Ասում են...

Ասում են...
21.02.2020 | 00:37

...թե մինչ այս պահն իշ­խա­նա­կան ճամ­բա­րում ԵՊՀ ռեկ­տո­րի հար­ցում ո­րո­շա­կիու­թյուն չկա: Բանն այն է, որ իշ­խա­նու­թյուն­նե­րի և ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հա­մար նա­խընտ­րե­լի թեկ­նա­ծուն նախ­կին փոխ­նա­խա­րար, այժմ պատ­գա­մա­վոր, հայտ­նի սո­րո­սա­կան Հով­հան­նես Հով­հան­նի­սյանն էր, ո­րը աչ­քի էր ըն­կել ե­կե­ղե­ցու, դիակ­նե­րի հրա­շիջ­ման իր «տրակ­տատ­նե­րով», ստա­ցած «սու­պեր» գրանտ­նե­րով, բայց դոկ­տո­րի աս­տի­ճան չու­ներ։ Իսկ երբ ու­նե­ցավ, ար­դեն չու­ներ ԿԳՄՍ նա­խա­րա­րի և իշ­խա­նու­թյուն­նե­րի սա­տա­րու­մը: Ա­սում են` ինչ-ինչ պատ­մու­թյուն­նե­րի մեջ հայ­տն­ված նա­խա­րար Հա­րու­թյու­նյա­նի ու նրա եր­բեմ­նի տե­ղա­կալ Հով­հան­նի­սյա­նի միջև «սև կա­տու» էր ան­ցել: Բա­ցի այդ, իշ­խա­նու­թյուն­նե­րը հաս­կա­ցել են, որ ե­թե փոր­ձեն Հով­հան­նի­սյա­նին դարձ­նել ԵՊՀ ռեկ­տոր, ա­պա ա­ռա­ջին հեր­թին ի­րենք կընկ­նեն լուրջ հար­վա­ծի տակ. Հով­հան­նի­սյա­նը կդառ­նա հզոր «հար­թակ», ա­ռանց այն էլ` Սո­րո­սի դեմ «Ա­վա­րայ­րի» ե­լած հա­սա­րա­կայ­նու­թյան հա­մար, ար­դյուն­քում կիջ­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­ռանց այն էլ աս­ֆալ­տին հա­վա­սար­ված ի­մի­ջը: Այդ իսկ պատ­ճա­ռով իշ­խա­նու­թյուն­նե­րը լվա­ցել են ձեռ­նե­րը ԵՊՀ-ից, ո­րով­հետև էլ ա­վե­լի «հրա­տապ»` ՍԴ-ի, հան­րաք­վեի, Ար­ցա­խի խն­դիր­նե­րը թա­կում են նրանց դու­ռը:

Դիտվել է՝ 9904

Մեկնաբանություններ