Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Իտալիա ուղարկված ռուսական օգնության 80%-ն անօգուտ է

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Իտալիա ուղարկված ռուսական օգնության 80%-ն անօգուտ է
26.03.2020 | 22:15

COVID-19-ի դեմ պայքարի համար Ռուսաստանից որպես օգնություն Իտալիա ուղարկված բեռների գրեթե 80 տոկոսը «բացարձակ անօգուտ կամ գրեթե անօգուտ է, գրում է իտալական La Stampa թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նախագահ Վլադիմիր Պուտինի և Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի՝ մարտի 21-ի հեռախոսազրույցից հետո, Ռուսաստանը մարդասիրական օգնությամբ 9 ինքնաթիռ և 100 ռազմական մասնագետ էր ուղարկել Իտալիա՝ կորոնավիրուսի վարակակիրներին օգնություն ցուցաբերելու համար։ La Stampa-ի տեղեկություններով՝ Ռուսաստանը, աջակցելով Իտալիային, հետապնդում է իր քաղաքական և դիվանագիտական շահերը, իսկ Կոնտեն համաձայնել է ընդունել, որ իր «անձնական հարաբերություններն ամրապնդի» Մոսկվայի հետ: Պարբերականն ուշադրություն է հրավիրում, որ բոլոր ռուս մասնագետները բարձր զինվորական կոչումներով զինվորականներ են, ոչ թե բժիշկներ։

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ