Արտա­կարգ դրու­թ­յու­նից հե­տո նո­րից քա­րո­զար­շավ

Արտա­կարգ դրու­թ­յու­նից հե­տո նո­րից քա­րո­զար­շավ
17.03.2020 | 00:16
Հայտ­նի խոս­քը փո­փո­խու­թյան են­թար­կե­լով, կա­րող ենք փաս­տել, որ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը չցան­կա­ցան զբաղ­վել կո­րո­նա­վի­րու­սով, բայց կո­րո­նա­վի­րու­սը զբաղ­վեց նրան­ցով։ Տևա­կան ժա­մա­նակ աչք­կա­պո­ցի ա­րե­ցին, զբաղ­վե­ցին ի­րենց հան­րաք­վեով ու հի­մա ան­գամ հան­րաք­վեն մեջ­տե­ղից դուրս ե­կավ, քա­նի որ վի­րու­սը նախ­կին ու ներ­կա ռե­ժիմ չի ճա­նա­չում։ Ի՞նչ ու­նենք հի­մա. մեր բնակ­չու­թյան թվա­քա­նա­կի հա­մե­մատ ար­ձա­նագր­ված վի­րու­սի լուրջ ցու­ցա­նիշ և, ար­տա­կարգ ռե­ժի­մով պայ­մա­նա­վոր­ված, հե­տաձգ­ված հան­րաք­վե։
Այ­սու­հան­դերձ, ի՞նչ է լի­նե­լու հան­րաք­վեի հետ, երբ ար­տա­կարգ ռե­ժիմն ա­վարտ­վի, ա­մեն ինչ սկս­վում է նո­րի՞ց։ Սահ­մա­նադ­րա­գետ ԳՈ­ՀԱՐ ՄԵ­ԼՈ­ՅԱՆԸ մեզ հետ զրույ­ցում փաս­տեց, որ Սահ­մա­նադ­րու­թյան 208-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն՝ ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նակ հան­րաք­վե չի անց­կաց­վում:
«Հան­րաք­վեի մա­սին» սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քի 12-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, նշա­նակ­ված, սա­կայն ռազ­մա­կան կամ ար­տա­կարգ դրու­թյան պատ­ճա­ռով չանց­կաց­ված հան­րաք­վեն անց­կաց­վում է ռազ­մա­կան կամ ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հե­տո, և ողջ գոր­ծըն­թա­ցը նո­րից է սկս­վում։ Տի­կին Մե­լո­յա­նը մեկ նր­բու­թյուն ևս ըն­դգ­ծեց. օ­րեն­քում հս­տակ սահ­ման­ված չէ, որ նոր հան­րաք­վե է նշա­նակ­վե­լու, ար­ձա­նագր­ված է ըն­դա­մե­նը, որ այն հե­տա­ձգվում է, իսկ այս հան­գա­ման­քը տար­բեր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի հիմք կա­րող է դառ­նալ։ Հնա­րա­վո՞ր է, որ այդ սո­ղանց­քը հաշ­վի առ­նե­լով, հան­րաք­վեն չե­ղարկ­վի. այս դի­տարկ­մանն ի պա­տաս­խան սահ­մա­նադ­րա­գե­տը պար­զա­բա­նեց, որ ե­թե ՀՀ նա­խա­գահն ան­գամ ե­ռօ­րյա ժամ­կե­տում հրա­մա­նա­գիր չս­տո­րագ­րի, ի­րա­վուն­քի ու­ժով հան­րաք­վե նշա­նակ­վե­լու է։ Ի դեպ, նախ­կի­նում էլ էր այս կար­գա­վո­րու­մը գոր­ծում։ «Պի­տի նկա­տի ու­նե­նալ, որ այս պա­րա­գա­յում հան­րաք­վեն չե­ղար­կե­լու հիմք նա­խա­տես­ված չէ։ Չե­ղար­կե­լու հա­մար լրա­ցու­ցիչ այլ հիմ­քեր պի­տի ու­նե­նալ, ո­րոնք հե­տա­գա­յում կներ­կա­յաց­նեմ»,- ըն­դգ­ծեց Գո­հար Մե­լո­յա­նը։ Իսկ ա­ռայժմ, ըստ մեր զրու­ցակ­ցի, պետք է ա­ռաջ­նորդ­վել այն կան­խա­վար­կա­ծով, որ հան­րաք­վեն ըն­դա­մե­նը հե­տաձգ­վում է, ոչ թե չե­ղարկ­վում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ