Ճիշտ էի ա­սել, որ ա­ռանց մեզ չի լի­նում

Ճիշտ էի ա­սել, որ ա­ռանց մեզ չի լի­նում
31.01.2020 | 12:12
Օ­րերս ավ­ստ­րիա­կան Գրաց քա­ղա­քում ա­վարտ­վեց գե­ղա­սահ­քի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նը, ա­վարտ­վեց մար­զաձևի ռու­սա­կան դպ­րո­ցի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի փայ­լուն հաղ­թա­նա­կով՝ հնա­րա­վոր 12-ից շա­հել են 10 մե­դա­լ։ Ի մի­ջի այ­լոց, այս թի­վը մե­կով էլ կա­վե­լա­նա, ե­թե չան­տե­սենք, որ տղա­մարդ­կանց մե­նա­սահ­քում բրոն­զին ար­ժա­նա­ցած, Մոսկ­վա­յում ծն­ված ու մե­ծա­ցած Մո­րիս Կվի­տե­լաշ­վի­լին նույն­պես ռու­սա­կան դպ­րո­ցի ներ­կա­յա­ցու­ցիչ է, մարզ­վում է իր հայ­րե­նա­կից Է­թե­րի Տուտ­բե­րի­ձեի ղե­կա­վա­րու­թյամբ ու հինգ տա­րի է, որ ըն­դու­նել է այլ երկ­րի քա­ղա­քա­ցիու­թյուն։ Տվյալ պա­րա­գա­յում իր պատ­մա­կան հայ­րե­նի­քի՝ Վրաս­տա­նի, այն էլ ակն­հայ­տո­րեն աշ­խար­հի, Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում, հե­ղի­նա­կա­վոր խո­շոր մր­ցա­շա­րե­րում ե­րաշ­խա­վոր­ված մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նա­լու հա­մար, մի բան, որ ան­կաշ­կանդ ա­նում են նաև ծա­գու­մով բազ­մա­թիվ ռուս մար­զիկ­ներ, քան­զի այս երկ­րի հա­վա­քա­կա­նի կազ­մում ա­ներևա­կա­յե­լի սուր մր­ցակ­ցու­թյուն է։
Թե Կվի­տե­լաշ­վի­լու պա­րա­գա­յում ին­չու այս­քան ման­րա­մասն ե­ղանք, խն­դիրն ու­նի իր աս­տա­ռը ու պարզ կդառ­նա փոքր անց, սա­կայն պատ­մու­թյունն այդ չենք ա­նի կից մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով՝ հետևու­թյուն­ներ ա­նելն ար­տո­նե­լով բա­ցա­ռա­պես ձեզ՝ ըն­թեր­ցող­նե­րիդ։
Մինչ շեշ­տադ­րում­նե­րը փո­խելն ա­սենք, որ Ռու­սաս­տա­նի ընտ­րա­նին նույն այս Եվ­րո­պա­յում նման շլա­ցու­ցիչ մր­ցե­լույթ ու­նե­ցել էր մեկ էլ 14 տա­րի ա­ռաջ։ Նկա­տի ու­նենք բա­ցա­ռա­պես ոս­կե մե­դալ­նե­րի հաշ­վար­կը, այ­լա­պես այս ա­ռաջ­նու­թյունն ան­հա­մե­մա­տե­լի է։
Հի­մա դառ­նանք նրան, թե հատ­կա­պես ի՛նչն է Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նում ռուս­նե­րի քե­ֆը բե­րել։
Կար­ծում եք կա­նանց մե­նա­սա՞հ­քը։
Այդ­պես մտա­ծե­լով՝ չէ, սխալ­ված չեք լի­նի հար­կավ, սա­կայն մա­սամբ ճիշտ կլի­նեք, քան­զի կա­նանց մե­նա­սահ­քում, մաս­նա­վո­րա­պես Եվ­րո­պա­յում, ռուս­ներն այն­պի­սի ջախ­ջա­խիչ ա­ռա­վե­լու­թյուն ու­նեն մյուս­նե­րի նկատ­մամբ, որ պար­զա­պես գե­րա­գույն ա­նակն­կալ կլի­ներ, ե­թե մր­ցա­նա­կա­յին տե­ղե­րի հար­ցում մեկ­նու­մե­կը խառն­վեր նրանց մր­ցակ­ցու­թյա­նը։ Այլ հարց է, թե Ա­լյո­նա Կոս­տոր­նա­յա­յի, Ան­նա Շչեր­բա­կո­վա­յի, Ա­լեք­սանդ­րա Տրու­սո­վա­յի միջև (ներ­կա­յաց­ված են Եվ­րո­պա­յում գրա­ված տե­ղե­րով) ինչ հեր­թա­կա­նու­թամբ էին բաշխ­վե­լու, ին­չը ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում փոքր-ինչ այլ դա­սա­կար­գում ու­ներ (ի մի­ջի այ­լոց, վեր­ջին ան­գամ բո­լոր մե­դալ­նե­րը նրան­ցը ե­ղել են 2016 թվա­կա­նին)։ Այս­տեղ թերևս մի­ջան­կյալ նկա­տենք, որ Ռու­սաս­տա­նի ա­ռաջ­նու­թյու­նում մեր Եվ­գե­նյա Մեդ­վեդևան մաս­նակ­ցել է միայն կարճ ծրագ­րին՝ ցույց տա­լով հին­գե­րորդ ար­դյունքն ու բաց թող­նե­լով ա­զատ ծրա­գի­րը։ Հար­կավ կա­րե­լի էր մի եր­կու խոսք էլ ա­սել օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի չեմ­պիոն Ա­լի­նա Զա­գի­տո­վա­յի մա­սին, բայց այս դեպ­քում ստիպ­ված կլի­նեինք շատ-շատ բա­նե­րում հան­գա­մա­նա­լից լի­նել, ինչն էա­պես կշե­ղեր բուն նյու­թից։
Կա­նանց մե­նա­սահ­քի օ­րի­նա­կով սպոր­տա­յին պա­րե­րի պա­րա­գան էլ ե­կեք ի սկզ­բա­նե բա­ցա­ռենք, ինչ­պես որ պի­տի մաս­նա­կի զի­ջում­նե­րի գնանք պա­րա­յին զույ­գե­րի հար­ցում։
Փաս­տո­րեն տա­կը մնաց տղա­մարդ­կանց ա­ռաջ­նու­թյու­նը, որ­տեղ Ա­լեք­սանդր Յա­գու­դին-Եվ­գե­նի Պլյուշ­չեն­կո զույ­գի դա­րաշր­ջա­նից հե­տո ռուս­ներն ա­ռանձ­նա­պես ու­րա­խա­նա­լու բան չեն ու­նե­ցել։
Սա­կայն ողջ խն­դիրն այն է, որ տղա­մարդ­կանց մե­նա­սահ­քը միայն ռուս­նե­րի՛ քե­ֆը չի բե­րել։
Բա մե՞­րը։
Բա Ռու­սաս­տա­նին ար­ծաթ բե­րած Ար­թուր Դա­նիե­լյա­նի ա­նուն-ազ­գա­նու­նը ձեզ բան չի՞ ա­սում։
Է, հա՜, թող ա­սեն, որ դեռ հի­մա էլ պա­տա­նե­կան տա­րի­քում գտն­վող այս մար­զի­կի հայ­տն­վե­լը հա­վա­քա­կա­նում պլա­նա­վոր­ված չէր, բայց փառք ու պա­տիվ ի­րենց, որ ընտ­րա­նու կազ­մա­վոր­ման հար­ցում մի մա­զի նա­հանջ իսկ չեն ա­րել մար­զա­կան սկզ­բուն­քից ու ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում երկ­րորդ ար­դյուն­քը ցույց տված տասն­վե­ցա­մյա պա­տա­նյա­կին տա­րել են նման հե­ղի­նա­կա­վոր ա­ռաջ­նու­թյուն։ Տա­րել են, ու մեր տղան էլ իր նկատ­մամբ վս­տա­հու­թյու­նը գետ­նով չի տվել, մե­ծա­հա­սակ­նե­րի իր կյան­քի ա­ռա­ջին ա­ռաջ­նու­թյու­նը նշա­նա­վո­րել է ար­ծա­թե մե­դալ նվա­ճե­լով։
Այժմ կեն­սագ­րա­կան ո­րոշ ման­րա­մաս­ներ։
Ար­թուր Ա­շո­տի Դա­նիե­լյա­նը ծն­վել է 2003 թվի դեկ­տեմ­բե­րի 17-ին, ռու­սա­կան Վոլ­գոգ­րադ քա­ղա­քում։ Գե­ղա­սահ­քով սկ­սել է զբաղ­վել 2008-ից։ Ըն­տա­նի­քով 2016-ին մշ­տա­կան բնա­կու­թյան է տե­ղա­փոխ­վել Մոսկ­վա։ Մարզ­վում է Ե­լե­նա Բու­յա­նո­վա­յի (Վո­դո­րե­զո­վա) ու Մա­րի­նա Սե­լից­կա­յա­յի ղե­կա­վա­րու­թյամբ։ 2018-ին Խոր­վա­թիա­յում նվա­ճել է պա­տա­նի­նե­րի աշ­խար­հի փոխ­չեմ­պիո­նի տիտ­ղո­սը։ Ռու­սաս­տա­նի ու Եվ­րո­պա­յի վեր­ջին ար­ծա­թե մե­դալ­նե­րը մե­ծա­հա­սակ­նե­րի ա­ռաջ­նու­թյու­նում նրա ա­ռա­ջին խո­շոր հա­ջո­ղու­թյուն­ներն են։ Հու­սանք՝ ոչ վեր­ջի­նը։ Ցան­կանք այ­սու­հետ ա­վե­լի բարձր հար­գի մե­դալ­ներ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 1215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ