«Բար­սե­լո­նը» նոր մար­զիչ ու­նի

«Բար­սե­լո­նը» նոր մար­զիչ ու­նի
17.01.2020 | 01:26

Էռ­նես­տո Վալ­վեր­դեի «գա­հա­կա­լու­թյան» ժա­մա­նա­կը կա­տա­լո­նյան «Բար­սե­լո­նում» ա­վարտ­ված է։ Ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում ան­վս­տահ ե­լույթ­նե­րը, որ­քան էլ լա լի­գա­յի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում է (լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վին է 40 միա­վոր ու­նե­ցող Մադ­րի­դի «Ռեա­լից» ա­ռաջ), Սաու­դյան Ա­րա­բիա­յում անց­կաց­ված Իս­պա­նիա­յի սու­պեր­գա­վա­թի խա­ղար­կու­թյու­նում բա­ցա­հայտ ձա­խո­ղումն ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյա­նը հար­կադ­րե­ցին դի­մել վի­րա­հա­տա­կան քայ­լի՝ հրա­ժար­վել 55-ա­մյա մաս­նա­գե­տի ծա­ռա­յու­թյու­նից, ով այդ­պես էլ ար­դյուն­քի չհա­սավ եվ­րո­պա­կան ա­կում­բա­յին ֆուտ­բո­լի գլ­խա­վոր խա­ղար­կու­թյու­նում, ե­թե չա­սենք, որ եր­կու ան­գամ էլ խայ­տա­ռակ ձա­խո­ղեց։ Թերևս ա­վե­լորդ չհա­մա­րենք հի­շել այդ ձա­խո­ղում­նե­րի ման­րա­մաս­նե­րը։

Ա­ռա­ջի­նը 2017/2018 մր­ցաշր­ջա­նում էր։ Մինչև քա­ռորդ եզ­րա­փա­կիչ ոչ մի պար­տու­թյուն չկ­րած կա­տա­լո­նյան ա­կում­բը սե­փա­կան հար­կի տակ 4։1 հաշ­վով հաղ­թում է «Ռո­մա­յին» ու, թվում է, հա­ջորդ փուլ դուրս գա­լու խն­դիր չկա։ Սա­կայն այց Հռոմ ու ջախ­ջա­խիչ պար­տու­թյուն 0։3 հաշ­վով։
Հա­ջորդ վրի­պու­մը ե­ղավ մեկ տա­րի անց, միայն թե կի­սաեզ­րա­փակ­չում։ Սե­փա­կան հար­կի տակ ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ ա­վե­լի քան հա­մո­զիչ հաղ­թա­նակ «Լի­վեր­պու­լի» նկատ­մամբ ու պա­տաս­խան դի­մա­կա­յու­թյու­նում կա­տա­րյալ ֆիաս­կո 0։4 հաշ­վով։
Ա­յո, Էռ­նես­տո Վալ­վեր­դեն կա­տա­լո­նյան ա­կում­բի ղե­կին ե­ղած իր եր­կու­սու­կես տա­րի­նե­րին թի­մը ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում եր­կու ան­գամ հասց­րեց չեմ­պիո­նա­կան բար­ձուն­քի, մե­կա­կան ան­գամ էլ տեր դարձ­րեց երկ­րի գա­վա­թին ու սու­պեր­գա­վա­թին, սա­կայն ե­կեք խոս­տո­վա­նենք, որ «Բար­սե­լո­նի» տրա­մա­չա­փի թի­մի հա­մար սա գո­հա­ցու­ցիչ ցու­ցա­նիշ չի կա­րող լի­նել, ո­րով­հետև այն ու­րիշ թռիչ­քի թիմ է։
Ա­սենք, որ ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյան հետ Վալ­վեր­դեի հե­ռա­նա­լը վա­ղօ­րոք էր հա­մա­ձայ­նեց­ված, ու այն լի­նե­լու էր մր­ցաշր­ջա­նի ա­վար­տից հե­տո, սա­կայն երկ­րի սու­պեր­գա­վա­թի կի­սաեզ­րա­փակ­չում «Աթ­լե­տի­կո­յից» կրած պար­տու­թյու­նը, երբ թվում էր, թե հաղ­թա­նակն ար­դեն իսկ կա­տա­լոն­ցի­նե­րի գր­պա­նում է, կա­տա­լի­զա­տո­րի դեր խա­ղաց։ Ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյու­նում տագ­նա­պե­ցին, որ թի­մը նման մի ա­նակն­կալ ձա­խո­ղում էլ կու­նե­նա Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում (նկա­տենք՝ այս­տեղ դեռևս ա­ռանց պար­տու­թյուն­նե­րի է ե­լույթ­ներ ու­նե­նում) ու վա­ղա­ժամ­կետ գնա­ցին պայ­մա­նագ­րի խզ­ման։ Դա ե­ղավ հուն­վա­րի 14-ին, բա­ռա­ցիո­րեն եր­կու օր ա­ռաջ։
Հե­տաքր­քիր է, որ ա­ռանց ժա­մա­նակ ծախ­սե­լու, ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյու­նը միան­գա­մից հայտ­նեց նոր նշա­նակ­ված գլ­խա­վո­րի ա­նու­նը։ Այդ մար­դը Կի­կե Սե­տիենն է, ո­րի ա­նունն ա­ռանձ­նա­պես շատ բան չի ա­սում։ Ա­վե­լին՝ 61 տա­րե­կան այս մաս­նա­գե­տը ոչ մի ան­գամ թոփ ա­կումբ չի գլ­խա­վո­րել, ոչ մի տիտ­ղոս չի նվա­ճել։ Նրա գլ­խա­վո­րած ա­կումբ­նե­րից ա­մե­նահայտնին «Բե­տիսն» է, ուր Կի­կեն հայ­տն­վեց 2017-ի մա­յի­սին ու որ­տե­ղից հե­ռա­ցավ 2018/2019 մր­ցաշր­ջա­նի ա­վար­տից հե­տո՝ ան­բա­վա­րար ար­դյուն­քի պատ­ճա­ռով։
Բնա­կա­նա­բար մենք ի զո­րու չենք լիար­ժեք գնա­հա­տա­կան տա­լու այս մարզ­չի գոր­ծու­նեու­թյա­նը, սա­կայն ակն­հայ­տո­րեն բար­սե­լո­նյան ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյան հա­մար վճ­ռո­րոշ է ե­ղել այն, որ նրա ղե­կա­վա­րած «Բե­տի­սը» ազ­գա­յին ա­ռաջ­նու­թյան վեր­ջին տու­րում «Սան­տյա­գո Բեռ­նա­բեուում» 2։0 հաշ­վով ապ­տա­կեց «Ռեա­լին», ու դա նրա կող­մից «ար­քա­յա­կա­նին» ստո­րաց­նե­լու ա­ռա­ջին դեպ­քը չէր։ Նրա գլ­խա­վո­րած «Բե­տի­սը» մեկ տա­րի ա­ռաջ էլ է նույն կերպ վար­վել «սե­րուց­քա­յին­նե­րի» հետ։ Ճիշտ է՝ այդ ան­գամ նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նա­կով, սա­կայն այս­տեղ ոչ այն­քան խփած գո­լե­րի քա­նակն է կարևո­րը, որ­քան պար­տու­թյան մատ­նե­լու փաս­տը։
Ի մի­ջի այ­լոց, Սե­տիե­նը հա­ճե­լի հի­շո­ղու­թյուն­ներ ու­նի և «Բար­սե­լո­նի» հետ կապ­ված։ Նա վեր­ջին մար­զիչն է, ով «Կամպ Նոուից» գլու­խը բարձր է հե­ռա­ցել. նրա «Բե­տի­սը» «Բար­սե­լո­նի հետ 2018-ի նո­յեմ­բե­րին ու­նե­ցած մր­ցա­վե­ճում կա­տա­լոն­ցի­նե­րին չորս ան­գամ հար­կադ­րել է գն­դա­կը հա­նել դար­պա­սից։ Ճիշտ է՝ կա­տա­լոն­ցի­ներն էլ նույնն ա­րել են ե­րեք ան­գամ, սա­կայն ե­րե­քը բնա­կա­նա­բար չորս չէ, ու սա ձեզ կա­սի ան­գամ յու­րա­քան­չյուր ա­ռա­ջին դա­սա­րան­ցի։
Ինչ­պես տես­նում եք վե­րը բեր­ված փաս­տե­րից, այս մարզ­չի նշա­նա­կու­մը դժ­վար է միան­շա­նակ ըն­կա­լել գո­նե մեզ նման հա­սա­րակ մահ­կա­նա­ցու­նե­րի մա­կար­դա­կում, սա­կայն ակն­հայ­տո­րեն կա­տա­լո­նյան ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյու­նում նրա ան­ձի նկատ­մամբ վս­տա­հու­թյան բարձր քվե կա, այ­լա­պես չա­փա­զանց ռիս­կա­յին է ներ­կա­յա­նում մինչև 2022 թվի հա­մար կնք­ված պայ­մա­նա­գի­րը։
Կա­տա­լո­նիա­յում Սե­տիե­նին գո­նե ներ­կա փու­լի հա­մար ակն­հայ­տո­րեն հա­մա­րում են ի­դեա­լա­կան տար­բե­րակ՝ որ­պես մար­զիչ հա­սա­նե­լի է, գի­տի, հաս­կա­նում է ա­կում­բի փի­լի­սո­փա­յու­թյու­նը; Ի մի­ջի այ­լոց ին­քը մար­զիչն էլ եր­բեք չի թաքց­րել «Բար­սե­լո­նի» ցու­ցադ­րած խա­ղի նկատ­մամբ ու­նե­ցած հիաց­քը, հրա­պա­րա­կայ­նո­րեն մեկ ան­գամ չէ, որ բարձր է ար­տա­հայտ­վել կա­տա­լո­նյան ա­կում­բի խա­ղի փի­լի­սո­փա­յու­թյու­նը կա­ռու­ցած Յո­հան Կրոյ­ֆի մա­սին, թե­պետ այս­տեղ տա­րօ­րի­նակ ո­չինչ չկա։ Ե­թե լի­նենք օ­բյեկ­տիվ, նրա ղե­կա­վա­րած «Բե­տի­սը» ինչ-որ ա­ռու­մով ի­րե­նով էր ա­րել Կրոյ­ֆի գա­ղա­փար­նե­րը՝ թի­մը խա­ղում էր կարճ փո­խան­ցում­նե­րով՝ շեշ­տը դնե­լով խա­ղի հա­մընդ­հա­նուր վե­րահս­կո­ղու­թյան վրա։ Հե­տաք­րք­րա­կան մի փաստ նշենք։ «Լե­գա­նե­սի» հետ խա­ղում ան­ցած տա­րի «Բե­տի­սը» գն­դա­կի տո­տալ վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­րել է դի­մա­կա­յու­թյան ողջ ժա­մա­նա­կի 82,5 տո­կո­սում։ Բա­ցի այդ հենց ին­քը՝ Սե­տիենն էլ հա­մոզ­ված է, որ կարճ փո­խան­ցում­նե­րով մր­ցակ­ցի տու­գա­նա­յին հրա­պա­րա­կին հաս­նե­լը խա­ղի կա­ռուց­ման ա­ռա­վել շա­հա­վետ տար­բե­րակ է։ Ի դեպ՝ խա­ղի ըն­կալ­ման նման մտա­ծո­ղու­թյամբ նա հի­շեց­նում է 2009-2012 թվա­կան­նե­րի Խո­սեպ Գվար­դիո­լա­յին, ով այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կա­տա­լո­նյան թի­մի գլ­խա­վոր մար­զիչն էր։
Այս և սրանց հար նման մյուս բա­նե­րը նկա­տի ու­նե­նա­լով՝ կաս­կած չկա, որ նո­րան­շա­նակ մար­զի­չը շատ ա­րագ լե­զու կգտ­նի «Բար­սե­լո­նի» ու առ­հա­սա­րակ հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի թիվ մեկ աստղ Լիո­նել Մե­սիի հետ, ին­չը պա­կաս կարևոր գոր­ծոն չէ։ Նկա­տենք, որ հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի գե­րաստ­ղի նկատ­մամբ Սե­տիե­նը միշտ էլ ընդ­գծ­ված վե­րա­բեր­մունք է ու­նե­ցել, «Բար­սե­լո­նի» հետ «Բե­տի­սի» ու­նե­ցած խա­ղե­րից մե­կից հե­տո նրա վե­րա­բե­րյալ հա­ճո­յա­խո­սու­թյուն­նե­րի մի ողջ շա­րան է ա­րել՝ ար­գեն­տի­նա­ցուն հայ­տա­րա­րե­լով մե­ծա­գույն ֆուտ­բո­լիստ՝ բարձր դա­սե­լով ան­գամ լե­գեն­դար Պե­լեից։
Ակն­հայտ է, որ Սե­տիե­նի այս նշա­նակ­մամբ վրա է հաս­նում նրա կյան­քի աս­տե­ղա­յին ժա­մը։ Հա­նուն «Բար­սե­լո­նում» աշ­խա­տե­լու, այս թիմն իր կեն­սագ­րու­թյան մաս ու­նե­նա­լու, նա Բար­տո­մեուի գլ­խա­վո­րու­թյամբ գոր­ծող ա­կում­բի ներ­կա­յիս ղե­կա­վա­րու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել։ Նկա­տենք, որ Բար­տո­մեուի նկատ­մամբ վս­տա­հու­թյան սուր դե­ֆի­ցիտ կա։ Ա­վե­լին ա­սենք. հենց այդ պատ­ճա­ռով էր, որ Խա­վին, ով ներ­կա­յումս մար­զում է քա­թա­րա­կան «Ալ Սադ­դը», հրա­ժար­վեց «Բար­սե­լո­նը» գլ­խա­վո­րե­լուց՝ սպա­սե­լով Բար­տո­մեուի հե­ռաց­մա­նը։
Հարկ է նշել, որ «Բար­սե­լո­նի» գլ­խա­վո­րի պոս­տում ոչ պա­կաս ակ­տիվ դի­տարկ­վում էր և Ռո­նալդ Կու­մա­նի թեկ­նա­ծու­թյու­նը, ով ներ­կա­յումս գլ­խա­վո­րում է Հո­լան­դիա­յի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նը։ Տե­սա­կան մա­կար­դա­կում Կու­մա­նը կար­ծես թե ան­գամ դի­տար­կում էր եր­կու պոս­տե­րը հա­մա­տե­ղե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, սա­կայն կա­տա­լո­նյան ա­կում­բում հո­լան­դա­ցուն տես­նում էին միայն ամ­բող­ջո­վին ի­րեն­ցը լի­նե­լու տար­բե­րա­կում, իսկ Կու­մա­նը Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան շե­մին պատ­րաստ չէր լքե­լու հա­րա­զատ երկ­րի հա­վա­քա­կա­նը։
Ի­տա­լա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի մա­տուց­մամբ «Բար­սե­լո­նի» գլ­խա­վոր մարզ­չի պաշ­տո­նում քն­նարկ­վում էր և անգ­լիա­կան «Տո­տեն­հե­մի» նախ­կին գլ­խա­վոր Մաու­րի­սիո Պո­չե­տի­նո­յի թեկ­նա­ծու­թյու­նը, ով Կա­տա­լո­նիա­յում, ի դեմս «Էս­պա­նիո­լի», աշ­խա­տան­քա­յին փորձ ու­նի, սա­կայն «Բար­սե­լո­նի» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ շփու­մից հե­տո ար­գեն­տի­նա­ցի մաս­նա­գե­տը բա­ցա­սա­կան պա­տաս­խան էր տվել։
Տար­բե­րակ­նե­րը որ­քան էլ շատ են ե­ղել, այ­դու­հան­դերձ ճա­կա­տա­գիրն, ինչ­պես տես­նում ենք, կան­խա­կալ է ե­ղել Կի­կե Սե­տիե­նի նկատ­մամբ, ու հու­սանք, որ այս մաս­նա­գետն այս­տեղ ի­րա­պես կփայ­լի՝ հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի գե­րա­կումբ­նե­րից մե­կի հետ դառ­նա­լով ֆուտ­բո­լա­յին նո­րա­նոր նվա­ճում­նե­րի հե­ղի­նակ։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 1773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ