«Որ­պես­զի մեր հայ տե­սակն ըն­դա­ռաջ ել­նի ճշ­մար­տու­թ­յա­նը, պետք է նախ սու­տը հե­ռաց­նի իր կող­քից»

«Որ­պես­զի մեր հայ տե­սակն ըն­դա­ռաջ ել­նի ճշ­մար­տու­թ­յա­նը, պետք է նախ սու­տը հե­ռաց­նի իր կող­քից»
19.05.2020 | 00:02

Նա­խօ­րեին խոր­հր­դա­րա­նը վա­վե­րաց­րեց հան­րա­յին բուռն քն­նա­դա­տու­թյան ար­ժա­նա­ցած Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան, ո­րը իբր պետք է կան­խար­գե­լի ե­րե­խա­նե­րի շա­հա­գոր­ծու­մը և բռ­նու­թյու­նը, սա­կայն մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րը լուրջ խն­դիր­ներ են տես­նում բա­րե­հունչ ան­վան տակ քո­ղարկ­ված այս կոն­վեն­ցիա­յում։ Հոգևոր դա­սը ևս իր ան­հան­գս­տու­թյունն է հայտ­նում։ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում Գո­րիսի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ տեր Ա­ՀԱ­ՐՈՆ քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱ­ՆԸ խո­սեց կոն­վեն­ցիա­յից բխող վտանգ­նե­րի մա­սին։ Մինչ այդ փոքր ա­ռակ պատ­մեց։ Մի օր սու­տը հան­դի­պում է ճշ­մար­տու­թյա­նը և ա­ռա­ջար­կում միա­սին լո­գանք ըն­դու­նել: Հա­գուստ­նե­րը հա­նե­լով, մտ­նում են ա­վա­զա­նը, մինչ ճշ­մար­տու­թյան միտ­քը լո­գանքն էր, սու­տը շուտ դուրս է գա­լիս, հագ­նում ճշ­մար­տու­թյան հա­գուստ­նե­րը, մտ­նում ժո­ղովր­դի մեջ: Մար­դիկ ըն­դու­նում են ստին ճշ­մար­տու­թյան տեղ: Ճշ­մար­տու­թյու­նը, տես­նե­լով ստի ա­րար­քը, մերկ դուրս է գա­լիս հա­սա­րա­կու­թյան մեջ և փոր­ձում պատ­ռել ստի դեմ­քը, սա­կայն մար­դիկ, տես­նե­լով մերկ ճշ­մար­տու­թյա­նը, ե­րես են թե­քում նրա­նից, թքում ճշ­մար­տու­թյան վրա և սու­տը ըն­դու­նում ճշ­մար­տու­թյան տեղ: Իսկ մե­ծե­րից մեկն ա­սել է. «Գի­տե՞ք ին­չու է ճշ­մար­տու­թյու­նը բռ­նա­բար­ված, ո­րով­հետև այն մերկ է և գե­ղե­ցիկ»:

-Օ­րերս խոր­հր­դա­րանն ըն­դու­նեց Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան, որն ա­ռերևույթ ե­րե­խա­նե­րին սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից, բռ­նու­թյու­նից պաշտ­պա­նե­լու մա­սին է։ Այս կոն­վեն­ցիան ար­դեն իսկ ար­ժա­նա­ցել է բուռն քն­նա­դա­տու­թյան։ Որ­պես հոգևո­րա­կան, Դուք ի՞նչ վտանգ­ներ եք տես­նում։
-Նե­րանձ­նա­կան շա­հից դրդ­ված քա­ղա­քա­կան առևտուր է Եվ­րո­պա­յի, ես կա­սեի` Գեյ­րո­պա­յի հետ: Մեր հա­սա­րա­կու­թյու­նը հե­տո է զգա­լու դա իր մաշ­կի վրա: «ՈՒ­զու՞մ ես կոր­ծա­նել մի եր­կիր, կր­թիր նրա ե­րե­խա­յին»,- ա­սել է սա­տա­նա­յա­պաշտ­նե­րից մե­կը: Հի­շու՞մ եք, Ֆեյս­բու­քում օ­տա­րի շա­հե­րը սպա­սար­կող մի հա­յա­կոր­ծան կազ­մա­կեր­պու­թյուն կա­նանց բռ­նու­թյան մա­սին կեղծ լու­րեր էր տա­րա­ծում։ Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն էր, որ ՀՀ-ում կա­նանց մեծ մա­սը բռ­նա­բա­րու­թյան զոհ է, հե­տո պարզ­վեց, որ դա կեղ­ծիք է, բայց այն տա­րա­ծո­ղը ԱՄՆ-ի կող­մից «Խի­զախ կին» կոչ­մանն ար­ժա­նա­ցավ: Սրա­նով ա­մեն բան աս­ված է:
Ցան­կա­ցած հա­կա­մարդ­կա­յին, բա­րո­յա­զուրկ ու ա­նաստ­ված օ­րենք ըն­դու­նե­լուց հե­տո նախ պետք է տես­նենք, թե ով­քեր են կողմ քվեար­կող­նե­րը, ինչ բա­րո­յա­կան նկա­րա­գիր, կյան­քի ինչ հե­տա­գիծ ու­նեն և ում շա­հերն են սպա­սար­կում: Սո­վո­րա­բար օ­րենք­ներն ըն­դու­նե­լուց ա­ռաջ պայ­ման­ներ են ստեղ­ծում, հե­ռուս­տա­տե­սու­թյամբ պետք է զոմ­բիաց­նել հան­րու­թյա­նը, քա­րո­զել դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, մարդ­կան­ցից թաքց­նել ի­րա­կա­նու­թյու­նը և մա­տու­ցել «անհ­րա­ժեշ­տը»` ա­վե­լորդ ցն­ցում­նե­րից խու­սա­փե­լու հա­մար: Ձեր հար­ցադր­ման յու­րա­քան­չյուր բա­ռը սահ­ման­ման կա­րիք ու­նի. ո՛չ խոր­հր­դա­րանն է խոր­հր­դա­րան, ո՛չ մարդն ու նրա սե­րունդ ե­րե­խան են սահ­ման­ված, ո՛չ էլ բա­ռերն են միան­շա­նակ: Ինչ վե­րա­բե­րում է այդ շան­լա­կո­տի կոն­վեն­ցիա­յին (թույլ տվեք` ես էլ իմ ձևով տա­ռա­դար­ձեմ), ինձ մտա­հո­գում է դրա հան­դեպ այդ­քան լուրջ վե­րա­բեր­մուն­քը: Պետք չէ դրա քն­նա­դա­տու­թյան վրա վատ­նել մեր ազ­գա­յին պա­թո­սի ողջ պո­տեն­ցիա­լը: Պետք է ընդ­հան­րա­պես որևէ օ­տա­րա­մուտ օ­րեն­սդ­րու­թյուն հս­տա­կո­րեն մեր­ժել: Մեր­ժել ո՛չ միայն խոս­քով, այլև կոնկ­րետ գոր­ծով: Աշ­խար­հը մար­դուն ա­ռա­ջար­կում է հար­մա­րա­վե­տու­թյուն և բա­րե­կե­ցու­թյուն սե­փա­կան մարդ­կա­յին նկա­րագ­րի դի­մաց: Մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյան բա­րօր ըն­թաց­քը կա­րող են ա­պա­հո­վել միայն աստ­վա­ծա­դիր օ­րենք­նե­րը: Մենք այ­սօր աշ­խար­հում դի­տար­կում ենք այդ օ­րենք­նե­րի ժխ­տումն ու ի բաց մեր­ժու­մը, ին­չը կա­րե­լի է ո­րա­կել որ­պես «վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի հա­մախ­տա­նիշ»: Ե­կե­ղե­ցին` որ­պես ՄԱՐԴ տե­սա­կի կեր­տող և պա­հա­պան, հա­լած­վում է աշ­խար­հում: Վտան­գը կոն­վեն­ցիա­յի մեջ չէ, վտան­գը Աստ­ծուն մո­ռա­նա­լու մեջ է, ո­րով­հետև կյան­քը ա­ռաջ է շարժ­վում, երբ կա ընտ­րու­թյուն, և ա­ռաջ է շարժ­վում ճիշտ ուղ­ղու­թյամբ, երբ ընտ­րու­թյունն այդ ճիշտ է: Աշ­խար­հում լի­նե­լու է այն, ինչ պետք է լի­նի, սա­կայն ճիշտ ընտ­րու­թյան հա­մար չպետք է մո­ռա­նալ Տի­րոջ հաս­տա­տու­մը. «Իմ թա­գա­վո­րու­թյունն այս աշ­խար­հից չէ»:
-Ին­չու՞ իշ­խա­նու­թյունն այս ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում, ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում, ա­ռանց հան­րա­յին լայն քն­նարկ­ման ա­րագ վա­վե­րաց­րեց այս կոն­վեն­ցիան։
-Մտա­ծում են, որ ար­տա­կարգ դրու­թյուն է, օ­րեն­քով չի՛ կա­րե­լի բո­ղո­քել, ըն­դու­նում են: Նոր­մալ, բա­րո­յա­կան նկա­րա­գիր ու­նե­ցող մար­դիկ լավ հաս­կա­նում են, թե ինչ դա­վադ­րու­թյուն է ի­րա­կա­նաց­վում ՀԱՅ տե­սա­կի դեմ: Եր­կար չի՛ տևի, վս­տա­հեց­նում եմ Ձեզ: Օ­րենք­ներ ըն­դու­նող­ներն ի­րենց ըն­տա­նի­քի բա­րո­յա­կան սկզ­բունք­նե­րի ու նկա­րագ­րի սահ­ման­նե­րում են դի­տար­կում և ըն­դու­նում։ ԱՍՏ­ՎԱԾ, ըստ ի­րենց սեղ­մած կո­ճա­կի, թող ի­րենց ըն­տա­նիք­նե­րին տա և կտա, թող չկաս­կա­ծեն: Սուրբ գիրքն ա­սում է. «Ով հաս­տատ կանգ­նած է, թող զգույշ լի­նի, գու­ցե ընկ­նի»:
Եվ ընդ­հան­րա­պես, ինչ­պե՞ս եք հա­մար­ձակ­վում հանձն առ­նել ձեր ու­ժե­րից վեր մի բան: Ե­թե մեր ցու­ցա­մա­տը մեզ խան­գա­րում է, ո­րով­հետև հակ­ված է միշտ տնկ­վե­լու այ­լոց ուղ­ղու­թյամբ, պետք է այն կտ­րել կամ գո­նե կծել, թե չէ մեր փո­խա­րեն դա կա­նեն ու­րիշ­նե­րը: Երբ ե­րես­պաշտ է ան­հա­տը, դեռ կա­րե­լի է դար­ձի բե­րել, իսկ հա­մազ­գա­յին և հա­մա­հա­սա­րա­կա­կան հա­մա­վա­րակ-ե­րես­պաշ­տու­թյու­նից ինք­նա­մե­կու­սա­ցումն էլ չի փր­կի: Հան­րու­թյա­նը մեծ ու փոքր ստե­րով պատ­րաս­տում են ըն­դու­նե­լու մեծ մո­լո­րու­թյու­նը. Աս­տու­ծո ան­սուտ խոս­քը թող հան­դի­մա­նու­թյուն լի­նի պիղծ օ­րենք­ներ ըն­դու­նող­նե­րի և ծա­փա­հա­րող­նե­րի հա­մար, իսկ սթափ­ված­նե­րի հա­մար արթ­նու­թյան ու պայ­քա­րի հիմք լի­նի. «Ո­րով­հետև ճա­նա­չե­ցին Աստ­ծուն, բայց իբրև Աստ­ված չփա­ռա­վո­րե­ցին կամ գո­հու­թյուն չմա­տու­ցե­ցին նրան, այլ ի­րենց մտա­ծում­նե­րի մեջ ման­րա­ցան, և նրանց սր­տե­րը անմ­տու­թյամբ խա­վա­րե­ցին: Ի­րենք ի­րենց ի­մաս­տուն­նե­րի տեղ էին դնում և հի­մա­րա­ցան…Դրա հա­մար, ըստ ի­րենց սր­տե­րի ցան­կու­թյան, Աստ­ված նրանց մատ­նեց պղ­ծու­թյան, որ ա­նար­գեն ի­րենց մար­մին­նե­րը ի­րենք ի­րենց մեջ. նրանք փո­խա­նա­կե­ցին Աստ­ծու ճշ­մար­տու­թյու­նը ստով, հնա­զանդ­վե­ցին ու պաշ­տե­ցին ա­րա­րած­նե­րին և ոչ Ա­րար­չին, որ օրհ­նյալ է հա­վի­տյանս: Ա­մեն: Ա­հա թե ին­չու Աստ­ված նրանց մատ­նեց ա­նարգ կր­քե­րի. ո­րով­հետև նրանք բնա­կան կա­րիք­նե­րը փո­խա­նա­կե­ցին անբ­նա­կան կա­րիք­նե­րով: Նույն­պես և ա­րու­նե­րը, թող­նե­լով է­գի հան­դեպ բնա­կան կա­րիք­նե­րը, ի­րենց ցան­կու­թյուն­նե­րով բոր­բոք­վե­ցին մի­մյանց հան­դեպ. ա­րու­նե­րը ա­րու­նե­րի հետ խայ­տա­ռա­կու­թյուն էին գոր­ծում և փո­խա­րե­նը ի­րենք ի­րենց ան­ձե­րի մեջ ըն­դու­նում էին ի­րենց մո­լո­րու­թյան հա­տու­ցու­մը: Եվ քա­նի որ չկա­մե­ցան ճա­նա­չել Աստ­ծուն, Աստ­ված նրանց մատ­նեց ա­նարգ մտ­քե­րի, որ ան­վա­յել բա­ներ ա­նեն՝ լց­ված լի­նե­լով ա­մե­նայն ա­նի­րա­վու­թյամբ, պոռն­կու­թյամբ, անզ­գա­մու­թյամբ, ա­գա­հու­թյամբ, չա­րու­թյամբ, կա­տա­րյալ նա­խան­ձով, սպա­նու­թյամբ, կռ­վա­զան­ցու­թյամբ, նեն­գու­թյամբ, չա­րասր­տու­թյամբ. բան­սար­կու, չա­րա­խոս, աստ­վա­ծա­տյաց, նա­խա­տող, հպարտ, ամ­բար­տա­վան, պո­ռո­տա­խոս, չա­րահ­նար, ծնո­ղա­տյաց, ան­միտ, ուխ­տադ­րուժ, ա­նա­գո­րույն, ան­գութ, ա­նո­ղորմ. նրանք գի­տեին Աստ­ծու ար­դար դա­տաս­տա­նը, թե այս­պի­սի բա­ներ գոր­ծող­նե­րը մահ­վան են ար­ժա­նի. և ոչ միայն նրանք, որ ա­նում են այդ բա­նե­րը, այլ նաև նրանք, որ գոր­ծող­նե­րին հա­վա­նու­թյուն են տա­լիս» (Հռ. 1; 21-32):
«Նրա՝ Ա­նօ­րե­նի գա­լուս­տը Սա­տա­նա­յի ներ­գոր­ծու­թյամբ է, ա­մե­նայն զո­րու­թյամբ, նշան­նե­րով, խա­բե­բա­յա­կան զո­րա­վոր գոր­ծե­րով և ա­նի­րա­վու­թյան բո­լոր պատ­րանք­նե­րով կորս­տյան մատն­ված­նե­րի վրա. և այդ ա­մե­նը այն բա­նի փո­խա­րեն, որ չըն­դու­նե­ցին ճշ­մար­տու­թյան սե­րը, որ­պես­զի փրկ­վեն: Դրա հա­մար էլ Աստ­ված նրանց պի­տի ու­ղար­կի զո­րա­վոր մի մո­լո­րու­թյուն, որ նրանք հա­վա­տան ստին, և դա­տա­պարտ­վեն բո­լոր նրանք, որ չհա­վա­տա­ցին ճշ­մար­տու­թյա­նը և հա­ճույք գտան ա­նօ­րի­նու­թյան մեջ» (Բ Թես. 2; 9-11):
«Սրանց ա­զա­տու­թյուն են խոս­տա­նում, մինչ ի­րենք ծա­ռա են ա­պա­կա­նու­թյա­նը, քա­նի որ մարդ ին­չից որ հաղթ­վում է, նրան էլ ծա­ռա է. ո­րով­հետև, ե­թե մեր Տեր և Փր­կիչ Հի­սուս Քրիս­տո­սին ճա­նա­չե­լու մի­ջո­ցով աշ­խար­հի պղ­ծու­թյուն­նե­րից փախ­չե­լուց հե­տո դար­ձյալ նույն բա­նե­րով բռն­վեն մնան, նրանց վախ­ճա­նը կլի­նի ա­վե­լի վատ, քան ա­ռա­ջին վի­ճա­կը. քա­նի որ ա­վե­լի լավ էր նրանց հա­մար, ե­թե բնա՛վ ճա­նա­չած չլի­նեին ար­դա­րու­թյան ճա­նա­պար­հը, քան այն, որ ճա­նա­չե­ցին և հետ կանգ­նե­ցին այն սուրբ պատ­վի­րա­նից, որ ա­վանդ­վեց նրանց» (Բ Պետր. 2; 19-22):
«Քան­զի ե­թե կա­մա­վոր կեր­պով ենք մե­ղան­չում ճշ­մար­տու­թյունն ի­մա­նա­լուց և ըն­դու­նե­լուց հե­տո, ու­րեմն մեղ­քե­րի քա­վու­թյան հա­մար այլևս ու­րիշ զոհ չի մնում. այլ մնում է դա­տաս­տա­նի ա­հեղ սպա­սու­մը և կրա­կի կա­տա­ղու­թյու­նը, որ լա­փե­լու է Աստ­ծու հա­կա­ռա­կորդ­նե­րին:
Մով­սե­սի օ­րեն­քը ար­հա­մար­հած մե­կին ա­նո­ղոր­մա­բար սպա­նում էին եր­կու կամ ե­րեք մար­դու վկա­յու­թյամբ: Իսկ որ­չա՜փ ա­վե­լի խիստ պատ­ժի ար­ժա­նի պի­տի հա­մա­րեք նրան, ով ոտ­նա­հա­րել է Աստ­ծու Որ­դուն և ան­մա­քուր հա­մա­րել նոր ուխ­տի ա­րյու­նը, ո­րով մաքր­վել է ին­քը, և ա­նար­գել շնոր­հի Հո­գին: Ար­դարև, ճա­նա­չում ենք նրան, ով ա­սաց. -Իմն են վրեժխ­նդ­րու­թյուն­նե­րը, և ես պի­տի հա­տու­ցեմ,- ա­սում է Տե­րը: Եվ դար­ձյալ. Տե­րը պի­տի դա­տի իր ժո­ղովր­դին: Ա­հա­վոր է ընկ­նել կեն­դա­նի Աստ­ծու ձեռ­քը» (Եբր. 10; 26-31):
Թե ինչ է կա­տար­վում մեր շուր­ջը, մենք կա­րող ենք ի­մա­նալ Ճշ­մար­տու­թյան միակ աղ­բյու­րից` Սուրբ Գր­քից: Անհ­նար է այն ամ­բող­ջու­թյամբ մեջ­բե­րել, սա­կայն հնա­րա­վոր է բա­ցել և կար­դալ: Աստ­վա­ծա­շունչ մա­տյա­նը կար­դա­ցեք այն Հո­գով, ո­րով գր­ված է, և ա­մեն բան կհաս­կա­նաք:
-Նի­կոլ Փա­շի­նյանն այս կոն­վեն­ցիան քն­նա­դա­տող­նե­րին հար­ցադ­րում ա­րեց՝ սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյուն պի­տի՞ լի­նի, թե՞ ոչ։ Այ­նու­հետև փաս­տեց, որ այս թե­ման բա­ցե­լով կան­խա­րգե­լում ենք սե­ռա­կան շա­հա­գործ­ման և բռ­նու­թյան դեպ­քե­րը։ Ո՞րն է Ձեր ար­ձա­գան­քը։
-Մինչ այդ էլ հարց էր ուղ­ղում, թե բա լիլ­վա­նու­շը մա՞րդ է, թե՞ չէ: Նի­կոլ Փա­շի­նյա­նին դեռ ոչ ոք չի զր­կել սե­փա­կան ե­րե­խա­նե­րի սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյամբ զբաղ­վե­լու և նրանց ցան­կա­ցած, այդ թվում սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյու­նից ու շա­հա­գոր­ծու­մից պաշտ­պա­նե­լու ծնո­ղա­կան ի­րա­վուն­քից: Ակն­կա­լում ենք փո­խա­դարձ հար­գանք: Հե­տաքր­քիր է, երբ «բե­սեդ­կա­նե­րի» կամ այլ վայ­րե­րի մա­սին էր խո­սում, իր սե­փա­կան փոր­ձա­ռու­թյու՞նն էր կի­սում, ե­թե այդ­պես է, ա­պա ցա­վում եմ: Ի դեպ, ո­մանք ի­րենց հա­մար որ­պես ի­դեալ Պապ թա­գա­վո­րին են մատ­նան­շում, բայց Պապ թա­գա­վո­րը այ­լա­սեր­ված էր, չէ՞։ Ե­կե­ղե­ցու, այդ ժա­մա­նակ­վա Վե­հա­փա­ռի դեմ դա­վադ­րու­թյուն­ներ նյու­թեց, ար­դյուն­քում դա­ժան վախ­ճան ու­նե­ցավ: Խե­լա­միտ մար­դիկ, երբ մե­կին ի­րենց հա­մար որ­պես ի­դեալ են ըն­դու­նում, պետք է, որ նաև պատ­րաստ լի­նեն նման վախ­ճա­նի: Մենք Քրիս­տո­սին ենք ընտ­րել և պատ­րաստ ենք ՆՐԱ հետ խաչ­վե­լու, իսկ ո­մանք պատ­րա՞ստ են Պա­պի ճա­կա­տագ­րին ար­ժա­նա­նա­լու, դժոխ­քում այր­վե­լու, բայց կար­ժա­նա­նան ա­վե­լի դա­ժան վախ­ճա­նի, քան Պա­պը, ե­թե չա­պաշ­խա­րեն: Քա­հա­նան ԱՍ­ՏՈՒ­ԾՈ ԲԵ­ՐԱՆՆ է, թող զգու­շա­նան: Այս­քանն առ այս:
-Ե­րե­խա­յի դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում, Ձեր կար­ծի­քով, Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դե­րը ո՞րն է։ Այ­սօր մեր հոգևոր դասն ան­հան­գս­տա­ցա՞ծ է նմա­նա­տիպ կոն­վեն­ցիա­նե­րի վա­վե­րաց­մամբ և ու­նի՞ դրանց վրա ազ­դե­լու որևէ գոր­ծիք։
- 301 թ. ՔՐԻՍ­ՏՈՍ Ի­ՋԱՎ Վա­ղար­շա­պա­տում և Վա­ղար­շա­պա­տը կոչ­վեց ԷՋ­ՄԻԱ­ԾԻՆ, այ­սինքն` Ի­ՋԱՎ ԱՍ­ՏՈՒ­ԾՈ ՄԻԱ­ԾԻ­ՆԸ: Բա­նից պարզ­վում է` այդ օր­վա­նից մինչև մեր օ­րե­րը` ան­հայ­րե­նիք­նե­րի ջրի ե­րես դուրս գա­լը, մեր ա­վան­դա­կան ըն­տա­նիք­նե­րը սխալ են դաս­տիա­րա­կել ի­րենց ե­րե­խա­նե­րին: ՈՒ հան­կարծ Ա­րա­րա­տյան եր­կիր է ի­ջել Նե­ռի խա­մա­ճի­կը ու սե­փա­կան բե­սեդ­կա­յա­կան օ­րենք­ներն է թե­լադ­րում: Ծի­ծա­ղե­լի է շատ, բայց չեմ ծի­ծա­ղում, ո­րով­հետև այս քաոս-հար­սա­նի­քի մեջ տես­նում եմ հու­դա­յա-պա­պա­կան վախ­ճա­նի ար­դյուն­քը, ին­չը ող­բա­լի է շատ:
Հա­յոց ե­կե­ղե­ցին մեծ դեր ու­նի իր ա­վա­զա­նից ծնունդ ա­ռած յու­րա­քան­չյուր քրիս­տո­նյա զա­վա­կի դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում: Ըն­տա­նի­քի ա­վան­դա­կան ըն­կալ­ման գա­ղա­փա­րը սե­րունդ­նե­րին ա­վան­դո­ղը հենց ե­կե­ղե­ցին է: Այն հա­սա­րա­կու­թյուն­նե­րում, ո­րոն­ցում մարդ-ե­կե­ղե­ցի կա­պը թու­լա­ցել կամ խզ­վել է, խեղ­վել է ըն­տա­նի­քի ա­վան­դա­կան ըն­կա­լու­մը, և ոչ մի ծնող ի զո­րու չէ դա վե­րա­կանգ­նելու, ո­րով­հետև բո­լոր այդ ծնող­նե­րը, ժա­մա­նա­կին աշ­խարհ գա­լով որ­պես ե­րե­խա­ներ, ժա­ռան­գում են ի­րենց ա­վանդ­ված այդ խեղ­ված սո­վո­րույթ­նե­րը: «Փրկ­վի՛ր ինքդ, և շուրջդ հա­զա­րա­վոր­ներ կփրկ­վեն»,- ժա­մա­նա­կին նկա­տել է ե­կե­ղե­ցու սր­բե­րից մե­կը: Ե­կե­ղե­ցին ար­տա­քին ազ­դե­ցու­թյան լծակ­ներ չու­նի և ու­նե­նա­լու կա­րիք էլ չու­նի: Ե­կե­ղե­ցին ներ­գոր­ծուն ուժ է, ներ­քին փո­փո­խու­թյուն­նե­րի բե­րող ուժ, մար­դուն նո­րո­վի ա­րա­րե­լու զո­րու­թյուն: Ե­կե­ղե­ցին մար­դու ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րում է սե­փա­կան ան­ձի և պար­տա­վո­րու­թյուն­նե­րի վրա, մարդ­կու­թյան մեծ մարմ­նի վեր­քե­րը բու­ժում է` նրա յու­րա­քան­չյուր ան­դա­մը դար­մա­նե­լով:
Սա­կայն պետք է ար­դա­րա­ցիո­րեն նկա­տել, որ հան­րու­թյան բո­լոր ան­դամ­նե­րը ե­կե­ղե­ցու ան­դամ չեն, և ոչ բո­լո­րը ու­նեն հոգևոր գի­տակ­ցու­թյուն: Կեն­դա­նի­ներն ու գա­զան­ներն էլ քրիս­տո­նյա չեն և հոգևոր բարձր գի­տակ­ցու­թյուն չու­նեն, սա­կայն ա­ռաջ­նորդ­վում են բնազդ­նե­րով, ո­րոն­ցից մե­կը ՏԵ­ՍԱ­ԿԻ շա­րու­նա­կու­թյան ու պահ­պա­նու­թյան բնազդն է: Նրանք բնազ­դա­բար են բազ­մա­նում և բնազ­դով էլ պաշտ­պա­նում են ի­րենց սե­րուն­դը կյան­քին սպառ­նա­ցող վտանգ­նե­րից: Գո­նե տե­սա­կի պահ­պա­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան այդ գի­տակ­ցու­թյամբ զին­ված` ե­կե­ղե­ցու կյան­քին խորթ հայ­կա­զուն­նե­րը թող մտա­հոգ­վեն ի­րենց սե­րուն­դի հա­մար և պաշտ­պան­վեն:
-Այս­պի­սի թե­մա­նե­րի շուրջ հան­րա­յին ու­շագ­րավ բա­նա­վեճ կա։ Նման կոն­վեն­ցիա­նե­րին կողմ ար­տա­հայտ­վող­նե­րը քն­նա­դա­տող­նե­րին հա­մա­րում են հե­տամ­նաց, եր­բեմն տգետ, եր­բեմն էլ ե­կե­ղե­ցին են հե­տա­դի­մա­կան ան­վա­նում։ Դուք հան­րա­յին այս տրա­մադ­րու­թյուն­նե­րին ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում, չե՞ք կար­ծում, որ հետևո­ղա­կա­նո­րեն փոր­ձում են սո­վո­րա­կան դարձ­նել այն­պի­սի երևույթ­ներ, ո­րոնք հայ հա­սա­րա­կու­թյու­նում մեր­ժե­լի են։
-ՈՒկ­րաի­նա­յում ե­կե­ղե­ցին բա­ժա­նե­ցին ե­րեք մա­սի, Հա­յաս­տա­նում նման փորձ սկս­վեց նախ­կին դա­վա­դիր իշ­խա­նու­թյուն­նե­րի թողտ­վու­թյամբ կա­յա­ցած գեյ­րա­փո­խու­թյան ար­դյուն­քում, ո­մանք դա իշ­խա­նա­փո­խու­թյուն են ան­վա­նում, ո­մանք` խե­ղա­փո­խու­թյուն, վեր­ջի­նիս հետ ես հա­մա­ձայն եմ, ո­րով­հետև խեղ­վեց բա­րո­յա­կան ա­մեն մի սր­բու­թյուն, ո­մանք` հե­ղա­փո­խու­թյուն, ին­չը կեղ­ծիք է և սուտ: Հի­մա ՀՀ-ում ՉԱՐևմուտ­քի կող­մից նույն քա­ղա­քա­նու­թյունն է ի­րա­կա­նաց­վում: Նախ ստեղ­ծե­ցին «Նոր Հա­յաս­տան, նոր հայ­րա­պետ» շար­ժու­մը, ա­պա ա­պօ­րի­նի ձեռ­նադ­րու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­րին մեր ե­կե­ղե­ցի­նե­րից մե­կում, տվյալ­ներ կան, որ ար­տա­սահ­մա­նում էլ են ու­զում նմա­նա­տիպ «ձեռ­նադ­րու­թյուն­ներ» կա­տա­րել: Այս­պի­սով, դի­վա­կան ու­ժե­րի կող­մից փորձ է ար­վում պա­ռակ­տե­լու ԱԶ­ԳԱ­ՊԱՀ­ՊԱՆ ՔՐԻՍ­ՏՈ­ՍԱԷՋՔ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ: Տար­բեր տե­ղե­րից լսում ենք, որ մեծ գու­մար­ներ են ծախս­վում այդ պա­ռակ­տումն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Օ­րի­նակ, ռուս քա­ղա­քա­գետ Մի­խեևն ա­սաց, որ 1 մի­լիարդ դո­լար է տրա­մադր­ված ռուս ե­կե­ղե­ցին հե­ղի­նա­կազր­կե­լու հա­մար, տար­բեր տե­ղե­րից լսում ենք, որ մի կլո­րիկ գու­մար էլ մեզ հա­մար են նա­խա­տե­սել՝ Անգ­լիա­յում հա­կաե­կե­ղե­ցա­կան հոդ­ված­նե­րը վկա: Այդ շր­ջա­նակ­նե­րում պետք է դի­տար­կել քրիս­տո­նեա­կան, բա­րո­յա­կան մա­քուր ու սուրբ ար­ժեք­նե­րը հե­տա­դի­մա­կան ան­վա­նող, սա­կայն պղ­ծու­թյու­նը ա­ռա­ջա­դեմ դի­տար­կող եր­կո­տա­նի բան­սար­կու­նե­րին: Դե մի կերպ պետք է ար­դա­րաց­նեն, չէ՞, ի­րենց հա­կաաստ­վա­ծա­յին, հա­կաբ­նա­կան, ան­մարդ­կա­յին դի­վա­հա­րու­թյու­նը: Պարզ մի բան ա­սեմ. ե­թե հայ ե­կե­ղե­ցին հա­նենք հայ ի­րա­կա­նու­թյու­նից, այ­լա­սեր­ված­ներն ու ա­ղան­դա­վոր­նե­րը կոչն­չաց­նեն հայ տե­սա­կը, ա­հա թե ին­չու են ստեպ-ստեպ հար­ձակ­վում ե­կե­ղե­ցու, Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի վրա և ի­րենց սր­տի դի­վա­կան թույ­նը շաղ տա­լիս: Մի ա­ռակ պատ­մեմ, որ­պես­զի ա­ռա­վել պատ­կե­րա­վոր լի­նի: Ա­սում են, մար­դու օր­գա­նիզ­մում բակ­տե­րիա­ներն ու վի­րուս­նե­րը բո­ղո­քում են ի­մու­նի­տե­տի դեմ, թե բա` մեզ ճն­շում են, մեզ ա­զա­տու­թյուն է պետք, մեզ բջիջ­նե­րի և օր­գան­նե­րի հետ հա­վա­սար ի­րա­վունք­ներ տվեք, թո­ղեք հան­գիստ ապ­րենք, թո­ղեք աշ­խա­տենք, գո­յատևենք… (շատ նման է ոմն մե­կի կադ­րե­րին, գու­ցե հենց ի­րեն): Նրանց ա­զատ են թող­նում, ար­տո­նու­թյուն­ներ տա­լիս (պիղծ օ­րենք­նե­րի ար­դյուն­քում): Սկզ­բում բակ­տե­րիա­ներն ու վի­րուս­նե­րը ի­րենց շատ լավ են զգում, բազ­մա­նում ու շա­տա­նում են ու մի օր էլ տես­նում են` մութ է, ա­պա սկ­սում են մր­սել, հե­տո օ­դի պա­կասն է խեղ­դում, պարզ­վում է, որ մար­դու օր­գա­նիզ­մը մե­ռել է:
Հի­մա մի քա­նի վի­րու­սա­կիր­նե­րի հո­վա­նա­վոր­ներ ի­րենց պիղծ օ­րենք­նե­րով ե­կե­ղե­ցու, Հա­յաս­տա­նի ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի դեմ օ­րենք­ներ են ըն­դու­նում, որ վերջ­նա­կա­նա­պես ոչն­չաց­նեն: Քրիս­տոսն ա­սում է. «Դուք նրանց խոս­քե­րին մի՛ նա­յեք, այլ` գոր­ծե­րին»: Հզոր, վի­ճա­բա­նող, տար­հա­մո­զող ու ան­զի­ջում հան­րու­թյան տրա­մադ­րու­թյուն­նե­րին ոչ մի կերպ պետք չէ վե­րա­բեր­վել: Մեր քթի տակ տն­կած գար­շա­հոտ կոն­վեն­ցիա­նե­րին կողմ ու դեմ խո­սող­նե­րը, մի­մյանց փո­խա­դար­ձա­բար քն­նա­դա­տող­նե­րը բո­լորն էլ նույն հան­րու­թյան ան­դամ­ներն են: Կա ան­դեմ հան­րու­թյուն, և կա դեմք, դի­մա­գիծ, նկա­րա­գիր և ըն­թացք ու­նե­ցող ե­կե­ղե­ցի: Եվ այն, ինչ սահ­մա­նում եք որ­պես հա­սա­րա­կու­թյա­նը ար­հես­տա­ծին սո­վո­րույթ­ներ պատ­վաս­տե­լու հետևո­ղա­կան փորձ, ի­րա­կա­նում հա­լա­ծանք է ե­կե­ղե­ցու դեմ, ու­րիշ ո­չինչ: Այն­պես որ, հա­կա­թույն է պետք, ոչ թե խոսք:
-Հնա­րա­վո՞ր է, որ այս կոն­վեն­ցիան Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի նա­խեր­գանքն է, և շու­տով այն ևս կըն­դուն­վի։
-Կյան­քում անհ­նա­րին բան չկա, մա­նա­վանդ, որ մեր սե­փա­կան ազ­գա­յին ող­նա­շա­րի վրա ենք զգա­ցել կա­խար­դա­կան փայ­տի­կի հուժ­կու և ո­գե­ղեն զո­րու­թյու­նը: Ե­թե մար­դու սր­բու­թյան չա­փա­նի­շը, ա­վան­դա­կան ըն­տա­նիք աս­վա­ծի չա­փա­նի­շը այ­լա­սեր­վա­ծու­թյունն է, ա­պա զար­մա­նա­լու էլ չէ, որ փոր­ձեր կար­վեն: Տե­ղան­քում կողմ­նո­րոշ­վե­լու կամ ա­նե­լի­քի ըն­թա­ցա­կար­գը նշե­լու հա­մար գծում են ճա­նա­պար­հա­յին քար­տեզ: «Զա­ռի­թափ», «քա­րա­թա­փում», «կտ­րուկ շր­ջա­դարձ», «վա­զանցն ար­գել­վում է»…. կար­դում ենք մենք նշան­նե­րի մեջ և մեր ա­նե­լիքն ի­մա­նում: Աշ­խար­հի և ե­կե­ղե­ցու ճա­նա­պար­հա­յին քար­տեզ­նե­րը տար­բեր են, քան­զի տար­բեր են ճա­նա­պարհ­նե­րը, ըն­թաց­քը և ա­նե­լիք­նե­րը, բայց իս­կա­պես այդ որ­դե­րի, բակ­տե­րիա­նե­րի դեմ լուրջ հա­կա­թույ­նը կփր­կի Հա­յաս­տան օր­գա­նիզ­մը, մնում է, որ Տեր Աստ­ված մի մա­քուր գե­նով հայ իշ­խա­նա­վոր հա­նի հա­յոց հա­մար: Մի ան­գամ սա­տա­նան Քրիս­տո­սին ա­սում է. «Տես­նու՞մ ես իմ հետևից ինչ­քան շատ մարդ է գա­լիս, լե­գեոն­ներ են պար­զա­պես, իսկ քո հետևից ե­կող­նե­րը շատ քիչ են», ի պա­տաս­խան Քրիս­տոսն ա­սում է. «Ո­րով­հետև դու ներքև ես իջ­նում, իսկ ես վերև եմ բարձ­րա­նում»:
Ձեր վեր­ջին հար­ցադ­րումն էլ հա­մե­մեմ մի գե­ղե­ցիկ ա­ռա­կով. Ա­սում են` մի մարդ դուրս է գա­լիս ճշ­մար­տու­թյուն ո­րո­նե­լու, ճա­նա­պար­հին նրան է հան­դի­պում սու­տը և ա­սում. «ՈՒ՞ր ես գնում»։ Մար­դը պա­տաս­խա­նում է, թե գնում է ճշ­մար­տու­թյուն ո­րո­նե­լու: Սու­տը ա­սում է մար­դուն. «Ա­րի միա­սին փնտ­րենք»:
Այս­պես մար­դը ստի հետ գնում է ճշ­մար­տու­թյուն ո­րո­նե­լու: Հաս­նում են մի քա­ղաք, այն­տեղ մարդ­կանց հարց­նում են, թե ճշ­մար­տու­թյուն են ո­րո­նում, տե­սե՞լ են նրան, ին­չին ի պա­տաս­խան մար­դիկ ա­սում են. «Ի­հար­կե ոչ, չկա ճշ­մար­տու­թյուն, նման բան գո­յու­թյուն չու­նի»: Կես օր­վա ճա­նա­պարհ անց­նե­լուց հե­տո հաս­նում են մի գյուղ: Գյու­ղի կենտ­րո­նում հա­վաք­ված մարդ­կանց հարց­նում է ճշ­մար­տու­թյուն փնտ­րո­ղը, թե ար­դյոք տե­սե՞լ են նրան, ին­չին ի պա­տաս­խան մար­դիկ ա­սում են, թե հենց նոր գնաց այս­տե­ղից: Քիչ ա­ռա­ջա­նա­լով` տես­նում են մի ի­մաս­տուն վա­նա­կա­նի և նրան հարց­նում են, թե տե­սե՞լ է ճշ­մար­տու­թյու­նը:
Վա­նա­կա­նը զար­մա­ցած նա­յում է ստի հետ ճշ­մար­տու­թյուն փնտ­րող մար­դուն և ա­սում. «Ա՛յ որ­դի, ինչ­պե՞ս կա­րող ես ստի հետ միա­սին գտ­նել ճշ­մար­տու­թյու­նը, նախ քե­զա­նից վա­նի՛ր սու­տը, ա­պա կտես­նես ճշ­մար­տու­թյու­նը»: Մար­դը ի­րե­նից վա­նում է սու­տը: Ստին վա­նե­լուց հե­տո տես­նում է, թե ինչ­պես է ճշ­մար­տու­թյու­նն ըն­դա­ռաջ ել­նում ի­րեն:
Որ­պես­զի մեր հայ տե­սա­կին ըն­դա­ռաջ ել­նի ճշ­մար­տու­թյու­նը, պետք է նախ ստին հե­ռաց­նի իր կող­քից, այ­լա­պես սու­տը, ճշ­մար­տու­թյան հա­գուստ հա­գած, կփոր­ձի մո­լո­րու­թյամբ կոր­ծան­ման տա­նել ՀԱ­ՅԻՆ:
Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ