Ռո­նալ­դուն հին­գե­րորդն է

Ռո­նալ­դուն հին­գե­րորդն է
24.01.2020 | 05:34
Տա­րես­կզ­բյան փայ­լուն մեկ­նարկ՝ «Յու­վեն­տու­սի» կազ­մում ե­րեք խա­ղում դար­պա­սի վեց գրա­վում, և Rec.Sport.Soccer Statistics Foun­da­tion (RSSSF) վար­կա­ծով Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն ֆուտ­բո­լի պատ­մու­թյան բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ռմ­բար­կու­նե­րի ցու­ցա­կում ար­դեն հին­գե­րորդն է՝ մեկ գն­դա­կով շր­ջան­ցե­լով գեր­մա­նա­ցի լե­գեն­դար ֆուտ­բո­լիստ Գերդ Մյուլ­լե­րին, ում մա­սին հաշ­ված օ­րեր ա­ռաջ մենք հրա­պա­րա­կել էինք բա­վա­կան ծա­վա­լուն նյութ: Պոր­տու­գա­լա­ցու ան­վան դի­մաց 736 գն­դակ է, վար­կա­նի­շում հաշ­վարկ­ված են պաշ­տո­նա­կան հան­դի­պում­նե­րում խփած գո­լե­րը՝ ան­կախ հա­վա­քա­կան­նե­րից, տա­րի­քա­յին խմ­բե­րից, ա­կումբ­նե­րի ներ­կա­յաց­րած դի­վի­զոն­նե­րից:
RSSSF-ը սի­րո­ղա­կան կազ­մա­կեր­պու­թյուն է, հիմ­նադր­վել է վի­ճա­կագ­րու­թյան սի­րա­հար­ներ Լարս Օր­խու­սի, Քենտ Հեդ­լունդ­հի ու Կա­րել Ստո­կեր­մա­նի կող­մից: Նրանք վար­կա­նի­շա­յին ի­րենց ա­ղյու­սա­կում նե­րա­ռել են միայն այն ֆուտ­բո­լիստ­նե­րին, ով­քեր ի­րենց կա­րիե­րա­յի մեծ մասն անց­կաց­րել են թոփ ա­կումբ­նե­րում: Ա­հա թե մաս­նա­վո­րա­պես ին­չու այդ ցան­կում տեղ չի գտել, օ­րի­նակ, 800-ից ա­վե­լի գոլ հե­ղի­նա­կած գեր­մա­նա­ցի Էր­վին Հել­մե­հե­նը:
Ներ­կա­յաց­նենք RSSSF-ի կազ­մած ա­ռա­ջին յոթ­նյա­կը:
805 գո­լով ցու­ցա­կը գլ­խա­վո­րում է Յո­զեֆ Բի­ցա­նը: Նրան հա­ջոր­դում են Ռո­մա­րիոն (772), Պե­լեն (767), Ֆե­րենց Պուշ­կա­շը: Հին­գե­րոր­դին ու վե­ցե­րոր­դին ար­դեն նշել ենք, յո­թե­րոր­դը Լիո­նել Մե­սին է 717 գո­լով:
Նկա­տենք, որ ճա­նա­չե­լիու­թյան ա­ռու­մով հա­մե­մա­տա­բար ե­րի­տա­սարդ ֆուտ­բո­լա­սե­րի մոտ ա­վե­լի շատ հար­ցեր կա­րող է ա­ռա­ջաց­նել Յո­զեֆ Բի­ցա­նի ով լի­նե­լը, ուս­տի նրան փոր­ձենք հնա­րա­վո­րինս հան­գա­մա­նա­լից ներ­կա­յաց­նել:
Հար­ձակ­վո­ղը մար­զա­կան կա­րիե­րան սկ­սել է 1931 թվից, նրա ներ­կա­յաց­րած ա­ռա­ջին ա­կում­բը վիեն­նա­կան «Ռա­պիդն» է: Ի­րա­վի­ճա­կի սրա­ցու­մից հե­տո, ո­րը պայ­մա­նա­վոր­ված էր իշ­խա­նու­թյան գլուխ հիտ­լե­րա­կան­նե­րի գա­լով, նա տե­ղա­փոխ­վել է Պրա­հա, որ­տեղ մր­ցե­լույթ­ներ է ու­նե­ցել տե­ղի «Սլա­վիա­յի» կազ­մում: Նկա­տենք, որ նրա մար­զա­կան կա­րիե­րա­յի մեծ մասն այս­տեղ է ան­ցել:
Բի­ցա­նը հան­դես է ե­կել նաև հա­վա­քա­կան­նե­րի մա­կար­դա­կով. սկզ­բում դա ե­ղել է Ավ­ստ­րիա­յի, այ­նու­հետ (1938-ից) Չե­խոս­լո­վա­կիա­յի ընտ­րա­նին: Հարկ է ա­սել, որ RSSSF-ի վար­կա­ծով նա իս­կա­պես աշ­խար­հի լա­վա­գույն ռմ­բար­կուն է, ում առն­չու­թյամբ հաշ­վարկն այ­դու­հան­դերձ ամ­բող­ջա­կան չէ, քա­նի որ Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով բո­լոր տվյալ­նե­րը չէ, որ պահ­պան­վել են:
Դառ­նանք Ռո­նալ­դուին: Որ­պես­զի նա կա­րո­ղա­նա հաս­նել Բի­ցա­նին, հարկ է, որ հե­ղի­նա­կի ևս 69 գոլ: 35-ա­մյա պոր­տու­գա­լա­ցու հա­մար դա ա­նե­լը գործ­նա­կա­նում հնա­րա­վոր կլի­նի, ե­թե ա­ռա­ջի­կա եր­կու տա­րում կա­րո­ղա­նա պահ­պա­նել ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նի տեմ­պը՝ 18 գոլ՝ «Յու­վեն­տու­սում», 11 գոլ՝ ազ­գա­յին հա­վա­քա­կա­նում: 37 տա­րե­կա­նում դառ­նալ բո­լոր ժա­մա­նակ­նե­րի լա­վա­գույն ռմ­բար­կու՝ հար­կավ գայ­թակ­ղիչ հե­ռան­կար է, թե­պետ ֆուտ­բո­լիստն ակն­հայ­տո­րեն ձև է ա­նում, թե գա­ղա­փա­րի վրա սևեռ­ված չէ:
«Չի կա­րե­լի թույլ տալ, որ ռե­կոր­դը դառ­նա կպ­չուն գա­ղա­փար: Այն ա­մե­նը, ին­չին ես հա­սել եմ կյան­քում, բնա­կա­նոն է ե­ղել: Դրանք ե­ղել են իմ ջան­քե­րի ներ­դր­ման հետևանք ու ոչ թե նպա­տակ: Միայն հա­ճույք ստա­նա­լով է, որ մենք հաս­նում ենք մեծ ձեռք­բե­րում­նե­րի», -ա­սել է պոր­տու­գա­լա­ցին 2019 թվի հոկ­տեմ­բե­րին, երբ խփել է իր մար­զա­կան կա­րիե­րա­յի 700-րդ գո­լը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 1468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ