հետ է ութ միա­վո­րով: Սար­սա­փե­լի է ան­գամ մտա­ծե­լը, որ այս­քան կարճ տա­րա­ծու­թյու­նում (դր­սում ըն­դա­մե­նը հոկ­տեմ­բերն է՝ ամս­վա սկիզ­բը) երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նը փոխ­չեմ­պիո­նից այդ­քան զգա­լիո­րեն հետ է մնում, սա­կայն ե­կեք տես­նենք, թե դա ինչ­պես ե­ղավ:
Հոկ­տեմ­բե­րի 5-ին սե­փա­կան հար­կի տակ «Լի­վեր­պու­լը» «Լես­տե­րի» հետ բա­վա­կա­նին ծանր հան­դի­պու­մը գլո­րում էր իր հա­մար ոչ ցան­կա­լի խա­ղաղ հան­գր­վան (հա­շի­վը 1:1 էր), երբ Սա­դիո Մա­նեն գն­դա­կը խլեց Օլբ­րայ­տո­նից, մտավ տու­գա­նա­յին, ոտ­քե­րին ստա­ցավ հար­ված, ու դի­մա­կա­յու­թյան մր­ցա­վարն ան­մի­ջա­պես ցույց տվեց տասն­մեկ­մետ­րա­նո­ցի նշա­կե­տը: Միլ­ներն անվ­րեպ էր, ու լի­վեր­պու­լյան հան­դի­սա­տե­սը ցն­ծաց խենթ ե­րա­նու­թյան մեջ:
Այս հան­դիպ­ման ար­դյուն­քից ա­վե­լի քան տե­ղե­կաց­ված ու չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քում իր հիմ­նա­կան մր­ցակ­ցից հինգ միա­վո­րով հետ մնա­ցող «Ման­չեստր Սի­թին» հա­ջորդ օ­րը դուրս է գա­լիս խա­ղա­դաշտ ու լի­նում է այն, ին­չը վերն ար­դեն ա­սել ենք:
Սկզ­բուն­քո­րեն ե­ղա­ծին կա­րե­լի էր ու­շադ­րու­թյուն չդարձ­նել, ե­թե պատ­մու­թյան մեջ այն իր նա­խա­դեպն ու­նե­նար: 27 մր­ցաշր­ջա­նում լոկ հինգ ան­գամ է ե­ղել, որ ութ տու­րի հաշ­վար­կով ա­ռա­ջին և երկ­րորդ տե­ղե­րում գտն­վող թի­մե­րի կտր­վա­ծու­թյու­նը մեկ­մե­կուց ե­ղել է չորս ու ա­վե­լի միա­վոր, իսկ ռե­կորդն ար­ձա­նագր­վել է 2005-2006 մր­ցաշր­ջա­նում, երբ Ժո­զե Մոու­րի­նիո­յի գլ­խա­վո­րած «Չել­սին» առջևում է ե­ղել վեց միա­վո­րի ա­ռա­վե­լու­թյամբ:
Մեկ­նար­կած մր­ցաշր­ջա­նի ութ խա­ղում «Լի­վեր­պու­լը» տո­նել է ութ հաղ­թա­նակ: Թի­մը նման ցու­ցա­նիշ վեր­ջին ան­գամ ու­նե­ցել է 1990-1991-ին, սա­կայն այն ժա­մա­նակ զբա­ղեց­նում էր երկ­րորդ տե­ղը՝ ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի զի­ջե­լով «Ար­սե­նա­լին»:
Ար­դեն հա­ջորդ տու­րում «մեր­սի­սայդ­ցի­նե­րը» կա­րող են կրկ­նել «ազն­վա­կան­նե­րի» ռե­կոր­դը, ե­թե հաղ­թեն այս պա­հի դրու­թյամբ 12-րդ տե­ղում ըն­թա­ցող «Ման­չեստր Յու­նայ­թե­դին», ո­րը դուրս թռ­չե­լու գո­տում գտն­վող թի­մե­րի նկատ­մամբ ու­նի ըն­դա­մե­նը եր­կու միա­վո­րի ա­ռա­վե­լու­թյուն: Այդ հաղ­թա­նա­կը միան­գա­մից կն­շա­նա­կի մեկ ռե­կոր­դի թար­մա­ցում ու մե­կի կրկ­նու­թյուն, սա­կայն ե­կեք հաշ­վար­կի մեջ ա­ռանձ­նա­պես ա­ռաջ չանց­նենք, մա­նա­վանդ որ այդ հան­դի­պու­մը սա­րե­րի հետևում չէ:
Մի եր­կու վի­ճա­կագ­րու­թյուն էլ:
Ե­թե նա­խորդ մր­ցաշր­ջանն էլ հաշ­վենք, Յուր­գեն Կլո­պի գլ­խա­վո­րած թի­մի հաղ­թա­կան սե­րիան ձգ­վում է ար­դեն 17 խաղ: Ա­վե­լին ու­նե­ցել է եր­կու թիմ՝ «Ման­չեստր Սի­թին» (2017 թ.) ու «Բա­վա­րիան» (2013-2014 թթ.): Պրե­միեր լի­գա­յում «Լի­վեր­պու­լը» հա­վե­լյալ ժա­մա­նա­կում հե­ղի­նա­կել է 34 գոլ, ինչն ա­ռար­կայ­նո­րեն խո­սում է այն մա­սին, որ այս թի­մը պայ­քա­րում է մինչև վեր­ջին վայր­կյա­նը: Այս ցու­ցա­նի­շը նվա­զա­գույնն ին­նով ա­վե­լի է ցան­կա­ցած թի­մի ու­նե­ցա­ծից:
Այդ 34-ից ու­թը ե­ղել է գեր­մա­նա­ցի մաս­նա­գե­տի ղե­կա­վար­ման տա­րի­նե­րին: Մի­ջան­կյալ ա­սենք, որ հա­վե­լյալ ժա­մա­նա­կում թի­մը չորս ան­գամ էլ հա­վա­սա­րեց­րել է դի­մա­կա­յու­թյան հա­շի­վը՝ խու­սա­փե­լով վե­րա­հաս պար­տու­թյու­նից:
Այս տա­րի Կլոպն ար­դեն ա­ռիթ է ու­նե­ցել թի­մը գնա­հա­տե­լու որ­պես մեն­թալ հս­կա­նե­րի ու մեն­թալ հրեշ­նե­րի թիմ: Այս վեր­ջին մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում «մեր­սի­սայդ­ցի­նե­րը» ծանր հաղ­թա­նակ են տո­նել Շեֆիլ­դում, պատ­վով են դուրս ե­կել Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում «Զալց­բուր­գի» հետ դի­մա­կա­յու­թյու­նից (3:0 հաշ­վով հաղ­թե­լու պայ­ման­նե­րում մր­ցակ­ցին թույլ են տվել հա­վա­սա­րեց­նել հա­շի­վը, սա­կայն վերջ­նա­հաղ­թա­նակն ի­րենցն է ե­ղել՝ 4:3), ու այս վեր­ջի­նը՝ «Լես­տե­րի» նկատ­մամբ ծան­րա­գույն հաղ­թա­նա­կը:
Եվ այ­նուա­մե­նայ­նիվ, նյութն ա­վար­տենք «Ման­չեստր Սի­թիի» մա­սին վկա­յա­կո­չում­նե­րով, քա­նի որ հենց այս է մնում «Լի­վեր­պու­լի» գլ­խա­վոր մր­ցա­կիցն ինչ­պես ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում, այն­պես էլ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում, որ­տեղ հիմ­նա­կան ֆա­վո­րիտ դի­տարկ­վող «Սի­թիի» կող­քին ու­րիշ հզոր­ներ էլ կան:
Ամ­ռա­նը «քա­ղա­քաբ­նակ­նե­րը» հզոր հա­մալրում ու­նե­ցան: Ձեռք բե­րե­լով Ռոդ­րիին, Կան­սե­լուին ու Ան­խե­լի­նո­յին՝ Գվար­դիո­լան փա­կեց թի­մի պրոբ­լե­մա­յին ճեղ­քե­րը, սա­կայն, այ­սու­հան­դերձ, ման­չես­տր­ցի­նե­րը հասց­րել են մեկ­նար­կում եր­կու պար­տու­թյուն կրել ու ևս մեկն ա­վար­տել ոչ-ո­քի ար­դյուն­քով: Նկա­տենք, որ ան­ցած ողջ մր­ցաշր­ջա­նում թի­մը պարտ­վել է չորս ան­գամ և գրան­ցել եր­կու ոչ-ո­քի:
Ե­թե միա­վոր­նե­րի կտր­ված­քով ենք դի­տար­կում, 2013-ից հե­տո սա թի­մի վա­տա­գույն մեկ­նարկն է: Գվար­դիո­լա­յի «թա­գա­վո­րու­թյան» տա­րի­նե­րին ութ տու­րից հե­տո թի­մը մինչ այս հա­վա­քել է 19, 22, 20 միա­վոր, իսկ Մա­նուել Պե­լեգ­րի­նիի ժա­մա­նակ­նե­րից հաշ­ված՝ տնա­յին հան­դի­պու­մում ա­ռա­ջին ան­գամ պարտ­վեց չոր հաշ­վով:
Ի­րե­րի նման դրու­թյան պատ­ճառ­նե­րից մե­կը վնաս­վածք­ներն են: Թի­մը կորց­րել է իր հիմ­նա­կան պաշտ­պան­նե­րին: Լա­պոր­տան եր­կար ժա­մա­նա­կով է դուրս մնա­ցել պայ­քա­րից, Սթոուն­զը շարք կվե­րա­դառ­նա լոկ ամս­վա վեր­ջին:
Ան­ցած մր­ցաշր­ջա­նում «Լի­վեր­պու­լից» «քա­ղա­քաբ­նակ­նե­րի» ա­ռա­վե­լա­գույն հետ մնա­լը հա­սել է տա­սը միա­վո­րի: Այն ժա­մա­նակ վեր­ջին­նե­րիս հա­մար ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լուն մե­ծա­պես նպաս­տեց թի­մե­րի ա­ռե­րե­սու­մը: Այս ան­գամ նման առ­ճա­կա­տու­մը կլի­նի նո­յեմ­բե­րի 10-ին:
Ա­ռա­ջին առ­ճա­կա­տու­մը:
Կարճ ա­սած՝ ա­մեն ինչ այն­քան էլ միան­շա­նակ չէ: Սա­կայն մի բան ան­վի­ճե­լի է, որ պրե­միեր լի­գա­յում են գոր­ծում աշ­խար­հի թերևս եր­կու մե­ծա­գույն մար­զիչ­նե­րը, թե­պետ, ինչ­պես գի­տեք, մե­ծա­գույ­նը, լա­վա­գույնն ու առ­հա­սա­րակ «ա­գույն» վեր­ջա­ծան­ցով կազմ­ված բա­ռե­րը, հաս­կա­ցու­թյուն­նե­րը ե­զա­կի են լի­նում: Այն­պես որ՝ ե­թե այդ­պես ա­սես՝ չի լի­նի, ե­թե այդ­պես էլ չա­սես՝ նույն­պես չի լի­նի: Մնում է ռու­սի ա­սա­ծի պես դառ­նալ «չու­ժոյ պախ­մե­լի» զոհ ու էն աշ­խարհ գնա­լիս մե­ղա­վոր հո­գով կանգ­նել սուրբ Մես­րոպ Մաշ­տո­ցի ա­հեղ դա­տաս­տա­նի ա­ռաջ:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 1030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao