«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

«Այս խառ­նաշ­փո­թը հի­շեց­նում է գլ­խա­վոր փորձ` աշ­խար­հա­կար­գը փո­խե­լու ներ­կա­յա­ցու­մից ա­ռաջ»

«Այս խառ­նաշ­փո­թը հի­շեց­նում է գլ­խա­վոր փորձ` աշ­խար­հա­կար­գը փո­խե­լու ներ­կա­յա­ցու­մից  ա­ռաջ»
22.05.2020 | 01:20
Մի քա­նի տա­րի ա­ռաջ H1N1 վա­րակն էր ահ ու սար­սափ տա­րա­ծում ժո­ղովր­դի մեջ, այ­սօր` Covid 19-ը։ Վեր­ջերս ՀՀ պե­րի­նա­տո­լո­գիա­յի, ման­կա­բար­ձու­թյան և գի­նե­կո­լո­գիա­յի ինս­տի­տու­տի գի­տու­թյան գծով փոխտ­նօ­րեն, բժշ­կա­գի­տու­թյան դոկ­տոր Ար­մեն Բլ­բու­լյա­նը իր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում անդ­րա­դառ­նա­լով այս խնդ­րին, նշել էր, որ տա­րի­ներ ա­ռաջ հետևու­թյուն­ներ չար­վե­ցին։ Ի՞նչ պետք է ար­վեր և ի՞նչ պետք է ար­վի այ­սօր։ Այս և այլ հար­ցե­րի շուրջ զրու­ցե­ցինք ԱՐ­ՄԵՆ ԲԼ­ԲՈՒ­ԼՅԱ­ՆԻ հետ։
-Քվան­տա­յին ֆի­զի­կա­յի ստեղծ­ման օ­րից պարզ դար­ձավ, որ աշ­խար­հը ղե­կա­վար­վում է միկ­րո­մաս­նիկ­նե­րի գլո­բալ «փի­լի­սո­փա­յու­թյամբ», նրանց «ղե­կա­վա­րող» և «ուղ­ղոր­դող» ֆի­զի­կա­կան դաշ­տի հաս­կա­ցո­ղու­թյամբ:
Վի­րու­սը պատ­կա­նում է այն կեն­սա­բա­նա­կան դա­սին, որն իր պար­զա­գույն կա­ռուց­ված­քի շնոր­հիվ պահ­պա­նել է միայն վե­րար­տադ­րո­ղա­կան ֆունկ­ցիան և դրա հաշ­վին շատ ա­րագ վե­րար­տադր­վում և շատ ա­րագ ի­րա­գոր­ծում է բո­լոր մու­տա­ցիա­նե­րը` ա­ռա­ջաց­նե­լով նոր տա­րա­տե­սակ­ներ: Եվ այդ ա­մե­նը կա­տար­վում է կեն­դա­նի օր­գա­նիզ­մում, նրա հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հաշ­վին: Այս­տեղ ի­րենք ի­րենց գե­րա­զան­ցել են, այս­պես կոչ­ված, ռետ­րո­վի­րուս­նե­րը, ո­րոնք ԴՆԹ-ի փո­խա­րեն, որ­պես գե­նե­տի­կա­կան մատ­րիքս, պա­րու­նա­կում են մի­ջան­կյալ ՌՆԹ: Ի մի­ջի այ­լոց, երբ հա­մե­մա­տում ենք այս եր­կու տա­րա­տե­սակ­նե­րը, վեր­ջին­ներս աչ­քի են ընկ­նում ա­ռա­վե­լա­գույն ագ­րե­սի­վու­թյամբ: Որ­պես օ­րի­նակ` ՁԻԱՀ-ը: Նման հա­կադ­րու­թյուն միկ­րո և մակ­րոստ­րուկ­տու­րա­նե­րի տի­րույ­թում մշ­տա­պես ե­ղել է և պի­տի շա­րու­նակ­վի: Հարց է ծա­գում` ինչ ա­նել:
Մենք ու­նենք միայն մեկ լու­ծում` պա­տաս­խա­նել մի­լիո­նա­վոր տա­րի­նե­րի ըն­թաց­քում ձևա­վոր­ված «է­կո-ստա­տուս քվո­յին», այ­լընտ­րանք մենք չու­նենք, ե­թե չենք ու­զում կի­սել դի­նո­զավ­րե­րի ճա­կա­տա­գի­րը: Զու­գա­հե­ռա­բար պետք է վե­րա­նա­յել վե­րար­տադ­րո­ղա­կան փի­լի­սո­փա­յու­թյու­նը` ա­ռաջ­նու­թյու­նը տա­լով «ա­ռողջ սե­րունդ» կար­գա­խո­սին:
Մշա­կու­թա­յին հա­մա­կար­գը պետք է փոխ­վի և դառ­նա է­կո-կուլ­տու­րա­յի բա­ղադ­րիչ մա­սը: Մարդ­կա­յին ար­ժեք­նե­րը պետք է լի­նեն հա­մա­հունչ, իսկ գի­տա­կան միտ­քը պետք է դառ­նա բնու­թյան և տիե­զեր­քի հան­ճա­րեղ ներ­դաշ­նա­կու­թյան ի­մաս­տա­բա­նու­թյու­նը հաս­կա­նա­լու և նրան հետևե­լու գոր­ծե­լա­կերպ, ոչ ա­վե­լին: Ե­թե կա­րո­ղա­նանք այս ա­մե­նը ա­պա­հո­վել, կա­պա­հո­վենք նաև մեր ներ­դաշ­նակ ա­պա­գան:
-Վա­րակ­նե­րի դեմ պայ­քա­րում Դուք կարևո­րում եք օր­գա­նիզ­մի բնա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը. այդ ուղ­ղու­թյամբ ու­նե՞ք կոնկ­րետ ա­ռա­ջարկ­ներ։
-Ինչ վե­րա­բե­րում է բժշ­կա­գի­տու­թյան ա­նե­լիք­նե­րին, ա­պա նո­րից հե­ծա­նիվ պետք չէ հնա­րել, պետք է կա­րո­ղա­նալ հաս­կա­նալ յու­րա­քան­չյուր կեն­դա­նի օր­գա­նիզ­մի «նպա­տա­կը» այս աշ­խար­հում` դա ա­դապ­տա­ցիան է այս ֆան­տաս­տիկ և ան­կա­յուն բազ­մա­զա­նու­թյան մեջ:
Մեր օր­գա­նիզ­մի գրե­թե բո­լոր հա­մա­կար­գե­րը այս տե­սան­կյու­նից կա­րե­լի է դի­տար­կել որ­պես է­լի­մի­նա­ցիոն` ինք­նու­թյու­նը ա­պա­հո­վող, այ­լա­ծին և չա­րա­ծին տար­րե­րից մաք­րող հզո­րա­գույն մե­խա­նիզմ: Այս տե­սան­կյու­նից է­լի­մի­նա­ցիոն են բո­լոր մո­լե­կու­լյար, բջ­ջա­յին, հա­մա­կար­գա­յին, նույ­նիսկ հյուս­ված­քա­յին ֆունկ­ցիո­նալ մե­խա­նիզմ­նե­րը: Կա­րող եմ բե­րել մեկ օ­րի­նակ. կյան­քի ըն­թաց­քում հա­կա­գե­նե­րի պա­շա­րու­մը յու­րա­քան­չյուր օր­գա­նիզ­մի ան­խու­սա­փե­լի «ձեռք­բե­րումն» է, հետևա­բար օր­գա­նիզ­մի ա­դապ­տա­ցիոն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նա­փա­կումն է: Կան բազ­մա­թիվ մե­թոդ­ներ այս հա­կա­գե­նե­րից ա­զատ­վե­լու, խոս­քը, այս­պես կոչ­ված, է­լի­մի­նա­ցիոն մե­խա­նիզմ­նե­րի մա­սին է: Դրան զու­գըն­թաց` ու­նենք նաև պլազ­մա­ֆե­րե­զի հնա­րա­վո­րու­թյուն, որ­պես բժշ­կա­գի­տու­թյան ձեռք­բե­րում, դար­ձյալ է­լի­մի­նա­ցիոն մե­խա­նիզմ: Այս ա­մե­նը պետք է ա­պա­հով­վի որ­պես կան­խար­գե­լում, ոչ թե հետևանք­նե­րի լուծ­ման մե­խա­նիզմ: Նման գոր­ծե­լա­կեր­պի և կյան­քի ո­րա­կի ա­պա­հով­ման դեպ­քում մենք կա­րող ենք ա­վե­լի հան­գիստ պայ­ման­նե­րում «հան­դի­պել» նոր վի­րուս­նե­րին: Հա­ջորդ բա­ղադ­րիչ մա­սը պան­դե­միա­նե­րի ժա­մա­նակ հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան սկզ­բունք­ներն են: Հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյու­նը, որ­պես գի­տու­թյուն, իր զար­գա­ցու­մը սկ­սել է դեռ Ա­վի­ցեն­նա­յի ժա­մա­նակ­նե­րից, և այ­սօր մենք ու­նենք զար­գա­ցած սկզ­բուն­քա­յին հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան գի­տու­թյուն: Մենք` հա­յերս, պետք է հպար­տա­նանք` 20-րդ դա­րի խո­շո­րա­գույն հա­մա­ճա­րա­կա­բան­նե­րից էր ա­կա­դե­մի­կոս Հով­հան­նես Բա­րո­յա­նը. նրան է պատ­կա­նում հան­ճա­րեղ այն դրույ­թը, որ պետք չէ ոչն­չաց­նել այս կամ այն ին­ֆեկ­ցիան, պետք է սո­վո­րել այն ղե­կա­վա­րել: Սա ի­րոք հան­ճա­րեղ դրույթ է, ո­րը հաս­կա­նալն ար­դեն են­թադ­րում է խոր և լայն գի­տե­լիք` ամ­փոփ­ված փի­լի­սո­փա­յա­կան կոն­ցեպ­տուա­լիզ­մով, քան­զի կա վախ, որ առ­կա վա­րակ­նե­րի փո­խա­րեն կա­րող են գալ նո­րե­րը և ա­վե­լի վտան­գա­վոր­նե­րը:
-Ինչ­պե՞ս խու­սա­փել այս վա­րա­կից։
-Ինչ­պես խու­սա­փել վի­րու­սի հետ հան­դի­պե­լու՞ց: Դժ­բախ­տա­բար, դա հնա­րա­վոր չէ: Ա­մեն մի նոր վի­րուս սկզբ­նա­կան շր­ջա­նում ու­նի ար­տա­հայտ­ված վի­րու­լեն­տու­թյուն` հի­վան­դա­ցու­թյուն, ո­րը ժամա­նա­կի ըն­թաց­քում «բթա­նում» է և հե­տա­գա­յում դառ­նում մեր ու­ղե­կի­ցը: Այն­պես որ, ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պը, ա­ռողջ է­կո­լո­գիա­յի և մշա­կույ­թի պայ­ման­նե­րում ար­դեն ե­րաշ­խիք է վի­րուս­նե­րի ա­րագ մու­տա­ցիա­նե­րի կան­խար­գել­ման:
-Որ­քա­նո՞վ է այս վա­րա­կը վտան­գա­վոր պտ­ղի հե­տա­գա զար­գաց­ման հա­մար, կա՞ վտանգ, որ ե­րե­խան կծն­վի ա­րատ­նե­րով։
-Հղիու­թյան ըն­թաց­քի, մոր և պտ­ղի կող­մից նե­գա­տիվ ազ­դե­ցու­թյան վե­րա­բե­րյալ ա­ռայժմ չու­նենք ստույգ գի­տա­կան մո­տե­ցում: Ե­թե ճիշտ են տվյալ­նե­րը կո­րո­նա­վի­րու­սի թի­րա­խա­յին նա­խա­սի­րու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ (ազ­դում են է­րիթ­րո­ցիտ­նե­րի և T- լիմ­ֆո­ցիտ­նե­րի վրա), ա­պա կա­րող են ի հայտ գալ նոր հան­գա­մանք­ներ: Պտ­ղի վրա վի­րու­սի ազ­դե­ցու­թյու­նը հղիու­թյան ուշ շր­ջա­նում, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կլի­նի մի­նի­մալ, ին­չը չի կա­րե­լի ա­սել հղիու­թյան վաղ շր­ջա­նի մա­սին: Սա մի դրույթ է, ո­րը վե­րա­բե­րում է բո­լոր վի­րու­սա­յին ին­ֆեկ­ցիա­նե­րին:
-Մաս­նա­գետ­նե­րի կող­մից հն­չում են տա­րաբ­նույթ տե­սա­կետ­ներ, ան­գամ աս­վում է, որ այս վա­րա­կը բա­ցա­սա­բար է ազ­դում ա­րյան կազ­մի, գլ­խու­ղե­ղի վրա։ Կի­սու՞մ եք նման կար­ծիք­նե­րը։
-Դժ­բախ­տա­բար, հն­չեց­ված շատ դրույթ­ներ կրում են ոչ մաս­նա­գի­տա­կան, գո­վազ­դա­յին, «քա­ղա­քա­կա­նաց­ված», ոչ գի­տա­կան բնույթ: Հետևա­բար, խոր­հուրդ կտա­յի ձեռն­պահ մնալ կտ­րուկ և կա­տաստ­րո­ֆիկ եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րից: Ընդ­հան­րա­պես խոր­հուրդ կտա­յի ապ­րել բա­րու, ոչ չա­րի հո­գե­բա­նու­թյամբ: Ա­վե­լի շատ հա­վա­տա­ցեք ինք­ներդ ձեզ, ձեր ա­դապ­տա­ցիոն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին: Սկզ­բուն­քա­յին ա­ռու­մով կա­րող եմ թույլ տալ մի հա­մե­մա­տու­թյուն տու­բեր­կու­լյո­զի հետ, ո­րը կա­րող է ախ­տա­հա­րել պրակ­տի­կո­րեն բո­լոր օր­գան-հա­մա­կար­գե­րը` սկ­սած գլ­խու­ղե­ղից, թո­քե­րից, մինչև ոսկ­րա­յին և ա­րյան հա­մա­կար­գեր: Սա­կայն վաղ պատ­վաս­տու­մը և սո­ցիա­լա­կան է­պի­դե­միո­լո­գիան հնա­րա­վո­րու­թյուն տվե­ցին ղե­կա­վա­րե­լու այդ սար­սա­փազ­դու ին­ֆեկ­ցիան: Ա­հա թե ինչ նկա­տի ու­ներ ժա­մա­նա­կի մե­ծե­րից մե­կը` Մոսկ­վա­յի Գա­մա­լեա­յի ինս­տի­տու­տի տնօ­րեն, ա­կա­դե­մի­կոս Բա­րո­յա­նը սա ա­սե­լով:
Իսկ կո­րո­նա­վի­րու­սի շուրջ ստեղծ­ված խառ­նաշ­փո­թը հի­շեց­նում է «գլ­խա­վոր փորձ»՝ ա­վե­լի մեծ` աշ­խար­հա­կար­գը փո­խե­լու «ներ­կա­յա­ցու­մից ա­ռաջ»:
Ե­թե կա­րո­ղա­նանք ա­պա­հո­վել մեր ինք­նու­թյու­նը, կա­պա­հո­վենք վե­րա­դաս կար­գա­վի­ճա­կը, չկա­րո­ղա­նանք, կհայ­տն­վենք ստո­րա­դաս` պրի­մի­տիվ եզ­րույ­թում: Լի­նե՞լ, թե՞ չլի­նել` այս է խն­դի­րը:
Զրու­ցեց Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 2408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ