Բա պին­ցե­տով հատ-հատ հա­նի ու ա­րա­ղով դե­զին­ֆեկ­ցիա ա­րա, ու՞մ ես սպա­սում

Բա պին­ցե­տով հատ-հատ հա­նի ու ա­րա­ղով դե­զին­ֆեկ­ցիա ա­րա, ու՞մ ես սպա­սում
17.03.2020 | 00:13
Երբ եր­կի­րը հայ­տն­վում է ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում, կա­ռա­վար­ման խն­դիր­ներն ա­վե­լի ցցուն են դառ­նում։ Կո­րո­նա­վի­րու­սը պարզ ցույց տվեց, թե այս իշ­խա­նու­թյունն ինչ հար­ցե­րում է թե­րա­նում ու որ­քան մա­կե­րե­սա­յին մո­տե­ցում­ներ ու­նի լուրջ խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ։ Ոչ մի հար­ցում չկա նա­խա­պես մշակ­ված սցե­նար, ծրա­գիր, մշ­տա­պես պայ­քա­րում են հետևանք­նե­րը վե­րաց­նե­լու հա­մար։ Այդ­պես ե­ղավ նաև այս վի­րու­սի դեպ­քում։ Երբ աշ­խար­հում ա­րագ տա­րած­վում էր կո­րո­նա­վի­րու­սը, օր օ­րի նոր եր­կր­ներ էին հայ­տն­վում նրա ե­րա­խում, մենք մեզ աշ­խար­հից դուրս էինք դրել ու մեր աշ­խարհն ու­նեինք, քա­րո­զար­շավ էինք ի­րա­կա­նաց­նում։ Իսկ երբ մի էջ­միա­ծին­ցի կին օ­րե­րով վա­րա­կը «գր­կած» այս ու այն տեղ մուտ­քուելք էր ա­նում, ոչ մե­կը չմ­տա­ծեց, որ այդ մար­դը վի­րու­սի ա­մե­նաա­տա­րած­ված երկ­րից է ե­կել, պետք չէ նրան աչ­քա­թող ա­նել։ ՈՒ հի­մա նո­րից սկ­սել ենք հետևանք­ներ իբր վե­րաց­նել։
Չնա­յած այս օ­րե­րին հան­րու­թյա­նը բա­ցի վի­րու­սի վի­ճա­կագ­րա­կան պատ­կե­րից այլ բան չի հե­տաք­րք­րում, այ­դու­հան­դերձ, մի էա­կան խն­դիր բաց է մնում։ Կա­ռա­վա­րու­թյունն ու­նի՞ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի հա­մար մշակ­ված որևէ սցե­նար։ Աստ­ված մի ա­րաս­ցե, են­թադ­րենք այս վի­ճա­կը ձգ­վեց 6 ա­միս, կա՞, օ­րի­նակ, կր­թա­կան, տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան որևէ մշակ­ված սցե­նար, ո­րը նման ի­րա­վի­ճակ­նե­րում հնա­րա­վոր է գոր­ծի դնել։ Այս օ­րե­րին պարզ դար­ձավ, որ չկա։ Ի­րա­վի­ճա­կի ողջ ող­բեր­գու­թյունն էլ այն է, որ ժա­մա­նակ կար մշա­կե­լու, վտանգն ա­մեն օր մեզ մեծ ա­րա­գու­թյամբ մո­տե­նում էր, բայց մենք հան­ցա­վոր ան­տար­բե­րու­թյուն և ան­լր­ջու­թյուն էինք ցու­ցա­բե­րում։ Վար­չա­պե­տը հայ­տա­րա­րում էր, թե «կո­րո­նա­վի­րուս­նե­րին հատ-հատ պին­ցե­տով հա­նե­լու ենք ու ա­րա­ղով դե­զին­ֆեկ­ցիա ա­նենք»։ Իսկ այ­սօր ան­ձամբ ար­դեն երկ­րորդ թեստն է հանձ­նում։ Բա ին­չու՞ սե­փա­կան օ­րի­նա­կով պին­ցե­տով չի հա­նում ու ա­րա­ղով դե­զին­ֆեկ­ցիա ա­նում։ Ախր, այդ­պես էր, չէ՞, ժո­ղովր­դին հան­գս­տաց­նում ու պատ­րաստ­վում դի­մագ­րա­վե­լու վի­րու­սին, ի՞նչ ե­ղավ, որ սե­փա­կան ա­ռող­ջու­թյունն այդ­քան թանկ դար­ձավ։ Յու­րա­քան­չյուր երկ­րի ղե­կա­վա­րի խն­դիրն է իր ժո­ղովր­դին հե­ռու պա­հել վտան­գից, ոչ թե վտան­գը տուն մտ­նի, իսկ ին­քը մե­կու­սա­նա ու իր ա­ռող­ջու­թյան մա­սին մտա­ծի։ Ընդ ո­րում, այն դեպ­քում, որ օ­րեր շա­րու­նակ ակ­տիվ շփ­վել է մար­զե­րի բնա­կիչ­նե­րի հետ, բուկ­լետ­ներ բա­ժա­նել, բարևել ու բազ­մա­թիվ մարդ­կանց հա­վա­քել շուրջ­բո­լո­րը։ Էջ­միա­ծին­ցի տիկ­նոջն են մի քա­նի օր բզկ­տում, իսկ ին­չու՞ չեն խո­սում կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­սին։ Ին­չու՞ չեն ա­սում, թե ինչ սր­տով էիր օ­րեր շա­րու­նակ քա­րո­զար­շավ ա­նում, երբ վի­րու­սը հե­րիք չէ երկ­րիդ դռան ա­ռաջ ֆռֆ­ռում էր, ան­գամ ներս էլ էր մտել, ու Ծաղ­կա­ձոր էիր տա­րել։ Մարդ­կա­յին պա­տաս­խա­նատ­վու­թյուն չկա, պե­տու­թյան այ­րի պա­տաս­խա­նատ­վու­թյուն է՞լ չկա։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 1958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ