«Ռեալն» ա­րեց այդ բանն ու ոչ առանց «Բար­սե­լո­նի» մի­ջամ­տու­թ­յան

«Ռեալն» ա­րեց այդ բանն ու ոչ առանց «Բար­սե­լո­նի» մի­ջամ­տու­թ­յան
31.01.2020 | 12:10

Գնա­լով եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի ա­ռաջ­նու­թյուն­նե­րի մեր տե­սու­թյուն­ներն ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճախ ստիպ­ված կլի­նենք ընդ­մի­ջել գա­վա­թա­յին հան­դի­պում­նե­րը ներ­կա­յաց­նե­լով, քա­նի որ դրանք մտ­նում են այն փուլ, որ­տեղ ա­ռա­վե­լա­գույնս ու­ժեղ­ներն են մնում գոր­ծի մեջ և ա­վե­լի ու ա­վե­լի շո­շա­փե­լի է զգաց­վում եզ­րա­փա­կիչ­նե­րի շուն­չը։ Բնա­կա­նա­բար այս տե­սու­թյուն­նե­րին գա­լու են միա­նա­լու Չեմ­պիոն­նե­րի ու Եվ­րո­պա­յի լի­գա­նե­րի խա­ղար­կու­թյուն­նե­րի­նը, ինչն ա­ռա­վել բո­վան­դա­կա­յին է դարձ­նում մար­զա­սե­րի օ­րը՝ դարձ­նե­լով հա­գե­ցած, հզոր կր­քե­րով լե­ցուն։ Իսկ այժմ ընդ­հա­նու­րից անց­նենք մաս­նա­վո­րին, ա­ռա­վել ա­ռար­կա­յա­կա­նին։

ԱՆԳ­ԼԻԱ
Հեր­թա­կան 24-րդը բա­ցար­ձա­կա­պես փո­փո­խու­թյուն­ներ չբե­րեց մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում։ Ե­թե երևա­կա­յու­թյու­նից դուրս բան չլի­նի, մինչև մր­ցաշր­ջա­նի ա­վարտ ա­ռա­ջին տե­ղի ա­ռու­մով ըն­դա­մե­նը փաս­տե­լու ենք «Լի­վեր­պու­լի» գրան­ցած, գրան­ցե­լիք միա­վոր­նե­րի հա­վե­լու­մը։
Ա­ռա­ջի­կա տու­րե­րի մա­կար­դա­կով փո­փո­խու­թյուն­ներ չենք փաս­տե­լու և չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում հան­գր­վա­նած «Չել­սիի» առն­չու­թյամբ։ Փաս­տո­րեն խո­ցե­լի են մնում երկ­րորդ-եր­րորդ և հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րը, ընդ ո­րում, վեր­ջինս՝ հատ­կա­պես, քա­նի որ պրե­միեր լի­գա­յի հին­գե­րոր­դը դառ­նա­լու հա­վակ­նու­թյուն ու­նե­ցող թի­մերն ան­հա­մե­մատ շատ են։
Իսկ այժմ տու­րի ար­դյունք­նե­րի մա­սին։
Հյու­րըն­կալ­վե­լիս «Լի­վեր­պուլն» «ան­ցել» է «Վուլ­վեր­հեմպ­տո­նի» վրա­յով՝ հա­ջո­ղու­թյունն իր կող­մը բե­կե­լու հա­մար փայ­լուն օգ­տա­գոր­ծե­լով հան­դիպ­ման վեր­ջին հատ­վա­ծը (2։1), ինչն այս թի­մի հա­մար դառ­նում է բնու­թագ­րա­կան փաստ։
Ար­տագ­նա­յում հաղ­թա­նակ է տո­նել և «Ման­չեստր Սի­թին»՝ ար­ժա­նա­նա­լով ա­ռաջ­նու­թյան նո­րեկ «Շե­ֆիլ­դի» հա­մառ դի­մադ­րու­թյա­նը՝ 1։0։
Եր­կու ա­նընդ­մեջ պար­տու­թյուն­նե­րի շարքն ընդ­հա­տեց «Լես­տե­րը»՝ ա­ռա­վել քան հա­մո­զիչ լի­նե­լով «Վեստ Հե­մի» նկատ­մամբ՝ 4։1։
Սե­փա­կան հար­կի տակ «Ար­սե­նա­լի» դի­մադ­րու­թյու­նը չկա­րո­ղա­ցավ կոտ­րել «Չել­սին»՝ 2։2, և սա այն դեպ­քում, երբ հյու­րե­րը, սկ­սած 26-րդ րո­պեից, մնա­ցել էին տա­սը հո­գով։
Երկ­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյու­նը կրեց 34 միա­վոր ու­նե­ցող «Ման­չեստր Յու­նայ­թե­դը» (սե­փա­կան հար­կի տակ 0։2 հաշ­վով զի­ջել է «Բյոռն­լիին»), ին­չը «Տո­տեն­հե­մին» հնա­րա­վո­րու­թյուն է տվել հա­վա­սար­վե­լու նրան։ Հի­շեց­նենք, որ նույն­քան միա­վոր ու­նի նաև «Վուլ­վեր­հեմպ­տո­նը»։ Սույն հաշ­վար­կով ինչ վե­րա­բե­րում է ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին չորս հո­րի­զո­նա­կա­նում ե­ղած­նե­րին, վի­ճակն այս­պի­սին է. «Լի­վեր­պուլն» ու­նի 67 միա­վոր՝ պլյուս պա­կաս անց­կաց­րած մեկ խաղ, «Ման­չեստր Սի­թին»՝ 51, «Լես­տե­րը»՝ 48, «Չել­սին»՝ 40։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Ար­տագ­նա­յում «Այ­նտ­րախ­տից» «Լայպ­ցի­գի» կրած պար­տու­թյու­նը (0։2) ա­ղյու­սա­կում չսա­սա­նեց նրա դիր­քը, սա­կայն 5։0 հաշ­վով «Շալ­կեին» հաղ­թած «Բա­վա­րիա­յին» հնա­րա­վո­րու­թյուն տվեց ընդ­հուպ մո­տե­նա­լու երկ­րի փոխ­չեմ­պիո­նին։ Նրանք հա­մա­պա­տաս­խա­նա­բար ու­նեն 40 և 39 միա­վոր։
«Բա­վա­րիա­յի» օ­րի­նա­կով հաղ­թա­նակ­ներ են տո­նել «Բո­րու­սիա­նե­րը»՝ մյոն­խենգ­լադ­բախ­ցի­նե­րը գե­րա­զան­ցել են «Մայն­ցին» (3։1), դորտ­մունդ­ցի­նե­րը՝ «Քյոլ­նին» (5։1)։
Եր­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նակն է տո­նել «Բա­յե­րը»՝ ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան մատ­նե­լով այդ օ­րը ոչ միայն ի­րենց, այլև ֆոր­տու­նա­յի հետ խն­դիր­ներ ու­նե­ցած «Ֆոր­տու­նա­յին»։
Գլադ­բախ­ցի­ներն ու­նեն 38, դորտ­մունդ­ցի­նե­րը՝ 36, լևեր­կու­զեն­ցի­նե­րը՝ 34 միա­վոր։ «Շալ­կեն» մնա­ցել է ու­նե­ցած 33-ով։ Ե­թե ու­շա­դիր ենք նա­յում, տու­րում ա­ռա­ջա­տար վե­ցյա­կից պար­տու­թյուն են կրել միայն ա­ռա­ջին ու վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող թի­մե­րը։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Լա լի­գա­յում վեր­ջա­պես տե­ղի ու­նե­ցավ այն, ին­չին ան­համ­բեր սպա­սում էին «Ռեա­լի» հա­րյուր­մի­լիո­նա­վոր եր­կր­պա­գու­նե­րը։ Հյու­րըն­կալ­վե­լիս նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նակ «Վա­լյա­դո­լի­դի» նկատ­մամբ, ու «ար­քա­յա­կա­նը» 46 միա­վո­րով միանձ­նյա գլ­խա­վո­րեց մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը։ Նշենք, որ ե­ղա­ծում միայն «սե­րուց­քա­յին­նե­րի» ներդ­րու­մը չէր։ Դրան ե­կել էր մե­ծա­պես նպաս­տե­լու «Բար­սե­լո­նը», որն ար­տագ­նա­յում «վա­յե­լել» էր «Վա­լեն­սիա­յին» զի­ջե­լու «հա­ճույ­քը»՝ 0։2։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք նշել, որ սա ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում կա­տա­լոն­ցի­նե­րի չոր­րորդ պար­տու­թյունն էր, ինչն ան­հա­մու­թյան աս­տի­ճա­նի մեծ թիվ է հե­ղի­նա­կա­վոր այդ կո­լեկ­տի­վի հա­մար։
Հաղ­թա­նակ­ներ են ար­ձա­նագ­րել եր­րորդ ու չոր­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող «Սևի­լիան» ու «Խե­տա­ֆեն»։ Ա­ռա­ջի­նը պար­տու­թյան է մատ­նել «Գրա­նա­դա­յին» (2։0), երկ­րոր­դը՝ «Բե­տի­սին» (1։0)։ Նրանք ու­նեն 38 և 36 միա­վոր։ «Խե­տա­ֆեի» պես 36 միա­վոր ու­նի և «Աթ­լե­տի­կոն», ո­րը գո­լա­զուրկ հան­դի­պում է ու­նե­ցել «Լե­գա­նե­սի» հետ։ 36 միա­վոր ու­նի 3։0 հաշ­վով «Մա­լյոր­կա­յին» պար­տու­թյան մատ­նած, ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կող «Ռեալ Սո­սիե­դա­դը»։ Ի դեպ, այդ­քան է և «Վա­լեն­սիա­յի» միա­վոր­նե­րի քա­նա­կը։
Ի­ՏԱ­ԼԻԱ
«Ին­տե­րի» հա­րա­բե­րա­կան ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րից լա­վա­գույնս օգտ­ված ու սկու­դե­տեի միանձ­նյա լի­դե­րու­թյու­նը խլած «Յու­վեն­տու­սը» տու­րի վեր­ջին հան­դի­պու­մում բա­վա­կան ա­նակն­կալ պար­տու­թյուն կրեց «Նա­պո­լիից», որ­քան էլ որ այդ դի­մա­կա­յու­թյու­նը մր­ցակ­ցի դաշ­տում էր՝ 1։2։ «Ծեր սի­նյո­րա­յի» պար­տու­թյունն այդ­պես ենք ո­րա­կում, քան­զի նեա­պոլ­ցի­ներն ըն­թա­ցի­կում խայ­տա­ռակ վատ են հան­դես գա­լիս (այս հաղ­թա­նա­կից հե­տո են միայն «պա­տիվ» ու­նե­ցել եզ­րա­փա­կե­լու ա­ռա­ջին տաս­նյա­կը), իսկ վեր­ջին ե­րեք խա­ղում ա­նընդ­մեջ պար­տու­թյուն են գրան­ցել։
Ոչ-ո­քի­նե­րով են ա­վար­տել տու­րի ի­րենց դի­մա­կա­յու­թյու­նե­րը «Ին­տե­րը», «Լա­ցիոն», «Ռո­ման»։ Ա­ռա­ջինն ու­ժե­րը չա­փել է «Կա­լյա­րիի» հետ, երկ­րորդն ու եր­րոր­դը ու­ժե­ղա­գույ­նին վի­ճար­կել են ի­րար միջև։ Եր­կու­սում էլ ար­ձա­նագր­վել է նույն 1։1 հա­շի­վը։
21-րդ տու­րը գեր­հա­ջող է ե­ղել «Ա­տա­լան­տա­յի» հա­մար։ Այն յոթ ան­պա­տաս­խան գն­դակ է ու­ղար­կել «Թու­րի­նի» դար­պա­սը՝ վեր­ջի­նիս նվաս­տաց­նե­լով նրա իսկ խա­ղա­դաշ­տում։ «Յու­վեն­տուսն» ու­նի 51, «Ին­տե­րը»՝ 48, «Լա­ցիոն»՝ 46 (պլյուս պա­կաս անց­կաց­րած մեկ խաղ), «Ռո­ման»՝ 39, «Ա­տա­լան­տան»՝ 38, «Կա­լյա­րին»՝ 31 միա­վոր։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Դի­վի­զիո­նում շա­րու­նա­կում է անմ­նա­ցորդ տնօ­րի­նու­թյուն ա­նել ար­դեն 52 միա­վոր վաս­տա­կած «Պա­րի Սեն Ժեր­մե­նը»։ Հեր­թա­կա­նում այն պար­տու­թյան է մատ­նել «Լի­լին» նրա իսկ դաշ­տում՝ 2։0։ Երկ­րորդ ու եր­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող «Մար­սելն» ու «Ռե­նը» վաս­տա­կել են մե­կա­կան միա­վոր։ Ա­ռա­ջինն ու­ժե­րը չափ­վել է «Ան­ժի» (0։0), երկ­րոր­դը՝ «Նից­ցա­յի» հետ՝ 1։1։ Եր­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նակն է տո­նել «Մոն­պե­լիեն»։ Այս ան­գամ նրա մր­ցա­կիցն է ե­ղել «Դի­ժո­նը»՝ 3։0։ «Մոն­պե­լիեն» ու­նի 33 միա­վոր։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ