«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.02.2013| 00:03
    Փորձության այս ցուրտ առավոտներին Հրե ծածկոցդ թող հանդա՜րտ իջնի Մեր հողի վրա:
  • Աղոթարան

    Աղոթարան

    01.02.2013| 00:02
    Ամենակարող Աջ, ամենահույս ձեռք. Oգնիր, որ կարողանամ համբերություն հանդես բերել, Քամուն չտամ Քեզնից վերցրած կարողություններս. Պահպանիր ինձ հալածիչներից, Օգնիր այնքան վատնեմ, որքան կարող եմ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.01.2013| 00:35
    Քո անունով, Տեր իմ, Քո անունով Առավոտները բացվեցին, ու մենք կանգնեցինք կռվի՝ Հաղթելու:
  • Աղոթարան

    Աղոթարան

    22.01.2013| 00:17
    Համբերությունդ տուր ինձ, Տե՛ր, Որ կարողանամ ես էլ ինձ ներել, Հանց Դու։
  • Աղոթարան

    Աղոթարան

    18.01.2013| 12:15
    Օրհնում ենք Քեզ, Տեր ամենակալ, որ միշտ մեզ հետ ես և բնավ չես լքում բոլոր նրանց, ովքեր հավատով և ճշմարտությամբ օգնության են կանչում Քեզ։ Աղաչում և խնդրում ենք, Տեր, ճամփորդակից եղիր ծառաներիդ, և Դու առաջնորդիր մեզ, որպեսզի խաղաղությամբ և խնդությամբ վերստին հասնենք մեր տները։ Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ հավիտյանս հավիտենից։ Ամեն։
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.01.2013| 00:32
    Քո խաղաղությամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խոսքերից, զորացրու մեզ և աներկյուղ պահիր ամեն տեսակի չարից։
  • Աղոթարան

    Աղոթարան

    11.01.2013| 00:02
    Հանգստյան այս աղոթքը և աղաչանքն ընդունի՛ր, մարդասե՜ր Աստված, Քո բարերար կամքի համաձայն, և մեր մեղքերին և հանցանքներին թողություն շնորհիր. և Քեզ փառք, իշխանություն և պատիվ հավիտյան։ Ամեն։
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.12.2012| 00:07
    Ոսկորներիս մեջ անցյալն է նիրհում. Եթե մի կաթիլ Դու ցող անձրևես, Ես կնորոգվեմ Քո ծաղկանց բույրով ՈՒ մյուռոնի պես կհոսեմ հանդարտ` Դեպի իմ նախնյաց մեղքերը բոսոր:
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.12.2012| 00:32
    Խաղաղության հրեշտակին հանձնիր մեր հոգիները, Տեր Աստված մեր, որպեսզի գա և մեզ խաղաղ պահի գիշեր ու ցերեկ, արթուն լինենք, թե քնած։
  • Օգնության աղոթք

    Օգնության աղոթք

    18.12.2012| 00:25
    Տե՜ր, երես մի՛ դարձրու մեզնից։ Տե՜ր բարերար, աղաչում ենք, օգնական եղիր մեզ։ Խնդրում ենք, որ խաղաղության հրեշտակդ ուղարկես, որպեսզի մեզ պահպանի փորձություններից։ Ամենակալ Տեր Աստված մեր, փրկիր մեզ և ողորմյա մեզ։