• ՊՆ հայտարարությունը

    ՊՆ հայտարարությունը

    19.01.2021| 21:10
    Վերջին շրջանում կտրուկ ավելացել են ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող ապատեղեկատվությունները։ Տելեգրամ-ալիքներից մեկը օրերս տեղեկատվություն էր տարածել, թե պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ և համոզել վերջինիս՝ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
  • Շուշիում թշնամու վերահսկողության տակ են անցել պատմության և մշակույթի 197 հուշարձան, Կերպարվեստի թանգարանի 800 գեղանկարներ

    Շուշիում թշնամու վերահսկողության տակ են անցել պատմության և մշակույթի 197 հուշարձան, Կերպարվեստի թանգարանի 800 գեղանկարներ

    19.01.2021| 21:09
    Շուշիում թշնամու վերահսկողության տակ են անցել պատմության և մշակույթի 197 հուշարձան (158 միավոր), Կերպարվեստի թանգարանի մոտ 800 գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, Շուշիի երկրաբանության թանգարանի 700–ից ավելի նմուշներ:
  • Վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը

    Վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը

    19.01.2021| 21:07
    Համաձայն ՀՀ Կառավարության սահմանած նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հունվարի 1-ից նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։
  • Իրանն ու Ադրբեջանը մայրուղիների միավորման վերաբերյալ համաձայնության են եկել

    Իրանն ու Ադրբեջանը մայրուղիների միավորման վերաբերյալ համաձայնության են եկել

    19.01.2021| 21:04
    Իրան-Ադրբեջան տնտեսական հանձնաժողովի նիստից հետո Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մուհամեդ Իսլամիի հետ: Հանդիպման ընթացքում Իսլամին նշել է, որ Աստարա-Աստարա երկաթուղով երթևեկության 25 տոկոս աճը երկու երկրների հարաբերությունների զարգացման ցուցանիշ է:
  • Դավիթ Անանյան. Սերգեյ Բագրատյանը ստում է

    Դավիթ Անանյան. Սերգեյ Բագրատյանը ստում է

    19.01.2021| 21:02
    ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարությանը, թե իրեն մի քանի անգամ հրավիրել են Ազգային ժողովում ձևավորված Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովի նիստերին, սակայն ինքը չի ներկայացել։
  • Ձյուն՝ Սահարայում

    Ձյուն՝ Սահարայում

    19.01.2021| 21:02
    Սահարայում ձյուն է եկել: Ձյան շերտը ծածկել է Սաուդյան Արաբիայի այն հատվածները, որտեղ գրանցվել է մինչև 28 աստիճան ջերմաստիճան՝ Ֆարենհայտի սանդղակով (-2.22 Ցելսիուսի սանդղակով), ինչն անսովոր ջերմաստիճան է այս տարածաշրջանի համար:
  • Յուրի Խաչատուրովին վրդովվեցնում է, որ պատերազմի մեղավորներն ուզում են իրենց բանտ նստեցնել

    Յուրի Խաչատուրովին վրդովվեցնում է, որ պատերազմի մեղավորներն ուզում են իրենց բանտ նստեցնել

    19.01.2021| 21:01
    Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ասաց, թե երկու տարի գալիս է այս նիստերին ու չի հասկանում՝ ինչում է ինքը մեղավոր։
  • Ռոբերտ Քոչարյան. Ավելի նվաստացած քաղաքացիներ Հայաստանը երբեք չի ունեցել

    Ռոբերտ Քոչարյան. Ավելի նվաստացած քաղաքացիներ Հայաստանը երբեք չի ունեցել

    19.01.2021| 21:00
    Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ Դատական նիստին խոսեց Ռոբերտ Քոչարյանը։
  • Տարոն Սիմոնյան. Հպարտությունը դարձրինք մեր կարգախոսը և կորցրինք Հադրութը, Շուշին, մեր պետականության զգալի մասը

    Տարոն Սիմոնյան. Հպարտությունը դարձրինք մեր կարգախոսը և կորցրինք Հադրութը, Շուշին, մեր պետականության զգալի մասը

    19.01.2021| 20:58
    100 տարի առաջ մենք չկարողացանք օգտագործել մեր հավաքական գիտակցությունը և ներուժը, դարձանք նյութապաշտ, մեծամիտ, գոռոզ, ժլատ, արդյունքում մենք բթացրինք իրականության զգացումը և կորցրինք Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, հայոց պետականությունը, հազարավոր կյանքեր և ապրելու ցանկությունը՝ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։
  • Արման Թաթոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է հայկական կողմի գերիների վերադարձի հետ կապված հարցեր

    Արման Թաթոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է հայկական կողմի գերիների վերադարձի հետ կապված հարցեր

    19.01.2021| 20:57
    ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ընդունել է Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Արման Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։