«Կեն­սագ­րու­թ­յուն չու­նե­ցող մար­դիկ գա­լիս են կա­ռա­վար­ման հա­մա­կարգ ու ստա­նում պարգևավ­ճար­ներ»

«Կեն­սագ­րու­թ­յուն չու­նե­ցող մար­դիկ գա­լիս են կա­ռա­վար­ման հա­մա­կարգ ու ստա­նում պարգևավ­ճար­ներ»
13.03.2020 | 01:53
Մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րը, երկ­րների տն­տե­սու­թյուն­նե­րը զգա­լի վնաս­ներ են կրում նավ­թի գնան­կու­մից, կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը փոր­ձում են հնա­րա­վոր ռիս­կե­րը չե­զո­քաց­նել, ա­մեն ինչ ա­նել, որ ի­րենց տն­տե­սու­թյուն­նե­րը քիչ վնաս­ներ ու­նե­նան։ Ինչ խոսք, Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը լույ­սի ա­րա­գու­թյամբ, հե­ղա­փո­խա­կան քայ­լե­րով զար­գա­նում է, նավ­թի գներն էլ մեզ ի՞նչ. ոչ նավթ ու­նենք, ոչ դարդ։ Դժ­վար է այլ կերպ նկա­րագ­րել մեր երկ­րի վար­չա­պե­տի վե­րա­բե­մունքն այս մար­տահ­րա­վեր­նե­րին։ Նրա ար­ձա­կուրդ գնա­լու փաս­տով ա­մեն ինչ աս­ված է։ Եվ այ­դուա­մե­նայ­նիվ ի՞նչ կա­րող է սպա­սել մեր տն­տե­սու­թյունն այս պայ­ման­նե­րում։ Տն­տե­սա­կան, և ոչ միայն, խն­դիր­նե­րի մա­սին զրու­ցել ենք ԵՊՀ պրո­ֆե­սոր, տն­տե­սա­գետ ԹԱ­ԹՈՒԼ ՄԱ­ՆԱ­ՍԵ­ՐՅԱ­ՆԻ հետ։ Մինչ այդ փոր­ձե­ցինք տն­տե­սա­գե­տից պար­զել, թե ին­չու է նավ­թի գինն ան­կում ապ­րում։
-Առն­վազն կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­մար սա պետք է անս­պա­սե­լի չլի­ներ, ո­րով­հետև ով­քեր գո­նե փոր­ձա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն ու­նեն, պետք է կան­խա­տե­սեին այս վի­ճա­կը,- նշեց Մա­նա­սե­րյա­նը։- Մենք դեռ 5 տա­րի ա­ռաջ կան­խա­տե­սել ենք և այդ մա­սին հրա­պա­րա­կել նաև լրատ­վա­մի­ջոց­նե­րով։ Տար­բեր պատ­ճառ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված նավ­թի և գա­զի գներն ընկ­նում են։ Ի­հար­կե, հնա­րա­վոր է փոքր է­պի­զոդ­նե­րով ո­րո­շա­կի բարձ­րա­նան, բայց հե­տո է­լի նվա­զե­լու են։ Միան­շա­նակ է՝ նավ­թի գի­նը հին մա­կար­դա­կին էլ եր­բեք չի վե­րա­դառ­նա։ Խն­դիրն այն է, որ մի քա­նի գոր­ծոն­ներ են միան­գա­մից աս­պա­րեզ ե­կել։ Նախ ած­խաջ­րա­ծին­նե­րի, հատ­կա­պես նավ­թի և գա­զի հան­դեպ նվա­զել է հա­մաշ­խար­հա­յին պա­հան­ջար­կը։ Նավթն ու­նի բազ­մա­թիվ մր­ցա­կից­ներ, որն ար­դեն նոր երևույթ չէ, ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին նավ­թի գի­նը, որ­պես քա­ղա­քա­կան և ռազ­մա­վա­րա­կան գոր­ծոն, է­լի է նվա­զե­լու։ Նավ­թը լի­նե­լու է է­ներ­գա­կիր­նե­րից մե­կը, ոչ թե գլ­խա­վո­րը, ինչ­պես տաս­նա­մյակ­ներ ե­ղել է։ Այս ի­մաս­տով սա ի բա­րե­բախ­տու­թյուն մեզ է և ի դժ­բախ­տու­թյուն մեր հարևան­նե­րի, ինչ­պես նաև մեր ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րոջ, ո­րի դիր­քե­րի թու­լա­ցու­մը մեր շա­հե­րից չի բխում։ Տեխ­նո­լո­գիա­նե­րի դա­րում գի­տու­թյունն ա­ռաջ է գնում, և նոր է­ներ­գա­կիր­ներ են հայ­տն­վում, նավ­թը վա­ղուց մր­ցա­կից­ներ ու­նի։ Այս ա­մե­նին ա­վե­լա­նում է ևս մեկ կարևոր խն­դիր. ար­դեն 10 տա­րի է՝ ԱՄՆ-ն ար­դյու­նա­հա­նում է իր թեր­թա­քա­րա­յին նավ­թը և ա­վան­դա­կան աղ­բյուր­նե­րից նավթ չգ­նե­լու փաս­տը ևս կարևո­րա­գույն խն­դիր է։ Տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ ԱՄՆ-ը ձեռք չի տվել իր ներ­քին պա­շար­նե­րին և օգ­տա­գոր­ծել է այլ եր­կր­նե­րի ըն­դեր­քի հարս­տու­թյու­նը։ Ե­թե հի­մա դի­տար­կենք, թե ինչ գնե­րով է ԱՄՆ-ն իր ներ­սում ար­դյու­նա­հա­նում նավ­թը, ա­պա դժ­վար չէ կան­խա­տե­սել, որ նավ­թի գնե­րը կա­րող են տե­սա­նե­լի ա­պա­գա­յում հաս­նել 15-20 դո­լա­րի։ Հե­տա­գա­յում հնա­րա­վոր է գնի փոքր բարձ­րա­ցում լի­նի, բայց անկ­ման մի­տումն ան­կա­սե­լի է։ Սա նաև այլ գոր­ծոն­նե­րով է պայ­մա­նա­վոր­ված։
-Ա­սա­ցիք, որ այս­պի­սի գնան­կու­մը կան­խա­տե­սե­լի էր, Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան պա­տաս­խա­նա­տու­ներն ու­նե՞ն նման ի­րա­վի­ճակ­նե­րում մշակ­ված գոր­ծո­ղու­թյուն­ներ, ռազ­մա­վա­րու­թյուն և դրանք տե­սա­նե­լի՞ են։
-Ինձ հայտ­նի չեն այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, մշակ­ված ռազ­մա­վա­րու­թյու­նը։ Կար­ծում եմ, նման բան չկա։ Մենք ժա­մա­նա­կին ոչ միայն կան­խա­տե­սել էինք այս գնան­կու­մը, այլև սցե­նար­ներ էինք մշա­կել, բայց վս­տահ եմ, որ դա հատ­կա­պես կա­ռա­վա­րու­թյան հա­մար հե­տաքր­քիր չէ։
-Դուք ներ­կա­յաց­րել եք կա­ռա­վա­րու­թյա­նը և բա­ցա­սա­կան ար­ձա­գա՞նք եք ստա­ցել։
-Իսկ ին­չու՞ պի­տի կա­ռա­վա­րու­թյուն գնանք և դա ներ­կա­յաց­նենք։ Կա­ռա­վա­րու­թյու­նը մեր տե­ղը շատ լավ գի­տի, նման սցե­նար­նե­րը պետք է պա­հան­ջարկ­ված լի­նեն, ինչ­պես ցան­կա­ցած ապ­րանք և ծա­ռա­յու­թյուն, որն իր գինն ու­նի։ Այլ բան է, որ մենք այդ ա­մե­նը կա­րող ենք նաև անվ­ճար տրա­մադ­րել, բայց դա ու­նե­նա­լու ցան­կու­թյուն է նաև պետք։ Կա­ռա­վա­րու­թյան նման ցան­կու­թյու­նը բա­ցա­կա­յում է։ Իսկ մենք չենք գնա կա­ռա­վա­րու­թյան մոտ ու խնդ­րենք, թե ձեզ կհե­տաք­րք­րի՞ այս կան­խա­տե­սու­մը։ Հի­մա էլ մենք ու­նենք սցե­նար­ներ, և ե­թե կա­ռա­վա­րու­թյու­նը ցան­կու­թյուն ու­նի օգտ­վե­լու դրան­ցից, կա­րող է հե­տաքր­քր­վել։ Սա էլ փոր­ձա­քար կա­րող է լի­նել։ Կա­րող եմ միան­շա­նակ ա­սել, որ նման հե­տաք­րք­րու­թյուն չի կա­րող լի­նել։ Այդ­պի­սի պատ­րանք­ներ չկան։
-Ո՞րն է Ձեր բա­ցատ­րու­թյու­նը, ին­չու՞ չեն ցան­կա­նում օգտ­վել այդ սցե­նար­նե­րից։
-Դա պետք է հարց­նել կա­ռա­վա­րու­թյու­նից։ Մենք մեր գործն ենք ա­նում, փոր­ձում ենք մեր երկ­րին օգ­տա­կար լի­նել, բայց այդ հարցն ինձ մի տվեք, ո­րով­հետև, բա­րե­բախ­տա­բար, ես կա­ռա­վա­րու­թյան ան­դամ չեմ։
-Մենք ու­նենք բազ­մա­թիվ տն­տե­սա­գետ­ներ, ո­րոնք տար­բեր հար­ցե­րի շուրջ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ են ներ­կա­յաց­նում, ինչ-ինչ հար­ցե­րում փոր­ձում ուղ­ղոր­դում­ներ ա­նել, բայց հայ­րե­նի կա­ռա­վա­րու­թյունն այդ ա­մե­նին ան­հա­ղորդ է, ին­չու՞։ Հի­շենք՝ Փա­շի­նյանն իշ­խա­նա­փո­խու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո ոչ թե ներ­սի տն­տե­սա­գետ­նե­րի նե­րու­ժը փոր­ձեց օգ­տա­գոր­ծել, այլ դր­սից տն­տե­սա­գե­տի հրա­վի­րել, որն այդ­պես էլ չե­կավ։
-Ի­րենց խն­դիրն է, թող դր­սից հրա­վի­րեն տն­տե­սա­գետ­ներ։ Բայց պետք է նաև տն­տե­սա­կան մշակ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րից օգտ­վե­լու ցան­կու­թյուն։ Անհ­րա­ժեշտ է խոր­քա­յին մո­տե­ցում, ան­հան­գս­տու­թյուն երկ­րի տն­տե­սու­թյան հան­դեպ։ Կա­ռա­վա­րու­թյու­նում ա­մեն հար­ցից տե­ղյակ մար­դիկ կան, ու այս մի­ջա­վայ­րում հա­վա­նա­բար փոր­ձա­գետ­նե­րի կա­րիք չկա։ Մենք ա­մեն օր աշ­խա­տում ենք տն­տե­սա­կան տար­բեր սցե­նար­նե­րի վրա, ո­րոնք բազ­մա­գոր­ծոն են և ըստ ի­րա­վի­ճա­կի, կա­րող են տար­բեր ըն­թացք ու­նե­նալ։
-Մի կող­մից փոր­ձա­գետ­նե­րի, տն­տե­սա­գետ­նե­րի հետ աշ­խա­տե­լու ցան­կու­թյուն չկա, մշակ­ված սցե­նար­նե­րից ան­գամ չեն ու­զում օգտ­վել, մյուս կող­մից էլ այս կա­ռա­վա­րու­թյան մշա­կած տն­տե­սա­կան լուրջ ծրագ­րե­րը չենք տես­նում։ Ի վեր­ջո, ո՞րն է մեր տն­տե­սու­թյան խն­դի­րը՝ կադ­րե՞­րը, թե՞ ծրագ­րե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը։
-Մենք լսում ենք վար­չա­պե­տից, օ­րի­նակ, այն­պի­սի ար­տա­հայ­տու­թյուն, թե ի­րեն այն­պի­սի բա­ներ են ներ­կա­յաց­նում, որ ու­զում է ի­րեն պա­տու­հա­նից դուրս նե­տի։ Չպետք է թող­նել, որ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը հաս­նի այդ վի­ճա­կին։ Վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կան­նե­րը ողջ տար­վա ըն­թաց­քում չեն կա­տար­վում, ու դրա­նից նա զայ­րա­նում, վր­դով­վում է։ Այս ա­մենն ինք­նին փաս­տում է կա­ռա­վա­րու­թյան ոչ ար­դյու­նա­վետ աշ­խա­տան­քի մա­սին։ Փա­շի­նյանն ան­ձամբ ինձ խնդ­րել է մշա­կել կոնկ­րետ խնդ­րի վե­րա­բե­րյալ մո­տե­ցում­ներ, բայց դրա հանձ­նու­մը վար­չա­պե­տին դար­ձավ անհ­նա­րին մի բան։ Իր օգ­նա­կան­նե­րը, տե­ղա­կա­լը, տն­տե­սա­կան բլո­կի խոր­հր­դա­կան­ներն ա­մեն ինչ ա­նում են, որ դրանք նրան չհաս­նեն։ Ի­րեն հար­գող փոր­ձա­գե­տը նման մեկ-եր­կու փոր­ձից հե­տո կդա­դա­րի ջանք գոր­ծադ­րել, որ այդ փաս­տա­թուղ­թը տեղ հաս­նի։ Գու­ցե կան այլ փոր­ձա­գետ­ներ, ո­րոնք ա­մեն օր կա­ռա­վա­րու­թյա­նը կփոր­ձեն սի­րա­շա­հել, կամ վայ տն­տե­սա­գետ­նե­րի մի ստ­վար զանգ­ված, որ ան­գամ ա­մո­թա­լի բա­ներ էր տպագ­րում, որ դուր գա վար­չա­պե­տին կամ նա­խա­րար­նե­րին։ Բայց այն­տեղ էլ հաս­կա­ցել են, որ դա ըն­դա­մե­նը շոու է։ Մենք այն­քան փոքր հա­սա­րա­կու­թյուն ենք ու ա­ռա­վել փոքր փոր­ձա­գի­տա­կան հան­րույթ, որ բո­լո­րը գի­տեն, թե ով ով է։ Ով է աշ­խա­տող մե­ղու­նե­րի շար­քում, ով՝ բո­ռե­րի։ Ցան­կու­թյան դեպ­քում հան­գիստ կա­րե­լի է մո­բի­լի­զաց­նել այդ նե­րու­ժը։ Դր­սից էլ կա­րող են փոր­ձա­գետ­նե­րի հրա­վի­րել, բայց նախ պի­տի վս­տահ լի­նեն, որ ներ­սի նե­րու­ժը սպառ­ված է կամ բա­վա­րար օգ­տա­գործ­ված։ Վատ կադ­րեր ու­նե­նա­լու հան­գա­ման­քը վար­չա­պե­տի խն­դիրն է, քա­նի որ նա է իր շուր­ջը հա­վա­քել այդ­պի­սի նա­խա­րար­նե­րի, խոր­հր­դա­կա­նի, փոխ­վար­չա­պե­տի, ո­րոնք ա­վե­լի շատ խո­սում են, ի­րենց շա­հե­րը սպա­սար­կում ու ի­րենց խն­դիր­նե­րը լու­ծում, քան մտա­հոգ­ված են Հա­յաս­տա­նի վի­ճա­կով։ Ես էլ մեծ ցան­կու­թյուն չու­նեմ նման­նե­րի հետ շփ­վե­լու։
-Ե­թե լսենք իշ­խող ու­ժի տն­տե­սա­գետ­նե­րին, մաս­նա­վո­րա­պես «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ­նե­րին, Հա­յաս­տա­նում տն­տե­սա­կան կյան­քը բուռն զար­գա­նում է։ Ձեր դի­տար­կու­մը։
-Ես այդ խմ­բակ­ցու­թյան ըն­դա­մե­նը մեկ տն­տե­սա­գե­տի գի­տեմ, որն ու­նի տն­տե­սու­թյան վե­րա­բե­րյալ բա­վա­րար գի­տե­լիք­ներ։ Բաբ­կեն Թու­նյա­նը, որն իմ ու­սա­նողն է ե­ղել և կա­րող է վեր­լու­ծու­թյուն ա­նել ու հաս­կա­նալ ի­րա­վի­ճա­կը։ Բայց նրան օգ­նու­թյուն է պետք, ես այդ խմ­բակ­ցու­թյու­նում ու­րիշ վառ ար­տա­հայտ­ված տն­տե­սա­գետ չեմ ճա­նա­չում։ Այդ մար­դիկ պետք է որ­պես տն­տե­սա­գետ ի­րենց դրսևո­րած լի­նեն, որ կա­րո­ղա­նաս նրանց ա­ռանձ­նաց­նել։ Կան նաև նախ­կին­ներ, ո­րոնք այ­սօր կուրծք են ծե­ծում, թե մեզ հնա­րա­վո­րու­թյուն տվեք, այս­պես կա­նենք։ Ժա­մա­նա­կին ան­գամ եր­կիր են ղե­կա­վա­րել ու տա­պա­լել են ա­մեն ինչ։ Ողջ իշ­խա­նու­թյու­նում կան մեկ-եր­կու ոչ թե հան­ճա­րեղ, այլ ա­դեկ­վատ տն­տե­սա­գետ­ներ, ո­րոնց հետ կա­րող եք զրու­ցել։ Մենք չու­նենք թիմ։ Իսկ նրանք, ով­քեր զբա­ղեց­նում են տն­տե­սա­կան բլո­կի պաշ­տոն­նե­րը, մոտ չեն թող­նում կա­յա­ցած­նե­րին, որ­պես­զի ի­րենք չկոր­ծան­վեն։ Հի­մա նրանք մի կերպ կա­րո­ղա­ցել են հաս­նել ման­դա­տի, մի փոքր ա­թո­ռի­կի։ Ի­րենք դո­ղէ­րոց­քի մեջ են, ինչ­պե՞ս հաշ­վի նս­տեն նոր­մալ կա­յա­ցած մաս­նա­գետ­նե­րի հետ։ Ե­թե իշ­խա­նու­թյունն ու­նի հա­մար­ձա­կու­թյուն, ոչ ա­մե­նա­բարձր մա­կար­դակ­նե­րում, գո­նե մի­ջին օ­ղա­կում պետք է մր­ցույ­թով թիմ հա­վա­քի։ «Մր­ցույթ» բա­ռը վա­խեց­նում է նրանց։ Որ օ­րը այդ ինս­տի­տու­տը կի­րառ­վի Հա­յաս­տա­նում, այդ օր­վա­նից կսկ­սեմ վս­տա­հել կա­ռա­վա­րու­թյա­նը։ Հի­մա սփյուռ­քի գծով հանձ­նա­կա­տա­րը վար­չա­պե­տի հետ ա­սում են, թե սփյուռ­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին կա­ռա­վա­րու­թյու­նում աշ­խա­տան­քի մր­ցույթ ենք հայ­տա­րա­րում։ Ի՞նչ է, ներ­սում մր­ցույթ հայ­տա­րա­րելն ար­գել­վա՞ծ է։ Ար­ժա­նի­նե­րին կա­ռա­վա­րու­թյուն բե­րելն ար­գել­վա՞ծ է, այդ­պի­սի մար­դիկ չկա՞ն, մա­հա­ցե՞լ են։ Ա­մոթ է, այդ­պես չի կա­րե­լի։
-Ա­սել է՝ այս կա­ռա­վա­րու­թյու­նու՞մ էլ ԽԾԲ հայտ­նի մե­թոդն է աշ­խա­տում։
-ԽԾԲ չէ, սա խայ­տա­ռա­կու­թյուն է, գոր­ծում է կո­ռուպ­ցիա­յի ինս­տի­տու­տը։ Որ ա­սում են, թե կո­ռուպ­ցիա չկա, ես չեմ հա­վա­տում։ Կո­ռուպ­ցիան ոչ միայն փող տալն է, այլև ծա­նո­թին, մեր­ձա­վո­րին բե­րե­լը իշ­խա­նու­թյան, ո­րոնք եր­կիրն ու ժո­ղովր­դին փոր­ձա­դաշտ են դարձ­նում։ Սա ևս կո­ռուպ­ցիա­յի դրսևո­րում է՝ օգ­տա­գոր­ծում են ի­րենց դիր­քը նշա­նա­կում­ներ ա­նե­լու հա­մար։ Կեն­սագ­րու­թյուն չու­նե­ցող մար­դիկ գա­լիս են կա­ռա­վար­ման հա­մա­կարգ ու ստա­նում պարգևավ­ճար­ներ։ ՈՒ­զում եմ այդ նշա­նա­կող­նե­րին հարց­նել՝ ի­րենք փո­ղո­ցից պա­տա­հա­կան մար­դու ձեռ­քը կբռ­նեի՞ն ու ի­րենց տան վե­րա­նո­րո­գու­մը նրանց կվս­տա­հեի՞ն։ Չեք ա­նի, չէ՞։ Կհարց­նեիք, թե փորձ ու­նի-չու­նի, ձեռ­քը վր­ձին վերց­րե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ հի­մա պե­տա­կան ա­պա­րատ են լց­վում մար­դիկ, ո­րոնք բա­ցար­ձակ փորձ, կեն­սագ­րու­թյուն չու­նեն։ Մի գաղտ­նիք էլ ա­սեմ. ո­րոշ մարդ­կանց, ո­րոնք բա­վա­րար փորձ չու­նեն քաղ­ծա­ռա­յո­ղի մր­ցույ­թով անց­նե­լու հա­մար, բե­րում են խոր­հր­դա­կան կամ հա­յե­ցո­ղա­կան այլ պաշ­տո­նի ու նրանց ա­վե­լի շատ են պարգևավ­ճար­ներ տա­լիս։ Սա ի՞նչ է, կո­ռուպ­ցիա չէ՞, երբ որևէ հար­կա­տուի կար­ծիք չհարց­նե­լով, բազ­մա­մի­լիոն պարգևավ­ճա­րում­ներ են տր­վում։ Ես կողմ եմ աշ­խա­տո­ղին մո­տի­վաց­նե­լուն, պարգևավ­ճար­ներ տա­լուն, բայց ար­ժա­նի­նե­րին։ Խն­դիր պի­տի ձևա­կերպ­վի, ու ե­թե այդ մար­դիկ դա կա­րող են լու­ծել, պետք է քա­ջա­լե­րել։ Սա­կայն նախ և ա­ռաջ պետք է բո­լորն ի­րենց աշ­խա­տա­վար­ձը վաս­տա­կեն, այ­սինքն՝ աշ­խա­տան­քի դի­մաց վարձ ստա­նան։ Իսկ բազ­մա­թիվ են այն­պի­սի­նե­րը, ո­րոնք աշ­խա­տան­քի չեն գնում և աշ­խա­տա­վարձ են ստա­նում, օգտ­վում են պե­տա­կան բա­րիք­նե­րից գու­մա­րած պարգևավ­ճա­րից։ Սա տա­նում է դե­պի այ­լա­սե­րում, հան­րա­յին կա­ռա­վար­ման տե­սան­կյու­նից սա հան­գեց­նում է կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի կազ­մա­լուծ­մա­նը։ Սրա­նից հե­տո ոչ մե­կին չեք կա­րող մո­տի­վաց­նել, որ գի­տե­լիք ու­նե­նա, աշ­խա­տանք և ըստ դրա վար­ձատ­րում։ Հի­մա Դուք խո­սում եք պրո­ֆե­սո­րի հետ, ինչ­պե՞ս այդ պրո­ֆե­սո­րը մտ­նի լսա­րան և իր ու­սա­նո­ղին մո­տի­վաց­նի, որ տն­տե­սա­գի­տա­կան գի­տե­լիք­ներ ստա­նա և իր կյան­քում ա­ռա­ջըն­թաց ու­նե­նա։ Ինձ անձ­նա­պես կա­րող են վս­տա­հել, բայց ինս­տի­տու­ցիո­նալ ա­ռու­մով խն­դիր կա, դժ­վար կլի­նի հա­մո­զել, որ գի­տե­լիքն ուժ է և ա­ռաջ պի­տի շարժ­վել դրա­նով։ Ի­րենք կա­րող են բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ բե­րել, որ շաուր­մա սար­քո­ղից սկ­սած բալ­գար­կա նո­րո­գո­ղով վեր­ջաց­րած «բարձր դիրք» ու­նեն կա­ռա­վա­րու­թյու­նում։ Սա խա­թա­րում է կա­ռա­վար­ման ողջ տրա­մա­բա­նու­թյու­նը։
-Մեր երկ­րում շատ բան չի փոխ­վում և խն­դիր­նե­րը տե­ղում են մնում այն պատ­ճա­ռով, որ ոչ ճիշտ մար­դի՞կ են հայ­տն­վում իշ­խա­նու­թյու­նում։ Ի վեր­ջո, ին­չու՞ մեր տն­տե­սու­թյու­նը չի զար­գա­նում։
-Բուն պատ­ճա­ռը պետք է փնտ­րել ազն­վու­թյան ու պար­կեշ­տու­թյան բա­ցա­կա­յու­թյան մեջ։ Պետք է ժո­ղովր­դի հետ ազ­նիվ լի­նել։ Ե­թե ինչ-որ բան հան­րահռ­չակ­վում է, պետք է այդ խոս­քե­րին տեր կանգ­նել։ Չի կա­րե­լի այ­սօր մի բան ա­սել, վաղն այլ ու ա­սել, թե ին­չու մեզ չեք հա­վա­տում, չեք վս­տա­հում։ Եվ հան­րու­թյու­նը, և ա­ռա­վե­լա­պես իշ­խա­նու­թյու­նը բա­ռի ար­ժե­քը մո­ռա­ցել են, ու­շադ­րու­թյուն չեն դարձ­նում ի­րենց ար­տա­հայ­տած մտ­քե­րին։ Բա­ռերն ու­նեն ոչ միայն ի­մաստ, այլև է­ներ­գե­տի­կա։ Բա­ռե­րով են նաև չա­փում մար­դու ար­ժե­քը, ինչ բա­ռեր ընտ­րեց ու որ­քա­նով այդ բա­ռե­րին մնաց հա­վա­տա­րիմ։
-Այս եր­կու տար­վա ըն­թաց­քում այն­քան խոս­տում­ներ լսե­ցինք, այն­քան տա­րա­տե­սակ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ե­ղան, որ այս խառ­նաշ­փո­թում շատ չե՞ն չորն ու թացն ի­րար խառն­ված։
-Ոչ միայն խոս­տում­ներ, այլև օ­դի մեջ կրա­կոց­ներ։ ՈՒ­զում եմ հաս­կա­նալ, լավ, ըն­դու­նենք, որ ՀՀԿ-ն Հա­յաս­տա­նի թշ­նա­մին է (չնա­յած ես այդ­պես չեմ կար­ծում, բո­լորն էլ հայ են, ա­ռա­վե­լա­գույ­նը քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­ներ), բայց գործ ա­նե­լու հա­մար քա­նի՞ հո­գի պի­տի խան­գա­րեն։ Երբ մարդ­կանց հետ խո­սում ես, ա­սում են` վար­չա­պետն ա­սում է, որ մեզ խան­գա­րում են։ Ես ոչ այս, ոչ էլ նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի թի­մից եմ, շար­քա­յին քա­ղա­քա­ցի եմ և ու­զում եմ հաս­կա­նալ, թե ով­քեր են խան­գա­րում, որ իշ­խա­նու­թյունն աշ­խա­տի։ Ի՞նչ ու­զե­ցին ա­նել, և ով­քե՞ր դրան խան­գա­րե­ցին։ Վերց­րեք մի շար­քա­յին դեպք, են­թադ­րենք, այ­սինչ մար­դը ծա­ռա­տունկ էր ու­զում ա­նել, ե­կան ու ձեռ­քից վերց­րին բա­հը, տն­կին ու ջու­րը։ Պետք է հս­տակ լի­նել։ Հա­սա­րա­կու­թյու­նը բա­ժա­նում են հատ­ված­նե­րի, խո­սում են գոր­ծա­կալ­նե­րի մա­սին։ Ի դեպ, ինձ հա­մար ան­հաս­կա­նա­լի է, թե ին­չու նման ո­րա­կում­ներն այլ եր­կր­ներ այ­ցե­րի ժա­մա­նակ են հն­չում։ Սա պա­տա­հա­կա­նու­թյու՞ն է, թե՞ օ­րի­նա­չա­փու­թյուն։ Ի­րա­նում գոր­ծա­կալ­նե­րի մա­սին հայ­տա­րա­րու­թյուն ար­վեց, իսկ Վրաս­տա­նում՝ դա­վա­ճան­նե­րի, մինչ այդ նաև դա­վա­դիր­նե­րի, հա­կա­հե­ղա­փո­խա­կան­նե­րի մա­սին էր հայ­տա­րար­վել։ Կար­ծես ողջ գու­նապ­նա­կը սպառ­վեց։ Հի­մա հարց՝ ով­քե՞ր են նրանք։ Այս փոքր երկ­րում նման բան հն­չեց­նե­լը նշա­նա­կում է վախ տա­րա­ծել։ Մի­գու­ցե ե՞ս էլ եմ շր­ջա­պատ­ված նման մարդ­կան­ցով, ու­զում եմ ճա­նա­չել նրանց։ Մեզ այս հո­գե­բա­նա­կան վի­ճա­կը, բա­ցա­սա­կան է­ներ­գիան օ­գու՞տ են տա­լիս։ Այս ա­մե­նից հե­տո ողջ թիմն իր ե­ղած ու չե­ղած ին­տե­լեկ­տով փոր­ձում է ար­դա­րա­ցում­ներ գտ­նել։ Ին­չու՞։ Հնա­րա­վոր չէ՞ր դրա­կան լից­քեր հա­ղոր­դել, ա­սել, որ բո­լորս եղ­բայր­ներ ենք, մի բուռ ժո­ղո­վուրդ ենք, ու­նենք միևնույն նպա­տակ­նե­րը, ե­թե նա­խորդ­ներն ու­զում են խան­գա­րել, սահ­մա­նա­փակ թվով մար­դիկ են, ո­րոնք էլ է­լի հա­յեր են ու նրանց նե­րուժն էլ կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել։ Ա­ռանց այն էլ դր­սից այն­քան ան­բա­րյա­ցա­կամ հա­յացք­ներ ու­նենք, որ մեզ 2-3 դար լիո­վին բա­վա­րար է։ Թե նախ­կին, թե ներ­կա օ­րի­նա­զանց­նե­րին պատ­ժե­լը շատ կարևոր է, բայց մեր է­ներ­գիան չպետք է վատ­նենք այդ ա­մե­նի վրա։ Իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո բռ­նե­լը, պա­տե­րին ծե­փե­լը դեռ չի նշա­նա­կում եր­կիր շե­նաց­նել։ Պետք են ա­րա­րող­ներ, շե­նաց­նող­ներ, ո­րոնց պի­տի քա­ջա­լե­րել։
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 3257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ