Սպաս­ված իշ­խա­նա­փո­խու­թ­յուն բուն­դես­լի­գա­յում

Սպաս­ված իշ­խա­նա­փո­խու­թ­յուն բուն­դես­լի­գա­յում
04.02.2020 | 01:12

Ահա և վրա հա­սան անգ­լիա­կան թի­մե­րի ձմե­ռա­յին ար­ձա­կուրդ­նե­րը։ Մոտ կես ամ­սի չափ նրանց չենք տես­նի գոր­ծի մեջ, բայց պի­տի ըն­դու­նենք, որ նրանք էլ հանգս­տա­նա­լու ի­րա­վունք ու­նեն։ Սա­կայն միայն այս նո­րու­թ­յու­նը չէ, որ ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րու­թ­յանն է ար­ժա­նի։ Եր­կար սպաս­ված փո­փո­խու­թ­յուն է ե­ղել բուն­դես­լի­գա­յի մր­ցա­շա­րա­յին ա­ղ­յու­սա­կի վեր­նա­մա­սում՝ «Բա­վա­րիան» վե­րա­դար­ձել է ի­րեն ծա­նոթ հանգր­վան, իսկ մե­դալ­նե­րի հա­մար պայ­քարն այս­տեղ դար­ձել է ա­ռա­վել ինտ­րի­գա­յին, քա­նի որ առն­վազն չորս թիմ նման բա­նի ոչ միայն ա­խոր­ժակ, այլև հնա­րա­վո­րու­թ­յուն ու­նի, ին­չը, գի­տեք, ա­խոր­ժա­կից շատ ա­վե­լի զո­րեղ գոր­ծոն է։

ԱՆԳ­ԼԻԱ
Տուր է, որ փո­խա­րին­վում է տու­րով, սա­կայն այդ­պես էլ պրե­միեր լի­գա­յում չի գտն­վում «Լի­վեր­պու­լի» ըն­թաց­քը կա­սեց­նող թի­մը։ Ա­վե­լին՝ կար­ծես թե յու­րա­քան­չյու­րը խա­ղա­դաշտ է դուրս գա­լիս կա­յուն հա­մոզ­մուն­քով, որ մր­ցում է ըն­թա­ցիկ ա­ռաջ­նու­թյունն ար­դեն իսկ ի­րե­նով ա­րած, չեմ­պիո­նա­կան տիտ­ղո­սը նվա­ճած թի­մի հետ, ու միայն «մեր­սի­սայդ­ցի­ներն» են, որ ի­րենց նման ա­զա­տամ­տու­թյուն թույլ չեն տա­լիս, քա­նի դեռ ա­մեն ինչ վերջ­նա­կա­նա­պես չի ամ­րագր­ված։ Ա­ռանց ման­րա­մաս­նե­րի մեջ խո­րա­նա­լու ա­սենք, որ լի­վեր­պուլ­ցի­նե­րի հետ մր­ցակ­ցու­թյու­նում հեր­թա­կան ան­զո­րը ե­ղավ սե­փա­կան դար­պա­սը չորս ան­պա­տաս­խան գն­դակ բեռ­նած «Սաուտ­հեմպ­տո­նը»։
Լի­վեր­պուլ­ցի­նե­րի այս ֆան­տաս­տիկ խա­ղի հեն­քի վրա ար­դեն ըն­դա­մե­նը երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում դիր­քե­րի ամ­րապ­նդ­ման մտա­հո­գու­թյամբ է ապ­րում երկ­րի գոր­ծող չեմ­պիոն «Ման­չեստր Սի­թին», ո­րի օր­վա մր­ցա­կի­ցը «Տո­տեն­հեմն» էր։ Ինչ­պես և սպաս­վում էր, խա­ղը բա­ցա­ռիկ լար­ված է ստաց­վել, դի­նա­միկ, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով լե­ցուն։ Ա­սենք, այլ կերպ չէր էլ կա­րող լի­նել Մոու­րի­նիո­յի ու Գվար­դիո­լա­յի գլ­խա­վո­րած թի­մե­րի պա­րա­գա­յում, իսկ այս մար­զիչ­նե­րի ան­տա­գո­նիզ­մը գա­լիս է դեռևս Իս­պա­նիա­յից։
Դի­մա­կա­յու­թյունն ա­վարտ­վել է տան­տե­րե­րի հաղ­թա­նա­կով, ու ա­մեն ինչ սկզ­բուն­քո­րեն ա­մե­նայն լր­ջու­թյամբ ծայր է ա­ռել այն պա­հից, երբ հյու­րե­րը չեն կա­րո­ղա­ցել ի­րաց­նել 11-մետ­րա­նո­ցը։ Հե­տո «քա­ղա­քաբ­նակ­նե­րը» մնա­ցել են տա­սը հո­գով, ին­չից չէր կա­րող չօգտ­վել «Տո­տեն­հե­մը»։ Ար­դյուն­քում «Ման­չեստր Սի­թին» մնաց ու­նե­ցած 51-ով, իսկ Ժո­զե Մոու­րի­նիո­յի սա­նե­րը 37 միա­վո­րով սրըն­թաց ներ­խու­ժե­ցին հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կան՝ այն­տե­ղից դուրս մղե­լով հյու­րըն­կալ­վե­լիս «Կրիս­տալ Պա­լա­սի» նկատ­մամբ նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նակ տո­նած «Շե­ֆիլ­դին», որն իր հեր­թին, ի հա­շիվ այդ հաղ­թա­նա­կի, շր­ջան­ցել էր տե­տա­տետ մր­ցա­վե­ճում ի­րար հետ գո­լա­զուրկ ոչ-ո­քի խա­ղա­ցած «Ման­չեստր Յու­նայ­թե­դին» ու «Վուլ­վեր­հեմպ­տո­նին»։
Եր­րորդ տե­ղի վրա դեռևս աչք ու­նե­ցող «Չել­սին» հյուր էր գնա­ցել սե­փա­կան ձեռ­քե­րում այդ եր­րորդ տե­ղը լավ էլ պինդ պա­հած «Լես­տե­րին», ո­րը, ե­թե «Ման­չեստր Սի­թին» շա­րու­նա­կի այս­պես աջ ու ա­հյակ միա­վոր բա­ժա­նել, կա­րող է նո­րից հույ­սեր կա­պել երկ­րորդ հո­րի­զո­նա­կան վե­րա­դառ­նա­լու հետ, թե­պետ ա­ռա­վել ի­րա­զեկ­ված­ներն ա­մե­նայն լր­ջու­թյամբ հա­վաս­տում են՝ ե­թե Անգ­լիա­յում ա­ռա­ջի­նը չես, երկ­րոր­դը կամ եր­րոր­դը լի­նե­լը ոչ մե­կին էլ ոչ ա­ռանձ­նա­պես հու­զում է, ոչ էլ «տաք» պա­հում։ Ինչևէ։ Որ հան­դի­պու­մը չդի­տած­նե­րի հա­մար ա­սենք՝ սա պար­զա­պես խաղ չէր, այլ կա­տա­րյալ ներ­կա­յա­ցում, ճշ­մար­տու­թյան դեմ դույզն-ինչ մեղք գոր­ծած չենք լի­նի։ Այս փայ­լուն դի­մա­կա­յու­թյունն ա­վարտ­վել է ոչ-ո­քի։ «Ազն­վա­կան­նե­րին» ներ­կա­յաց­նող Ռու­դի­գերն ինչ­պես որ բա­ցել, այն­պես էլ փա­կել է հան­դիպ­ման հա­շի­վը՝ 2։2։ Ար­դյուն­քում 49 միա­վոր ու­նե­ցող «Լես­տե­րը» շա­րու­նա­կում է ութ միա­վո­րով գե­րա­զան­ցել Ֆրենկ Լեմ­պար­դի թի­մին։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
«Մայն­ցի» նկատ­մամբ ար­տագ­նա­յում 3։1 հաշ­վով տո­նած հաղ­թա­նա­կը «Բա­վա­րիա­յին» 42 միա­վո­րով վեր­ջա­պես հա­նեց ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան, սա­կայն դա չե­ղավ ա­ռանց մինչ այդ լի­դե­րու­թյու­նը կա­յու­նո­րեն պա­հող «Լայպ­ցի­գի» մաս­նակ­ցու­թյան, ո­րը հան­դիպ­ման վեր­ջին րո­պե­նե­րին խփած գո­լի հաշ­վին միայն կա­րո­ղա­ցավ խու­սա­փել պար­տու­թյու­նից։ Իսկ այդ պար­տու­թյու­նը նրան հասց­նե­լուն չա­փա­զանց մոտ էր ա­ռաջ­նու­թյան մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րող Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան», ո­րը մինչև ո­րո­շա­կի ժա­մա­նակ դի­մա­կա­յու­թյու­նը շա­հում էր 2։0 հաշ­վով ու խա­ղի ել­քի առն­չու­թյամբ տագ­նա­պե­լու բան ոնց որ թե չու­ներ։
Գո­լա­ռատ հան­դի­պում անց­կաց­րեց տու­րում «ՈՒ­նիոն Բեռ­լի­նին» մր­ցա­կից ու­նե­ցած Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» (5։0)՝ միա­վոր­նե­րի թի­վը հասց­նե­լով 39-ի։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք նկա­տել, որ դուբ­լի հե­ղի­նակ է դար­ձել Էռ­լինգ Հո­լան­դը, ով կար­ծես թե հա­վակ­նում է դառ­նա­լու ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նի գլ­խա­վոր հե­րո­սը։ 19-ա­մյա նոր­վե­գա­ցին ե­րեք խա­ղում յոթ գոլ է հե­ղի­նա­կել։ Հե­տաքր­քիր է, որ յոթ գո­լի վրա նա ծախ­սել է նույն­քան հար­ված։ Ա­սել է թե՝ նրա յու­րա­քան­չյուր հար­վա­ծը դար­ձել է գոլ։ Մեկ այլ հաշ­վար­կով նրա այս վի­ճա­կագ­րու­թյու­նը պա­կաս հե­տաքր­քիր տեսք չու­նի։ Հաշ­վի առ­նե­լով խա­ղա­դաշ­տում ֆուտ­բո­լիս­տի անց­կաց­րած ժա­մա­նա­կը՝ ստաց­վում է, որ յու­րա­քան­չյուր գո­լի վրա նա ծախ­սում է 20 րո­պեից պա­կաս ժա­մա­նակ։ Ֆան­տաս­տիկ ար­դյունք է։ Դորտ­մունդ­ցի­նե­րի պես 39 միա­վոր ու­նեն և գլադ­բախ­ցի­նե­րը։ Լայպ­ցիգ­ցի­նե­րից «Բո­րու­սիա­նե­րի» եր­կյա­կը հետ է մնում եր­կու միա­վո­րով։
34-ա­կան միա­վո­րով բուն­դես­լի­գա­յի հին­գե­րորդ-վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րը զբա­ղեց­նում են «Բա­յերն» ու «Շալ­կեն»։ Ա­ռա­ջի­նը 1։2 հաշ­վով զի­ջել է «Հո­ֆեն­հայ­մին», երկ­րոր­դը, նույն­պես հյու­րըն­կալ­վե­լիս, գո­լա­զուրկ հան­դի­պում է ու­նե­ցել «Հեր­տա­յի» հետ։
Ի­ՏԱ­ԼԻԱ
«Ֆիո­րեն­տի­նա­յի» հետ տնա­յին խա­ղում «Յու­վեն­տու­սի» հաղ­թա­նա­կը միան­գա­մայն հա­մո­զիչ էր՝ 3։0, եր­կու գոլ հե­ղի­նա­կել է Ռո­նալ­դուն։ Ճիշտ է, եր­կուսն էլ 11-մետ­րա­նո­ցից, սա­կայն սկզ­բուն­քո­րեն դա ի՞նչ կարևոր է։ Շատ ա­վե­լի կարևո­րը Քրիշ­տիա­նու-մե­քե­նա­յի ան­խա­փան գոր­ծելն է։ Նկա­տենք, որ այս գո­լե­րով նա աշ­խար­հում դար­ձավ եր­րորդ ա­մե­նա­շատ գոլ խփած ֆուտ­բո­լիս­տը։ Ռո­նալ­դուի ան­վան դի­մաց ար­դեն դար­պա­սի 722 գրա­վում է, պոր­տու­գա­լա­ցին հետ է մնում միայն բրա­զի­լա­ցի­ներ Պե­լեից (767) ու Ռո­մա­րիո­յից (734 գն­դակ)։ Ինչ վե­րա­բե­րում է թի­մին, թու­րին­ցի­նե­րը շա­րու­նա­կում են 54 միա­վո­րով գլ­խա­վո­րել սկու­դե­տեն։
Հաղ­թա­կան հան­դի­պում անց­կաց­րեց և «Լա­ցիոն»՝ ՍՊԱԼ-ի դի­մադ­րու­թյու­նը կոտ­րե­լով 5։1 հաշ­վով։ Դուբլ է հե­ղի­նա­կել ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նի եվ­րո­պա­կան թիվ մեկ ռմ­բար­կուն՝ Չի­րո Ի­մո­բի­լեն՝ խփած գո­լե­րի թի­վը հասց­նե­լով 25-ի, ին­չը վե­ցով շատ է Ռո­նալ­դուի հե­ղի­նա­կա­ծից։ Այս հաղ­թա­նա­կով 48 միա­վո­րի տեր դար­ձած «Լա­ցիոն» այդ­պես էլ շր­ջան­ցած կլի­ներ «Ին­տե­րին», ե­թե այն «ՈՒ­դի­նե­զեի» հետ ար­տագ­նա խա­ղում միա­վոր կորց­ներ։ Ի բա­րե­բախ­տու­թյուն սե­փա­կան եր­կր­պա­գու­նե­րի, վեր­ջին ե­րեք հան­դի­պում­նե­րը բա­ցա­ռա­պես ոչ-ո­քիով ա­վար­տած մի­լան­ցի­ներն ի­րենց նման «շռայ­լու­թյուն» թույլ չեն տվել, հաղ­թել են 2։0 հաշ­վով (դուբ­լի հե­ղի­նակ է դար­ձել Լու­կա­կուն) ու 51 միա­վո­րով շա­րու­նա­կում են մնալ երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ «Լա­ցիո»-«Ին­տեր» զու­գա­հե­ռը տա­նե­լիս բո­լոր դեպ­քե­րում նշենք, որ հռո­մեա­ցի­նե­րը մեկ խաղ պա­կաս են անց­կաց­րել։
Երկ­րորդ տաս­նյա­կում գտն­վող «Սա­սուո­լո­յի» հետ ար­տագ­նա մր­ցակ­ցու­թյու­նում հզոր ապ­տակ կե­րավ «Ռո­ման»՝ 2։4։ Ընդ ո­րում, տան­տե­րե­րը հար­ցը հօ­գուտ ի­րենց էին լու­ծել հան­դիպ­ման ար­դեն ա­ռա­ջին կե­սում՝ այն շա­հե­լով ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ։
Ի­տա­լա­կան «գայ­լե­րի» այս վրի­պու­մից օգտ­վեց «Ա­տա­լան­տան» ու ա­ղյու­սա­կում նրանց հետ փո­խեց տե­ղը, թե­պետ դա կա­րող էր ա­նել ա­վե­լի հա­մո­զիչ ու ոչ թե ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վար­կի, այլ շատ ա­վե­լի հաս­տա­տու­նո­րեն, ե­թե ի­հար­կե սե­փա­կան հար­կի տակ ոչ թե միա­վոր կի­սեր «Ջե­նո­վա­յի» հետ (2։2), այլ հաղ­թեր։ Նույն­պի­սի հա­շիվ է ար­ձա­նագր­վել նաև «Կա­լյա­րի»-«Պար­մա» դի­մա­կա­յու­թյու­նում։ Սա տան­տե­րե­րի եր­րորդ ա­նընդ­մեջ ոչ-ո­քին էր, թի­մը վեր­ջին խա­ղե­րում շռայ­լո­րեն միա­վոր­ներ է կորց­րել ու բա­նը հասց­րել նրան, որ ե­թե հա­ջորդ տու­րում էլ հան­դես գա միա­վոր բաշ­խո­ղի դե­րում, ար­դեն հար­կադր­ված կլ­քի ա­ղյու­սա­կի վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կա­նը, քան­զի ան­հու­սա­լիո­րեն մսխ­ված է հե­տապն­դող­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած միա­վոր­նե­րի պա­հուս­տա­յին ֆոն­դը։ Այս պա­հի դրու­թյամբ «Կա­լյա­րին» ու­նի 32 միա­վոր, նույն­քան ու­նեն «Պար­ման» ու «Մի­լա­նը»։ Էլ չենք ա­սում այն մա­սին, որ մեկ հան­դի­պում պա­կաս անց­կաց­րած «Ջե­նո­վան» 30 միա­վո­րով ծան­րո­րեն շն­չում է այս ե­րե­քի թի­կուն­քին։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Ֆուտ­բո­լա­յին խո­շո­րա­գույն կր­քե­րի հաղ­թա­հան­դես է ե­ղել «Ռեն»-«Նանտ» մր­ցակ­ցու­թյու­նում։ Հան­դիպ­ման հինգ գոլն էլ խփ­վել է դի­մա­կա­յու­թյան երկ­րորդ կե­սում։ Ինք­նա­գո­լը նախ ա­ռաջ է մղել հյու­րե­րին։ Առ­ժա­մա­նակ անց «Ռե­նը» կա­րո­ղա­ցել է վե­րա­կանգ­նել հաշ­վի հա­վա­սա­րու­թյու­նը, ին­չին, սա­կայն, ար­մա­տա­պես դեմ են ե­ղել «Նան­տի» ֆուտ­բո­լիստ­նե­րը՝ երկ­րորդ ան­գամ հաշ­վի մեջ ա­ռաջ անց­նե­լով։ Պայ­թյու­նը հա­ջոր­դել է մր­ցա­վա­րի հա­վե­լած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։ 94-րդ րո­պեին «Ռե­նը» հա­սել է հաշ­վի հա­վա­սա­րու­թյան վե­րա­կան­գն­ման, իսկ ե­րեք րո­պե անց խփել և հաղ­թա­կան գո­լը՝ շո­կի մատ­նե­լով ապ­շած հյու­րե­րին՝ 3:2։ «Ռե­նը» 40 միա­վո­րով դի­վի­զիո­նի եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է։
Հեր­թա­կան խո­շոր հաշ­վով հաղ­թա­նակն է տո­նել «Պա­րի Սեն Ժեր­մե­նը»՝ 5։0, իսկ նրա հյու­րը լի­նե­լու դժ­բախ­տու­թյունն է ու­նե­ցել «Մոն­պե­լիեն»։ Մայ­րա­քա­ղաք­ցի­նե­րը 55 միա­վոր ու­նեն, նրանց լի­դե­րու­թյու­նը ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում չի կա­րող վի­ճար­կել և ոչ մի թիմ։ Մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում ՊՍԺ-ին հա­ջոր­դում է «Մար­սե­լը» (43 միա­վոր), որն ար­տագ­նա­յում գո­լա­զուրկ ոչ-ո­քի է խա­ղա­ցել «Բոր­դո­յի» հետ։
Ե­րեք ա­նընդ­մեջ պար­տու­թյուն­նե­րի շար­քից հե­տո վեր­ջա­պես սթափ­վել է «Լի­լը», որն ար­տագ­նա­յում կա­մա­յին հաղ­թա­նակ է տո­նել «Ստ­րաս­բուր­գի» նկատ­մամբ՝ 2։1։ «Լի­լի» միա­վոր­նե­րը 34-ն են։ Այն չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է:
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Նկա­տե­լիո­րեն դժ­գույն ա­ռա­ջին խա­ղա­կե­սի կող­քին հզոր կր­քե­րով հա­գե­ցած երկ­րորդ, ու «Ռեա­լը» ծն­կի բե­րեց ոչ լա­վա­գույն ժա­մա­նակ­ներ անց­կաց­նող, տար­բեր պատ­ճառ­նե­րով կադ­րա­յին լուրջ խն­դիր­ներ ու­նե­ցող «Աթ­լե­տի­կո­յին»։ Ճիշտ է՝ դի­մա­կա­յու­թյու­նում ար­ձա­նագր­վել է դար­պա­սի սոսկ մեկ գրա­վում, սա­կայն «ֆուտ­բո­լը գե­ղե­ցիկ է գո­լե­րով» հան­րա­հայտ ճշ­մար­տու­թյու­նը միշտ չէ, որ ի­րա­կա­նու­թյունն ամ­բող­ջա­պես է բնո­րո­շում։ Այս հաղ­թա­նա­կը «Ռեա­լին» օգ­նեց պահ­պա­նե­լու «Բար­սե­լո­նից» ու­նե­ցած ե­րեք միա­վո­րի պոկ­վա­ծու­թյու­նը, քա­նի որ «Լևան­տեի» հետ հան­դի­պու­մը կա­տա­լոն­ցի­նե­րը «Կամպ Նոուում» անց­կաց­րին վե­րել­քով ու հաղ­թե­ցին 2:1 հաշ­վով։ «Բար­սե­լոնն» ու­նի 46 միա­վոր։ Եր­կու գոլն էլ հե­ղի­նա­կել է 17-ա­մյա Ֆա­տին, եր­կու­սի գո­լա­յին փո­խանց­ման հե­ղի­նակն էլ Մե­սին է։
Խիստ ար­դյու­նա­վետ ե­ղավ «Խե­տա­ֆեի» այ­ցը Բիլ­բաո։ «Աթ­լե­տի­կին» եր­կու ան­գամ պար­տադ­րե­լով գն­դա­կը հա­նել դար­պա­սից՝ հյու­րե­րը վաս­տա­կե­ցին ե­րեք միա­վոր ու 39-ով բարձ­րա­ցան եր­րորդ հո­րի­զո­նա­կան։ Նրանց այն­տե­ղից տե­ղա­հան կա­րող էին ա­նել միայն ան­դա­լուզ­ցի­նե­րը, սա­կայն միակ բա­նը, որ այդ օ­րը հա­ջող­վեց «Սևի­լիա­յին», հյուր ժա­մա­նած «Ա­լա­վե­սին» պարտ­վե­լուց խու­սա­փելն էր՝ 1։1։ 39 միա­վո­րով «Սևի­լիան» չոր­րորդ տե­ղում է։
Իս­պա­նա­կա­նի հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում «Սել­տա­յի» նկատ­մամբ նվա­զա­գույն հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան հա­սած «Վա­լեն­սիան» է 37 միա­վո­րով, իսկ ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է «Աթ­լե­տի­կոն», ո­րի ան­վան դի­մաց 36 միա­վոր է։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ