«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Ռազ­մա­կան պատ­րաս­տու­թ­յուն­նե­րի և փո­խա­դարձ սպառ­նա­լիք­նե­րի ե­ռուն շր­ջան աշ­խար­հում

Ռազ­մա­կան պատ­րաս­տու­թ­յուն­նե­րի և փո­խա­դարձ սպառ­նա­լիք­նե­րի ե­ռուն շր­ջան աշ­խար­հում
22.05.2020 | 01:10
Այ­նու­հետև մեր­ձա­վո­րարևե­լյան ԶԼՄ-ներն ու փոր­ձա­գետ­ներն սկ­սե­ցին սեն­սա­ցիոն նո­րու­թյուն­ներ հա­ղոր­դել։ Այն բա­նից հե­տո, երբ Իս­րա­յե­լը փո­փո­խա­կան հա­ջո­ղու­թյամբ, այ­նուա­մե­նայ­նիվ, Սի­րիա­յի տա­րած­քում ա­վե­րեց մի քա­նի ռազ­մա­կան օ­բյեկտ և վնա­սեց մի շարք ռազ­մա­բա­զա­նե­րի են­թա­կա­ռույց­նե­րը, իբր այն­տեղ զեն­քով բեռն­ված ի­րա­նա­կան ինք­նա­թիռ­նե­րի վայ­րէջ­քը թույլ չտա­լու նպա­տա­կով, Ռու­սաս­տանն ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն տվեց օգտ­վե­լու Լա­թա­քիա նա­հան­գում իր ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յա­նից` դրա­նով շատ լուրջ մար­տահ­րա­վեր նե­տե­լով ոչ միայն Իս­րա­յե­լի վար­չա­պետ Բե­նիա­մին Նե­թա­նյա­հուին, ո­րը խոս­տա­ցել էր «Սի­րիա­յում ի­րա­նա­կան զին­վո­րա­կան­նե­րին» հար­ված­ներ հասց­նել ցան­կա­ցած ժա­մա­նակ, այլև ԱՄՆ-ին, ո­րը գաղտ­նա­բար պաշտ­պա­նում է Սի­րիա­յի դեմ Իս­րա­յե­լի ցան­կա­ցած ռազ­մա­կան ար­կա­ծախ­նդ­րու­թյուն։ 2018 թվա­կա­նից, հեն­վե­լով Իս­րա­յե­լի պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Ա­վիգ­դոր Լի­բեր­մա­նի խոս­տո­վա­նու­թյուն­նե­րի վրա, մենք Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին ի­րազեկել ենք, որ ի­րա­կա­նում Սի­րիա­յում չկան ի­րա­նա­կան ռազ­մա­բա­զա­ներ, կան ռազ­մա­կան խոր­հր­դա­կան­ներ և այլն, բայց Իս­րա­յե­լը հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է Սի­րիա­յում «գտ­նել» ի­րա­նա­կան ռազ­մա­բա­զա­ներ։ Մա­յի­սի 4-ին ռու­սա­կան «Հմեյ­միմ» ա­վիա­բա­զա­յի տա­րած­քում վայ­րէջք կա­տա­րե­ցին եր­կու ռազ­մա­կան օ­դա­նա­վեր՝ Սի­րիա­յի ՌՕՈՒ-ի «Իլ-76» և «Air bus 310» ինք­նա­թիռ­նե­րը, ո­րոնք, ինչ­պես են­թադր­վում է, զեն­քի ու զի­նամ­թեր­քի մեծ բեռ էին բե­րել։
Ե­թե են­թադ­րենք, որ այդ ինք­նա­թիռ­ներն իս­կա­պես ինչ-որ զենք ու զի­նամ­թերք էին տե­ղա­փո­խում Ի­րա­նից, ա­պա վայ­րէջ­քը ռու­սա­կան ա­վիա­բա­զա­յում Ի­րա­նին ե­րաշ­խա­վո­րում է 100-տո­կո­սա­նոց պաշտ­պա­նու­թյուն հնա­րա­վոր հր­թի­ռա­յին հար­ձա­կում­նե­րից, ո­րով­հետև ա­մե­նա­փոքր վտան­գի դեպ­քում Ռու­սաս­տանն ա­ռանց նա­խազ­գու­շաց­ման հար­վա­ծե­լու է կոր­ծա­նիչ­նե­րին։ «Ի­րա­նին թույլ տա­լով օգ­տա­գոր­ծել «Հմեյ­միմ» ա­վիա­բա­զան՝ Ռու­սաս­տա­նը մար­տահ­րա­վեր է նե­տում Նե­թա­նյա­հուին, տա­ռա­ցիո­րեն ցույց տա­լով, որ Սի­րիա­յում ռու­սա­կան ա­վիա­բա­զա­յի վրա հար­ձակ­ման ըն­դա­մե­նը մեկ փորձ, ան­կախ հան­գա­մանք­նե­րից, կհան­գեց­նի ոչ միայն իս­րա­յե­լա­կան ինք­նա­թիռ­նե­րի ոչն­չաց­ման, այլև հենց Իս­րա­յե­լին հար­ված հասց­նե­լուն»,- լի­բա­նա­նյան «Ալ Մաս­դար նյուզ» լրատ­վա­մի­ջո­ցին հայտ­նել է տա­րա­ծաշր­ջա­նի գծով մաս­նա­գե­տը, ո­րը չի փոխանցել իր ա­նու­նը։ Հարկ է նշել, որ Ի­րան տե­ղա­փոխ­վող զեն­քի մա­սին ճշգ­րիտ տվյալ­ներ ա­ռայժմ չեն հրա­պա­րակ­վում։ Դժ­վար է որևէ բան ա­սել, բայց մենք ար­դեն գրել ենք, որ Թուր­քիա­յում ան­հան­գս­տա­ցել են Սի­րիա բեր­ված ռու­սա­կան T-90 տան­կե­րից և այլ զրա­հա­տեխ­նի­կա­յից, ինչ­պես և այն բա­նից, որ Սի­րիա­յում Ռու­սաս­տա­նը մար­տա­կան պայ­ման­նե­րում փոր­ձար­կում է իր նո­րա­գույն T-14 «Ար­մա­տա» տան­կը։ Եվ ա­ռա­ջար­կել ենք հա­մա­րել, որ Սի­րիան, Ռու­սաս­տա­նը և Ի­րա­նը լր­ջո­րեն պատ­րաստ­վում են Հյու­սի­սա­յին Սի­րիան թր­քա­մետ ա­հա­բեկ­չա­կան հրո­սա­կախմ­բե­րից մաք­րե­լուն, տե­ղադրել ենք նաև, որ Ի­րա­նը սի­րիա­ցի­նե­րին ինչ-որ օգ­նու­թյուն է ու­ղար­կում, թեև ան­հայտ է, թե հատ­կա­պես ինչ։ Նշենք, որ ԱՄՆ-ը թեև լուռ է Ռու­սաս­տա­նից և Ի­րա­նից Սի­րիա գնա­ցող ռազ­մա­կան օգ­նու­թյան կա­պակ­ցու­թյամբ, սա­կայն վեր­ջերս պետ­քար­տու­ղար Փոմ­փեո­յի բե­րա­նով Ի­րա­նին մե­ղադ­րել է Վե­նե­սուե­լա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րին «ան­հայտ օգ­նու­թյուն» մա­տա­կա­րա­րե­լու հա­մար և պա­հան­ջել դա­դա­րեց­նել ի­րա­նա­կան «Mahan Air» ըն­կե­րու­թյան ինք­նա­թիռ­նե­րի թռիչքն այն­տեղ։ Կար­ծում ենք, որ այդ մե­ղադ­րանք­նե­րը հա­մա­հունչ են նրանց, ո­րոն­ցով Իս­րա­յելն Ի­րա­նին մե­ղադ­րում է Սի­րիա զենք տե­ղա­փո­խե­լու և այն­տեղ «ի­րա­նա­կան ռազ­մա­բա­զա­նե­րի» առ­կա­յու­թյան հա­մար։
Ինչ­պես այ­նու­հետև գրում է «Ալ Մաս­դար նյու­զը», Ի­րա­քում ՌԴ դես­պան Մաք­սիմ Մաք­սի­մո­վը հայտ­նել է, որ Մոսկ­վան պատ­րաստ է Բաղ­դա­դին հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան ¥ՀՕՊ¤ C-400 հա­մա­կար­գեր տրա­մադ­րե­լու, հենց որ պաշ­տո­նա­կան հայտ ստա­նա նրա­նից։ «Ռու­սա­կան կող­մը մինչ այժմ այդ հաշ­վով պաշ­տո­նա­կան հայտ չի ստա­ցել։ Կաս­կած չկա, որ վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը մեծ հե­տաք­րք­րու­թյուն են ա­ռա­ջաց­րել հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գեր, հատ­կա­պես C-400 գնե­լու նկատ­մամբ,- Մաք­սի­մո­վի ա­սա­ծից մեջ­բե­րում է ա­նում ա­րա­բա­կան «Ալ Ա­խադ» թեր­թը։- Ա­ռայժմ վաղ է ման­րա­մաս­ներ շա­րադ­րե­լը։ ՈՒս­տի ես ա­սում եմ, որ մենք կբա­վա­րա­րենք ի­րաք­ցի­նե­րի խնդ­րան­քը, հենց որ նրանք դի­մեն»։ Դի­տո­ղու­թյուն­ներ հն­չե­ցին այն բա­նից հե­տո, երբ Ի­րա­քի խոր­հր­դա­րա­նի անվ­տան­գու­թյան ու պաշտ­պա­նու­թյան կո­մի­տեն այս ամ­սի սկզ­բին երկ­րի վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Ա­դել ալ Մուն­տա­ֆի­կիին ներ­կա­յաց­րեց խոր ու­սում­նա­սի­րու­թյուն և խնդ­րեց ձեռք բե­րել հա­կահր­թի­ռա­յին պաշտ­պա­նու­թյան հե­ռա­հար հա­մա­կար­գեր։ «Կո­մի­տեն վար­չա­պե­տին հա­մա­կող­մա­նի ու­սում­նա­սի­րու­թյուն է ներ­կա­յաց­րել և պա­հան­ջել հա­վա­նու­թյուն տալ C-400 կա­տա­րե­լա­գործ­ված հա­մա­կար­գի գն­մա­նը։ Այդ հարցն ար­դեն քն­նարկ­վել է ԶՈՒ գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ և այժմ սպա­սում է վար­չա­պե­տի հա­մա­ձայ­նու­թյա­նը»,- հայ­տա­րա­րել է կո­մի­տեի ան­դամ Բադր ալ Զիա­դին։
Ի դեպ, դա­տե­լով ըստ ա­մե­նայ­նի, ԱՄՆ-ի Պեն­տա­գոնն իր F-35 կոր­ծա­նիչ­նե­րը Սի­րիա­յի տա­րած­քում փոր­ձար­կել է ռու­սա­կան C-400 ԶՀՀ-ի դեմ։ Փոր­ձար­կում­նե­րը, ո­րոնց հա­վա­նա­կան նպա­տակն էր C-400-ի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյան շա­ռավ­ղում ա­մե­րի­կյան F-35-ի հայ­տն­վե­լը, ա­վարտ­վել են ի վնաս ա­մե­րի­կա­ցի­նե­րի, ո­րոնք այլևս չեն հա­մար­ձակ­վում մո­տե­նալ ռու­սա­կան ռա­դար­նե­րի ¥ռա­դիո­տե­ղո­րո­շիչ սար­քե­րի¤ գոր­ծո­ղու­թյան շա­ռավ­ղում։ «Ա­մե­նա­հա­վա­նա­կանն է, որ ռու­սա­կան C-400-ի դեմ ա­մե­րի­կյան F-35-ը ստու­գել են 2-3 տա­րի ա­ռաջ։ Են­թադ­րա­բար, ա­մե­րի­կյան ինք­նա­թի­ռը մտել է ռու­սա­կան ռա­դա­րի հայտ­նա­բեր­ման գո­տի և հայտ­նա­բեր­վել նրա կող­մից»,- «Ալ Մաս­դար նյու­զի» հետ զրույ­ցում նշել է վե­րո­հի­շյալ մաս­նա­գե­տը։ Նրա կար­ծի­քով, ԱՄՆ-ը հենց այդ պատ­ճա­ռով է ակ­տի­վո­րեն խո­չըն­դո­տում Թուր­քիա­յի կող­մից այդ հա­մա­կար­գե­րը ձեռք բե­րե­լուն, ինչ­պես նաև չի հա­մար­ձակ­վում իր F-35-ներն ու­ղար­կել C-400-ին 250 կմ-ից մոտ գտն­վող շր­ջան։ «Վա­շինգ­տո­նում գի­տակ­ցում են, որ ե­թե Էր­դո­ղա­նը բա­ցա­հայ­տի, որ ռու­սա­կան C-400-ն ու­նակ է ա­մե­րի­կյան F-35-ը խո­ցե­լու ա­վե­լի շուտ, քան այն կմտ­նի կրա­կի բաց­ման գո­տի, ա­պա աշ­խար­հի ոչ մի եր­կիր այլևս F-35 չի գնի։ ՈՒ՞մ են պետք այն մար­տա­կան ինք­նա­թիռ­նե­րը, ո­րոնք կա­րող են խոց­վել մի հա­մա­լի­րից, ո­րի գի­նը հա­վա­սար է ա­մե­րի­կյան 3-4 կոր­ծա­նի­չի գնին»,- ա­վե­լաց­նում է մաս­նա­գե­տը։ Ար­ժե նշել, որ իր F-35 կոր­ծա­նիչ­նե­րը չի օգ­տա­գոր­ծում նաև Իս­րա­յե­լը, ո­րը, հա­վա­նո­րեն, հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­րա­րա­կան­ներ է ստա­ցել Վա­շինգ­տո­նից, քա­նի որ C-400-նե­րը լիո­վին կա­րող են հայտ­նա­բե­րել և նույ­նիսկ օգ­նել սի­րիա­ցի­նե­րին, որ խո­ցեն դրանք։ Այժմ «սար­սա­փի մեջ են» ա­մե­րի­կա­ցի և իս­րա­յել­ցի ռազ­մա­կան օ­դա­չու­ներն ու նրանց հրա­մա­նա­տար­նե­րը։
Այս­տեղ մի քա­նի պահ կա, ո­րոնց մա­սին ար­ժե հի­շա­տա­կել։ Սի­րիա­յում և Ի­րա­քում ռուս­նե­րի և ի­րան­ցի­նե­րի ու­ժե­ղա­ցու­մը, բա­ցի ա­մեն ին­չից, նշա­նա­կում է նաև Թուր­քիա­յի զգա­լի թու­լա­ցում։ Պա­տա­հա­կան չէ, որ մա­յի­սի 14-ին Ի­րա­քի կա­ռա­վա­րու­թյու­նը դի­մել է Ի­րա­նին՝ խնդ­րե­լով օգ­նել տն­տե­սա­կան մի շարք խն­դիր­նե­րի լուծ­ման և հա­կաա­հա­բեկ­չա­կան պա­տե­րազ­մից հե­տո երկ­րի տն­տե­սու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու գոր­ծում։ Պա­տա­հա­կան չէ և այն, որ ԱՄՆ-ը և Թուր­քիան սկ­սել են ազ­դան­շան­ներ տալ, թե իբր Ան­կա­րան կհ­րա­ժար­վի ռու­սա­կան C-400 ԶՀՀ-նե­րից։ Առն­վազն լու­րեր կան, որ այդ հա­մա­կար­գե­րը թուր­քերն ա­ռայժմ չեն գոր­ծադ­րի մար­տա­կան հե­տա­խու­զու­թյան հա­մար։
Հե­տոն ա­վե­լի հե­տաքր­քիր է։ Պարզ­վում է, որ Մա­յի­սի 9-ի նա­խօ­րեին Բա­րեն­ցի ծո­վում Ռու­սաս­տա­նի և ԱՄՆ-ի միջև իս­կա­կան «ծո­վա­մարտ» է կա­յա­ցել։ Պատ­ճառն այն է ե­ղել, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը փոր­ձել են ռազ­մա­ծո­վա­յին սադ­րանք կազ­մա­կեր­պել։ Պարզ է, թե ին­չու. Ռու­սաս­տա­նի և աշ­խար­հի մի շարք այլ եր­կր­նե­րի հա­մա­ժո­ղովր­դա­կան տո­նի նա­խօ­րեին ԱՄՆ-ը ո­րո­շել է մո­լո­րա­կի վզին ինչ-որ «նոր հիմ­նախն­դիր» փա­թա­թել։ Փոր­ձենք պար­զել։ Բա­րեն­ցի ծո­վում նա­վագ­նա­ցու­թյան վե­րա­բե­րյալ ԽՍՀՄ-Ռու­սաս­տա­նի և ՆԱ­ՏՕ-ի ան­դամ Նոր­գե­գիա­յի միջև ա­ռան­ձին պայ­մա­նա­գիր է գոր­ծում։ Եվ Նոր­վե­գիան, լի­նե­լով ՆԱ­ՏՕ-ի ան­դամ, պար­տա­վոր է թույլ չտա­լու, որ Բա­րեն­ցի ծո­վում սադ­րանք­ներ լի­նեն ՌԴ-ի դեմ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, մա­յի­սի 4-ին ռազ­մա­ծո­վա­յին թե­մա­տի­կա­յով մաս­նա­գի­տա­ցած «USNI News» ա­մե­րի­կյան պարբերա­կանը գրել է, որ ԱՄՆ ՌԾՈՒ-ի վերջ­րյա ու­ժե­րը «սա­ռը պա­տե­րազ­մի» ժա­մա­նակ­նե­րից ի վեր ա­ռա­ջին ան­գամ գոր­ծում են Բա­րեն­ցի ծո­վում, դրա­նով իսկ լրաց­նե­լով «արկ­տի­կա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ցու­ցա­կը»` վեր­ջին եր­կու տա­րում այս­տեղ մեկ ա­վիա­կիր և ա­տո­մա­յին սու­զա­նա­վեր գոր­ծար­կե­լուց հե­տո։ «USNI News»-ի փոխանցմամբ` Բա­րեն­ցի ծո­վում գոր­ծո­ղու­թյունն ըն­թա­նում է վեր­ջին ամ­սում նա­վե­րում անց­կաց­վող հա­կա­նա­վա­յին մար­տա­կան պատ­րաս­տու­թյան շր­ջա­նա­կում։ Այ­սինքն, ա­մե­րի­կյան վերջ­րյա նա­վե­րի գոր­ծո­ղու­թյունն ուղղ­ված է ե­ղել ռու­սա­կան Հյու­սի­սա­յին նա­վա­տոր­մի սու­զա­նա­վե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին հա­կազ­դե­լուն, այն էլ՝ Կո­լա թե­րակղ­զում նրանց մշ­տա­կան խարս­խա­կա­յան­նե­րի ան­մի­ջա­կան մեր­ձա­կայ­քում։ Իսկ դա նույնն է, թե ռու­սա­կան նա­վե­րը զո­րա­վար­ժու­թյուն­ներ կա­տա­րեին Ատ­լան­տի­կա­յում ա­մե­րի­կյան «Նոր­ֆոլկ» ծո­վա­յին բա­զա­յի հարևա­նու­թյամբ կամ Քինգ-բեյ բա­զա­յի դի­մաց։
Բա­րեն­ցի ծո­վում գոր­ծո­ղու­թյա­նը մաս­նակ­ցում էին ա­մե­րի­կյան 3 էս­կադ­րո­նա­յին ա­կա­նա­կիր­ներ և բրի­տա­նա­կան թա­գա­վո­րա­կան նա­վա­տոր­մի «Քենթ» ֆրե­գա­տը։ Էս­կադ­րա­յին ու­ղեկ­ցում էր մար­տա­կան մա­տա­կա­րար­ման ա­մե­րի­կյան ա­րա­գըն­թաց մեկ նավ։ Ա­մե­րի­կյան բո­լոր ա­կա­նա­կիր­նե­րը ԱՄՆ ՌԾՈՒ-ի 6-րդ նա­վա­տոր­մի ա­րագ ծա­վալ­ման ու­ժե­րի կազ­մում են։ ԱՄՆ ՌԾՈՒ-ն հայ­տա­րա­րել է, որ մտա­դիր է պար­բե­րա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից ժա­մա­նա­կի ըն­թաց­քում անց­նե­լու Արկ­տի­կա­յում իր վերջ­րյա նա­վե­րի մշ­տա­կան ներ­կա­յու­թյան։ Այդ կա­պակ­ցու­թյամբ նա­խա­տես­վում է վերջ­րյա ռազ­մա­նա­վե­րի ի­րան­նե­րի ու­ժե­ղա­ցում սա­ռույց­նե­րի դեմ։ Բա­ցի վեր­ջին եր­կու տա­րում 6-րդ նա­վա­տոր­մի կա­նո­նա­վոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, Արկ­տի­կա­յում գոր­ծում է նաև վեր­ջերս վե­րաս­տեղծ­ված 2-րդ նա­վա­տոր­մը, ո­րի վերջ­րյա նա­վա­խում­բը կա­ռա­վար­վում է Իս­լան­դիա­յում գտն­վող բա­զա­յից։ ԱՄՆ ՌԾՈՒ-ն նշել է այդ նա­վախմ­բի նպա­տա­կը. «հաս­տա­տել նա­վագ­նա­ցու­թյան ա­զա­տու­թյու­նը և ցու­ցադ­րել դաշ­նա­կից­նե­րի ան­կար միաս­նու­թյու­նը»։ «Նա­վագ­նա­ցու­թյան ա­զա­տու­թյունն» ակ­նարկ է Հյու­սի­սա­յին ծո­վա­յին ու­ղու ¥ՀԾՈՒ¤ կար­գա­վի­ճա­կի մա­սին` բեռ­նե­րը Եվ­րո­պա հասց­նե­լու նպա­տա­կով ռուս-չի­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը խո­րաց­նե­լու ֆո­նին։ «Ան­կար միաս­նու­թյան» ցու­ցի­չը նա­վախմ­բի կազ­մում անգ­լիա­կան ֆրե­գա­տի ներ­կա­յու­թյունն է։ Ա­մե­րի­կա­ցի­նե­րը ո­րո­շել են վի­ճար­կել ՀԾՈՒ-ի ռու­սա­կան կար­գա­վի­ճա­կը...
Այս­տեղ նր­բու­թյունն այն է, որ Նոր­վե­գիան ձեռն­պահ է մնա­ցել անգ­լո­սաք­սե­րի սադ­րան­քին մաս­նակ­ցե­լուց։ Նոր­վե­գա­ցի փոր­ձա­գետ Եդ­սյո Բեր­տել­սե­նը մա­յի­սի 4-ի մեկ­նա­բա­նու­թյան մեջ նշել է, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրի­տա­նիա­յի ՌԾՈՒ-ի զո­րա­վար­ժու­թյուն­ներն «սպառ­նում են ռու­սա­կան պաշտ­պա­նա­կան ամ­րագ­ծին և մի­ջու­կա­յին զսպ­մա­նը, հետևա­բար՝ ռազ­մա­վա­րա­կան կա­յու­նու­թյա­նը... Նոր­վե­գիան չի մաս­նակ­ցել այդ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին, հա­վա­նա­բար հաս­կա­նա­լով, թե ՌԴ-ի հետ նրա երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում որ­քան վտան­գա­վոր է ռու­սա­կան մի­ջու­կա­յին զսպ­մա­նը սպառ­նա­լը»։ Մա­յի­սի 5-ին Նոր­վե­գիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Ֆրանկ Բակ­կե-Են­սե­նը հայ­տա­րա­րել է, որ Օս­լոն չի մաս­նակ­ցում այդ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին, քա­նի որ դա հա­մա­րում է «անն­պա­տա­կա­հար­մար» և «ոչ գե­րա­կա»։ Պաշտ­պա­նու­թյան նոր­վե­գա­կան ինս­տի­տու­տի գի­տաշ­խա­տող, գն­դա­պետ Թոր­մոդ Հեերն ա­սել է. «Բա­րեն­ցի ծո­վում մեր հարևա­նու­թյամբ պայ­քար է ըն­թա­նում ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև»։ Բայց նոր­վե­գա­ցի­նե­րի այդ ար­ձա­գանքն սկս­վել է այն բա­նից հե­տո միայն, երբ Նոր­վե­գիա­յում ռու­սա­կան դես­պա­նու­թյու­նը մա­յի­սի 4-ին հայ­տա­րա­րել է, որ ՆԱ­ՏՕ-ի նա­վե­րի այ­ցը չի նպաս­տում անվ­տան­գու­թյան պահ­պան­մանն Արկ­տի­կա­յում։
Այս­պի­սով, այդ սադ­րան­քի նպա­տա­կը՝ ցույց տալ «մեր դաշ­նա­կից­նե­րի հետ օ­պե­րա­տիվ հա­մա­տե­ղե­լիու­թյու­նը» և «ռազ­մա­ծո­վա­յին բազ­մազգ ու­ժե­րը ծա­վա­լել նվա­զա­գույն ծա­նուց­մամբ», նկա­տե­լիո­րեն խա­փան­վել է։ Նոր­վե­գիան սու­սու­փուս հրա­ժար­վել է այդ սադ­րան­քին մաս­նակ­ցե­լուց, իսկ ՆԱ­ՏՕ-ի մյուս ան­դամ­նե­րը հա­վա­նա­բար հետևում և սպա­սում էին հենց Բա­րեն­ցի ծո­վի հա­մա­տեր Նոր­վե­գիա­յի ար­ձա­գան­քին։ Այժմ նկա­րագ­րենք Ռու­սաս­տա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, հենց ո­րոնք էլ, հա­վա­նա­բար, լր­ջո­րեն վա­խեց­րել են ՆԱ­ՏՕ-ին ու ա­մե­րի­կա­ցի­նե­րին, ո­րով­հետև մա­յի­սի 8-ին ԱՄՆ-ի և Անգ­լիա­յի նա­վե­րը հապ­ճե­պո­րեն փա­խել են Բա­րեն­ցի ծո­վից։ Բանն այն է, որ մա­յի­սի 8-ին Ռու­սաս­տա­նի Հյու­սի­սա­յին նա­վա­տոր­մը զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի նպա­տա­կով փա­կել է Բա­րեն­ցի ծո­վի մի շր­ջա­նը ՆԱ­ՏՕ-ի հար­վա­ծա­յին նա­վախմ­բի մուտ­քից հե­տո։ ՌՕՈՒ-ի հա­կա­նա­վա­յին Իլ-38 ինք­նա­թիռ­նե­րի և Հյու­սի­սա­յին նա­վա­տոր­մի ՀՕՊ-ի հետ փոխ­գոր­ծո­ղու­թյամբ Ռու­սաս­տա­նի նա­վա­խում­բը սկ­սել է մշա­կել «պայ­մա­նա­կան հա­կա­ռա­կոր­դի սու­զա­նա­վի ո­րո­նու­մը և ոչն­չա­ցու­մը»։ Զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին մաս­նակ­ցում են 3-ա­կան հա­կա­նա­վա­յին և ա­կա­նոր­սիչ նա­վեր։ Բա­ցի դրան­ցից ու­սում­նա­կան հրե­տա­նաձ­գու­թյան հա­մար Բա­րեն­ցի ծով է մտել Սի­րիա­յից վե­րա­դար­ձած «Մար­շալ ՈՒս­տի­նով» հր­թի­ռա­յին հա­ծա­նա­վը։ Ա­մե­րի­կա­ցի­նե­րը նա­խա­տե­սել էին հնա­րա­վո­րինս եր­կար մնալ Բա­րեն­ցի ծո­վում, բայց...
«Մար­շալ ՈՒս­տի­նով» հա­ծա­նա­վի հնա­րա­վո­րու­թյուն­ներն ի­րենց աչ­քով ՆԱ­ՏՕ-ի ծո­վա­յին­նե­րը դի­տել են Մի­ջերկ­րա­կան ծո­վում, դրա հա­մար էլ փա­խել են «տհա­ճու­թյուն­նե­րից»։ Այն­պես որ, բա­ցի Օս­լո­յում ՌԴ դես­պա­նու­թյան հայ­տա­րա­րու­թյու­նից, Ռու­սաս­տա­նը նաև ա­մե­րի­կա­ցի­նե­րի և անգ­լիա­ցի­նե­րի «աչքն է վա­խեց­րել»։ Այդ պատ­ճա­ռով էլ ԱՄՆ-ի դաշ­նա­կից­նե­րը չեն հա­մար­ձակ­վել մաս­նակ­ցել սադ­րան­քին, իսկ նոր­վե­գա­ցի­ներն այն հա­մա­րել են «անն­պա­տա­կա­հար­մար» և «Ռու­սաս­տա­նին սպառ­նա­ցող»։
(շա­րու­նա­կե­լի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 1214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ